18:34 25.03.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին ու քննարկել Եվրոպայի ծանրամարտի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությունը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Վահրամ Դումանյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է՝ մեր երկրի համար մեծ պատիվ կլինի […]
18:25 25.03.2022
Մեծ Բրիտանիայի վարչապետը կարծում է, որ Ուկրաինան պետք է անպայման մասնակցի ԱԱ-2022-ին։ Ինչպես նշում է The Telegraph-ը, Բորիս Ջոնսոնը «լավ գաղափար» է անվանել Ուկրաինայի հավաքականին ավտոմատ կերպով աշխարհի առաջնությանը մասնակցել թույլ տալը: Գուցե քաղաքական գործիչը չգիտի, որ այդ իրավունքի համար Ուկրաինան պետք է փլեյ-օֆֆում նախ խաղա Շոտլանդիայի ընտրանու հետ, իսկ հաղթանակի դեպքում՝ նաև Ուելսի: Ավելի […]
18:06 25.03.2022
Մարտի 26-ին Սլովենիայի Բրեժիցե քաղաքում կմեկնարկի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված կլինի 9 շախմատիստ՝ Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը: Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար […]
17:40 25.03.2022
Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում ավարտին է մոտենում Եվրոպայի 15-րդ երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնը, որին մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները։ Դահուկավազքի մրցումների նախավերջին օրը երիտասարդների՝ 1,1 կմ ազատ ոճով արագավազքում Սպարտակ Ոսկանյանը 2 րոպե 26,60 վայրկյան արդյունքով 74 դահուկորդների պայքարում գրավեց 66-րդ տեղը։ Նույն մրցաձևից աղջիկների ստուգատեսում Անգելինա Մուրադյանը 3 րոպե 14,24 վայրկյան արդյունքով եզրափակեց 64 մասնակիցների մրցաշարային […]
16:55 25.03.2022
Հայաստանի հավաքականի նորեկ Ստյոպա Մկրտչյանը մեկնաբանել է Չեռնոգորիայի ընտրանու դեմ իր նորամուտի խաղը։ «Անսպասելի էր, որ կլինեմ մեկնարկում: Չալըշըրը վնասվածք ստացավ ու ես մեկնարկում հայտնվեցի: Ցավալի էր նրա վնասվածքը, առողջություն եմ մաղթում: Խաղընկերներս, մարզիչներս ու ամբողջ անձնակազմն ինձ շատ օգնեցին, որ չլարվեմ: Երկրպագուների աջակցությունն էլ ոգևորիչ էր: Ճիշտ է՝ առաջին իսկ խաղում կարմիր քարտ ստացա, […]
16:47 25.03.2022
«Ռոման» աշխատում է երկարաձգել պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր միկրոբլոգում։ Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը ակումբի ղեկավարության համար պայմաններ է առաջ քաշել, որոնք ընդունելու դեպքում համաձայնություն կտա երկարաձգել պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմա» […]
16:30 25.03.2022
Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատին մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունը: «Եթե նայեք մեր հանդերձարանին, կտեսնեք խաղացողների, որոնք կարող են պայքարել աշխարհի առաջնությունում հաղթանակի համար, բայց մենք հիմա խոսում ենք այս աղետի մասին: Շատ դաժան է աստղերից գլորվել մինչև ախոռը: Մենք միասին յուրահատուկ ժամանակներ ենք անցել, և ես միշտ հպարտանալու եմ իմ թիմակիցներով: Սա ֆուտբոլ […]
16:20 25.03.2022
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի ավագ Ստեֆան Ռիստովսկին խոսել է ԱԱ-2022-ի անցումային խաղի կիսաեզրափակչում Իտալիային հաղթելու և պայքարը շարունակելու մասին: «Ես դեռ շոկի մեջ եմ: Շատ ուրախացա հաղթանակի առթիվ: Ջերմ ընդունելություն ենք ակնկալում հայրենիքում: Արդյո՞ք կարող ենք հաղթահարել Պորտուգալիայի արգելքը. իհարկե, մենք կհաղթենք: Ամեն ինչ կանենք, որպեսզի հաղթենք ու առաջ անցնենք»,- Ռիստովսկիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի […]
16:00 25.03.2022
Հայաստան-Չեռնոգորիա ընկերական հանդիպման նախախաղային մարզման ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Անդրե Չալըշըրը վնասվածք ստացավ և չկարողացավ մասնակցել հանդիպմանը։ Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Չալըշըրը մկանային վնասվածք է ստացել և, ըստ նախնական կանխատեսման, բաց կթողնի 3-4 շաբաթ։ Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն՝ նրա փոխարեն Հայաստանի ազգային հավաքական է հրավիրվել Երևանի «Արարատի» կենտրոնական պաշտպան Հովհաննես Նազարյանը։
15:47 25.03.2022
Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Առաջնությունը կմեկնարկի մարտի 28-ին, իսկ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները մրցաշարին կմասնակցեն 7-ական մարզիկով: Ազատ ոճի հավաքականի կազմում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը […]
15:15 25.03.2022
Ուկրաինացի գեղասահորդ Իվան Շմուրատկոն մարզումային մարզազգեստով է մասնակցել ֆրանսիական Մոնպելյեում ընթացող աշխարհի առաջնության կարճ ծրագրին, գրում է Championat.com-ը։ Նա նշել է, որ հիմա տեղին չեն տարբեր գույները և ինքը որոշել է սահել հայրենիքը խորհրդանշող գույների մարզազգեստով և կրծքին ազգային դրոշը կրել։ Մարզազգեստի համար սահմանված կարգի խախտումը հաշվի է առել մրցավարներից միայն մեկը, և ուկրաինացի գեղասահորդի […]
14:39 25.03.2022
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է ԱԱ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակիչում մակեդոնացիներից կրած պարտությունը: «ԵՎՐՈ-ն իմ կյանքի ամենահիասքանչ փորձառությունն էր, իսկ սա ամենամեծ հիասթափությունը: Մենք ոչինչ չենք կարող ասել, սա ֆուտբոլ է, երբեմն անհավանական բաներ են տեղի ունենում։ Եվրոպայի առաջնությունում մեր հաղթանակը միանգամայն արժանի էր. մենք հիանալի ֆուտբոլ ցուցադրեցինք։ Այնուհետև այդ մրցաշարում […]
14:21 25.03.2022
Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման միակ գոլի հեղինակը՝ Վահան Բիչախչյանը, խաղից հետո ՀՖՖ-ի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին: «Հարազատ դիրքերից մեկն է ինձ համար հարձակվողի դիրքը, քանի որ մրցակցի դարպասին ավելի մոտ եմ: Փորձեցի կատարել մարզիչիս առաջադրանքները: Գոլի դրվագում լավ պրեսինգ կատարեցինք, որից հետո սխալվեց պաշտպանը. Էրիկ Վարդանյանի հետ լավ համագործակցեցինք ու […]
14:00 25.03.2022
Կիլիան Մբապեն գրավել է իսպանական ևս մեկ գրանդի՝ «Բարսելոնայի» ուշադրությունը՝ հայտնում է Get Spanish Football News-ը: Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնան» վստահ է, որ կարող է ֆինանսապես մրցակցել այս խաղացողի ձեռքբերման համար և պատրաստ է առաջարկ անել, որը կգրավի Մբապեին: Վերջերս Goldman Sachs-ից վերցրած 595 միլիոն եվրոյի վարկի և նոր հովանավոր Spotify-ից տարեկան 70 միլիոն […]
12:57 25.03.2022
ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի երեք եզրափակիչ զույգերից երկուսը հայտնի են։ Պորտուգալիայի հավաքականը, որը հաղթել է Թուրքիային, կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ, որն իր հերթին հաղթել էր Իտալիային: Շվեդիայի հավաքականն առավելության հասնելով Չեխիայի նկատմամբ՝ կխաղա Լեհաստանի ընտրանու հետ, որը Ռուսաստանի հավաքականի՝ մրցաշարից հեռացվելուց հետո ավտոմատ կերպով էր դուրս եկել եզրափակիչ։ Ուելսի հավաքականը, որը պայքարից դուրս թողեց Ավստրիային, կհանդիպի […]
12:54 25.03.2022
Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն արձագանքել է մեր ընտրանու հաղթանակին։ «Հիանալի տնային հաղթանակ՝ մեր տղաների կողմից այսօր»,- գրել է Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում։
12:51 25.03.2022
Իտալիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Ջորջիո Կյելինին արձագանքել է իր թիմի՝ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությանը և ԱԱ-2022-ում ելույթներն ավարտելուն: «Այս արդյունքը դժվար է բացատրելը: Կարծում եմ՝ մենք լավ խաղ անցկացրինք, պարզապես գոլ չկարողացանք խփել: Չեմ կարծում, թե որևէ մեկը կարող է մեզ մեղադրել չափից դուրս ինքնավստահ լինելու համար: Մենք սեպտեմբերից ի վեր որոշ սխալներ ենք թույլ […]
12:39 25.03.2022
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հաղթող է դարձել Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում: Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի՝ վազող թիրախ ձևի մարզուհին գնդակային հրաձգության 10 մ վազող թիրախ, նորմալ վազք՝ 30+30 կրակոց կանանց պայքարում, խոցելով 561 միավոր, դարձել է չեմպիոն: Նույն վարժությունում Գյումրիի մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր, դարձել է փոխչեմպիոն: Բրոնզե մեդալակիր […]
12:36 25.03.2022
Ուրուգվայը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է Պերուին, իսկ Պարագվայը 3-1 հաշվով Էկվադորին՝ ընդհատելով 7-խաղյա առանց հաղթանակների շարքը: Ուրուգվայն ու Էկվադորը ժամանակից շուտ դուրս են եկել ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ, որը կկայանա այս աշնանը Քաթարում: Խմբային փուլի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բրազիլիան, որը 16 խաղից հետո 42 միավոր ունի իր ակտիվում, երկրորդ տեղում Արգենտինան է՝ […]
12:21 25.03.2022
ԱԱ-2022-ի որակավորման փուլի փլեյ-օֆֆի մրցաշարի կիսաեզրափակիչ խաղում Շվեդիան 1-0 հաշվով հաղթել է Չեխիայի ընտրանուն։ Հանդիպման հիմնական ժամանակում հաղթողը չի որոշվել: Ավելացված ժամանակում՝ 110-րդ րոպեին, շվեդ հարձակվող Ռոբին Կվայսոնը խփել է հաղթական գոլը: Փլեյ-օֆֆի եզրափակիչ խաղում Շվեդիան կհանդիպի Լեհաստանի ընտրանու հետ, որն ավտոմատ կերպով հաջորդ փուլ էր դուրս եկել՝ մրցաշարից Ռուսաստանի ընտրանու հեռացվելու պատճառով։
12:17 25.03.2022
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը փլեյ-օֆֆում Թուրքիայի ընտրանու նկատմամբ: «Մենք առաջին քայլն ենք արել դեպի մեր մեծ նպատակը՝ դուրս գալ աշխարհի առաջնություն։ Դեռ ոչնչի չենք հասել և պետք է շարունակենք քրտնաջան աշխատել։ Մենք հարգում ենք մրցակիցներին, բայց հավատում ենք մեր ուժերին։ Առա՛ջ, Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։ Նշենք, որ անցումային […]
10:28 25.03.2022
Քարդիֆում կայացավ ԱԱ-2022-ի ընտրական փուլի կիսաեզրափակիչ հանդիպումը, որում Ուելսը 2-1 հաշվով հաղթեց Ավստրիային։ Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը: Ավստրիացիները մրցակցի դարպասը գրավեցին տանտերերի պաշտպան Բեն Դևիսի ինքնագոլի շնորհիվ։ Այս հաղթանակը Ուելսին թույլ տվեց դուրս գալ որակավորման եզրափակիչ, որտեղ հավաքականը կխաղա Շոտլանդիա – Ուկրաինա զույգի հաղթողի հետ։
09:51 25.03.2022
Պորտուգալիայի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգրի մրցաշարի փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ընտրանուն։ Պորտուում կայացած հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով։ 15-րդ րոպեին Օտավիոն է բացել հաշիվը, իսկ 42-րդին Դիոգո Ջոտան կրկնապատկել է այն: 65-րդ րոպեին Բուրակ Յըլմազը կրճատել է տարբերությունը, սակայն Մաթեուս Նունյեշը կրկին վերականգնել է 2 գնդակի առավելությունը:
09:44 25.03.2022
Հայաստան-Չեռնոգորիա hանդիպումից հետո մրցակցի գլխավոր մարզիչ Միոդրագ Ռադուլովիչը իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ: «Դժգոհ ու տխուր եմ, որ պարտվեցինք, բայց գոհ եմ, որ նոր խաղացողների փորձարկեցինք։ Հանդիպումը նորմալ եմ գնահատում։ Բավականին լավ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք հաջողության հասնել: Այսօր ինձ զարմացրեց այն, որ երկու թիմերն էլ կոշտ էին խաղում։ Չեմ կարծում՝ ես կամ միստր […]
09:37 25.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին արձագանքել է մեր ընտրանու՝ Չեռնոգորիայի նկատմամբ տարած հաղթանակին և Վահան Բիչախչյանի հաղթական գոլին։ Պիզելին Instagram-ի Storys բաժնում հրապարակել է Բիչախչյանի լուսանկարն ու գրել․ «Ապրես, Վահան»։
09:33 25.03.2022
ՀՖՖ մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել մեր հավաքականի հանդերձարանից, Հայաստան-Չեռնոգորիա խաղից հետո։ Հիշեցնենք՝ մեր հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ:
09:30 25.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Չեռնոգորիայի ընտրանու հետ հանդիպումից հետո հանդիպել է լրագրողների հետ: Մարզիչը նշել է, որ սպասելիքները խաղից արդարացել են: «Այո՛, սպասելիքներս արդարացան։ Մենք բավականին լավ չեզոքացրեցինք նրանց երկրորդ հարկում և լավ խաղ ցուցադրեցինք։ Կարծում եմ՝ կարող էինք հաղթել խոշոր հաշվով։ Մենք հունիսին 4 խաղ ունենք ու ֆուտբոլիստներին պետք է տեսնենք […]
09:00 25.03.2022
Բեռլինում շարունակվում է շախմատի Գրան Պրիի խաղարկության 3-րդ փուլը։ ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը հանդես է գալիս A խմբում: 3 տուրից հետո նա 2 միավորով խմբի առաջատարն է: 3-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Անդրեյ Եսիպենկոյի հետ։
08:46 25.03.2022
ԱԱ-2022-ի Եվրոպայի որակավորման փուլի կիսաեզրափակչում Իտալիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց։ Խաղն անցկացվեց Պալերմոյում և ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Երկրորդ խաղակեսի ավելացված 2-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Ալեքսանդր Տրայկովսկին։ Իտալացիների համար այս պարտությունն առաջինն էր ԱԱ-2022-ի որակավորման փուլում։ Ռոբերտո Մանչինիի թիմը մնաց առանց Աշխարհի առաջնության։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դուրս եկավ […]
23:38 24.03.2022
Երեք ֆուտբոլային թոփ լիգաներ արգելել են իրենց ակումբներին տրանսֆերային պատուհանից դուրս գրանցել այն խաղացողներին, որոնց պայմանագրերը կասեցվել են ռուսական և ուկրաինական թիմերի հետ, հայտնում է Times-ը։ Ավելի վաղ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն թույլ էին տվել ռուսական ակումբների արտասահմանցի խաղացողներին մինչև 2022 թվականի հունիսի 30-ը կասեցնել պայմանագրերը և պայմանագրեր կնքել այլ թիմերի հետ։ Ուկրաինական ակումբների լեգեոներների պայմանագրերը […]