11:56 02.04.2022
Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Կայացել է 6-րդ տուրը։ Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանն այս տուրում ոչ-ոքի է խաղացել և իր ակտիվում ունի 5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Սամվել Տեր-Սահակյանը, ով այս տուրում հաղթանակ է տարել: Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը՝ ընդամենը կես միավոր զիջելով […]
11:47 02.04.2022
Բելգիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Բրյուգեն» արտագնա խաղում 3-1 հաշվով հաղթել է «Բիրշոտին»։ Հյուրերի կազմում 61-րդ րոպեին խաղադաշտ է մտել Սարգիս Ադամյանը։ Վնասվածքից ապաքինվելուց հետո Սարգիսն անցկացրել է առաջին հանդիպումը։ «Բրյուգեն» 69 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` երկու միավորով զիջելով «Ռոյալ Յունիոնին», որը նաև մեկ խաղ պակաս է անցկացրել։
23:59 01.04.2022
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած վիճակահանության արդյունքում ձևավորվեցին հետևյալ խմբերը` A խումբ. Քաթար, Էկվադոր, Սենեգալ, Նիդեռլանդներ։ B խումբ. Անգլիա, Իրան, ԱՄՆ, Շոտլանդիա Ուկրաինա-Ուելս զույգի հաղթողը։ C խումբ. Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Լեհաստան։ D խումբ. Ֆրանսիա, Պերու – Ավստրալիա` զույգի հաղթողը ԱՄԷ, Դանիա, Թունիս։ E խումբ. […]
20:13 01.04.2022
Երկու տարվա դադարից հետո հրաձիգները նորից միջազգային մրցահարթակ են դուրս եկել և Հայաստան վերադարձել 7 ոսկե ու 3 արծաթե մեդալներով։ Բոլոր մեդալները նվաճել են միայն վազող թիրախ մրցաձևում հանդես եկած հինգ մարզիկները։ Միջազգային առաջնությունների երկար ընդմիջումներից հետո արդյունքը գերազանց էր։ Մեդալակիրներից երեքը Գյումրիի հրաձգության մարզադպրոցի սաներն են։ Գյումրիի մարզադպրոցի սան Գոռ Խաչատրյանը Եվրոպայի գործող […]
19:44 01.04.2022
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր չորրորդ հաղթանակը տարավ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Աշխարհի չեմպիոնը կիսաեզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթեց շվեդ Պիեր Ալբին Օլաֆսոնին: Հիշեցնենք, Ամոյանը որակավորման փուլում հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսին, ապա 1/8 եզրփակիչում առավելության էր հասել Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակիչում, համառ պայքարում 6-5 […]
19:39 01.04.2022
ՖԻՖԱ-ն մտադիր չէ Ռուսաստանի ֆուտբոլային միությանը հեռացնել կազմակերպությունից։ Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ «Ռուսաստանի վերաբերյալ որոշումը կայացվել է մոտ մեկ ամիս առաջ, ՌՖՄ-ն բողոքարկել է որոշումը CAS, սպասում ենք վճռին։ Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Հուսով եմ, որ հակամարտությունը կավարտվի, և մենք կկարողանանք նորից խաղալ: ՌՖՄ-ին հեռացնելը ՖԻՖԱ-ից տարբերակ չէ։ Եթե մենք […]
19:25 01.04.2022
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 3-1 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին: Վաղը Պողոսյանը, ինչպես նաև Ռուդիկ Մկրտչյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար:
19:17 01.04.2022
Հունգարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը կիսաեզրափակչում պարտվեց ադրբեջանցի Էլդանիզ Ազիզլիին 3-7 հաշվով: Վաղը բրոնզե մեդալի համար պայքարում Մկրտչյանը կգոտեմարտի ռումինացի Դենիս Միխայի հետ:
19:14 01.04.2022
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնության եկամուտների մասին։ «Մենք կհասնենք ռեկորդային եկամտի՝ 7 միլիարդ դոլար 2022 թվականի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համար»,- մեջբերում է Ինֆանտինոյին The Straits Times-ը: Աղբյուրի համաձայն՝ այս գումարը կազմված է հեռուստատեսային իրավունքների, հովանավորների և մարքեթինգային պայմանագրերից։ Նշվում է, որ եկամուտների ռեկորդին կարելի է հասնել նույնիսկ եզրափակիչ խաղից առաջ։ […]
18:44 01.04.2022
Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) գործկոմի անդամ Ալեքսանդր Միրզոյանն արձագանքել է ՖԻՖԱ-ի կողմից ՌՖՄ-ի անդամակցության պահպանմանը և ռուսաց լեզուն կազմակերպության վեց պաշտոնական լեզուներից մեկը հաստատելուն։ «Զարմանալի չէ, որ ՖԻՖԱ-ի համագումարում ՌՖՄ-ին չհեռացրին։ Սա միանգամայն նորմալ է, մենք շատ բան ենք արել և շարունակում ենք անել։ Իհարկե, կարող էին պահպանել նաև սպորտային սկզբունքը, բայց քանի որ արդեն […]
17:06 01.04.2022
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ գոտեմարտում Հայաստանը ներկայացնող 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը պարտվեց Ադրբեջանը ներկայացնող ազգությամբ վրացի ըմբիշ Բեկա Կանդելակիին: Մեր ըմբիշը զիջեց 1-5 հաշվով և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:
16:50 01.04.2022
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Աշխարհի չեմպիոնը 1/4 եզրափակիչում, համառ պայքարում 6-5 հաշվով հաղթեց ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Ավելի վաղ Ամոյանը հաղթել էր Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթին, իսկ մեկնարկային գոտեմարտում Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսին:
16:19 01.04.2022
Հունգարիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթանակ տարավ նաև մեր 4-րդ ըմբիշը: 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը ծանր պայքարում հաղթեց Ուկրաինան ներկայացնող Կորյուն Սահրադյանին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Կորյունը առավելության հասավ 6-5 հաշվով:
16:11 01.04.2022
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող մեկնարկեց նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Մեր ըմբիշը պայքարը սկսեց 1/4 եզրափակիչից և ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթեց Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդրաս Յուրկանսին: Հրաչյան դուրս եկավ կիսաեզրափակիչ:
16:02 01.04.2022
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Սլովակիան ներկայացնող Դենիս Հորվաթի նկատմամբ նա առավելության հասավ 5-1 հաշվով: Ավելի վաղ, ընդամենը 2 րոպեում Մալխասը 9-0 հաշվով հաղթել էր Լիտվայի ներկայացուցիչ Մանտաս Սինկևիչուսին: Մալխասը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ:
15:18 01.04.2022
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով վերադարձել է Հունգարիայում անցկացված Եվրոպայի առաջնությունից: Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, […]
14:47 01.04.2022
Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում են 7 ըմբիշներ: Այսօր պայքար է ծավալվում 5 քաշային կարգերում, որոնցում Հայաստանը ներկայացնում է 4 ըմբիշ: Արդեն տեղեկացրել ենք, որ մեր տղաներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթել է լեհ Ռաֆալ Կրաևսկիին: Քիչ […]
14:30 01.04.2022
Բուդապեշտում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում են 7 ըմբիշներ: Այսօր պայքար է ծավալվում 5 քաշային կարգերում, որոնցում Հայաստանը ներկայացնում է 4 ըմբիշ: Մեր տղաներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 3-1 հաշվով հաղթել է լեհ Ռաֆալ Կրաևսկիին: Քիչ ավելի ուշ մրցագորգ դուրս […]
14:13 01.04.2022
Ուրուգվայի հավաքականի կազմում իր նորամուտն է նշել հայկական արմատներ ունեցող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը։ Այդ խաղում Ուրուգվայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել է Չիլիի ընտրանուն: Մարաշլյանը հանդիպմանը մասնակցել է հենց սկզբից և փոխարինվել է 74-րդ րոպեին։ ԱԱ-2022-ի որակավորման փուլում Ուրուգվայի հավաքականը գրավել է երրորդ տեղը և նվաճել է ԱԱ ուղեգիր։
13:45 01.04.2022
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում։ Metaratings-ի տեղեկություններով՝ 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական լիգաների որոշ ակումբներ, մասնավորապես՝ ֆրանսիական Լիգա-1-ը։ Նշվում է, որ որոշ ակումբների ներկայացուցիչներ արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ, սակայն «Կրասնոդարը» դեռևս ոչ մի կոնկրետ առաջարկ չի ստացել: Ըստ աղբյուրի՝ Սպերցյանը կարող է օգտվել ՖԻՖԱ-ի […]
13:21 01.04.2022
«Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինը մեկնաբանել է Լեհաստանի հավաքականի՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ լեհերը ընտրական փուլի փլեյ-օֆֆում հաղթել էին Շվեդիային։ Ռուսաստանի հավաքականի՝ առաջնությունից հեռացման պատճառով Լեհաստանն ավտոմատ կերպով դուրս էր եկել փլեյ-օֆֆի եզրափակիչ։ «Այս խմբում ակնհայտորեն անարդար իրավիճակ է եղել։ Նախ՝ Ռուսաստանին խաղալու հնարավորություն չտվեցին։ Երկրորդ պահը՝ շվեդներն անցկացրել են […]
12:45 01.04.2022
Քաթարում կայացել է ՖԻՖԱ-ի 72-րդ կոնգրեսը, որի ընթացքում որոշում է կայացվել չեղարկել 3 երկրի՝ Պակիստանի, Զիմբաբվեի և Քենիայի ֆեդերացիաների անդամությունը կառույցին: Ավելի վաղ ենթադրվում էր, որ կքննարկվի նաև Ռուսաստանի անդամությունը կասեցնելու հարցը, սակայն այն չի բարձրացվել: ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն արդեն իսկ ռուսական ակումբներին և հավաքականներին զրկել են միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ի […]
12:31 01.04.2022
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը կողմ է, որ իր թիմը պայքար մղի աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար: Ավելի վաղ ԶԼՄ-ներում Ուկրաինայի հավաքականին ավտոմատ կերպով ԱԱ դուրս բերելու կոչեր էին տարածվել: «Մենք բոլորին ասել ենք, թե ինչ ենք անելու, թե ինչպես են մեր գործերն ընթանալու աշխարհի առաջնության ընտրական փուլում: ՈՒԵՖԱ-ն կասի մեզ, թե հունիսին […]
12:17 01.04.2022
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է: Նա լուսանկար է հրապարակել Instagram-ում: Հարոյանի ապաքինման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Մեր ընտրանու ավագը վնասվածք էր ստացել Նորվեգիայի դեմ կայացած ընկերական խաղում: Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
11:54 01.04.2022
ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը Metaratings.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է այն տեղեկությունը, թե «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը ցանկանում է փոխել քաղաքացիությունն ու հանդես գալ Հայաստանի ազգային թիմի կազմում: «Ֆեդերացիան տեղյակ չէ Զախարյանի՝ քաղաքացիությունը փոխելու ծրագրերից, ու այս թեմայով ոչ մի տվյալ չունենք: Ավելի լավ է հենց Արսենի […]
11:36 01.04.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարի կանոնակարգն ու մասնակցության հայտը: Ըստ այդմ` ՀՀ-ում լող մարզաձևի և առողջ ապրելակերպի մասսայականացման նպատակով 2022 թվականի հուլիսի երկրորդ տասնօրյակում տեղի կունենա «ՀՀ վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Այն կանցկացվի Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) […]
11:25 01.04.2022
Լոնդոնում դիմակավորված անհայտ անձը ներխուժել է Բեքհեմների ընտանիքի առանձնատուն և հազարավոր ֆունտ սթեռլինգ արժողությամբ թանկարժեք իրեր գողացել, գրում է Daily Mail-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ հանցագործը ներխուժել է 40 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ առանձնատան երկրորդ հարկի ննջասենյակներից մեկը: Այդ ժամանակ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներն ու նրանց 10-ամյա դուստրը՝ Հարփերը, գտնվել են տան առաջին հարկում։ Դեպքի մասին հայտնի […]
10:40 01.04.2022
Այսօր Բելգիայի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում գործող չեմպիոն «Բրյուգեն» կհյուրընկալվի «Բերսխոտին»: Հրապարակվել է «Բրյուգեի» հայտացուցակը, որում ընդգրկված է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Նա վնասվածք էր ստացել 32-րդ տուրի՝ «Գենկի» դեմ խաղում, որում նաև գոլի հեղինակ էր դարձել: Հիշեցնենք, որ Ադամյանը չէր միացել Հայաստանի հավաքականին՝ մասնակցելու Չեռնոգորիայի և Նորվեգիայի դեմ կայացած ընկերական մրցավեճերին:
10:09 01.04.2022
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է նախնական հայտերը Տիրանայում մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնության համար: Ըստ նախնական հայտերի, Հայաստանի կանանց հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթեւ Հակոբյանը (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ): Տղամարդկանց հավաքականի կազում կմասնակցեն՝ Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը և Հակոբ […]
09:43 01.04.2022
Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 9 շախմատիստ: Կայացել է 5-րդ տուրը, որում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը: Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի, Արթուր Դավթյանը պարտություն է կրել: 5 տուրից հետո 4,5 միավորով Գաբրիել Սարգսյանը […]