12:50 27.01.2022
«Զենիթի», «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլաուդիո Մարկիզիոն մասնակցել է ռուս երգչուհի Իրինա Յովովիչի «Выключаем свет» երգի տեսահոլովակի նկարահանումներին։
12:44 27.01.2022
Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի 29-ամյա հարձակվող Սադիո Մանեն, որն իր երկիրն է ներկայացնում Աֆրիկյան ազգերի գավաթում, մրցաշարի 1/8 եզրափակչում վնասվածք է ստացել Կաբո-Վերդեի դարպասպահի հետ գլխով բախվելուց հետո: Մանեի վնասվածքը բավականին լուրջ է եղել, նա հոսպիտալացվել է: «Ինձ հետ հիմա ամեն ինչ կարգին է, շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Մանեն սոցցանցերի իր էջերում: […]
12:23 27.01.2022
«Ռոմայի» տնօրեն Տիագո Պինտոն Միլանում հանդիպել է Էվեր Բանեգայի գործակալ` հայազգի Մարսելո Սիմոնյանի հետ: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Արգենտինացի կիսապաշտպան Էվեր Բանեգան կարող է դառնալ «Ռոմայի» նոր ֆուտբոլիստը: Նա այժմ խաղում է «Ալ-Շաբաբիում»: Բանեգայի նկատմամբ Ռոմայի հետաքրքրությունը դեռևս ամբողջովին հաստատված չէ, քանի որ Սիմոնյանը ներկայացնում է նաև մի քանի այլ արգենտինացի […]
12:11 27.01.2022
Մալավիի հավաքականի գլխավոր մարզիչ Մարիո Մարինիցան շարունակում է քննադատել Աֆրիկայի գավաթի խաղարկության կազմակերպումը, գրում է ESPN-ը։ «Ինձ սուրճի հետ կաթ չտվեցին, ասացին, որ վերջացել է և միայն վաղը կլինի։ Մեզ վերաբերվում են որպես երկրորդ կարգի մարդկանց։ Հյուրանոցի մենեջերը պետք է պատասխանատվություն ստանձնի։ Սա չպետք է թույլ տալ այս դարաշրջանում»,- ասել է մարզիչը: Մարինիցան ասել է […]
11:44 27.01.2022
Ջրային մարզաձևերի աշխարհի հերթական առաջնությունը, որը պետք է տեղի ունենար 2021թ. հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը, նախ Տոկիոյի օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով նշանակվեց 2022թ. մայիսի 13-29-ը: Հիմա ՖԻՆԱ-ի գործկոմը որոշել է աշխարհի առաջնությունը հետաձգել ևս մեկ տարով և անցկացնել այն 2023-ին: Այս անգամ պատճառը համավարակն է: 2023թ.առաջնության ստույգ ժամկետները դեռ որոշված չեն:
11:40 27.01.2022
Ովքե՞ր են եվրոպական թոփ լիգաների ամենաերիտաարդ մարզիչները: Պարզվում է՝ ամենաերիտասարդը գերմանական ամենահեղինակավոր ակումբի մարզիչն է: «Բավարիայի» մարզիչ Յուլիան Նագելսմանն ընդամենը 34 տարեկան է: Ամենաերիտասարդների տասնյակում տեղ են գտել նաև հետևյալ մարզիչները. 2-3․ Դոմենիկո Տեդեսկո (Գերմանիա) – «Լայպցիգ»․ 36 տարեկան 2-3․ Ալեսիո Լիսչի (Իտալիա) – «Լևանտե»․ 36 տարեկան 4-7․ Միկել Արտետա (Իսպանիա) – «Արսենալ»․ 39 տարեկան […]
11:31 27.01.2022
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆատին հրաժարվել է վիրահատությունից: Diario Sport-ի տեղեկություններով՝ 19-ամյա ֆուտբոլիստը նախընտրել է նորից վիրահատության չենթարկվել և ընտրել է պահպանողական բժշկությունը: Մի քանի օրվա ընթացքում Ֆատին և նրա ընտանիքը հանդիպել են «Բարսելոնայի» ներկայացուցիչների հետ: Եթե Ֆատին համաձայնի վիրահատվել, ապա մոտ 4-6 ամիս բաց կթողնի: Իսկ պահպանողական բժշկությամբ վերականգնումը շատ ավելի կարճ կտևի՝ 6-ից 8 […]
11:22 27.01.2022
«Ալեքսանդրիայի» նորեկ Արթուր Ավագիմյանը մեկնաբանել է թիմի կազմում իր առաջին հանդիպումն ուսումնամարզական հավաքի շրջանակում լեհական «Զագլեմբեի» դեմ: Հիշեցնենք, որ այս խաղում «Ալեքսանդրիան» 1-2 հաշվով պարտվել էր, իսկ միակ գոլի հեղինակ էր դարձել Ավագիմյանը: «Ֆիզիկական առումով մի քիչ դժվար էր, բայց ընդհանուր առմամբ լավ է, լեհերն առաջնությունը սկսում են մեկ շաբաթից, նրանք ֆիզիկապես մեզնից ավելի լավն […]
10:35 27.01.2022
Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակչի՝ Յանիկ Սիններ-Ստեֆանոս Ցիցիպաս հանդիպումն ընդհատվել է անձրևի պատճառով: Մելբուրնի կորտի տանիքն ի սկզբանե որոշել էին չփակել, սակայն հետո որոշել են խաղն անցկացրել տանիքի տակ: Հանդիպումն ընդհատվել է 6:3, 2:1 հաշվի ժամանակ՝ Ցիցիպասի օգտին: Խաղի վերսկսումից հետո Ցիցիպասը հաղթանակ է տարել 6:3, 6:4, 6:2 հաշվով: Խաղը տևել է 2 ժամ 6 […]
10:26 27.01.2022
Միջազգային հակադոպինգային գործակալությունը (WADA) հրապարակած հաշվետվության մեջ տեղեկացրել է, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում 4125 մարզիկ դոպինգ ստուգման է ենթարկվել: Օլիմպիական խաղերի ընթացքում 2724 մարզիկ մեկ անգամ է թեստավորվել, 1401-ը՝ մեկից ավելի: Մասնակիցների 35%-ը ստուգվել է օրգանիզմում արգելված նյութերի առկայության հայտնաբերման համար։ Տասը մարզիկների մոտ արգելված նյութեր են հայտնաբերվել:
10:08 27.01.2022
Tour de France-ի և Giro d’Italia-ի հաղթող կոլումբացի հեծանվորդ Էգան Բերնալը վիրահատությունների է ենթարկվել` Բոգոտայում կայանված ավտոբուսի հետ բախման հետևանքով ստացած վնասվածքներից հետո, հայտնում է Daily Mail-ը։ Բերնալը մրցաշրջանին պատրաստվում էր Կոլումբիայում, իր` Ineos Grenadiers թիմի մի քանի հեծանվորդների հետ: Մարզումներից մեկի ժամանակ նա մեծ արագությամբ բախվել է կայանված ավտոբուսին։ Egan Bernal sufrió un accidente […]
09:53 27.01.2022
«Ակտոբեն» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ուսումնամարզական հավաքի ընթացքում փորձաշրջան անցած ֆուտբոլիստների վերաբերյալ: Փորձաշրջանին մասնակցած ֆուտբոլիստների թվում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Սոլոմոն Իմե Ուդոն, որը, սակայն, ի թիվս մի քանի այլ խաղացողների, չի անցել փորձաշրջանը: Ուդոն խաղաժամանակ է ստացել ուկրաինական «Պոլեսյե» և «Զարյա» թիմերի դեմ ստուգողական հանդիպումներում, որոնց արդյունքում «Ակտոբեն» որոշել է պայմանագիր […]
20:31 26.01.2022
Բռնցքամարտի Հայաստանի առաջնությունում այսօր երկրորդ մրցումային օրն էր: Իրենց մենամարտերն են անցկացրել 51, 60, 67 և գերծանր քաշային բռնցքամարտիկները: 51 կգ քաշային կարգում վստահ հաղթանակ է տոնել գյումրեցի Սեյրան Եղիկյանը, 60 կգ քաշային կարգում Արթուր Շախպազյանը հաղթել է Համլետ Մնացականյանին, իսկ Արթուր Սահակյանը՝ Ալիկ Վարդանյանին: Մրցակցի չներկայանալու պատճառով հաղթանակ է շնորհվել նաև Նարեկ Մկրտչյանին: 67 […]
15:12 26.01.2022
Ընկերասեր, հավատարիմ, նվիրվող. ահա այսպես է իրեն բնութագրում ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը, որի համար 2021 թվականը, ինչպես ինքն է փաստում, հետաքրքիր տարի էր՝ լի դժվարություններով, պարտություններով և հաղթանակներով: 22-ամյա ըմբիշն ասում է՝ շատ մեծ փորձ է ձեռք բերել ու դասեր քաղել թույլ տված սխալներից, բայց ամենակարևորն այն է, որ իրականացրել է երազանքներից մեկն ու […]
12:52 26.01.2022
Հայաստանի հավաքականի թեկնածու Էդգար Բաբայանը հեռացել է Կիպրոսը ներկայացնող «Պաֆոսից»՝ ժամանակից շուտ խզելով պայմանագիրը։ Նշվում է, որ Բաբայանը դժգոհ է մնացել իր կարգավիճակից, քանի որ սեպտեմբերից սկսած մասնակցել է ընդամենը վեց հանդիպման։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են դանիական, նորվեգական և հունական ակումբները։
12:09 26.01.2022
Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Ռոմայից»: Ակումբի ղեկավարությունը չի ծրագրում երկարաձգել պայմանագիրը նրա հետ, հայտնում է Roma Press-ը՝ La Repubblica-ին հղումով անելով։ Հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ լրանում է ամռանը, երբ նա կդառնա ազատ գործակալ։ «Ռոման» արդեն դիտարկում է Մխիթարյանին փոխարինելու տարբերակներ։ Նա տարեկան 3 միլիոն եվրո է վաստակում, դա ակումբի՝ […]
12:00 26.01.2022
«Ուոթֆորդը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոյ Հոջսոնի նշանակման մասին։ 74-ամյա մասնագետն ԱՊԼ-ի և ընդհանրապես, թոփ-5 լիգաների ամենատարեց մարզիչն է։ Հատկանշկան է, որ լավագույն տասնյակում 5 մարզիչ իտալացի է։ Թոփ-5 լիգաների ամենատարեց 10 մարզիչների ցուցակը՝ 1․ Ռոյ Հոջսոն (Անգլիա) – «Ուոթֆորդ»․ 74 տարեկան 2-3․ Մանուել Պելեգրինի (Չիլի) – «Բետիս»․ 68 տարեկան […]
19:10 25.01.2022
Այսօր՝ հունվարի 25-ին, «Դինամո» մարզահամալիրում մեկնարկում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: Մրցումների մեկնարկը 16:00-ին է: Հայաստանի առաջնությանն ավելի քան 80 բռնցքամարտիկ կմասնակցի Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հանրապետության այլ մարզերից: Երեկ կայացել են մրցաշարի կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հայաստանի առաջնության արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը մայիսին Երևանում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր […]
16:08 25.01.2022
Դորտմունդի «Բորուսիան» հայտնել է, որ հարձակվող Էռլինգ Հոլանդը վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով դուրս է մնացել շարքից: Նորվեգացին մկանային վնասվածք է ստացել Գերմանիայի Բունդեսլիգայի 20-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» դեմ խաղում և փոխարինվել 63-րդ րոպեին։ «Բժշկական հետազոտությունը ցույց տվեց, որ Հոլանդը մկանային խնդիրներ ուներ, որոնք պահանջում են բուժում և լրացուցիչ հետազոտություններ առաջիկա օրերին»,- ասվում է «Բորուսիայի» հաղորդագրության մեջ: […]
15:54 25.01.2022
Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր գյումրեցի Հովհաննես Բաչկովը նոր մարզչի ղեկավարությամբ է պատրաստվում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցումներում իր երրորդ մենամարտին, որը նախատեսված է մարտի 19-ին Դուբայում։ Սոցցանցերում նա գրել է, որ հերթական հանդիպմանը պատրաստվում է MTK Global մենեջերական ընկերության բրիտանացի գլխավոր մարզիչ Դենի Վոգանի օգնությամբ։ Նոր սանին սոցիալական ցանցերում ներկայացրել է նաև արտասահմանցի փորձառու մասնագետը: «Ծանոթացե՛ք, հայ […]
15:15 25.01.2022
Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Էդգար Թորոսյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա մասնագետը Երևանի «Արարատ»-ում է աշխատում 2017 թվականից: Այդ մրցաշրջանում Թորոսյանը եղել է Արկադի Անդրեասյանի օգնականը: 2019-ին գլխավորել է «Արարատ-2»-ը: 2020-21թթ. մրցաշրջանից սկսած ընդգրկված էր Վարդան Բիչախչյանի մարզչական շտաբում: 2020 թվականին ստացել է ՈՒԵՖԱ-ի Պրո կարգի մարզչական արտոնագիր։ Էդգար […]
15:13 25.01.2022
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունվարի 24-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մասնակցել է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությանը: Կարեն Գիլոյանը, շնորհավորելով հաղթողներին, ընդգծել է, որ Հայաստանի առաջնությունը հերթական անգամ ցույց տվեց՝ մենք կարող ուժեր ունենք. «Հերթական անգամ հասկացանք, որ շախմատն իսկապես մեր ազգային մարզաձևն է: Կայացան շատ հետաքրքիր պարտիաներ, և հաղթեցին […]
14:54 25.01.2022
Նախապատրաստվելով ֆուտզալի աշխարհի առաջնության նախնական փուլին՝ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Իսրայելի ազգային ընտրանու հետ, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 25-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Լուան Բարբոսա – «Ֆունդաո» (Պորտուգալիա) Ալբերտ Աղաջանով – «Նովայա Գեներացիա» (Ռուսաստան) Արթուր […]
13:08 25.01.2022
ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաստատել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ և 19-րդ մրցափուլերի խաղացանկերը, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ VBET Հայաստան Պրեմիեր Լիգա Դաշտի տերը Հյուրը Քաղաքը Մարզադաշտը Օրը Ժամը Մրցափուլ 18 «Արարատ» «Արարատ-Արմենիա» Չարենցավան «Քաղաքային» 19/02/2022 14:00 «Նորավանք» ԲԿՄԱ Վայք «Քաղաքային» 20/02/2022 14։00 «Ուրարտու» «Վան» Երևան «Ուրարտու-3» 20/02/2022 16:00 «Ալաշկերտ» «Փյունիկ» […]
13:00 25.01.2022
Ռոբերտո Մանչինին հրապարակել է հունվարին կայանալիք ուսումնամարզական հավաքի համար Իտալիայի հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։ Հավաքականին միանալու հրավեր է ստացել նաև «Ադանա Դեմիրսփորի» հարձակվող, սկանդալային պատմություններով հայտնի Մարիո Բալոտելլին։ Նա հավաքականում չի խաղացել 2018 թվականից։
12:25 25.01.2022
Կիպրոսի առաջնության 18-րդ տուրում «Անորտոսիսը» մրցակցի հարկի տակ 1-1 է խաղացել ԱԵԿ-ի հետ։ Հյուրերի կազմում 70-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սոմա Նովոտնին՝ եզրափակելով Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի փոխանցումը։ «Անորտոսիսը» վաստակել է 26 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
12:17 25.01.2022
Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը նոր ակումբ ունի։ Նա պայմանագիր է կնքել բելառուսական «Նեմանի» հետ, որի կազմում հանդես է եկել 2020-2021 թվականներին։ Տեղափոխության մասին հայտնում է «Նեմանի» պաշտոնական էջը։ Կադիմյանի վերջին ակումբը ղազախական «Կայսարն» էր, որտեղից վերջինս հեռացել էր նախորդ տարվա վերջին։
11:31 25.01.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձը կարող է կրճատվել: Ինչպես հայտնում է The Athletic-ը, 36-ամյա պորտուգալացու աշխատավարձը կարող է կրճատվել 25%-ով։ Դա կարող է տեղի ունենալ, եթե 2021/22 մրցաշրջանի ավարտին «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողանա հայտնվել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակում: Այժմ Ռոնալդուն շաբաթական 458 հազար եվրո է ստանում։ Աշխատավարձի կրճատման դեպքում նա կվաստակի 345 հազար: Ընթացիկ մրցաշրջանում […]
11:23 25.01.2022
Լեհական «Պոգոնը» ուսումնամարզական հավաքի շրջանակներում երեկույթ է կազմակերպել՝ ներկայացնելով թիմի նորեկներին: Նորեկները, այդ թվում նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը, ցուցադրել են իրենց երաժշտական ունակությունները:
09:47 25.01.2022
Կամերունի մայրաքաղաք Յաունդեում առնվազն 6 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել Կամերունի և Կոմորյան կղզիների հավաքականների միջև Աֆրիկայի ազգերի գավաթի խաղի ժամանակ սկսված հրմշտոցի հետևանքով։ Այս մասին հայտնում է АР-ն։ Խաղն անցկացվել է Օլեմբե մարզադաշտում։ Մեկնարկից առաջ դարպասների մոտ հրմշտոց է սկսվել հանդիսականների մեծ հոսքի պատճառով։ Մոտ 50 հազար երկրպագուներ ցանկացել են հայտնվել մարզադաշտում, որը կարող […]