10:26 29.03.2022
Հունգարիայում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պարզ կդառնան մրցանակակիրների անունները 5 քաշային կարգերում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար: Բրոնզե մեդալի համար էլ կպայքարեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը: Վերջինս պայքարը կսկսի սփոփիչ գոտեմարտով: Եթե […]
21:09 28.03.2022
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։ Անդրեասյանը կիսաեզրափակիչում պարտության է մատնել մոլդովացի Նիկոլայ Գրահմեզին և դուրս եկել եզրափակիչ։ Ազատ ոճային ըմբիշը մինչ այդ 3-1 հաշվով հաղթել էր թուրք Սելահաթին Քիլիչսալայանին, իսկ հաջորդ գոտեմարտում 5-1 հաշվով պարտության մատնել գերմանացի Կևին Հենկելին։
19:30 28.03.2022
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արձագանքել է իր կարիերան ավարտելու մասին լուրերին և ընդգծել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ կայանալիք խաղի կարևորությունը։ «Ես սկսում եմ նկատել, որ շատ մարդիկ նույն հարցն են տալիս: Ես կորոշեմ իմ ապագան։ Եթե ես ուզում եմ շարունակել խաղալ, ապա՝ կանեմ: Ես եմ շեֆը, և վերջ: Մենք սպասում ենք մեր կյանքի գլխավոր հանդիպումներից […]
19:00 28.03.2022
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ակնարկել է, որ կարող է շարունակել աշխատել ազգային հավաքականի հետ՝ չնայած 2022 թվականի աշխարհի առաջնությունը բաց թողնելուն։ «Վերջին օրերին մենք զրուցել ենք Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի հետ։ Կարծում եմ՝ ամեն ինչի վերաբերյալ մենք նույն տեսակետներն ունենք։ Ավելի շատ կխոսենք առաջիկա օրերին։ Առայժմ կենտրոնանանք առաջիկա խաղի վրա։ Թե ինչ պետք […]
17:51 28.03.2022
Սլովենիայում մեկնարկել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված է 9 շախմատիստով: Հայաստանի ներկայացուցիչներից մեկնարկային տուրում հաղթանակ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արթուր Դավթյանը: Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել: Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով: Մրցանակային ֆոնդը կազմում է […]
16:39 28.03.2022
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը. Հայաստանը ներկայացրել է Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Մրցումային երկու օրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները 170.32 միավոր են հավաքել և զբաղեցրել 14-րդ հորիզոնականը: Կարճ ծրագրից հետո Թինան և Սիմոնը 68.50 միավորով գրավել էին 14-րդ տեղն ու հաղթահարել որակավորման փուլի արգելքը: Ազատ ծրագրում արդեն Հայաստանի պարային զույգը վաստակել է […]
16:07 28.03.2022
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները նաև 70 կգ քաշային Արման Անդրեասյանը։ Ազատ ոճային ըմբիշը նախ 3-1 հաշվով հաղթել էր թուրք Սելահաթին Քիլիչսալայանին, իսկ հաջորդ գոտեմարտում 5-1 հաշվով պարտության մատնեց գերմանացի Կևին Հենկելին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Այստեղ նա կմրցի մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ։
15:47 28.03.2022
Հունգարիայում ընթացող Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող մրցելույթները 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը։ Ազատ ոճային ըմբիշը նախ 11-6 հաշվով հաղթեց մոլդովացի Անատոլի Բուրույանին, ապա ժամանակից շուտ 14-4 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամադ Կարավուսին։ Այսպիսով` Մանվել Խնձրցյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Վլադիմիր Եգորովի հետ։
15:39 28.03.2022
Հունգարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում անհաջողության մատնվեցին 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն ու 79 կգ քածային Արման ԱՎագյանը։ 1/4 եզրափակչում նրանք պարտություն կրեցին և չկարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ։ Արման Ավագյանի համար սա առաջին գոտեմարտն էր, իսկ Գևորգ Թադևոսյանը մինչ այս իր առաջին գոտեմարտում հաղթել էր սերբ ըմբիշին։
15:30 28.03.2022
Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքական թիմը հանդես է եկել 12-հոգանոց կազմով: Նրանց ուղեկցել է Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: 10 մ, վազող թիրախ, նորմալ […]
15:07 28.03.2022
Հունգարիայում մեկնարկել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցահարթակ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը այսօր ներկայացնում է 4 ըմբիշ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը մեկնարկային գոտեմարտերում հաղթանակ են տարել մոլդովացի և սերբ ըմբիշների նկատմամբ և դուրս են եկել 1/4 եզրափակիչ։ Քիչ առաջ էլ […]
14:34 28.03.2022
Հունգարիայում մեկնարկել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Առաջինը մրցահարթակ են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը այսօր ներկայացնում է 4 ըմբիշ։ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանն արդեն ավարտել են մեկնարկային գոտեմարտերը։ Նրանք հաղթանակ են տարել համապատասխանաբար մոլդովացի Անատոլի Բուրույանի՝ (11-6) և սերբ Ստեֆան Մաչիչի (6-4) նկատմամբ և դուրս են եկել […]
14:24 28.03.2022
Մեկնարկել է Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Հայաստանն ունի 9 ներկայացուցիչ՝ Գաբրիել Սարգսյան, Սամվել Տեր-Սահակյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Մանուել Պետրսյան, Հայկ Մարտիրոսյան, Շանթ Սարգսյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան և Էմին Օհանյան։ Մեր շախմատիստները հաջող են մեկնարկել և չեն կրել ոչ մի պարտություն առաջին մրցախաղում, տեղեկացնում են ֆեդերացիայից։
13:54 28.03.2022
Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը մեկնել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադ, որտեղ կմասնակցի միջազգային մրցաշարի: Ձեռքի կոտրվածքից հետո առաջին անգամ մրցաշարի կմասնակցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մրցաշարի մեկնած մյուս մարզիկներն են Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը՝ 51 կգ, Ջանիկ Սահակյանը՝ 54 կգ, Արթուր Բազեյանը՝ 57 կգ, Նարեկ Հովհաննիսյանը՝ 63.5 կգ, Գուրգեն Մադոյանը՝ […]
12:25 28.03.2022
Նորվեգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենի օգնական Բրեդե Հանգելանդն ասել է, որ եթե թիմի առաջատար Էրլինգ Հոլանդն իրեն լավ զգա, ապա Հայաստանի հավաքականի դեմ խաղում մեկնարկային կազմում կլինի։ «Հայաստանի դեմ խաղը հանդիսականի համար ամենադիտարժաններից չէ, բայց Հոլանդի մասնակցության դեպքում ամեն ինչ կարող է փոխվել»,- գլխավոր մարզչի օգնականի խոսքերն է փոխանցում Dagbladet-ը։ Նորվեգիայի հավաքականն ընկերական […]
12:06 28.03.2022
Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Կլաուդիո Խունյալին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի ներկայիս վիճակի և խաղի մասին։ Խունյալին եղել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելիի օգնականը։ «Դրանք երկու տարբեր Մեսսիներ են։ Տարիներն իրենցն անում են։ Կարծում եմ՝ հիմա նա շատ ավելի խելացի է խաղադաշտում, ավելի տրամադրված է թիմային խաղին։ Հիմա նա ավելի լավ է […]
11:50 28.03.2022
Սերենա և Վենուս Ուիլյամս քույրերը ներկա են եղել «Օսկար»-ի մրցանակաբաշխությանը։ Այն տեղի է ունեցել Միացյալ Նահանգներում։ Մրցանակաբաշխությանը ներկա է եղել նաև Սերենա Ուիլյամսի ամուսինը՝ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը։ «Լավագույն դերասան» անվանակարգում «Օսկարի» արժանացել է Ուիլ Սմիթը՝ «Ռիչարդ թագավոր» ֆիլմում դերակատարման համար։ Ֆիլմում նա մարմնավորել է Ուիլյամս քույրերի հորը՝ Ռիչարդ Ուիլյամսին։
11:43 28.03.2022
Կանադայի հավաքականը նվաճել է 2022 թվականի Աշխարհի առաջնության ուղեգիր՝ որակավորման փուլում հաղթելով Ճամայկային: Տորոնտոյում կայացած հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։ Կանադայի հավաքականը 13 խաղում վաստակել է 28 միավոր և մեկ տուր առաջ երաշխավորել տեղը ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական փուլի լավագույն եռյակում, որը երաշխավորում է մասնակցությունը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլին։ ԱՄՆ-ի հավաքականը 5-1 հաշվով հաղթել է Պանամայի ընտրանուն։ […]
11:37 28.03.2022
Հայաստանի գրեփլինգի պատմության մեջ առաջին անգամ մեծերի Եվրոպայի առաջնությունից Հայաստանը վերադառնում է 3 մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վովա Օգանեսյանը։ Այսպիսով, Ռազմիկ Մինասյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Մայիս Ներսեսյանն ու Արթուր Զաքարյանը՝ բրոնզե։ Ռազմիկ Մինասյանը հաղթել է Ադրբեջանը, Ռումինիան և Լեհաստանը ներկայացնող մարզիկների:
10:23 28.03.2022
ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Բեռլինի Գրան Պրիի առաջատարն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գրան Պրիի 5-րդ տուրում Արոնյանը մրցում էր Անդրեյ Եսիպենկոյի հետ: Հայազգի գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 23-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Այժմ Արոնյանը և Հիկարու Նակամուրան 5 հնարավորից հավաքելով 3 միավոր, մրցաշարային աղյուսակի առաջատարներն են: Բեռլինի […]
23:45 27.03.2022
Նորվեգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենի օգնական Բրեդե Հանգելանդը խոսել է Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղի մասին։ «Չենք խաբի մեզ ու ասենք, որ այն կարևորագույն խաղ է։ Բայց, ամեն դեպքում, միջազգային խաղերը ֆուտբոլային կարիերայի վառ կողմերից են։ Դրանք կարևոր են հետագա խաղերին պատրաստվելու տեսանկյունից»,- գլխավոր մարզչի օգնականի խոսքերն է փոխանցում Dagbladet-ը։ Գրում է […]
23:08 27.03.2022
Մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ: Հայտնում է ՀՖՖ-ն։ Թիմը կհանգրվանի Օսլոյի Ռեդիսոն Բլու Նիդալեն հյուրանոցում: Հիշեցնենք, որ Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին:
21:47 27.03.2022
Հայաստանի կանանց Մ-19տ. հավաքականը մարտի 29-ից ապրիլի 3-ը կանցկացնի հավաք Երևանում: Տեղեկացնում է «Լեռնային Արցախի» մամուլի ծառայությունը Իսկ ապրիլի 4-13-ը կմեկնի Անդորրա՝ մասնակցելու Եվրոպայի կանանց Մ-19տ. առաջնության ընտրական մրցաշարին: Հավաքական են հրավիրվել «Լեռնային Արցախի» թիմի խաղացողներ Ալլա Ավետիսյանը ու Ռուզաննա Դիլանյանը:
18:30 27.03.2022
Ս.թ. մարտի 20-29-ը Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքական թիմը հանդես եկավ 12 հոգանոց մարզիկների կազմով: Նրանց ուղեկցեց Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյանը, հավաքականի երկրորդ մարզիչ՝ Անդրանիկ Այվազյանը և ՀՀՖ գլխավոր քարտուղար՝ Արեգ Սարիբեկյանը: Մարզիկների առաջին խումբը մարտի 10-20-ը Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացրեց ուսումնամարզական հավաք, ովքեր ուսումնամարզական հավաքից […]
17:45 27.03.2022
Մարտի 27-ին Հայաստանի ազգային և Մ-21 հավաքականները մեկնեցին համապատասխանաբար Նորվեգիա և Սերբիա: Հայաստանի ազգային հավաքականը մարտի 29-ին Օսլոյում ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի հետ: Նույն օրը Հայաստանի Մ-21 հավաքականը ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի շրջանակում սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում կմրցի Սերբիայի Մ-21 հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականը Նորվեգիա է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Դավիթ Յուրչենկո – […]
19:16 26.03.2022
Մարտի 28-ից 30-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Ալիկ Գասպարյանին, Վահե Շափաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Արման Առաքելյանին։ Հավաքի վերջին օրը մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի «Միկա-04» թիմի հետ։ Խաղը կմեկնարկի 11։00-ին։
23:40 25.03.2022
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ակումբից հեռանալու դեպքում կարող է ընդունել Իտալիայի ազգային հավաքականի առաջարկը։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ, եթե Ռոբերտո Մանչինին լքի «Սկուադրա Աձուրայի» գլխավոր մարզչի պաշտոնը, ապա 62-ամյա մասնագետի թեկնածությունը առաջնային կդիտարկվի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի ազգային հավաքականը կարող են գլխավորել Ֆաբիո Կանավարոն ու Մարչելո Լիպին։ Իտալիայի հավաքականը Մանչինչիի […]
22:35 25.03.2022
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ իտալական թիմում, այս մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ըստ նրա` «Ռոմայի» ղեկավարներն ու գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված են խաղացողին թիմում պահելու հարցում։ Այդ կապակցությամբ ղեկավարությունը սկսել է բարելավված պայմաններով նոր պայմանագրի շուրջ աշխատանքը։ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս ամռանը։
22:17 25.03.2022
«Լոկոմոտիվի» նախկին մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստների մասին։ «Իմ մարզչական կարիերայի ընթացքում շատ ֆուտբոլիստներ են եղել, լավագույնին չեմ կարող նշել, որ մյուներին չվիրավորեմ։ ՌՊԼ-ի ամենատաղանդավոր խաղացողները Սպերցյանն ու Զախարյանն են։ Նրանց պետք է հետևել։ Արսենը մեր գլխավոր ռուսական տաղանդն է։ Կարո՞ղ են նրանք խաղալ եվրոպական առաջնություններում։ Չգիտեմ, դրա մասին չեմ կարող խոսել։ […]
19:30 25.03.2022
«Բարսելոնան» որոշել է այն գումարի չափը, որը պատրաստ է ծախսել Ռոբերտ Լևանդովսկու ձեռքբերման համար: Կատալոնացիները ցանկանում են «Բավարիայի» հարձակվողի համար վճարել 50 միլիոն եվրո, սակայն պատրաստ են նաև ավելացնել գումարը մինչև 60 միլիոն եվրո, հայտնում է Diario Sport-ը։ Հանուն լեհ ֆուտբոլիստի տեղափոխության՝ «Բարսելոնան» պատրաստ է դուրս գալ սեփական աշխատավարձի սահմաններից, քանի որ այս դեպքը համարում […]