15:25 24.02.2022
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում բազմաթիվ օլիմպիական և համաշխարհային ռեկորդներ են գրանցվել: Դրանց ականատես է եղել ավելի քան 600 միլիոն մարդ։ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է վիճակագրական որոշ փաստեր.
Մրցումային 19 օրում 7 մարզաձևի 15 մրցաձևում խաղարկված մեդալների 109 հավաքածուի համար պայքարել է 2897 մարզիկ / 45% կին, 55% տղամարդ/: Սահմանվել է օլիմպիական խաղերի 17 և համաշխարհային 2 ռեկորդ: 91 ԱՕԿ-ների պատվիրակներից մեդալներ են նվաճել 29 երկրների ներկայացուցիչներ: Խաղերին 91 ազգային օլիմպիական կոմիտե է մասնակցել։
Պեկինը աշխարհի միակ քաղաքն է, որը հյուրընկալել է և՛ ամառային, և՛ ձմեռային օլիմպիական խաղերը: Գործել է երեք մրցումային գոտի: 12 մրցավայրերից հինգը «աշխատել» են նաև «Պեկին- 2008»-ի ամառային խաղերում:
24 հեռարձակող ընկերություններ են եղել / 6000 ժամ /: Հավատարմագրվել են ԶԼՄ- ների 1952 ներկայացուցիչներ, որոնցից 461-ը ՝ տեղացի, 1491-ը՝ արտասահմանցի և 520 լրատվական կազմակերպության 602 լուսանկարիչներ:
ՄՕԿ-ի «Օլիմպիական համերաշխություն» ծրագրի 236 անհատ կրթաթոշակառուներ (138 տղամարդ և 98 կին) են հանդես եկել խաղերում: Նրանք նվաճել են 10 մեդալ՝ 3 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե:
Ավելի քան 346 միլիոն չինացի, 2015 թվականից ի վեր, ներգրավվել է ձմեռային մարզաձևերում: Միայն 2021թ. Պեկինում 26000 մարդ վերապատրաստվել է որպես ձմեռային մարզաձևերի հրահանգիչ։
Գրեթե մեկ միլիոն մարդ դիմել է կամավորական աշխատանքի համար, ընտրվել է միայն 19,000 –ը:
Մինչև 2021 թվականի ավարտը, Չինաստանի ավելի քան 2500 տարրական և միջնակարգ դպրոցներ իրենց ուսումնական ծրագրերում ներառել են օլիմպիական, պարալիմպիկ և ձմեռային սպորտային կրթություն:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...