10:08 08.04.2022
Եվրոպա Լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1-1 է խաղացել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ։ 48-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացել է Անսգար Կնաուֆը։ 66-րդ րոպեին Ֆեռան Տոռեսը խփել է պատասխան գոլը։ 78-րդ րոպեին գերմանական ակումբի կազմում երկրորդ դեղին քարտն է ստացել և խաղադաշտից հեռացվել բրազիլացի պաշտպան Տուտան։ Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի […]
09:40 08.04.2022
Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակներում նորվեգական «Բոդո Գլիմտը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ռոմային»։ Առաջին կեսն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ հռոմեացիների: 43-րդ րոպեին Մխիթարյանի գեղեցիկ փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Պելեգրինին: Երկրորդ կեսում դաշտի տերերը կարողացել են 2 գնդակ ուղարկել մրցակիցների դարպասը:
09:36 08.04.2022
Ապրիլի 7-ին կանանց Հայաստանի ազգային հավաքականը, Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում, լեհական Գդինյա քաղաքում հանդիպեց Լեհաստանի ընտրանու հետ և պարտվեց 0-12 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գոլերի հեղինակ դարձան Կարչևսկան՝ 4, 24, 27, 46, 51, 73, Զավիստովսկան՝ 17, 58, Գրաբովսկան՝ 44, Աչինսկան՝ 45+2, Բուշևսկան՝ 65, Զապալան 67:
09:26 08.04.2022
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու Ռուսաստանի հայտը։ Մարտին ՈւԵՖԱ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանից ստացել է 2028 և 2032 թվականների Եվրոպայի առաջնությունների անցկացման հայտ ներկայացնելու մտադրության մասին դեկլարացիա։ «Ցանկացած կողմ կարող է դիմել։ Կա դիմում Մեծ Բրիտանիայից, ուրիշ երկրներից։ Մենք քննարկում ենք այդ հարցը և շուտով որոշում կկայացնենք»,- ասել է Չեֆերինը […]
23:46 07.04.2022
Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի օգնական Գրիգորի Բաբայանը մեկնաբանել է Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին տեղեկությունը, հայտնում է Чемпионат-ը։ «Ես գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ մինչև մայիսի վերջ, իմ բոլոր մտքերն այժմ կապված են ԲԿՄԱ-ի հետ»,- ասել է Բաբայանը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաբայանը Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ […]
22:59 07.04.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցերում կոչ է արել իր թիմակիցներին անել ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի գոտի մտնելու համար: «Մենք պայքարելու ենք մինչև մեր վերջին շունչը. առա՜ջ․․․: Շատ բաներ կան, որոնց համար պետք է պայքարել մինչև վերջ։ Մենք երբեք չպետք է հրաժարվենք նպատակներին հասնելուց, որոնք մնում են մեր հասանելիության սահմաններում»,- գրել է Ռոնալդուն: Ընթացիկ մրցաշրջանում […]
22:34 07.04.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչում նորվեգական «Բոդե Գլիմտի» հետ առաջիկա հանդիպման մասին, մասնավորապես անդրադարձել է նաև մարզադաշտի սինթետիկ խոտածածկին: «Սինթետիկ խոտածա՞ծկ: Ֆուտբոլը խաղում են խոտածածկի վրա, այլապես դա իրականում այլ սպորտաձև է։ Այնուամենայնիվ, մենք արդարացումներ չենք փնտրի։ «Ռոման» ցանկանում է դուրս գալ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ։ Մենք հարգում ենք մեր […]
22:23 07.04.2022
«Բարսելոնան» այս պահին աշխատում է Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի վրա։ Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, թիմի ներկայացուցիչներն առնվազն երկու անգամ հանդիպել են հարձակվողի գործակալ Պինի Զահավիի հետ, և այդ հանդիպումները դրական արդյունք են տվել։ Դեռ հունվարին Զահավին կատալոնացիներին առաջարկել էր պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ։ Լևանդովսկին որ Գերմանիայում իր կարիերան ավարտված է։ Մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի […]
22:08 07.04.2022
Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերի ավարտից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան ամփոփել է արդյունքները: Բացահայտ առավելությամբ, իրենց մրցաձևերում, գավաթակիրներ են դարձել Հայաստանի ներկայացուցիչներ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Հենացատկում Արթուրը վաստակել է 90 միավոր և տասը նիշով ետ է թողել իրեն հետապնդող ուկրաինացի Նազար Չեպուրնիին։ Օղակներում 85 միավորով անգերազանցելի […]
21:49 07.04.2022
Այսօր՝ Հայաստանի ժամանակով 23.00-ին, Նորվեգիայում կմեկնարկի Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի «Բոդո Գլիմտ»-«Ռոմա» առաջին հանդիպումը։ Արդեն հրապարակվել են թիմերի մեկնարկային կազմերը: Հենրիխ Մխիթարյանը հենց առաջին րոպեից դուրս կգա մարզադաշտ:
21:27 07.04.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի, աշխարհի 170-րդ ռակետ, 19-ամյա Էլինա Ավանեսյանը Բոգոտայի WTA-250 մրցաշարի 1/8 եզրափակչի խաղում հաղթել է իտալացի Լուկրեցիա Ստեֆանինիին, ով 159-րդ ռակետ է WTA-ում: Հանդիպումը տևել է 1 ժամ 22 րոպե և ավարտվել է 6։2, 6։2 հաշվով։ Էլինան դուրս է եկել քառորդ եզրափակիչ։
21:13 07.04.2022
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Ռուսաստանում միջազգային խաղերի ցուցադրությունը դադարեցնելու հիմք չի տեսնում. «Մենք այս հարցը չենք քննարկել: Կարծում ենք՝ հիմա դա անելու որևէ պատճառ չկա, բայց իրավիճակն ամեն օր փոխվում է: Չենք քննարկել, որոշում չենք կայացրել»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում «РИА Новости Спорт»-ը: Ավելի վաղ անգլիական Պրեմիեր-լիգան իր խաղերի ցուցադրությունն արգելել էր […]
20:57 07.04.2022
Դիեգո Մարադոնայի մարզաշապիկը կվաճառվի աճուրդում։ Մարզաշապիկը, որով արգենտինացին խաղացել է Աշխարհի 1986 թվականի առաջնությանն Անգլիայի ընտրանու դեմ, 5,25 մլն դոլար կարժենա։ Այդ խաղում Մարադոնան ձեռքով գոլի հեղինակ էր դարձել, որն ավելի ուշ անվանվել էր «Աստծո ձեռքը»։ Այդ խաղում Մարադոնան նաև իր կիսադաշտից խփել էր «Դարի գոլը»։ Հիմա այդ մարզաշապիկը պատկանում է Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան […]
20:37 07.04.2022
42-ամյա Գրիգորի Բաբայանը Ղազախստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել: Ըստ KazFootball-ի՝ Բաբայանն այժմ դիտարկում է այդ առաջարկը։ Ավելի վաղ՝ 2008-ից 2014 թվականներին, հայ մասնագետն աշխատել է Ղազախստանի հավաքականի մարզչական շտաբում։ Այնուհետև որպես մարզիչ աշխատել է «Աստանայում»և «Տոբոլում»։ Այժմ Բաբայանը ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկու օգնականն է։ Բաբայանի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ ավարտվում է […]
19:45 07.04.2022
Ուզբեկստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը հարցազրույցում ասել է, որ ինքը Հռոմում ռուսերեն շփվում է Հենրիխ Մխիթարյանի հետ։ «Հռոմում բավականին շատ մարդ կա, որոնց հետ ես ռուսերեն եմ խոսում։ Ամենաշատը «Ռոմայում» շփվում եմ Հենրիխի հետ»,- ասել է Շոմուրոդովը:
19:25 07.04.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Բոգոտայում ընթացող WTA 250 մրցաշարի առաջին շրջանում հաղթել է բրիտանուհի Հարիետ Դարտին։ Հանդիպումն ավարտվել է 6։1, 6։2 հաշվով։ Երկրորդ տուրում Ավանեսյանը կհանդիպի իտալուհի Լուկրեցիա Ստեֆանինիի հետ:
19:04 07.04.2022
ՖԻՖԱ-ն դիտարկում է հանդիպումներում լրացուցիչ ժամանակի ավելացման տարբերակը, հայտնում է Calcio Finanza-ն։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր է, որ հանդիպումների ընդհանուր ժամանակը կարող է գերազանցել միջինը 100 րոպեն։ Նոր կանոնները կարող են վերաբերել 2022 թվականի Աշխարհի առաջնությանը, սակայն դա պահանջում է Միջազգային ֆուտբոլային ասոցիացիայի խորհրդի հաստատումը:
18:50 07.04.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին «Այնտրախտի» դեմ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղից առաջ ասել է, որ իր թիմին չի համարում մրցաշարի ֆավորիտ։ «Մարդիկ կասեն, որ «Բարսելոնան» Եվրոպա լիգայի ֆավորիտն է: Նրանք սովոր են մեզ տեսնել Չեմպիոնների լիգայում, բայց սա Չեմպիոնների լիգա չէ։ Մենք Եվրոպայի լիգայում հաղթանակի հավակնորդ ենք, մեծ շանսեր ունենք, բայց ես այստեղ չեմ […]
18:30 07.04.2022
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը համաձայնել է գլխավորել Նիդեռլանդների հավաքականը։ Այդ մասին գրում է De Telegraaf-ը։ Հստակեցվում է, որ նշանակումը կկայանա Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո։ Լուի վան Գալը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ պայքարում է քաղցկեղի դեմ, թիմը կշարունակի գլխավորել Աշխարհի առաջնությունում։ Կումանն արդեն մարզել է ազգային հավաքականը 2018-ից 2020 թվականներին։ ԱԱ-2022-ի […]
18:11 07.04.2022
Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ ռուսական թիմերին թույլ կտան մասնակցել միջազգային մրցաշարերի։ «Կարծում եմ՝ Ռուսաստանին կվերադարձնեն ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Հուսով եմ, որ մոտ ապագայում ռուս մարզիկները բոլոր սպորտաձևերում կկարողանան մասնակցել բոլոր մրցաշարերին»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը։ Ավելի վաղ ռուսական ակումբներին զրկել էին ՈՒԵՖԱ-ի և […]
17:54 07.04.2022
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է 2023 թվականի մեծահասակների և 2024 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հաջորդ տարի կանցկացվի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: «Խորվաթիայի ըմբշամարտի ֆեդերացիան շատ վստահելի գործընկեր է եղել և շարունակաբար բարելավել է իր կազմակերպչական ունակությունները՝ պատանեկան տարբեր մակարդակի մրցաշարեր ընդունելով»,- ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը: UWW-ն նաև հաստատել […]
17:33 07.04.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը հաջողված չէ: «Ռոնալդուի տրանսֆերը չարդարացվեց։ Նա գոլեր խփեց, կարևոր գոլեր Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի սկզբում, հեթ-տրիկ ձևակերպեց «Տոտենհեմի» դեմ խաղում, բայց եթե մտածում եք ակումբի ապագայի մասին, թիմին ավելի երիտասարդ խաղացողներ են պետք։ Ակնհայտ է, որ Կրիշտիանուն մի փոքր արդեն զիջում է, նա հաստատ […]
17:27 07.04.2022
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է 2024-ին Փարիզում կայանալիք բռնցքամարտի մրցաշարի քաշային կարգերը։ Հաստատվել են տղամարդկանց յոթ և կանանց վեց օլիմպիական քաշային կարգեր: Տղամարդիկ՝ 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ և գերծանր քաշ: Կանայք՝ 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ, 75 կգ քաշային կարգեր: Տոկիոյի […]
17:20 07.04.2022
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Marca-ն՝ հղում անելով լրագրող Դանիել Ռիոլոյին։ Ըստ լրագրողի՝ 23-ամյա հարձակվողը ընտրություն է կատարել փարիզյան ակումբի օգտին և իր որոշման մասին կհայտարարի մայիսին։ Նշվում է, որ ավելի վաղ հենց Ռիոլոն էր հայտարարել Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխության մասին։ Անցյալ շաբաթվա վերջին Մբապեն Prime Video-ին ասել էր, […]
16:57 07.04.2022
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը կրճատել է 2024-ին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը: Տղամարդկանց և կանանց պայքարին կմասնակցեն հինգական քաշային կարգեր ներկայացնող մարզիկներ և մարզուհիներ: Տղամարդիկ՝ 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և գերծանր քաշ՝ + 102 կգ: Կանայք՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և գերծանրքաշ՝ […]
16:51 07.04.2022
Կիլիան Մբապեն պատասխանել է համաշխարհային ֆուտբոլում իր կարգավիճակին վերաբերող հարցին: Ֆրանսիացու խոսքերով՝ այսօրվա դրությամբ իրեն հավասարը չկա։ Սակայն ըստ Մբապեի՝ կարևոր է լինել խոնարհ և մեծ հայտարարություններ չանել։ «Քեզ աշխարհի լավագույնն անվանելը գոռոզություն է: Գուցե ես եմ աշխարհում լավագույնը, գուցե և ոչ: Երբ դու լավագույնն ես, չպետք է խոսես դրա մասին: Եթե ինձ լավագույնը չհամարեն, […]
16:38 07.04.2022
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն բացառել է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնությունում Իրանի հավաքականին կփոխարինի Իտալիան: «Եկեք լուրջ լինենք։ Երբ մենք խոսում ենք երկամյա Աշխարհի առաջնության մասին, դա նրանից է, որ անհավանական մրցակցություն կա: Իտալիան գրեթե միշտ մասնակցել է առաջնություններին, այլ երկրներ ցանկանում են ավելի հաճախ մասնակցել, և կարևոր է՝ ավելի շատ հնարավորություն տալ այլ երկրներին։ […]
16:08 07.04.2022
Metaratings-ի փոխանցմամբ՝ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Դինամոյի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ավելի քան մեկ ամիս։ «Դինամոյի» հետ խաղի 17-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը ոտքի մատի կոտրվածք է ստացել, սակայն այդ վնասվածքով խաղացել է ևս 58 րոպե։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում […]
15:27 07.04.2022
«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը խոսել է թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։ Աբրահամը նշել է, որ տեղափոխվել է «Ռոմա» հենց նրա հետ աշխատելու հնարավորության համար: «Մոուրինյուի հետ համագործակցությունը հիմնական պատճառներից մեկն էր, որ որոշեցի տեղափոխվել «Ռոմա»: Ի սկզբանե ցանկանում էի մնալ Անգլիայում, առաջարկներ ունեի տարբեր թիմերից։ Բոլորը գիտեն, թե ով է Մոուրինյուն. ես նրան համարում եմ […]