TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Հավաքականին ու մեղավորներին պետք է պատասխանատվության կանչել, պարտվել էլ կա, պարտվել էլ․ Լևոն Պաչաջյան

13:51 30.03.2022

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մեր ընտրանու՝ Նորվեգիայից կրած 0-9 հաշվով պարտությանը: «Այսպիսի ձախողումները իրոք պետք է բացառվեն: Չի կարող ոչ մի տրամաբանության մեջ տեղավորվել, թե ոնց կարելի է հաղթել բավականին մարտունակ Չեռնոգորիային և ընդամենը 4 օր անց 9-0 «գլխի վրա» գահավիժել Նորվեգիայում: Ինչ էլ ուզում է լինել (կարմիր […]

̰
Լեհաստանի հավաքականը նվաճեց ԱԱ ուղեգիր

13:44 30.03.2022

Լեհաստանի հավաքականը դուրս եկավ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Կատարի մրցաշարի ուղեգրի համար լեհերը մրցել են Շվեդիայի հավաքականի հետ և հաղթել 2։0 հաշվով։ Հաշիվը 49-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացել է Ռոբերտ Լևանդովսկին, 72-րդ րոպեին Պյոտր Զելինսկին խփել է 2-րդ գնդակը։ Լեհաստանի հավաքականն իր պատմության մեջ 9-րդ անգամ կխաղա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Հավաքականի լավագույն […]

̰
Սևակ Մանուկյանը՝ շախմատի ՀՀ կիսաեզրափակիչ մրցաշարի հաղթող

13:13 30.03.2022

Մարտի 20-29-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անց է կացվել Հայաստանի պատանիների և աղջիկների կիսաեզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին նաև արցախցի պատանի շախմատիստները: Մրցաշարն անց է կացվել ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն` շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մինչև 18 տարեկանների մրցապայքարում հաղթող է ճանաչվել արցախցի շախմատիստ Սևակ Մանուկյանը՝ նվաճելով ՀՀ շախմատի եզրափակիչ առաջնությանը մասնակցելու իրավունք: Սևակ Մանուկյանը 10 տարեկանների […]

̰
Պորտուգալիան հաղթեց Հս․ Մակեդոնիային և դուրս եկավ ԱԱ-2022 եզրափակիչ փուլ

11:15 30.03.2022

Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ։ Փլեյ-օֆֆի որոշիչ խաղում պորտուգալացիները 2-0 հաշվով հաղթեցին Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն: Դուբլի հեղինակ դարձավ Բրունո Ֆերնանդեշը։ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել 32-րդ և 65-րդ րոպեներին։  

̰
Այս պարտությանը ոչ մի արդարացում չկա․ ՀՖՖ-ի և հավաքականի մարզչական շտաբի հայտարարությունը

10:36 30.03.2022

ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը և ֆուտբոլիստները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի երկրպագուներ, Այսօր Հայաստանի ազգային հավաքականը ցավոտ պարտություն կրեց Նորվեգիայի ընտրանու դեմ խաղում: Չնայած հանդիպումը ընկերական բնույթ էր կրում, այդուհանդերձ, այս պարտությանը չկա ոչ մի արդարացում: Վստահեցնում ենք ձեզ, որ շատ կարճ ժամանակահատվածում միասին կվերլուծենք տեղի ունեցածը, կանենք համապատասխան […]

̰
Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում Վարազդատ Հարոյանն ու Արման Հովհաննիսյանը վնասվածքներ են ստացել

10:32 30.03.2022

Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը, հայտնում է ՀՖՖ-ն։ Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով: Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք: «Առողջություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»,-նշված է ՀՖՖ հաղորդագրության մեջ:

̰
̰
Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Նորվեգիայի ընտրանուն ընկերական խաղում

23:06 29.03.2022

Մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում կայացավ Նորվեգիա – Հայաստան ընկերական հանդիպումը։ Մեր ընտրանին զիջեց մրցակցին 0:9 հաշվով: Նորվեգիա – Հայաստան 9:0 (5:0) Օսլո, «Ուլևոլ» մարզադաշտ Մրցավար՝ Մադս-Քրիստոֆեր Քրիստոֆերսեն (Դանիա) Գոլերը՝ Հոլանդ, 24, 45+1, Քինգ, 29 (11մ), 34, 59, Տորստվեդտ, 30, Դելի, 80, Սյորլոտ, 86, 90+1 Զգուշացումներ՝ Բայրամյան, 22, Օրսնես, 90 Հեռացում՝ Ա. Հովհաննիսյան,17

̰
Արման Անդրեասյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

22:08 29.03.2022

Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Արման Անդրեասյանը 1:2 հաշվով զիջեց վրացի ըմբիշին և դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Հիշեցնենք, որ ազատ ոճային ըմբիշը մինչ այդ 3-1 հաշվով հաղթել էր թուրք Սելահաթին Քիլիչսալայանին, իսկ հաջորդ գոտեմարտում 5-1 հաշվով պարտության մատնել գերմանացի Կևին Հենկելին։ Անդրեասյանը կիսաեզրափակիչում պարտության է մատնել մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին։    

̰
Մանվել Խնձրցյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

21:27 29.03.2022

Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը 6-2 հաշվով հաղթել է Գերմանիան ներկայացնող Նիկլաս Ստեչելին և նվաճել բրոնզե մեդալ։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 28-ին, ազատ ոճային ըմբիշը նախ 11-6 հաշվով հաղթել է մոլդովացի Անատոլի Բուրույանին, ապա ժամանակից շուտ 14-4 հաշվով պարտության մատնել թուրք Մուհամադ Կարավուսին։ Կիաեզրափակիչում մեր մարզիկը պարտվել է Հյուսիսային Մակեդոնիան […]

̰
Լա լիգայի՝ մարտի խորհրդանշական հավաքականում չկա «Ռեալի» որևէ ֆուտբոլիստ. WhoScored

18:21 29.03.2022

WhoScored վիճակագրական ընկերությունը ներկայացրել է Իսպանիայի Լա լիգայի՝ մարտի խորհրդանշական հավաքականը: Ամսվա լավագույնների թիմում ամենաշատ ներկայացուցիչն ունի կատալոնական «Բարսելոնան»՝ 4 ֆուտբոլիստ: Հատկանշական է, որ խորհրդանշական հավաքականում չկա «Ռեալի» ոչ մի ֆուտբոլիստ: Հիշեցնենք, որ Անչելոտիի գլխավորած թիմը 29-րդ տուրում սեփական հարկի տակ 0:4 հաշվով պարտվել է «Բարսելոնային»: Լա լիգայի՝ մարտի խորհրդանշական հավաքականը՝ ըստ WhoScored-ի. Դարպասապահ՝ Բադյա […]

̰
Ռոբերտո Մանչինին հակամրցանակ է ստացել ԱԱ-2022 եզրափակիչ փուլ դուրս չգալու համար

17:47 29.03.2022

Ռոբերտո Մանչինին ստացել է «Ոսկե տապիր» հակամրցանակը՝ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ դուրս չգալուց հետո: Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը 0:1 հաշվով պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայից աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղում։ «Ոսկե տապիրը» խաղային մրցանակ է, որը տրվում է իտալական հեռուստատեսությունների կողմից` ֆուտբոլում աղմկահարույց ձախողումների համար: Նշենք, որ 57-ամյա մասնագետն անձամբ է ստացել իր «Ոսկե տապիրը», ի […]

̰
«Թիմային առաջին հորիզոնականը շատ պատվաբեր է». Կարեն Գիլոյանը դիմավորել է գնդակային հրաձգության ԵԱ-ի չեմպիոններին և մեդալակիրներին

17:42 29.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներին, որոնք մեդալներով են վերադարձել Նորվեգիայի Համար քաղաքում անցկացված գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Մրցաշարում հայ հրաձիգները հանդես են եկել 12 հոգանոց կազմով և նվաճել են 10 մեդալ՝ 7 ոսկե և 3 արծաթե: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով առաջին հորիզոնականն […]

̰
Բուքմեյքերները Նորվեգիա-Հայաստան խաղի բացահայտ ֆավորիտ են համարում դաշտի տերերին

17:31 29.03.2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հավաքականի հետ։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում նորվեգացիներին, որոնց հաղթանակի գործակիցը 1․30 է։ Խոակին Կապառոսի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 9․00 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 5․00 գործակցով։ Նորվեգիա-Հայաստան հանդիպումը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 21։00-ին։ Մրցավարների խումբը կլինի Դանիայից։ Նախկինում թիմերը հանդիպել են երկու անգամ։ 2000թ․ սեպտեմբերին տեղի […]

̰
Չեմ պատկերացնում աշխարհի առաջնությունն առանց Պորտուգալիայի. Ռոնալդու

17:10 29.03.2022

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ապագայի մասին: Նա պատրաստվում է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ կայանալիք կարևոր խաղին, որը կորոշի աշխարհի առաջնության ուղեգրի ճակատագիրը։ Ռոնալդուն չի ցանկանում մտածել, որ սա կարող է լինել իր վերջին աշխարհի առաջնությունը։ «Ես շատ լավ եմ զգում: Չեմ կարծում, որ աշխարհի հաջորդ առաջնությունն առանց ինձ կանցկացվի։ Չեմ […]

̰
Հրայր Ալիխանյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

16:41 29.03.2022

Հունգարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը: Առաջին գոտեմարտում նա առավելության էր հասել սերբ ըմբիշ Խետիկ Ցաբոլովի նկատմամբ և դուրս եկել 1/4 եզրափակիչ, որտեղ արդեն 3-0 հաշվով հաղթել է Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովին: Այսպիսով՝ Ալիխանյանը ևս դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի իտալացի Ֆրանկ Մարկեզի հետ:

̰
Հայ շախմատիստներից 3-ը առաջատարների թվում են. Շախմատի ԵԱ

16:31 29.03.2022

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ: Երկրորդ տուրում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Դավթյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Էմին Օհանյանը պարտվել է։ 2 տուրից հետո 2-ական միավոր ունեն Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Նրանք տեղ են […]

̰
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դուրս մնաց պայքարից. FIDE Grand Prix

16:27 29.03.2022

Բեռլինում անցկացվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի Գրան Պրի շարքի երրորդ մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը զիջեց ռուսաստանցի Գրիգորի Օպարինին: A խմբում 4 գրոսմայստերների թվում նա գրավեց երրորդ տեղը և չհաղթահարեց խմբային փուլի արգելքը։ Խմբում առաջին տեղը գրավեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը պայքարը կշարունակի կիսաեզրափակչում։ FIDE Grand Prix շարքն աշխարհի […]

̰
Հովհաննես Մխիթարյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում. Ըմբշամարտի ԵԱ

16:12 29.03.2022

Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում անհաջող մեկնարկեց 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Նա պայքարը սկսեց 1/4 եզրափակչից և պարտվեց վրացի ըմբիշ Միրանի Մայսուրաձեին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, Մխիթարյանը հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:

̰
Արսեն Հարությունյանը տուշեով հաղթեց մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Ըմբշամարտի ԵԱ

16:06 29.03.2022

Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում վստահ սկսեց ելույթները Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Իր առաջին գոտեմարտում Եվրոպայի չեմպիոնը վստահ հաղթանակ տարավ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Բեսիր Ալիլիի նկատմամբ: Երբ Հարությունյանը գոտեմարտը շահում էր 5-0 հաշվով, կարողացավ գետնել մրցակցին և տուշեով ժամանակից շուտ հաղթանակ տարավ: Այսպիսով՝ նա դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Լեհաստանը ներկայացնող Էդուարդ Գրիգորևի […]

̰
Մեկնարկում է Սերբիայի միջազգային մրցաշարը. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ

15:45 29.03.2022

Այսօր մեկնարկում է Սերբիայի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ: 92 կգ Նարեկ Մանասյանը կմենամարտի Ուելսի ներկայացուցիչ Ռոմեո Կոստայի հետ: Մեր հավաքականի կազմում ընդգրկված են նաև Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 51 կգ քաշային Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, […]

̰
Ամեն ինչ անելու ենք մեր ազգին նորից ուրախացնելու համար. Վահան Բիչախչյան

15:34 29.03.2022

Նորվեգիա-Հայաստան խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսին Խոակին Կապառոսի հետ մասնակցել է մեր թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը հաղթական գոլի հեղինակն էր դարձել Չեռնոգորիայի հետ խաղում: Բիչախչյանը խոսել է նախորդ խաղի մասին, նաև իր կարծիքն է հայտնել Նորվեգիայի հավաքականի վերաբերյալ ու կիսվել այսօրվա խաղից իր սպասելիքներով: «Հավաքականում ընկերական խաղեր չկան, միշտ փորձում ենք ուրախացնել մեր ազգին։ […]

̰
Արման Ավագյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար վրացի ըմբիշի հետ. Ըմբշամարտի ԵԱ

15:13 29.03.2022

Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար վրացի ըմբիշ Վլադիմերի Գամկրելիձեի հետ: Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում, սփոփիչ գոտեմարտում 79 կգ քաշային հայ ըմբիշը 8-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ բուլղարացի Միրոսլավ Կիրովի նկատմամբ: Հիշեցնենք, որ երեկոյան բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, իսկ 70 կգ քաշային Արմեն Անդրեասյանը կգոտեմարտի ոսկե […]

̰
Հրայր Ալիխանյանը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի ԵԱ

15:07 29.03.2022

Հունգարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են ներգրավվել ևս 5 քաշային կարգի ըմբիշներ: Հայաստանն այսօր ներկայացնում են 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Ալիխանյանն արդեն ավարտել է իր առաջին գոտեմարտը: Նա առավելության է հասել սերբ ըմբիշ Խետիկ Ցաբոլովի նկատմամբ և դուրս […]

̰
Հայաստանի Մ21 հավաքականի վերջնական հայտացուցակը Սերբիայի Մ21 հավաքականի դեմ խաղում

14:42 29.03.2022

ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ներկայացրել է Հայաստանի Մ-21 հավաքականի վերջնական հայտացուցակը Սերբիայի Մ-21 հավաքականի դեմ խաղում: Սերբիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 29-ին: Սկիզբը՝ Հայաստանի ժամանակով 18:00-ին:

̰
Արսեն Զախարյանը՝ ամենաթանկարժեք երիտասարդ խաղացողների տասնյակում

14:20 29.03.2022

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ընդգրկվել է ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում։ Խոսքը 2003-ին և դրանից հետո ծնված ֆուտբոլիստների մասին է: Նա Transfermarkt-ի ցուցակում զբաղեցրել է 10-րդ տեղը։ Զախարյանը գնահատվում է 12 մլն եվրո։ Թոփ-10-ն այս տեսքն ունի․ 1․ Ջուդ Բելինգհեմ, Դորտմունդի «Բորուսիա»-75 մլն եվրո 2. Ֆլորիան Վիրց, «Բայեր»-70 մլն եվրո 3․ Գավի, «Բարսելոնա»-60 մլն եվրո […]

̰
Ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Օսլոյում

13:44 29.03.2022

Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային վերջին մարզումն է անցկացրել Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: ՀՖՖ-ն տեսանյութ է հրապարակել մարզումից: Հիշեցնենք, որ այսօր Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ընկերական խաղում կմրցի Նորվեգիայի ընտրանու հետ:

̰
Հայաստանի հրաձգության հավաքականը առաջինն է ճանաչվել Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում

13:30 29.03.2022

Հայաստանի հրաձգության հավաքականը առաջինն է Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում: Հիշեցնենք մեր մարզիկների արդյունքները․ 10 մ, վազող թիրախ, նորմալ վազք, 30+30 կրակոց մրցաձևի կանանց պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Լիլիթ Մկրտչյանը: Արծաթե մեդալակիր է դարձել Արուսյակ Գրիգորյանը: Նույն մրցաձևի երիտասարդների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել են Գոռ Խաչատրյանը  և Գոհար Հարությունյանը: Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել նաև […]

̰
Այսօր պայքարի մեջ կներգրավվի ևս 3 հայ ըմբիշ. Ըմբշամարտի ԵԱ

13:18 29.03.2022

Հունգարիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ կներգրավվի ևս 3 հայ ըմբիշ: Մրցագորգ դուրս կգան 61 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 92 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը: Հիշեցնենք, որ երեկոյան գոտեմարտերում 3 հայ ըմբիշներ՝ Մանվել Խնձրցյանը, Արման Ավագյանը և Արման Անդրեասյանը կպայքարեն մեդալների համար:

̰
Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է համագործակցությունը Նատալյա Ռոտենբերգի հետ

12:24 29.03.2022

Նատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախկին մարզուհի, բալետի պարուհի Նատալյա Ռոտենբերգը նշանակվել էր Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գեղարվեստական մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում ընթացիկ տարվա փետրվարին:

̰
BACK_TO_TOP