TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+32.09 oC

ՍՊՈՐՏ

Շնորհակալ եմ բոլոր մարզիկներին և մարզիչներին, որոնք այս հաղթանակներում դեր ունեն. Հաբեթնակ Կուրղինյան

08:18 01.04.2022

․Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԸՖ-ի մամուլի բաժնի հետ զրույցում անդրադարձել է ԵԱ-ում գրանցած արդյունքներին։ «Իրականում՝ այս պահին ամենաքիչը հենց ըմբշամարտից եմ ցանկանում խոսել, բայց գիտեմ, որ առանց դրա չի կարելի (խմբ․ ժպտում է)։ Հերթով անցնեմ․ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը շատ լավ հանդես եկավ։ Մեծ պոտենցիալ ունեցող ըմբիշ է։ 61 […]

̰
ՖԻՖԱ-ն հաստատել է ռուսերենը որպես պաշտոնական լեզու

16:09 31.03.2022

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հաստատել է ռուսերենը որպես պաշտոնական լեզու։ Որոշումը կայացվել է կազմակերպության համագումարում, որը տեղի է ունենում Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Կողմ է քվեարկել անդամ 187 պետությունների ֆեդերացիա, դեմ՝ չորսը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՖԻՖԱ-ի ղեկավարությունն առաջարկել է արաբերենը, պորտուգալերենը և ռուսերենը ավելացնել պաշտոնական լեզուների ցանկում՝ խթանելու «ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաներում գործածվող լեզուների նկատմամբ […]

̰
Կայացել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը

15:50 31.03.2022

Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացրել է Հայաստանի հաշմանդամային բազկամարտի 2022 թ. առաջնությունը: Մրցաշարին մասնակցել է հաշմանդամություն ունեցող 73 մարզիկ՝ 7 աղջիկ և 66 տղա՝ Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Տարիքային տարբեր խմբերի, քաշային կարգերի և կատեգորիաների ներկայացուցիչները Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարել են աջ […]

̰
Մոուրինյուի համար 7 խաղացող է անձեռնմխելի «Ռոմայում», այդ թվում` Մխիթարյանը

15:35 31.03.2022

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ծրագրում է ամռանը սկսել թիմի վերակազմավորումը: Ըստ La Gazzetta dello Sport-ի՝ 7 խաղացող է համարվում Մոուրինյուի համար անձեռնմխելի։ Խոսքը դարպասապահ Ռուի Պատրիսիոյի, պաշտպաններ Լեոնարդո Սպինացոլայի և Քրիս Սմոլինգի, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի, Օլիվեյրայի և Լորենցո Պելեգրինիի, ինչպես նաև հարձակվող Թեմի Աբրահամի մասին է: Մնացած խաղացողների համար ակումբը պատրաստ է լսել առաջարկներ։ […]

̰
Հայտնի է Օվկիանիայի ներկայացուցիչը ԱԱ-2022-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆում

13:41 31.03.2022

Նոր Զելանդիայի հավաքականը հաղթել է Աշխարհի առաջնության ընտրական փուլի Օվկիանիայի գոտու եզրափակչում։ Օվկիանիայի գոտու ընտրական խաղի եզրափակիչում նորզելանդացիները 5-0 հաշվով հաղթեցին Սողոմոնյան կղզիների թիմին: Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի միջմայրցամաքային փլեյ-օֆֆում Նոր Զելանդիան կխաղա ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում 4-րդ տեղը զբաղեցրած թիմի հետ։

̰
Հայտնի է հարավամերիկյան այն հավաքականը, որը կմասնակցի ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆին

13:25 31.03.2022

Պերուի ազգային հավաքականը Հարավային Ամերիկայի 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի եզրափակիչ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց Պարագվային: Տուրի մյուս խաղերում Չիլիի հավաքականը 0-2 հաշվով պարտվեց Ուրուգվային, իսկ Կոլումբիան արտագնա խաղում 1-0 հաշվով պարտության մատնեց Վենեսուելային։ Այսպիսով, Պերուի հավաքականը վաստակեց 24 միավոր և ընտրական մրցաշարն ավարտեց 5-րդ տեղում, ինչը իրավունք է տալիս խաղալ […]

̰
Իտալիայի հավաքականը հնարավոր է մասնակցի ԱԱ-2022-ին՝ Իրանի ընտրանու փոխարեն. Football Italia

12:46 31.03.2022

Իրանի ազգային հավաքականը կարող է զրկվել առաջիկա Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից՝ երկրում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով։ Այդ դեպքում իրանցիների տեղը կարող է զբաղեցնել Իտալիայի հավաքականը, որը պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային ընտրական փլեյ-օֆֆ փուլում։ Այդ մասին գրում է Football24-ը՝ հղում անելով Football Italia-ին։ Իտալիային ընտրելու պատճառն այն է, որ ԱԱ-2022-ի առանց ուղեգրի մնացած թիմերի մեջ […]

̰
ՖԻՖԱ-ն կարող է փոխել ԱԱ-2022-ին մասնակցող հավաքականների հայտացուցակներում խաղացողների թիվը

12:00 31.03.2022

ՖԻՖԱ-ն կարող է փոխել 2022 թվականին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականների հայտացուցակներում խաղացողների թիվը։ Այս մասին հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ կազմակերպությունը նախատեսում է ընդլայնել թիմերի կազմը 23-ից 26 խաղացողի: Հավաքականների մարզիչներն այս հարցը կքննարկեն ուրբաթ օրը կայանալիք հանդիպմանը: ՖԻՖԱ-ն վերջնական որոշում կկայացնի մասնագետների կարծիքից հետո։ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի […]

̰
Հունահռոմեական ոճի 7 հայ ըմբիշ կմասնակցի վաղը մեկնարկող Եվրոպայի առաջնությանը

11:59 31.03.2022

Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 1-ին պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը կներկայացնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 3 մեդալ է […]

̰
Սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, որովհետև դրոշը բոլորինս է. Արսեն Հարությունյան

11:38 31.03.2022

Ազատ ոճի ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար. «Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ շնորհավորանքների համար, սա մարզիչներիս, ընկերներիս, հարազատներիս, բոլորիս հաղթանակն է, որովհետև դրոշը բոլորինս է, և այն բարձրացնելը մեր ազգի պատիվն է»,- գրել է 22-ամյա ըմբիշը: Հիշեցնենք՝ Բուդապեշտում ավարտված ազատ […]

̰
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում

11:21 31.03.2022

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը 4-րդն է Եվրոպայի առաջնության թիմային պայքարում: Ընդհանուր առմամբ մեր հավաքականը վաստակել է 88 միավոր: 25 միավոր թիմին բերել է Եվրոպայի չեմպիոն հռչակված Արսեն Հարությունյանը, 20 միավոր՝ փոխչեմպիոն դարձած Արման Անդրեասյանը, 15 միավոր՝ բրոնզե մեդալ նվաճած Մանվել Խնձրցյանը: 10-ական միավոր թիմին պարգևել են Հրայր Ալիխանյանը և Արման Ավագյանը, 6 միավոր՝ Գևորգ […]

̰
ԱՄՆ-ն պարտվեց Կոստա-Ռիկային, սակայն դուրս եկավ ԱԱ-2022 հաջորդ փուլ

11:16 31.03.2022

ԱՄՆ հավաքականն աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում 0-2 հաշվով պարտվել է Կոստա-Ռիկային: Այս կերպ, երկու հավաքականները հավասար՝ 25-ական միավոր վաստակեցին, բայց ԱՄՆ-ն խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ անցավ հաջորդ փուլ: Ճամայկա-Հոնդուրաս խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարան դաշտի տերերը: Այս երկու թիմերն էլ լքեցին պայքարը:

̰
Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

10:51 31.03.2022

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է MLS-ի մամուլի ծառայությունը։ «Կոլամբուս Քրյուի» ֆուտբոլիստը մարտին կայացած 4 խաղում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև երեք անգամ անընդմեջ ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում։

̰
Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից. նրա տրանսֆերի գումարը՝ 222 մլն եվրոն,  շարունակում է ռեկորդային մնալ

10:45 31.03.2022

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատրաստվում է թիմում մնալ նաև հաջորդ մրցաշրջանում, հայտնում է Goal-ը։ Աղբյուրի համաձայն՝ բրազիլացի հարձակվողը շարունակում է մնալ թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Բրազիլացու ներկայացուցիչները կարծում են, որ նրա համար դժվար կլինի նույն աշխատավարձն այլ ակումբում ստանալ։ Ինքը՝ Նեյմարը, ուրախ է, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրի ժամկետը լրանում է միայն 2025 թվականին։ Նեյմարը ֆրանսիական ակումբին […]

̰
ՖԻՖԱ-ի նոր նախագահ կընտրվի 2023-ին

10:28 31.03.2022

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն կազմակերպության 73-րդ համագումարի շրջանակներում՝ 2023 թվականին։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Ընտրությունների օրացույցը, ներառյալ ժամանակացույցը, հաստատվել է համագումարի պաշտոնական օրվա հաստատման պայմանով։ Ընտրական շրջանի մեկնարկը նշանակված է 2022 թվականի մարտի 31-ին։ Ընդ որում, նախընտրական շրջանը կավարտվի ՖԻՖԱ-ի նախագահական ընտրությունների համագումարում։ Հիշեցնենք՝ ՖԻՖԱ-ի ներկայիս նախագահը Ջանի Ինֆանտինոն է։

̰
Արդեն վաճառվել է ԱԱ-2022-ի խաղերի ավելի քան 800 000 տոմս

10:06 31.03.2022

ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԱ-2022-ի խաղերի տոմսերի վաճառքի առաջին փուլի արդյունքներով վաճառվել է 804․186 տոմս։ Մրցաշարի բացման և եզրափակիչ խաղերի տոմսերն ամենապահանջված են։ Տոմսեր գնելու նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը ցուցաբերել են Քաթարի, ԱՄՆ-ի, Անգլիայի, Մեքսիկայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Գերմանիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի երկրպագուները։ Երկրպագուները, ովքեր չեն կարողացել մասնակցել վաճառքի առաջին փուլին, […]

̰
«Ռոման» առաջարկել է Մխիթարյանին երկարաձգել պայմանագիրը 1 տարով

09:51 31.03.2022

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Հռոմեացիներն առաջին առաջարկն են արել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարաձգելու մասին: Հռոմեական ակումբն առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով և ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով […]

̰
3 հայ շախմատիստներ առաջատարների թվում են. Շախմատի ԵԱ

09:07 31.03.2022

Շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որում Հայաստանը ներկայացնում է 9 շախմատիստ: Կայացել է 4-րդ տուրը, որում հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Ոչ-ոքի են խաղացել Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Էմին Օհանյանը: Պարտություն է կրել միայն Արթուր Դավթյանը: 4 տուրից հետո 3,5 միավորով Շանթ Սարգսյանը, Գաբրիել […]

̰
Հայաստանի հավաքականի 3 բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել միջազգային մրցաշարում

09:00 31.03.2022

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի 3 անդամներ հաղթանակներով են մեկնարկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Մեկնարկային մենամարտում 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը հաղթել է սերբ Վեջիկո Գլիգոռիչին, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը առավելության է հասել ևս մեկ սերբ բռնցքամարտիկի՝ Բոյան Ստանոյլովիչի նկատմամբ, իսկ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը պարտության […]

̰
Արսեն Հարությունյանի չեմպիոնական գոտեմարտի տեսանյութը

08:53 31.03.2022

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուդապեշտում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում փայլուն է հանդես եկել 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, ով եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիի նկատմամբ և դարձել Եվրոպայի չեմպիոն: Արսեն Հարությունյանը ժամանակից շուտ՝ երկրորդ մրցափուլի 49-րդ րոպեին է ավարտել գոտեմարտը մրցավարի որոշմամբ, քանի որ ունեցել է բացահայտ […]

̰ ̰
Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն

20:55 30.03.2022

Բուդապեշտում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր: Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պայքարում Հրայր Ալիխանյանը (74 կգ) պարտվել է Վրաստանի ներկայացուցչին:

̰
Երազում անգամ նման բան չէի կարող պատկերացնել. հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչը՝ ԵԱ-ում թիմային առաջին տեղը գրավելու մասին

17:14 30.03.2022

Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվել է Եվրոպայի առաջնությունից ստացած տպավորություններով։ Հիշեցնենք, որ մեր հավաքականը թիմային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել։ «Եվրոպայի առաջնությանը 48 երկրի ներկայացուցիչներ էին մասնակցում: Այդ պայքարում կարողացել ենք առաջինը լինել, երազում անգամ նման բան չէի կարող պատկերացնել: Իհարկե, Ռուսաստանի և Ուկրաինայի ուժեղ հավաքականների բացակայությունն ազդեց […]

̰
Քննադատելն ամենահեշտ բանն է, առավել ևս էն մարդկանց համար, որոնք ընդհանրապես հեռու են ֆուտբոլից․ Էդգար Մանուչարյան

17:07 30.03.2022

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հավաքականի՝ 0-9 հաշվով կրած պարտությանն ու հավաքականին քննադատողներին. «Տպավորություն է՝ մարդիկ սպասում են՝ երբ պիտի հավաքականը պարտվի, որ սկսեն խոսալ ու էդ անում են շատ ժամանակ էն մարդիկ, որոնք կյանքում չգիտեն ինչ է ֆուտբոլը, երբեք չեն եղել դրա մեջ: Ես միշտ հավաքականի […]

̰
Արսեն Զախարյանը չի կարող փոխել մարզական քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում

16:42 30.03.2022

Իրավաբանական ընկերությունից հայտնել են, որ Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդ կիսապաշտպան Արսեն Զախարյանն այլևս չի կարող փոխել մարզական քաղաքացիությունը։ SILA International Lawyers-ը հայտարարել է, որ 18-ամյա ֆուտբոլիստն այլևս չի կարողանա փոխել մարզական քաղաքացիությունը և հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, քանի որ Զախարյանն արդեն խաղադաշտ է դուրս եկել Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում: Զախարյանը ռուսների կազմում անցկացրել է 4 […]

̰
Չեմ հեռանա ազգային թիմից․ Իբրահիմովիչ

16:25 30.03.2022

Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ չի հեռանա Շվեդիայի հավաքականից: Հիշեցնենք՝ Շվեդիան ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի եզրափակիչում 0:2 հաշվով պարտվել է Լեհաստանին՝ չնվաճելով հիմնական փուլի ուղեգիր: «Դա կարող է օգուտ բերել մեր թիմին, սա դե ֆակտո նոր թիմ է, այն կշարունակի զարգանալ, ուրախ եմ, որ կարող եմ մասնակցել այս նախագծին: Հիմա ես մոլորակի ամենաերջանիկ […]

̰
«Հպարտ ենք ձեզնով». Վահրամ Դումանյանն ընդունել է գնդակային հրաձգության Եվրոպայի չեմպիոններին և մեդալակիրներին

16:18 30.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հրաձգության Հայաստանի հավաքականին, որը 7 ոսկե և 3 արծաթե մեդալով է վերադարձել Նորվեգիայում կայացած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից: Թիմային հաշվարկով էլ Հայաստանն աննախադեպ արդյունք է գրանցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ […]

̰
Եվրոպական մի շարք առաջատար հավաքականներ ընկերական հանդիպումներ են անցկացրել

15:54 30.03.2022

Եվրոպական մի շարք առաջատար հավաքականներ ընկերական հանդիպումներ են անցկացրել։ Գրանցվել են հետևյալ արդյունքները. Իսպանիա-Իսլանդիա՝ 5-0․ դուբլի հեղինակ են դարձել Ալվարո Մորատան և Պաբլո Սարաբիան, մեկ անգամ էլ աչքի է ընկել Յերեմի Պինոն։ Նիդեռլանդներ-Գերմանիա՝ 1-1․ հաշիվը բացել է Թոմաս Մյուլերը, իսկ 68-րդ րոպեին Սթիվեն Բերգվիյնը վերականգնել է հավասարությունը։ Իտալիա-Թուրքիա՝ 3-2․ իտալացիներից աչքի են ընկել Բրայան Կրիստանտեն […]

̰
ՖԻՖԱ-ն ներկայացրել է ԱԱ-2022-ի պաշտոնական գնդակը

15:43 30.03.2022

ՖԻՖԱ-ն ներկայացրել է 2022 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը: Այն կոչվել է Al Rihla, որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «ճանապարհորդություն»: Գնդակի դիզայնը ստեղծելիս հեղինակներն օգտվել են Կատարի ճարտարապետությունից և երկրի դրոշից: Գնդակի տեխնիկական հովանավորը գերմանական Аdidas ընկերությունն է:

̰
Հասանք մեր նպատակին, մենք մեզ արժանի տեղում ենք․ Ռոնալդու

15:20 30.03.2022

Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է Պորտուգալիայի հավաքականի՝ Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելուն: Հիշեցնենք՝ Պորտուգալիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։ «Հասանք մեր նպատակին, մենք աշխարհի առաջնությունում ենք, մենք մեզ արժանի տեղում ենք: Շնորհակալություն բոլոր պորտուգալացիներին՝ աջակցության համար»,- գրել է Ռոնալդուն:

̰
BACK_TO_TOP