TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Բորիս Ջոնսոնն առաջարկել է Եվրո-2028-ն անցկացնել Ուկրաինայում

23:15 24.03.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել է Եվրո-2028-ն անցկացնել Ուկրաինայում։ Ջոնսոնն այս առաջարկն արել է՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Եվրո-2028-ը կամ Եվրո-2032-ն ընդունելու հայտին: «Միայն այն միտքը, որ Ռուսաստանը ցանկանում է հյուրընկալել որևէ մարզական կամ մշակութային միջոցառում, սատիրայից դուրս է: Չեմ կարող հավատալ, որ որևէ մեկը լրջորեն կքննարկի նրանց դիմումը: Կարծում եմ, որ Ռուսաստանի համար ավելի լավ […]

̰
Հայաստանի հավաքականը ընկերական խաղում հաղթեց Չեռնոգորիայի ընտրանուն

21:58 24.03.2022

Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ   անցկացրեց Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Խաղն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 1-0 հաշվով:  18-րդ րոպեին Վահան Բիչախչյանը  դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ:  Նշենք, որ մեր հավաքականը խաղն ավարտել է 10 հոգով, կարմիր քարտ է ստացել Ստյոպա Մկրտչյանը: Հիշեցնենք, որ 5 օրից Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ ընկերական հանդիպում կանցկացնի  Նորվեգիայի ընտրանու հետ:

̰
Լուկաս Սելարայանը վնասվածքի պատճառով շարքից դուրս կմնա 1-2 շաբաթով

21:31 24.03.2022

Ամերիկյան MLS լիգայի 4-րդ տուրում կայացած «Ռեդ Բուլ»-«Կոլամբուս Քրյու» խաղի վերջնամասում  Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել, որի պատճառով չի կարողացել միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Հյուրերի գլխավոր մարզիչ Կաեբ Պորտերը չի կարողացել փոխարինել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ մինչև այդ օգտագործել էր փոխարինում կատարելու բոլոր հնարավորությունները: Լուկասը բժիշկների օգնությամբ լքել է խաղադաշտը՝ իր թիմին թողնելով 10 […]

̰
Առաջին խաղակեսից հետո Բիչախչյանի գոլի շնորհիվ Հայաստանի հավաքականը հաղթում է Չեռնոգորիայի ընտրանուն

21:03 24.03.2022

Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ է անցկացնում Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Մեր թիմն առաջին կեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով։ 18-րդ րոպեին Վահան Բիչախչյանն է գեղեցիկ հարվածով բացել հանդիպման հաշիվը։

̰
«Ռոման» բանակցություններ է սկսել Ռայոլայի հետ՝ Մխիթարյանի պայմանագրի վերաբերյալ

21:00 24.03.2022

Իտալական Il Tempo թերթը հայտնում է, որ «Ռոմայում» հիացած են Հենրիխ Մխիթարյանի վերջին ելույթներով և ցանկանում են նրան առնվազն ևս մեկ մրցաշրջան տեսնել իրենց թիմի կազմում: Նշվում է, որ մայրաքաղաքային ակումբը բանակցություններ է սկսել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ: Իտալական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ «Ռոման» կարող է քննարկել Հենրիխի պայմանագրի երկարաձգումը հաջորդ երկու […]

̰
Հայ թենիսիստուհին ճանաչվել է ԱՄՆ-ի ուսանողական մարզական կոնֆերենցիայի շաբաթվա խաղացող

20:50 24.03.2022

ԱՄՆ-ի West Liberty համալսարանի ուսանողուհի Էվելինա Մարտիրոսյանը ճանաչվել է Mountain East Conference-ի անցած շաբաթվա լավագույն թենիսիստուհի։ Մեր հայրենակցուհին այդ կոչմանն է արժանացել նախորդ շաբաթվա 4 հանդիպումներում հաղթելու շնորհիվ։ ԱՄՆ-ի միջբուհական թենիսի ասոցիացիայի (ITA) մենախաղերի վերջին սանդղակում 12-րդ տեղը զբաղեցնող Մարտիրոսյանը Ուսանողական ազգային մարզական ասոցիացիայի երկրորդ դիվիզիոնի Ատլանտյան տարածաշրջանի մրցումներում նպաստել է «Վաշինգտոն և Ջեֆերսոն» ու […]

̰
Եվս 2 երկրի ազգային հավաքական նվաճեց ԱԱ 2022-ի հիմնական փուլի ուղեգիր

20:32 24.03.2022

ԱԱ 2022-ի ասիական գոտու ընտրական մրցաշարի 9-րդ տուրի խաղում Ճապոնիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթել է Ավստրալիայի հավաքականին։ Այս հաղթանակից հետո Ճապոնիայի հավաքականը վաստակել է 21 միավոր և բարձրացել B խմբի մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։ Ավստրալիան 15 միավորով 3-րդ տեղում է։ Ավստրալացիները կորցրել են հնարավորությունը հասնելու Սաուդյան Արաբիայի ընտրանուն, որը 19 միավորով 2-րդն է: Ընտրական փուլի […]

̰
Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը հնարավոր է անցկացվի Հայաստանում

19:51 24.03.2022

Ծանրամարտի Եվրոպայի հաջորդ տարվա առաջնությունը Հայաստանում անցկացնելու հարցը քննարկելու և պայմաններին ծանոթանալու նպատակով մեր երկիր են այցելել մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Նրանց ընդունել է փոխնախարար Կարեն Գիլոյանը, որի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, ծանոթացել կառույցի վիճակին ու հնարավորություններին, […]

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի ընտրանու հետ խաղի համար

19:35 24.03.2022

Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ։ Հայտնի է մեր ընտրանու մեկնարկային կազմն այս խաղի համար։ Հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ Թիմերը պատմության մեջ հանդիպում են 3-րդ անգամ։ Նախորդ երկու անգամները մեր հավաքականներն անցկացրել են պաշտոնական մրցաշարի շրջանակներում։ Աշխարհի 2018 թվականի որակավորման փուլում 2016-ի նոյեմբերին մեր ընտրանին սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել […]

̰
Էդուարդ Սպերցյանը հավակնում է ՌՊԼ-ի՝ մարտի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

19:16 24.03.2022

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը հրապարակել է մարտի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների ցուցակը։ Լավագույնի կոչման հավակնորդներն են Յուսուֆ Յազըչին (ԲԿՄԱ, 6 գոլ 4 խաղում), Վիտալի Լիսակովիչը («Ռուբին», 3 գոլ և 1 գոլային փոխանցում 3 խաղում), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», 3 գոլ 3 խաղում), Վիլսոն Իզիդորը («Լոկոմոտիվ», 3 գոլ և 1 գոլային փոխանցում). 3 խաղում) և Ռիֆատ […]

̰
Քրիստիան Էրիկսենը սրտի կանգից 9 ամիս անց միացել է Դանիայի հավաքականին

18:16 24.03.2022

Անգլիական «Բրենթֆորդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է Դանիայի հավաքականին, գրում է Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջը: Էրիկսենը հավաքական է վերադառնում 9 ամիս անց: Վերջին անգամ նա հավաքականի ճամբարում եղել է ԵՎՐՈ 2020-ի ընթացքում, որի խմբային փուլի առաջին տուրի՝ Ֆինլանդիայի դեմ խաղի ժամանակ սրտի կանգ է ունեցել, ինչից հետո թիմի բժիշկները հրաշքով փրկել են նրա կյանքը: […]

̰
Մխիթարյանը «Ռոմայի»՝ մարտի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում է

17:50 24.03.2022

Իտալական «Ռոմայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է մարտի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 թեկնածուներին: Ամսվա լավագույնի կոչման հավակնորդներն են պաշտպան Քրիս Սմոլինգը, կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանը և Լորենցո Պելեգրինին ու հարձակվող Տեմի Աբրահամը: Մխիթարյանը մարտին «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 4 հանդիպում և աչքի չի ընկել գոլով կամ գոլային փոխանցումով:

̰
Քոնոր ՄաքԳրեգորը կրկին ձերբակալվել է

16:28 24.03.2022

UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը ձերբակալվել է ավտոմեքենան հանրության համար վտանգավոր ձևով վարելու համար, հայտնում է Independent-ը։ Իրավապահները ժամանակավորապես առգրավել են նրան պատկանող 170 հազար եվրո արժողությամբ Bentley ավտոմեքենան։ ՄաքԳրեգորն արդեն ազատ է արձակվել գրավի դիմաց և սպասում է դատավարությանը։ Նա դատարանի առջև էր կանգնել նաև 2017 թվականին, երբ արագությունը գերազանցելու համար տուգանվել էր 400 […]

̰
Կարեն Գիլոյանն ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահին և գլխավոր քարտուղարին

16:00 24.03.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի (EWF) նախագահ Անտոնիո Կոնֆլիտիին և գլխավոր քարտուղար Միլան Միխայլովիչին: EWF-ի ներկայացուցիչները Հայաստան են ժամանել՝ քննարկելու ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի մեծահասակների առաջնությունը Երևանում անցկացնելու հարցը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և ԿԳՄՍՆ սպորտի […]

̰
Առաջին ռակետ Էշլի Բարթին անսպասելիորեն ավարտում է կարիերան

15:38 24.03.2022

Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային սանդղակի առաջատար Էշլի Բարթին անսպասելիորեն հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ 25-ամյա ավստրալուհին չի մանրամասնել իր որոշման պատճառը։ Հատկանշական է, որ Բարթին այդպիսի քայլի էր դիմել նաև 2014 թվականին, սակայն երկու տարի անց վերսկսել էր ելույթները պրոֆեսիոնալ սպորտում։ «Գիտեմ, որ արդեն արել եմ նման բան, սակայն այս անգամ բոլորովին այլ […]

̰
Արոնյանն A խմբի առաջատարն է. FIDE Chess Grand Prix

15:23 24.03.2022

Բեռլինում ընթացող շախմատի Գրան Պրիի խաղարկության 2-րդ տուրում ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Գրիգորի Օպարինի հետ: A խմբում կայացած մյուս մրցախաղում միավորը կիսել են Անդրեյ Եսիպենկոն և Հիկարու Նակամուրան: 2 տուրից հետո A խմբում 1,5 միավորով աղյուսակը գլխավորում է Լևոն Արոնյանը: Այսօր կայանալիք 3-րդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Անդրեյ […]

̰
Եվրոպայի առաջնությունը բաց թողնելն իմ կարիերայի ամենադժվար պահն էր. Արսեն Զախարյան

14:20 24.03.2022

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Եվրոպայի առաջնությունը բաց թողնելու մասին։ «Իմ նորամուտը հավաքականում ոգեշնչող ստացվեց: Հիանալի է, երբ քեզ թիմում տեղ են վստահում: Եվրոպայի առաջնությունը բաց թողնելը, հավանաբար, իմ կարիերայի ամենադժվար պահն էր։ Փա՛ռք Աստծո, ոչ մի վնասվածք, ոչ մի խնդիր չունեմ: Հույս ունեի, որ կխաղամ ԵԱ-ում, պատրաստվում էի, բայց հանկարծ հիվանդացա։ Այդպես […]

̰
Հայ սնոուբորդիստուհին հաղթել է Խանտի Մանսիյսկի միջազգային պարալիմպիկ մրցաշարում

14:07 24.03.2022

Հայաստանի հաշվին մեկ ոսկե մեդալ է գրանցվել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված «Մենք միասին ենք. սպորտ» հաշմանդամային սպորտի ձմեռային փառատոնում։ Սնոուբորդի մրցումների հաղթող է դարձել Լուսինե Կարապետյանը։ Մեդալների հաշվարկում Հայաստանն ունի 3-րդ արդյունքը։ Առաջին տեղում է Ռուսաստանը, երկրորդ հորիզոնականին Բելառուսի հավաքականն է: Ձմեռային մարզաձևերից համառուսաստանյան այս բաց մրցումներին մասնակցեցին նաև Ղազախստանի և Տաջիկստանի թիմերը։ Խաղերի […]

̰
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում

13:52 24.03.2022

ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի ընտրանու դեմ խաղում։ Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի հավաքականի հետ։

̰
Հայաստանի մարմնամարզության հավաքականն Աշխարհի գավաթի առաջատարն է ոսկե մեդալների քանակով

12:53 24.03.2022

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջատարն է Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկության մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում։ Մեր մարմնամարզիկներն առավել շատ մեդալներ են նվաճել (այդ թվում՝ ոսկե) մրցաշարի առաջին երեք փուլերում։ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 100 տոկոսանոց արդյունք է գրանցել սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի ընթացիկ խաղարկությունում. նա երկու մասնակիցներից մեկն է, որին հաջողվել է նույն […]

̰
«Թքած ունեմ». Կարպինի պատասխանը հարցին, թե արդյո՞ք անհաջողություն կցանկանա Լեհաստանի հավաքականին աշխարհի առաջնությունում

12:36 24.03.2022

Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք անհաջողություն կմաղթի Լեհաստանի հավաքականին աշխարհի առաջնությունում։ «Եթե շրջենք ներկայիս իրավիճակը, ես էլ կպնդեի, որ Լեհաստանին զրկեին անցումային խաղերից։ Դուք էլ բոլորդ այդ մասին կբղավեիք։ Լեհաստանին անհաջողությո՞ւն մաղթեմ։ Թքած ունեմ»,-Կարպինի խոսքերն է փոխանցում Match TV-ն։ Հիշեցնենք՝ Լեհաստանի հավաքականն ավոտմատ կերպով դուրս եկավ աշխարհի […]

̰
Գեղարդ Մուսասին պատրաստվում է հերթական տիտղոսային մենամարտին

12:30 24.03.2022

Խառը մենամարտեր կազմակերպող ամերիկյան Bellator ընկերության միջին քաշային կարգի չեմպիոն Գեղարդ Մուսասին այս տարվա ամռանը կմրցի ամերիկացի Ջոնի Էբլինի հետ։ MMA Fighting-ը տեղեկացնում է, որ հունիսին նախատեսված մենամարտը տիտղոսային է լինելու։ Փետրվարի 26-ին Մուսասին պաշտպանել է չեմպիոնի տիտղոսն ամերիկացի Օստին Վանդերֆորդի հետ մենամարտում։ Մուսասին 1 րոպե 25 վայրկյանում նոկաուտի էր ենթարկել մրցակցին։ Խառը մենամարտերում մեր […]

̰
«Պորտուն» ցանկանում է ձեռք բերել Ռոնալդուին

12:03 24.03.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնվել է «Պորտուի» թիրախում: Պորտուգալական ակումբն ամենահարուստը չէ եվրոպական առաջատարների շարքում, սակայն թիմը լավատես է Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է Football Insider-ը: Ռոնալդուն իր կարիերան սկսել է Լիսաբոնի «Սպորտինգում», որը «Պորտուի» գլխավոր մրցակիցներից մեկն է: Պորտուգալացին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում 24 հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ դառնալով […]

̰
Հավատում եմ, որ երբևէ կդառնամ աշխարհի չեմպիոն. Հովհաննես Բաչկով

11:50 24.03.2022

Պրոֆեսիոնալ ռինգում իր երրորդ հաղթանակը գրանցելուց հետո գյումրեցի Հովհաննես Բաչկովը MTK Global պրոմոութերական ընկերության հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ցանկացած պահի պատրաստ է տիտղոսային հանդիպում անցկացնել ու հավատում է երբևէ աշխարհի չեմպիոն դառնալու հնարավորությանը։ Հիշեցնենք՝ մարտի 19-ին Դուբայում՝ Probellum պրոմոութերական ընկերության կազմակերպած մրցաշարում, Հովհաննես Բաչկովն 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է 39-ամյա արգենտինացի Քրիստիան […]

̰
Գողացել են մորս զարդերը, աշխարհի առաջնության ոսկե մեդալս. Պոլ Պոգբան՝ իր տան թալանի մասին

11:41 24.03.2022

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է իր տան թալանի մանրամասները, որը տեղի է ունեցել Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղի ժամանակ։ «Խաղից հետո, ճանապարհին իմացա, որ իմ տունը թալանել են. 3 հոգի ներխուժել է ներս և գողացել իմ չհրկիզվող պահարանը։ Այնտեղ մորս զարդերն էին, աշխարհի առաջնության ոսկե մեդալս… Ինձ ամենից շատ […]

̰
Հոլանդը մնում է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը

11:34 24.03.2022

«Բարսելոնան» շարունակում է պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար, հայտնում է Sport.es-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ակումբն առաջվա պես նորվեգացուն գլխավոր տրանսֆերային նպատակ է համարում՝ հարձակման գիծը հաջորդ մրցաշրջանում ուժեղացնելու համար: Ընդ որում, նշվում է, որ Հոլանդի համար «Բարսելոնայի» ֆինանսական առաջարկն այնքան էլ լավը չի լինի, որքան «Մանչեսթեր Սիթիինը», որը ևս հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Նորվեգացու […]

̰
ՈՒԵՖԱ-ն, ամենայն հավանականությամբ, չի ընդունի Եվրո-2028-ն անցկացնելու Ռուսաստանի հայտը

11:29 24.03.2022

ՈՒԵՖԱ-ի ղեկավարները շտապ բանակցություններ կանցկացնեն նախքան Ռուսաստանի ֆուտբոլային միության՝ Եվրո-2028-ն անցկացնելու հայտը մերժելը: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի հայտն, ամենայն հավանականությամբ, կմերժվի: ՈՒԵՖԱ-ում կարծում են, որ հիմա Ռուսաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելն անիրատեսական է: Եվրո-2028-ն ընդունելու համար պայքարում են նաև Մեծ Բրիտանիան և Իռլանդիան: Եվրո-2028-ի և Եվրո-2032-ի կազմակերպիչները կորոշվեն 2023 թվականի սեպտեմբերին: […]

̰
Ռուսաստանին զրկեցին Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից նրա համար, ինչն ուրիշները տարիներով անում էին. Հեկտոր Բելյերին

10:20 24.03.2022

«Բետիսի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Հեկտոր Բելյերինը խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։ «Մենք պիտի տեղյակ լինենք նաև այլ կոնֆլիկտներից, որ տեղի են ունենում մեր շուրջը։ Չգիտեմ` ինչու ենք ավելի տեղեկացված, որովհետև այս մարդիկ ավելի՞ նման են մեզ, թե՞ որովհետև այս կոնֆլիկտը տնտեսական առումով մեզ վրա էլ է անդրադառնում։ Բոլորը լռում էին, երբ պատերազմ էր […]

̰
Կապառոսը, Հարոյանն ու Սպերցյանը ստացել են լավագույնի իրենց մրցանակները

10:07 24.03.2022

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Էդուարդ Սպերցյանն ստացել են լավագույնի իրենց մրցանակները: Հիշեցնենք, որ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, իսկ Կապառոսը ճանաչվել էր լավագույն մարզիկ:

̰
Ռուս և բելառուս լողորդները զրկվեցին Աշխարհի առաջնությանը և միջազգային բոլոր մրցումներին մասնակցելու իրավունքից

09:58 24.03.2022

Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) զրկել է ռուս և բելառուս լողորդներին ջրային մարզաձևերի 2022 թվականի Աշխարհի առաջնությանն ու ընդհանրապես միջազգային բոլոր մրցումներին մինչև այս տարվա վերջ մասնակցելու իրավունքից։ Այս մասին ասվում է FINA-ի հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ FINA-ն թույլատրել էր ռուսներին չեզոք կարգավիճակով մասնակցել միջազգային մրցաշարերին։

̰
BACK_TO_TOP