15:42 17.02.2022
Մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման համար կառավարությունը 77.768.000 դրամ կհատկացնի ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային: Ինչպես նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է ՀՀ-ում անցկացնել բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թ. ընդհանուր հատկացումների հաշվին կատարվող վերաբաշխման արդյունքում հատկացնել ֆինանսական աջակցություն: Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների մասնակցություն, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն՝ ընդհանուր ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն: Հատկացվող գումարով նախատեսվում է ձեռք բերել 2 ռինգ և 12 տանձիկ, բռնցքամարտի 300 ձեռնոց, վճարել առաջնության հյուրընկալման համար սահմանված անդամավճարը, ապրանքների մաքսազերծման, ԱԱՀ-ի և ապրանքների տեղափոխության համար վճարները:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն անհրաժեշտ է պատշաճ պատրաստվել: «Սա կառավարության կողմից հատկացումների առաջին որոշումն է, կլինեն նաև այլ հատկացումներ: Չզեկուցվող հարցերի փաթեթում մենք նաև գումար ենք հատկացնում Մարզահամերգային համալիրին: Հիշեցնեմ նաև, որ Մարզահամերգային համալիրում այս տարի ևս համաեվրոպական նշանակության այլ միջոցառում ունենք, խոսքը մանկական Եվրատեսիլի մասին է: Էկոնոմիկայի նախարարության և տուրիզմի ոլորտի մեր գործընկերների ուշադրությունը ուզում եմ հրավիրել այս միջոցառումների վրա, որոնք, կարծում եմ, լավ առիթ են մեր տուրիստական ոլորտի ընկերությունների համար՝ հետքովիդյան շրջանում ակտիվանալու, տուրիստական հոսքերը վերականգնելու առումով»,- ասել է վարչապետը:
Կառավարության որոշմամբ 310,768.3 հազար դրամ կհատկացվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Մարզահամերգային համալիրում նախատեսվող մի շարք միջոցառումների կազմակերպչական նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով: Նախատեսվող միջոցառումներն են՝ մայիսի 21-31-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, մանկական Եվրատեսիլը, գիտության և արվեստի STARMUS 6-րդ փառատոնը, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...