20:17 25.02.2022
Նոր՝ համաշխարհային ռեկորդ մեր մարզի Չարենցավան քաղաքի երիտասարդ մարզիկ Յուրի Սաքունցից: Նա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի գնացքների հավաքակայանում ճկույթով 33 տոննանոց, 10 մետր երկարության վագոն է տեղաշարժել: Սա համարվում է Գինեսի ռեկորդ և առաջիկայում կգրանցվի 26-ամյա մարզիկի անունով: Յուրին ռեկորդը նվիրել է մեր զինվորներին, նաև Հայաստանի, Արցախի, սփյուռքի հայերին: Տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։ Տեսանյութն՝ […]
19:21 25.02.2022
ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի 2021/22 մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ Ըստ այդմ ձևավորվել են հետևյալ զույգերը՝ Ռեյնջերս (Շոտլանդիա) – Ցրվենա Զվեզդա (Սերբիա) Բրագա (Պորտուգալիա) – Մոնակո (Ֆրանսիա) Պորտու (Պորտուգալիա) – Լիոն (Ֆրանսիա) Ատալանտա (Իտալիա) – Բայեր (Գերմանիա) Սևիլյա (Իսպանիա) – Վեսթ Հեմ (Անգլիա) Բարսելոնա (Իսպանիա) – Գալաթասարայ (Թուրքիա) ՌԲ Լայպցիգ (Գերմանիա) – Սպարտակ (Ռուսաստան) […]
19:03 25.02.2022
Կրեմլը ափսոսում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից Փարիզ տեղափոխելու՝ ՈւԵՖԱ-ի որոշման համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, ցավալի է, որ նման որոշում կայացվեց»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգը կարող է ապահովել լավագույն, բարենպաստ և հարմարավետ պայմաններ ֆուտբոլային այս միջոցառման անցկացման համար։ Բայց այդ որոշումն արդեն ընդունված է»,- […]
17:06 25.02.2022
Չեմպիոնների լիգայի 2022 թվականի եզրափակիչը չի անցկացվի Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունները: ՈՒԵՖԱ-ն հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի մայիսի 28-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում:
14:47 25.02.2022
«Советский Спорт» օրաթերթն այսօր լույս է տեսել «Не до футбола» գրությամբ շապիկով: Գրությունն արվել է սև ֆոնի վրա: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՈՒԵՖԱ-ն կարող է ՉԼ 2022թ. եզրափակիչը «Սանկտ-Պետերբուրգից» տեղափոխել այլ երկիր: Եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր մրցաշարի եզրափակիչը նախատեսված է անցկացնել մայիսի 28-ին «Գազպրոմ-Արենայում»: Նշվում էր, որ այս պահին տեղափոխում նախատեսված չէ, բայց կազմակերպությունը […]
14:34 25.02.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի արտագնա պատասխան խաղում «Նապոլիի» նկատմամբ 4-2 հաշվով տարած հաղթանակը: «Հնարավոր է՝ այս մրցաշրջանում սա մեր ամենաամբողջական ելույթն էր: Մենք ցանկանում էինք գերիշխել, և մենք դա արեցինք: Ես գոհ եմ այն ջանքերից, որ մենք ներդրեցինք, և այն ֆուտբոլից, որը մենք ցույց տվեցինք: Արդյունքն արդարացի է: Ես […]
14:24 25.02.2022
Ռուս Դանիիլ Մեդվեդևը փետրվարի 28-ին կդառնա աշխարհի առաջին ռակետը։ Բանն այն է, որ ներկայիս թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը չկարողացավ լավ հանդես գալ Դուբայում, քան Մեդվեդևը Ակապուլկոյում։ Սերբը երեկ քառորդ եզրափակիչում պարտվել է Իրժի Վեսելիին, որն աշխարհի 123-րդ ռակետն է։ Մեդվեդևը կդառնա Ռուսաստանից հինգերորդ թենիսիստը, որը կգլխավորի մենախաղի վարկանիշային աղյուսակը։ Տղամարդկանց մոտ ժամանակին հաջողության են […]
13:44 25.02.2022
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Գերմանիայի Կուտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում եզրափակիչ են դուրս եկել օղակներ վարժությունում: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն էլ նժույգթափերում կատարել է նոր տարր, որը կգրանցվի իր անունով: Հայաստանի հավաքականի կազմում հանդես է գալիս նաև երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը: Առանձին գործիքներից […]
12:53 25.02.2022
Փետրվարի 24-ին կայացել են Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվել են մրցաշարի հաջորդ փուլի մասնակիցները: Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիր են նվաճել «Ատալանտան», «Լայպցիգը», «Սևիլիան», «Պորտուն», «Բարսելոնան», «Բետիսը», «Ռեյնջերսը» և «Բրագան»: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայում իրենց խմբում առաջին տեղերը զբաղեցրել են «Այնտրախտը», «Բայերը», «Վեսթ Հեմը», «Գալաթասարայը», «Լիոնը», «Մոնակոն», «Սպարտակը» և «Ցրվենա Զվեզդան»: […]
10:45 25.02.2022
Մոսկվայում, Նիժնի Նովգորոդում, Խիմկիում, Սոչիում, Գրոզնիում և Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՌՊԼ-ի 19-րդ տուրի հանդիպումները կանցկացվեն նախապես հաստատված ժամանակացույցով։ Հանդիպումները Դոնի Ռոստովում և Կրասնոդարում, որոնց օդանավակայանների գործունեությունը դադարեցվել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության հրամանի պատճառով, հետաձգվել են։ Այս մասին հայտնում է ՌՊԼ մամուլի ծառայությունը։ «Այս հանդիպումների անցկացման նոր օրերն ու ժամերը կհրապարակվեն ավելի ուշ»,- ասվում է […]
10:36 25.02.2022
2023 թվականի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կարող է Կազանից տեղափոխվել այլ քաղաք, հայտնում է Metaratings.ru-ն։ Խաղն այլ երկիր տեղափոխելու հավանականությունը բարձր է գնահատվում։ Հանդիպումը Կազանից տեղափոխելու պատճառն Ուկրաինայում տիրող իրավիճակն է և Ռուսաստանի գործողությունները։
10:27 25.02.2022
Ավարտվեցին Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի մի շարք հանդիպումներ։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները․ «Բետիս»-«Զենիթ» 0-0 «Ռեյնջերս»-«Բորուսիա» 2-2 «Բրագա»-«Շերիֆ» 2-0. հետխաղյա 11-մետրանոցներ՝ 3-2։ Այսպիսով, երկու խաղերի արդյունքներով «Բետիսը», «Ռեյնջերսը» և «Բրագան» նվաճեցին 1/8 եզրափակչի ուղեգրեր, իսկ «Զենիթը», «Բորուսիան» և «Շերիֆը» լքեցին պայքարը:
09:56 25.02.2022
Սերբ թենիսիստ և աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Դուբայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է չեխ Իրժի Վեսելիին, ով 123-րդն է ATP-ի վարկանիշում: Հանդիպումը տևել է 1 ժամ 58 րոպե և ավարտվել երկու սեթում՝ 4:6, 6:7 հաշվով։ Հաջորդ տուրում Վեսելին կխաղա Ռիչարդոս Բերանկիս (Լատվիա) – Դենիս Շապովալով (Կանադա) զույգի հաղթողի հետ։
09:51 25.02.2022
Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» Նեապոլում 4-2 հաշվով հաղթել է «Նապոլիին»։ Կատալոնական ակումբի կազմում գոլի հեղինակ են դարձել Ժորդի Ալբան, Ֆրենկի դե Յոնգը, Ժերար Պիկեն և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը։ Իտալական ակումբի կազմում աչքի են ընկել Լորենցո Ինսինյեն և Մատեո Պոլիտանոն։ Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Այսպիսով, կատալոնացիները պայքարը կշարունակեն 1/8 եզրափակչում։ […]
09:12 25.02.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կասեցրել է Քենիայի և Զիմբաբվեի ազգային ֆեդերացիաների գործունեությունը, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Անցյալ աշնանը Քենիայի ոստիկանությունը կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալել էր ազգային ֆեդերացիայի ղեկավարին։ «ՖԻՖԱ-ի խորհուրդը որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Քենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և Զիմբաբվեի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը՝ երրորդ կողմի ոչ պատշաճ միջամտության պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում։ ՖԻՖԱ-ի անդամ բոլոր […]
08:56 25.02.2022
Անդրեյ Շևչենկոն խոսել է Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին. «Իմ ժողովուրդը և իմ ընտանիքը հարձակման են ենթարկվել: Ուկրաինան և նրա ժողովուրդը խաղաղություն և տարածքային ամբողջականություն են ցանկանում: Խնդրում եմ, խնդրում եմ աջակցել մեր երկրին և կոչ անել Ռուսաստանի կառավարությանը դադարեցնել ագրեսիան։ Մենք միայն խաղաղություն ենք ուզում, պատերազմը լուծում չէ»,- սոցցանցերում գրել է Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր […]
01:28 25.02.2022
Ներկայումս Դոնեցկի «Շախտյորի» և իտալական «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ընտանիքի հետ Կիևում է։ «Բարև բոլորին: Ես Կիևում եմ, ինչպես իմ ընտանիքը: Սա դժվար պահ է: Սա անընդունելի պատերազմ է, բայց ես հավատում եմ, որ խաղաղությունը կհաղթի, մենք պետք է հավատանք դրան: Ես բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել Պորտուգալիայից և Իտալիայից: Ես շնորհակալ եմ բոլորին […]
00:15 25.02.2022
Լեհաստանի հավաքականի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ թիմը չի մեկնի Ռուսաստան՝ ԱԱ-2022-ի որակավորման փուլի հանդիպմանը մասնակցելու։ Շվեդիայի և Չեխիայի հավաքականները ևս նման հայտարարություն են տարածել: «Մենք անհամբեր սպասում ենք ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի անմիջական արձագանքին և այլընտրանքային տարբերակների մշակմանը փլեյ-օֆֆի անցկացման վայրերի վերաբերյալ»,- ասվում է երեք ֆեդերացիաների գլխավոր քարտուղարների ստորագրած հայտարարության մեջ։ Աշխարհի 2022 թվականի առաջնության […]
23:53 24.02.2022
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և հույս հայտնել, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆը կկայանա նախատեսվածի համաձայն։ «Ինչպես բոլորը, մենք ևս այս առավոտ ցնցված էինք մեր տեսածից: Այս թեման այսօր քննարկվել է ՖԻՖԱ-ի խորհրդում։ Մենք անհանգստացած ենք տեղի ունեցող իրադարձություններով և հույս ունենք, որ Ուկրաինայում խաղաղությունը կվերականգնվի երկխոսության միջոցով։ Առաջին […]
23:41 24.02.2022
Կիլիան Մբապեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, հայտնում է Marca-ն։ Նա մերժել է ևս մեկ առաջարկ՝ նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Կողմերն անցած շաբաթ անցկացրել են առնվազն մեկ հանդիպում, և ՊՍԺ-ն դեռ փորձում է համոզել խաղացողին նոր պայմանագիր կնքել: Այժմ ֆրանսիական ակումբը Մբապեին երկու տարվա պայմանագիր է առաջարկում։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է, որ Կիլիանը լինի ՊՍԺ-ի […]
21:34 24.02.2022
Շվեդական «Համարբյուն» հրաժարվել է «Լոկոմոտիվին» վաճառել կիսապաշտպան Վիլիոտ Սվեդբերգի տրանսֆերը։ Ակումբի նախագահ Մաթիաս Ֆրիի խոսքերով` դա պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկով։ «Մենք բոլորս ցնցված ենք այն զարգացումներից, որոնց այժմ ականատես ենք լինում։ Մենք այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»,- ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում Fotbollskanalen-ը։
20:56 24.02.2022
«Ֆորմուլա 1»-ը հայտարարություն է տարածել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սկսված պատերազմական գործողությունների և Ռուսաստանում նախատեսված Գրան Պրիի վերաբերյալ: «Ֆորմուլա 1»-ի՝ Ռուսաստանի Գրան Պրին նախատեսված է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին։ «Այս պահին սեպտեմբերին նախատեսված Գրան Պրիի վերաբերյալ վերջնական մեկնաբանություն չենք կարող կատարել, սակայն «Ֆորմուլա 1»-ն ուշադիր հետևում է զարգացումներին»,- գրված է մրցաշարի մամուլի ծառայության տարածած հայտարարության […]
20:41 24.02.2022
Գերմանական «Շալկեն» պաշտոնական հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ թիմի մարզաշապիկներից կհանվի ակումբի գլխավոր հովանավոր Gazprom-ի անվանումը: Որոշումը պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների սրմամբ: «Հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները, «Շալկեն» որոշել է հեռացնել գլխավոր հովանավորի՝ «GAZPROM»-ի անվանումը թիմի մարզաշապիկներից: Այս որոշումը կայացվել է GAZPROM Germania-ի հետ քննարկումներից հետո: Այդ անվանման փոխարեն թիմի մարզաշապիկների կրծքավանդակի […]
20:22 24.02.2022
ՈՒԵՖԱ-ն կքննարկի ռուսական ակումբների հետագա մասնակցությունը եվրագավաթներին՝ հաղորդում է ESPN-ը։ Այս հարցի քննարկումը տեղի կունենա ֆուտբոլային կառույցի Գործադիր կոմիտեի առաջիկա նիստի ժամանակ: ՖԻՖԱ-ն հետևում է իրավիճակի զարգացմանը: Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև կիսաեզրափակիչ հանդիպումը պետք է անցկացվի Մոսկվայում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անպայման կտեղափոխվի Սանկտ […]
20:11 24.02.2022
Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Ֆեդոր Սմոլովն արձագանքել է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։ «Ոչ պատերազմին!!!»,- Instagram-ում գրել է 32-ամյա ֆուտբոլիստը՝ հրապարակելով սև ֆոնով նկար։ Սմոլովը փակել է հրապարակման մեկնաբանությունները։ View this post on Instagram A post shared by Fedor Smolov (@smolovfedor_10)
19:56 24.02.2022
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է պաշտոնական հայտարարություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության վերաբերյալ։ «ՈւԵՖԱ-ն կիսում է միջազգային հանրության լուրջ մտահոգությունը Եվրոպայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական միջամտությունն Ուկրաինայում։ Որպես եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմին՝ ՈՒԵՖԱ-ն աշխատում է զարգացնել և առաջ մղել ֆուտբոլն ընդհանուր եվրոպական արժեքներին համապատասխան, ինչպիսիք են խաղաղությունը […]
19:40 24.02.2022
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ինչպես հայտնում է Seriaanews-ը, այսօր վերադարձել է հիմնական թիմի մարզումներին։ Նշվում է, որ, բացի Մխիթարյանից, ընդհանուր խումբ են վերադարձել նաև Նիկոլո Զանիոլոն ու Էլդոր Շոմուրոդովը։ Ըստ աղբյուրի՝ շուտով նրանց կմիանա նաև Կառլես Պերեսը։ «Ռոման» փետրվարի 27-ին Ա Սերիայի հերթական տուրի շրջանակներում արտագնա հանդիպում կանցկացնի «Սպեցիայի» հետ։ Այսօրվա դրությամբ […]
18:27 24.02.2022
Պատմության մեջ առաջին անգամ ավիացիոն սպորտաձևերում Հայաստանը SkyBall օդապարիկով թռիչքներ կազմակերպող ավիաընկերության շնորհիվ դարձել է ռեկորդակիր: Համաշխարհային ռեկորդը սահմանել են Skyball-ի օդաչու Նաիրի Բարսեղյանը և Սերգեյ Բաժենովը (Ռուսաստան), ովքեր առանց վայրէջքի իրականացրել են 34 ժամ 41 րոպե տևողությամբ թռիչք։ Թռիչքը սկսվել է Օրենբուրգ քաղաքից։ Նախկին ռեկորդը 32 ժամ, 12 րոպե, 47 վայրկյանն էր։
18:18 24.02.2022
Երևանում ավարտվել է Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարը, որին մասնակցել են Հայաստանի և Վրաստանի ազատ ոճային երիտասարդ ըմբիշները: Մրցաշարին 65 ըմբիշ է մասնակցել, որից 9-ը՝ Վրաստանից, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լյովա Վարդանյանի առաջին հուշամրցաշարի ոսկե մեդալակիրներ են դարձել Հելբերտ Սահակյանը (57 կգ), Գոռ Գրիգորյանը (61 կգ), Լուկա Յանեզաշվիլին (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 […]
18:14 24.02.2022
Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն Կիլիան Մբապեի խաղաոճը համեմատել է իր ոճի հետ: «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիրը խոսել է ՊՍԺ-ի հարձակվողի մասին RMC Sport-ի Tranversal վավերագրական ֆիլմում։ «Մբապեն հիանալի որակներ ունի՝ տեխնիկա, արագություն և գոլ խփելու ունակություն: Եթե համեմատենք մեզ… Այո, կարծում եմ, որ նրա խաղն ինձ հիշեցնում է իմը»,- ասել է նա: Ռոնալդոն իր կարիերայի […]