Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես եմ այստեղից դուրս գալու. «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը Կիևում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես եմ այստեղից դուրս գալու. «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը Կիևում է

01:28 25.02.2022

Ներկայումս Դոնեցկի «Շախտյորի» և իտալական «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ընտանիքի հետ Կիևում է։

«Բարև բոլորին: Ես Կիևում եմ, ինչպես իմ ընտանիքը: Սա դժվար պահ է: Սա անընդունելի պատերազմ է, բայց ես հավատում եմ, որ խաղաղությունը կհաղթի, մենք պետք է հավատանք դրան: Ես բազմաթիվ հաղորդագրություններ եմ ստացել Պորտուգալիայից և Իտալիայից: Ես շնորհակալ եմ բոլորին այն բանի համար, որ անհանգստանում եք իմ և իմ ընտանիքի մասին: Հուսով եմ, որ շուտով նորից կտեսնեմ ձեզ բոլորիդ: Ես արթնացա առավոտյան հինգին՝ անընդմեջ հինգ պայթյունից հետո։ Այսօր թռիչք ունեի, բայց հիմա անհնար է այստեղից դուրս գալ, քանի որ օդանավակայանները քանդված են, օդային տարածքը՝ փակ։ Այս պահին Կիևը կարելի է լքել միայն ցամաքային ճանապարհով, և բոլորը փորձում են փախչել Լվով՝ Լեհաստանին մոտ գտնվող քաղաք։ Մեզ մնում է միայն աղոթել, որ մեր կողքին ռումբ չընկնի։ Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպես եմ այստեղից դուրս գալու»,- գրել է Ֆոնսեկան Թվիթերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

11:56 28.06.2025

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»: ...

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

10:26 28.06.2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (Ավան նստավայր)` դատավոր Մասիս Մելքոնյանի գլխավորությամբ, բավարարեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի միջնորդությունը։ Աջապահյանը կկալանավորվի երկու ամսով։   ...

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

10:15 28.06.2025

Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը 2025 թվականի հունիսի 21-ին իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան […] ...

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

09:34 28.06.2025

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս

Հունիսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 27-ին ժամը 21։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

BACK_TO_TOP