12:56 07.04.2022
Լեհաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին մարզիչ Անտոն Պիեխնիչեկին չի անհանգստացնում լեհերի առաջիկա հանդիպումը Մեսսիի հետ Աշխարհի առաջնությունում։ «Եկեք անկեղծ լինենք. Մեսսին նույնը չէ, ինչ մի քանի տարի առաջ: Հայտնի չէ, թե նա ինչ դեր կունենա Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականի կազմում, հնարավոր է, որ նրան նստեցնեն պահեստայինների նստարանին՝ հաշվի առնելով նրա ներկայիս մակարդակը։ Նա կարող է […]
12:11 07.04.2022
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը հաստատել է «Փարիզ-2024» օլիմպիական խաղերի մրցումների ձևաչափը և նախնական ժամանակացույցը, հայտնել է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Հատուկ ուշադրություն է դարձվելու օլիմպիական ծրագրում արդեն տեղ գտած մարզաձևերին՝ ժայռամագլցում, սքեյթբորդինգ, բրեյքդանս և BMX ֆրիսթայլ: 2024թ. մարտ-հունիս ամիսների ընթացքում կվիճարկվեն այդ մարզաձևերի օլիմպիական ուղեգրերը: ՄՕԿ-ի գործկոմը համաձայնեցրել է նաև բռնցքամարտի և ծանրամարտի մրցաշարերի քաշային կարգերը։ […]
11:56 07.04.2022
Բելառուսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Նեմանը» 2-1 հաշվով հաղթել է ԲԱՏԷ-ին։ Գրոնդոն ներկայացնող ակումբի կազմում հաղթական գոլը խփել է Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա Բորիսովում, ապրիլի 27-ին։ Նշենք, որ սա Կադիմյանի առաջին գոլն էր «Նեման» վերադարձից հետո։
11:47 07.04.2022
Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Անորտոսիսը» 1-0 հաշվով հաղթել է ԱՊՕԵԼ-ին։ Տանտերերի կազմում գոլային փոխանցումը կատարել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Երկու խաղերի արդյունքով «Անորտոսիսն» է նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։
11:35 07.04.2022
Կուբայի բռնցքամարտի ֆեդերացիան չեղարկել է երկրում պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվելու արգելքը, որը գործել է 60 տարի՝ 1962 թվականից, երբ երկրի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն պրոֆեսիոնալ բռնցքամարտն անվանեց կոռումպացված և ապականող: Բռնցքամարտի ազգային ֆեդերացիան պայմանագիր է կնքել Golden Ring պրոմոութերական ընկերության հետ: Պայմանագրից հետո այդ արգելքը չեղարկվել է: Այդ պայմանագրով նաև մեծ մրցաշար կանցկացվի մայիսի 20-ին: Շոուն […]
10:07 07.04.2022
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Մադրիդցիների կազմում հեթ-տրիի հեղինակ է դարձել Կարիմ Բենզեման: «Չելսիի» կազմում աչքի է ընկել Կայ Հավերցը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին, Մադրիդում։
23:44 06.04.2022
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականիգլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնել է Հայաստանի հավաքականի կազմը, որը ապրիլի 12-21-ը կմասնակցի Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Ընտրանին մրցավայր է մեկնելու 13 մարզիկով : Եվրոպայի առաջնությունում 48 կգ քաշային կարգում մեր երկիրըկներկայացնի Թումաս Թումասյանը, 51-ում Արեն Ասլամազյանը, 54-ում Գոռ Ազիզյանը: 57 կգքաշային կարգում ելույթ կունենա Եվրոպայի գործող […]
23:12 06.04.2022
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը կիսեց միավորը Իսպանիայի ներկայացուցիչ Լատասա Սանտոսի հետ: 11 հնարավորից հավաքելով 8,5 միավոր Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: Մրցաշարի հաղթող դարձավ գերմանացիՄատիաս Բլյուբաում: Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի […]
17:33 06.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ քաղաք՝ ծանոթանալու տեղի մարզադաշտի վազքուղու կառուցման աշխատանքներին: ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են սպորտային հատակների և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ զբաղվող շվեյցարական CONICA ընկերության ներկայացուցիչ Պավել Մառեսը, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն ու վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: ԿԳՄՍ նախարարության […]
14:27 06.04.2022
Հայաստանի սամբոյի մեծահասակների առաջնությանն ընդառաջ՝ կանանց հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում ընտրանու ավագ մարզիչ Մարիամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հովհաննիսյանի խոսքերով՝ կանանց շրջանում սամբոն ավելի է մասսայականացվում. «Անձնական մարզիչների ու ֆեդերացիայի հետ աշխատում ենք զարգացնել կանանց սամբոն։ Վերջին տարիներին ավելի շատ մարզուհիներ են ներգրավվում ուսումնամարզական հավաքներում ու միջազգային առաջնություններում, մեր նպատակը միջազգային մրցաշարերում կանանց ավելի մրցունակ հավաքական […]
12:51 06.04.2022
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ․ «Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի՛ երկրպագուներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սպորտի միջազգային օրվա առթիվ, որը նշվում է 2013 թ.-ից՝ «Հանուն զարգացման և խաղաղության» խորագրով: Սպորտը բոլոր հասարակություններին միավորող այն հարթակն է, որը չի ճանաչում ազգություն, չունի խտրականություն և սահմանափակումներ: Սպորտը նոր հնարավորությունների սկիզբ է, […]
12:01 06.04.2022
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ կկայանա Աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարը: Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Բուլղարիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները. Լուան Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Էմին Ղարաբեքյանս – «Իրաքոմ» (Իրան) Ռոդրիգինյո – «Նորիլսկի նիկել» (Ռուսաստան) Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի նիկել» (Ռուսաստան) Ժոաո Գիլյերմե Կարվալյո – «Գազպրոմ-Յուգրա»(Ռուսաստան) Լուկաս Ռոզենսկի – […]
15:45 05.04.2022
Ապրիլի 5-ին կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը Եվրոպայի Մ-19 առաջնության ընտրական փուլի շրջանակում հանդիպեց Սլովակիայի Մ-19 ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0։8 հաշվով։ Սլովակիա Մ-19 – Հայաստան Մ-19 8:0 (1:0) Անդորրայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզումային կենտրոն Մրցավար՝ Մերիմա Չելիկ (Բոսնիա և Հերցեգովինա) Գոլերը՝ Ռետկեսովա, 7, Պելիկանովա, 56, 59, 64, Մազուկովա, 57, 79, 82, Ժիհլավնիկովա, 87
13:20 05.04.2022
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Բուդապեշտից, որտեղ մասնակցում էր Եվրոպայի առաջնությանը: Հին աշխարհամասի առաջնությանը 7 ըմբիշով ներկայացած մեր հավաքականը 4 մեդալ է նվաճել և թիմային հաշվարկով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանին, բրոնզե մեդալակիրներ Ռուդիկ Մկրտչյանին, Գևորգ Ղարիբյանին և Սլավիկ Գալստյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի […]
16:24 04.04.2022
Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել մրցաշարի առաջատար գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ և իր ակտիվում ունի 6,5 միավոր։ Նա երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ 6 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, որը ևս այս տուրում ոչ ոքի է խաղացել: Մանուել Պետրոսյանը (5,5 միավոր), […]
16:08 04.04.2022
Իտալական Ա սերիայի 31-րդ տուրի «Սամպդորիա»-«Ռոմա» խաղից հետո Ժոզե Մոուրինյոն խոսել Մխիթարյանի մասին։ «Ռոմա»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Սամպդորիային»: Հիշեցնենք, որ խաղի միակ գոլը 27-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը։ «Մխիթարյանը հիանալի մրցաշրջան է անցկացնում։ Ես ուզում եմ, որ Միկին այստեղ լինի, նա ևս ցանկանում է մնալ այստեղ։ Տիագո Պինտոն և ակումբը ցանկանում են, […]
15:57 04.04.2022
Գրեփլինգի Հայաստանի հավաքականը 3 մարզիկով մասնակցել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությանը և 3 մեդալ նվաճել: -62 կգ քաշային կարգի No-Gi (առանց կիմոնոյի) ձևաչափում Ռազմիկ Միսակյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն քաշային կարգի Gi ձևաչափում Մայիս Ներսեսյանը նվաճել է բրոնզե մեդալ: -84 կգ քաշային կարգի Gi ձևաչափում էլ բրոնզե մեդալակիր է դարձել Արթուր […]
14:19 04.04.2022
ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն ընտրել է «Կումայրի» ֆուտբոլային ակումբը՝ որպես UEFA Grassroots Awards 2021-ի արծաթե մրցանակակիր՝ լավագույն սիրողական ակումբ անվանակարգում։ Ակումբն իր գործունեությունը ծավալում է Շիրակի մարզի 20 համայնքներում՝ ներգրավելով 250 տղաների և աղջիկների՝ փախստական ընտանիքներից, հաշմանդամություն ունեցող և մանկատների երեխաների։ «Կումայրի» ՖԱ-ն ակտիվորեն համագործակցում է հանրակրթական դպրոցների հետ՝ կազմակերպելով համատեղ ֆուտբոլային միջոցառումներ։ Նշենք, որ […]
20:28 03.04.2022
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ևս երկու մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գևորգ Ղարիբյանը մրցեց հունգար Էրիկ Տորբայի հետ ու հաղթեց 5:1 հաշվով և դարձավ Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր: 67 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ […]
16:34 03.04.2022
Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Instagram-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով իր հաղթանակին. «Եվրոպայի առաջնության ոսկին նվաճելու համար անցա դժվարին ճանապարհ ,այն նվաճելը իմ նպատակներից մեկն էր, շատ սպասված հաղթանակ, որին երկար էի սպասել: Փառք Աստծո, ստացվեց։ Հավաքականի մարզիչների, իմ անձնական մարզիչների, հորեղբայրներիս, ինձ հետ մարզվող ընկերների շնորհիվ կարողացա նվաճել այս տիտղոսը։ Առանձնանատուկ շնորհակալություն եմ հայտնում […]
11:52 03.04.2022
Հայ բռնցքամարտիկները երկու ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 21 երկրի ներկայացուցիչ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Իրենց բոլոր մրցակիցներին հաղթել ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Ընդ որում եզրափակիչ մրցաշարում […]
22:02 02.04.2022
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 4:3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշ Յունուս Բաշարին և դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Հիշեցնենք, Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսին, ապա 1/8 եզրփակիչում առավելության էր հասել Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում համառ պայքարում 6-5 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Սանան […]
20:15 02.04.2022
Ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման փուլին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ապրիլի 2-6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին և առաջիկա հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Մյուլլեր – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Էմին Ղարաբեքյանս – «Իրաքոմ» (Իրան) Արթուր Մկրտչյան – «ՖԱ Երևան» Ռոդրիգինյո – «Նորնիկել» (Ռուսաստան) Վլադիմիր […]
19:36 02.04.2022
Շիրակի մարզպետարանում ամփոփվել են ֆիզկուլտուրայի և սպորտի ուղղությամբ 2022 թվականի առաջին եռամսյակում մարզում իրականացված աշխատանքները, ինչպես նաև միջազգային մրցասպարեզներում ու հանրապետական առաջնություններում շիրակցի մարզիկների մրցելույթները։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Կազմակերպվել ու անցկացվել են 24 մարզական միջոցառումներ՝ տարբեր մարզաձևերի համայնքային ու մարզային պատանեկան առաջնություններ, հանրապետական մրցաշարեր, հանրապետական մարզական-զանգվածային միջոցառումների համայնքային ու մարզային փուլերի մրցումներ և ձմեռային […]
16:12 02.04.2022
Բարսելոնայի նախագահը խոսել է Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ վերադարձի հնարավորությունների մասին։ «Եթե Լեոն ցանկանա խոսել ինձ հետ «Բարսելոնա» վերադառնալու մասին, ես շատ ուրախ կլինեմ», – ասել է Ժոան Լապորտան TVE-ին։ Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ Մեսսիի վերադարձը չի դիտարկվում։ «Մենք երիտասարդ թիմ ենք կառուցում»,- ասել էր Լապորտան: Ավելի ուշ միջազգային մամուլում հաղորդվել […]