TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Բայրամյանը գոլային փոխանցման հեղինակ է դարձել, Տիկնիզյանը՝ հեռացվել դաշտից

14:20 11.04.2022

ՌՊԼ-ի 24-րդ տուրում «Ռոստովը» 4-1 հաշվով հաղթել է Մոսկվայի «Լոկոմոտիվին»։ Տանտերերի կազմում երրորդ գոլային փոխանցման հեղինակը դարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում ընդգրկված Նաիր Տիկնիզյանը 36-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել և հեռացվել դաշտից։

̰
ՀՖՖ-ն հրապարակել է ֆուտզալի ԱԱ-2024-ի որակավորման փուլի՝ Բուլղարիա-Հայաստան խաղի տեսանյութը

13:42 11.04.2022

ՀՖՖ-ն հրապարակել է ֆուտզալի՝ Բուլղարիա-Հայաստան խաղի տեսանյութը: Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը ԱԱ-2024-ի որակավորման փուլում իր 2-րդ հաղթանակն է տարել, այս անգամ մեր թիմը առավելության էր հասել 3:0 հաշվով։ Առաջին խաղում մեր տղաները 11։0 հաշվով հաղթել էին Շոտլանդիայի հավաքականին: Մեր հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 11-ին։ Մերոնց մրցակիցը Կոսովոյի հավաքականն է, որը ևս երկու խաղում […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

13:33 11.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են գտնվել ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը, գլխավոր քարտուղար Վլադիմիր Հովհաննիսյանը, մարզիկներ Ռազմիկ Միսակյանը, Մայիս Ներսեսյանը և Արթուր Զաքարյանը: Գրեփլինգի Հայաստանի հավաքականը մարտի վերջին 3 մարզիկով մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և 3 մեդալ նվաճել: […]

̰
Հինգշաբթի օրը մենք պետք է նորից միասին հաղթենք. Մխիթարյանը՝ «Բոդո Գլիմտի» հետ առաջիկա հանդիպման մասին

13:24 11.04.2022

Ա սերիայի 32-րդ տուրի «Ռոմա»-«Սալերնիտանա» խաղից հետո, որում հաղթել էր հռոմեական ակումբը, Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանություն է արել և անդրադարձել է առաջիկա հանդիպմանը։ Հիշեցնենք, որ 81-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո հռոմեացիները պատասխան գնդակն էին խփել, նաև 75-րդ րոպեից Բրայան Կրիստանտեին փոխարինելուց հետո, Հենրիխ Մխիթարյանին վստահվել էր ավագի թևկապը։ «Եվս մեկ մեծ հաղթանակ Ա սերիայում՝ «Ռոմայի» ֆանտաստիկ […]

̰
«Ռոման» կամային հաղթանակ է տարել. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

10:42 11.04.2022

Ա սերիայի 32-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Սալերնիտանային»։ Հաշիվը բացել են հյուրերը: 81-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Կառլես Պերեսը։ Չորս րոպե անց հռոմեացիներին հաղթանակ է պարգևել Քրիս Սմոլինգը։ 75-րդ րոպեին փոխարինվել է «Ռոմայի» ավագ Բրայան Կրիստանտեն, ինչից հետո ավագի թևկապը վստահվել է Մխիթարյանին։ «Ռոման» 57 […]

̰
Սարգիս Ադամյանի «Բրյուգեն» հաղթել է «Մեխելենին»

10:22 11.04.2022

Բելգիայի առաջնության 34-րդ տուրում «Բրյուգեն» 2-0 հաշվով հաղթել է «Մեխելենին»։ 32-րդ և 76-րդ րոպեներին աչքի են ընկել Մաթս Ռիտսը և Անդրեաս Սկով Օլսենը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» մեկնարկային կազմում էր և փոխարինվել է 67-րդ րոպեին։ Ադամյանի թիմը մրցաշարային աղյուսակում 72 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 2 միավոր զիջելով «Ռոյալ Ունիոնին»։

̰
Հովհաննես Համբարձումյանը գոլի հեղինակ է դարձել «Անորտոսիսի» կազմում

10:15 11.04.2022

Կիպրոսի առաջնության 27-րդ տուրում «Անորտոսիսը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Արիսի» հետ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Հյուրերի գոլը խփել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Նրա թիմն այս խաղից հետո մրցաշարային աղյուսակում չորրորդ տեղում է։ Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում Համբարձումյանը մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

̰
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը անցկացրած երկու հանդիպումներից հետո խմբում առաջատարն է

00:13 10.04.2022

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ անցկացրած երկու հանդիպումներից հետո Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խմբում զբաղեցնում է առաջին հորիզոնականը և արդեն ապահովել է հաջորդ` հիմնական փուլի ուղեգիրը։ շԿոսովոյի ընտրանու հետ հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին։

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Բուլղարիային

23:04 09.04.2022

Ապրիլի 9-ին Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, Աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի շրջանակում, Բուլղարիայի Վառնա քաղաքում, հանդիպեց Բուլղարիայի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլի իր 2-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 3:0 հաշվով։ Բուլղարիա – Հայաստան 3:0 (2:0) Վառնայի Մշակույթի և սպորտի պալատ Գոլերը՝ Կարվալյո , 00’18”, Ասլանյան, 17’13”, Սանոսյան, 38’47”

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը Բուլղարիայի ընտրանու դեմ խաղում

20:10 09.04.2022

ՀՖՖ-ն հրապարակել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը Բուլղարիայի ընտրանու դեմ հանդիպմանը։ Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի այսօր՝ 21:00-ին։

̰
«Բավարիան» դժվարին հաղթանակ տարավ սեփական հարկի տակ

19:28 09.04.2022

Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Աուգսբուրգին»: Տանտերերի հաղթական գոլը խփեց Ռոբերտ Լեվանդովսկին 82-րդ րոպեին՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Այս խաղից հետո «Բավարիան»69 միավորով առաջին տեղում է: Հաղորդում է ArmSport. am-ը։

̰
Երկարատև բուժումից հետո ԲԿՄԱ է վերադարձել Ախմեդ Ջինդոյանը

19:03 09.04.2022

Երևանի ԲԿՄԱ-ն պայմանագիր է կնքել Ախմեդ Ջինդոյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երկարատև բուժումից հետո թիմին է միացել Ախմեդ Ջինդոյանը։ Հայկական ֆուտբոլում պենտա-տրիկ գրանցած եզակիներից մեկը ԲԿՄԱ-ին է միացել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ 24-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Վանը»: Այս մրցաշրջանում անցկացրել է 2 խաղ Հայաստանի գավաթի […]

̰
Maxim ամսագիրը հրապարակել է Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) մասին տեսանյութը

17:22 09.04.2022

Maxim ամսագիրը հրապարակել է աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենյա Մեդվեդևայի մասին տեսանյութը։ Գեղասահորդուհին նկարահանվել է հրատարակության հոբելյանական համարի շապիկի համար։ «Ահա թե ինչ է մնացել MAXIM-ի համար գեղասահորդուհի, չեմպիոնուհի և պարզապես գեղեցկուհի Եվգենյա Մեդվեդևայի հենց այդ ֆոտոշարքի կուլիսներում»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ։ Հիշեցնենք, որ Եվգենյան հայկական արմատներ ունի: Նրա հայրը գործարար Արման Բաբասյանն է:

̰
ՊՍԺ-ն հսկայական գումար կտրամադրի Մբապեի ծնողներին, եթե ֆուտբոլիստը երկարաձգի պայմանագիրը

16:53 09.04.2022

ՊՍԺ-ն պատրաստ է շքեղ առաջարկ անել հարձակվող Կիլիան Մբապեին՝ նրան թիմում պահելու համար, BBC-ին հայտնել է լրագրող Գիլյեմ Բալագեն։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացին ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու համար կարող է խոշոր բոնուս ստանալ՝ 150 մլն եվրոյի չափով, 2 տարվա համար։ Ըստ այդմ՝ Մբապեի աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար կկազմի 25 միլիոն եվրո, ևս 50 միլիոն որպես բոնուս […]

̰
Բիչախչյանի «Պոգոնը» պարտվեց, սակայն պահպանեց առաջին տեղը մրցաշարային աղյուսակում

16:27 09.04.2022

Լեհաստանի առաջնության 28-րդ տուրում «Պոգոնը» Շեցինում 1-2 հաշվով պարտվել է «Վիսլային»: Նշենք, որ տանտերերն են բացել խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը խաղադաշտ է դուրս եկել 79-րդ րոպեին: Այս խաղից հետո «Պոգոնը» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 56 միավորով և մեկ միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ռակովից»: Վերջինս մեկ խաղ պակաս է անցկացրել:

̰
Ուեսլի Սնեյդերը գիրացել է 50 կիլոգրամով

15:53 09.04.2022

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը երկար ժամանակ ասպարեզում չերևալուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Ֆուտբոլիստը մասնակցել է բարեգործական հանդիպման։ Սնեյդերը շատ է զարմացրել իր արտաքինով։ Բանն այն է, որ հոլանդացին մոտ 50 կգ քաշ է հավաքել։ Այժմ նրա մարմնի քաշը կազմում է 120 կգ։

̰
Էլինա Ավանեսյանը պարտվել է Բոգոտայի՝ WTA 250 մրցաշարի 1/4 եզրափակչում

15:45 09.04.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Բոգոտայում ընթացող WTA 250 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտություն է կրել աշխարհի 33-րդ ռակետ կոլումբիացի Կամիլա Օսորիո Սերանոյից։ Հանդիպումը տևել է 1 ժամ 32 րոպե և ավարտվել է 6։1, 6։4 հաշվով։ Օսորիո Սերանոն կիսաեզրափակչում կհանդիպի բրազիլացի Լաուրա Պիգոսիի հետ:

̰
ՀՖՖ-ն հրապարակել է ֆուտզալի Հայաստան-Շոտլանդիա հանդիպման տեսանյութը

15:40 09.04.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի շրջանակներում Բուլղարիայի Վառնա քաղաքում վստահ հաղթանակ է տարել Շոտլանդիայի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվել է 11-0 հաշվով: ՀՖՖ-ն հրապարակել է հանդիպման տեսանյութը:

̰
Ռուսաստանում հնարավոր է նոր ֆուտբոլային մրցաշար ստեղծվի

15:30 09.04.2022

Ռուսաստանի առաջնության ակումբները պատրաստվում են քննարկել լիգայի թիմերի համար նոր մրցաշար ստեղծելու հարցը, հայտնում է RB Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ նոր մրցաշարը կկոչվի «Լիգայի գավաթ», որին կարող են մասնակցել միայն ՌՊԼ-ի ակումբները։ Լիգայի գավաթի հանդիպումները կանցկացվեն փլեյ-օֆֆի ձևաչափով՝ յուրաքանչյուր տուրում երկու խաղ` սեփական և մրցակցի հարկերի տակ: Այս մրցաշարը հնարավոր է կայանա, եթե ռուսական ակումբները 2022/23 […]

̰
Նա բռնեց վզիցս և սեղմեց ինձ պատին․ «Բոդո Գլիմտի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է «Ռոմայի» հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը

15:12 09.04.2022

«Բոդո Գլիմտի» գլխավոր մարզիչ Կյետիլ Կնուտսենը մեկնաբանել է «Ռոմայի» հետ խաղից հետո տեղի ունեցած միջադեպը։ Նշենք, որ հանդիպումից հետո հռոմեացիների ավագ Լորենցո Պելեգրինին հայտնել էր, որ Կնուտսենը հարձակվել է «Ռոմայի» դարպասապահների մարզչի վրա։ Նորվեգական ակումբն իր հերթին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ զոհը դարձել է հենց Կնուտսենը, քանի որ առաջինը նրա վրա […]

̰
Copa Sudamericana-ում գեղեցիկ գոլ է գրանցվել անկյունայինից

14:34 09.04.2022

Copa Sudamericana-ի առաջին տուրի շրջանակներում «Բարսելոնա Գուայաքիլը» սեփական հարկի տակ 4-2 հաշվով հաղթել է «Մոնտեվիդեոյին»: Ի դեպ, գնդակներից մեկը տանտերերը դարպասն են ուղարկել անկյունայինից: Գեղեցիկ ու դարպասապահի համար անսպասելի հարվածով աչքի է ընկել Կիտու Դիասը:

̰
Մեսսին՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ. FourFourTwo

14:11 09.04.2022

Բրիտանական FourFourTwo ամսագիրը հրապարակել է 21-րդ դարի 100 լավագույն խաղացողների ցանկը, որը գլխավորում է արգենտինացի Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն է։ Լավագույն եռյակը եզրափակել է իսպանացի Անդրես Ինյեստան։ Լավագույն տասնյակում են նաև Չավին, Ռոնալդինյոն, Զինեդին Զիդանը, Թիերի Անրին, Մանուել Նոյերը, Կական և Լուիս Սուարեսը։

̰
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 11:0 հաշվով հաղթեց Շոտլանդիայի նկատմամբ

23:33 08.04.2022

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, Աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի շրջանակում, Բուլղարիայի Վառնա քաղաքում, հանդիպեց Շոտլանդիայի ընտրանու հետ։ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ 11:0 հաշվով։ Հայաստան – Շոտլանդիա 11:0 (6:0) Վառնայի Մշակույթի և սպորտի պալատ Գոլերը՝ Ռոդրիգինյո, 00’52”, Մաշումյան,05’42”, Սանոսյան, 09’07”, 12’00”, Վիտինյո, 13’43”, […]

̰
«Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ ոչ-ոքի

23:15 08.04.2022

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին կայացել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու» 1։1 (1։1) Երևան, ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Մաիլսոն Լիմա, 31, 11մ («Արարատ-Արմենիա»), Արթուր Միրանյան, 34 («Ուրարտու»)

̰
Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողները

21:47 08.04.2022

Երևանում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 75 ըմբիշ: Ձեզ ենք ներկայացնում հաղթողներին և մրցանակակիրներին. 55 կգ Հոմերոս Առաքելյան ՕՀՔ, Արարատ մարզիչ՝ Ռոբերտ Բարսեղյան Կարապետ Մանվելյան Գյումրի Մանվել Խաչատրյան Գյումրի Սամվել Մովսիսյան Մալաթիա 60 կգ Սուրեն Աղաջանյան ՖԻՄԱ, Ն. Մուշեղյան մ/դ, մարզիչներ՝ Ժորա Վարդանյան, Սամվել Գևորգյան Աշոտ Մանուկյան ՕՀՔ, Վարդենիս […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին

19:28 08.04.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին, ինչպես նաև ազատ ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների մարզչական շտաբներին՝ քննարկելով մարզաձևում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Հանդիպմանը մասնակցել են ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ […]

̰
Մխիթարյանի գնահատականն ու վիճակագրությունը «Բոդո-Գլիմտ»-«Ռոմա» խաղում

15:24 08.04.2022

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի «Բոդո-Գլիմտ»-«Ռոմա» խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձած Հենրիխ Մխիթարյանը բավականին բարձր գնահատական է ստացել: SofaScore վիճակագրական ռեսուրսը 7,3 միավոր է գնահատել Հենրիխ Մխիթարյանի խաղը: Հռոմեացիների կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է Լորենցո Պելեգրինին՝ 7,7: Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրել է 65 րոպե, կատարել է 19 փոխանցում, որոնցից 17-ը եղել է ճիշտ: Մխիթարյանը նաև […]

̰
Հայաստանի սեղանի թենիսի հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակչին մասնակցելու իրավունք է ստացել

14:07 08.04.2022

Տևական ընդմիջումից հետո միջազգային ասպարեզում հաջող ելույթներ են ունեցել Հայաստանի սեղանի թենիսիստները: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, Կիպրոսի Նիկոսիա քաղաքում անցկացվել է Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարը, որին մասնակցել են Լիտվայի, Շոտլանդիայի, Լատվիայի, Սան Մարինոյի, Հայաստանի և Կիպրոսի տղամարդկանց հավաքականները: Մեր հավաքականը տարել է 4 հաղթանակ, կրել ընդամենը մեկ պարտություն և գրավել երկրորդ տեղը: Լավագույն […]

̰
Կառավարությունը հաստատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքը

11:54 08.04.2022

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը ապրիլի 7-ի նիստում հաստատել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Սրբուհի Գևորգյանի ընտրության արդյունքը: Նշենք, որ բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է 5 տարի ժամկետով: «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի ռեկտորի […]

̰
Կիսաեզրափակիչ դուրս գալու ֆավորիտը մենք ենք. Մոուրինյո

10:52 08.04.2022

Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի «Բոդո-Գլիմտ»-«Ռոմա» հանդիպումը, որում 2-1 հաշվով հաղթել էր նորվեգական ակումբը: «Նրանք երկու գոլ խփեցին ստանդարտից և անդրադարձից հետո: Առաջին գոլը ծիծաղելի էր։ Անկեղծ ասած, Մանչինիի վնասվածքն ինձ ամենաշատն է անհանգստացնում։ Վնասվածքը պայմանավորված է պլաստիկ խոտածածկով: Մենք պարտվեցինք 1-2 հաշվով, պատասխան խաղը պետք է անցկացնենք «Օլիմպիկո»-ում մեր երկրպագուների ներկայությամբ, […]

̰
BACK_TO_TOP