20:13 24.01.2022
«Արարատ-Արմենիա» տեղափոխված 24-ամյա բրազիլացի Ռոմերսիո Պերեյրան դարձավ ՀՊԼ-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստը՝ գերազանցելով երևանյան ակումբի մեկ այլ խաղացողի՝ Մաիլսոն Լիմայի ցուցանիշը (450 հազար եվրո)։ Ըստ Transfermarkt պորտալի՝ Պերեյրայի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։ Հատկանշական է, որ ՀՊԼ-ում ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 8 ֆուտբոլիստներից 5-ը ներկայացնում են «Արարատ-Արմենիան», երկուսը՝ «Ուրարտուն», մեկը՝ «Նոան»։ Ի […]
19:43 24.01.2022
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Ա Սերիայի՝ «Յուվենտուսի» հետ խաղի ավարտին մանրամասնել է Զլատան Իբրահիմովիչին փոխարինելու պատճառը։ Իբրահիմովիչը փոխարինվել էր խաղի սկզբում։ «Իբրան ցավ զգաց աքիլլեսյան ջիլում։ Նա գտնում է, որ դրա պատճառը չափազանց կոշտ խաղադաշտն էր։ Հուսով ենք՝ նա շարք կվերադառնա առաջիկա օրերին»,- Football Italia-ի հաղորդմամբ՝ նշել է Պիոլին։ Իբրահիմովիչը փոխարինվել էր 0։0 հաշվով […]
19:15 24.01.2022
Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բավարիան» 4:1 հաշվով հաղթել է «Հերտային»: Գերմանիայի առաջնության 4 անընդմեջ խաղում գոլ խփելուց հետո «Բավարիա»-«Հերտա» հանդիպմանը, որն ավարտվել է 4-1 հաշվով, Ռոբերտ Լևանդովսկին չի կարողացել գոլ խփել։ Այս իրադարձությանը հումորով են արձագանքել կիսապաշտպաններ Ջոշուա Կիմիխը և Թոմաս Մյուլերը: «Լևանդովսկու գոլազուրկ շարքը։ Ռոբերտն արդեն մի փոքր զայրացել է»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում Bayern […]
18:51 24.01.2022
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի տունը թալանել են «Ռեալ Մադրիդ»-«Էլչե» խաղի ժամանակ, հաղորդում է Marca-ն: Հիշեցնենք, որ այս խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Հաղորդվում է, որ հանցագործները տուն են մտել այգու միջով այն ժամանակ, երբ մարդ չի եղել: Այլ մանրամասներ հայտնի չեն: Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղից հետո վաստակած 50 միավորով […]
18:36 24.01.2022
«Բարսելոնան» և «Ռեալը» պայմանավորվել են տրանսֆերային շուկայում խաղաղ գոյակցելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները պայմանավորվել են միմյանցից խաղացողներ «չգողանալ»։ Համաձայնագիրը վերաբերում է մարզիկներին, որոնք արդեն հանդես են գալիս կատալոնական կամ մադրիդյան ակումբներում։ Բացառություններ կան այն խաղացողների վերաբերյալ, որոնց պայմանագիրը ավարտվում է կես տարուց։
18:08 24.01.2022
Կաթոլիկ եկեղեցու Լիոնի թեմի առաջնորդ Էմանուել Գոբիլյարը ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ստորագրությամբ շապիկ: Այս մասին տեղեկացրել է թեմի առաջնորդի թվիթերյան էջը։ «Այսօր ես Լիոնել Մեսսիին նվիրեցի Վատիկանի առաջին պաշտոնական մարզաշապիկը, որը ստորագրել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Մեսսին հավատացյալ մարդ է, նա ինձ ասաց, թե որքան կարևոր է նրա համար այս […]
17:49 24.01.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ չի կարողացել աչքի ընկնել Լիգա 1-ում։ «Ռեյմսի» հետ խաղում նա խաղադաշտ էր մտել 63-րդ րոպեին։ Այս խաղն ավարտվել էր 4-0 հաշվով: Լիգա 1-ի 12 հանդիպումներում մեկ գոլ խփելով՝ արգենտինացին իր կարիերայի վատագույն արդյունքն է գրանցել մրցաշրջանի այս փուլում՝ ազգային առաջնության խաղերում խփած գոլերի քանակով։ Այս տուրից հետո ՊՍԺ-ն 53 […]
17:16 24.01.2022
ՖԻՖԱ-ի նախկին ղեկավար Զեպ Բլատերն անդրադարձել է թոփ-ակումբների՝ Սուպերլիգա կազմակերպելու ցանկությանը։ «Եթե դա տեղի ունենա, դա կլինի ֆուտբոլի վերջը։ Եվ այս տարբերակի կողմնակիցն իմ սիրելի ակումբն է՝ Մադրիդի «Ռեալը»։ Ես կարծում եմ, որ դա սխալ է: Ֆուտբոլը վերելքների ու վայրէջքների մասին է: Սա կարևոր է, քանի որ դուք չեք կորցնում հաղթելու հույսը»,- ասել է Բլատերը […]
16:46 24.01.2022
«Արարատ-Արմենիային» է միացել 24-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեյրան: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ռոմերսիոն հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ֆուտբոլային ակումբում։ Պերեյրան հանդես է եկել նաև Բրազիլիայի Սերիա Ա-ն ներկայացնող «Կուրիտիբա» և Սերիա Բ-ն ներկայացող «Գուարանի» ֆուտբոլային ակումբներում:
16:27 24.01.2022
Միջազգային օլիմպիական կոմիտեն կարևորում է Պեկինի Օլիմպիական խաղերի մասնակիցներից վարակի փոխանցման կանխումը տեղի բնակչությանը: Այս մասին ասել է ՄՕԿ-ի բժշկական փորձագիտական խմբի նախագահ Բրայան Մակքլոսկին։ Խաղերի բոլոր մասնակիցները կապրեն ու կմրցեն այսպես կոչված «փակ» տարածքում: Նրանց կարգելվի դուրս գալ քաղաք և շփվել տեղի բնակչության հետ: Չինաստան Օլիմպիական խաղեր մեկնածների թվում արդեն հայտնաբերվել են 70-ից ավելի […]
16:00 24.01.2022
Միջին քաշային կարգում Ուկրաինան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հաղթել է բրիտանացի Ռայան Մարտինին և դարձել IBF Inter-Continental-ի տիտղոսակիր, հայտնում է AnalitikaUA.net-ը։ Մենամարտը կայացել է Գերմանիայի Կառլսրուե քաղաքում՝ Facher Sport Management-ի բռնցքամարտի երեկոյի շրջանակում։ 25-ամյա հայ բռնցքամարտիկը ութերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է բրիտանացուն։ Չուխաջյանը վերջին անգամ մենամարտել էր անցած տարվա հուլիսին՝ հաղթելով նիկարագուացի Ռոբերտո Արիասային։
12:58 24.01.2022
Գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը իր կարիերայում առաջին անգամ նվաճել է շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ 11 տուրից հետո 8 միավորով միանձնյա գլխավորելով Հայաստանի տղամարդկանց 82-րդ առաջնության մրցաշարային աղյուսակը: Վերջին՝ 11-րդ տուրում Պետրոսյանը հաղթանակ է տարել Արման Միքայելյանի նկատմամբ: Այս առաջնությունում երիտասարդ գրոսմայստերն ընդհանուր առմամբ տարել է 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել միայն մեկ պարտություն: Վաստակած 7,5 […]
10:52 24.01.2022
Չինաստան` Օլիմպիական խաղերի ժամանած առնվազն 72 օտարերկրացու մոտ COVID-19-ի թեստի դրական արդյունք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Interfax-ը։ Նշվում է, որ հունվարի 4-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Պեկինի օդանավակայանում թեստավորումից հետո 39 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ևս 33 հոգու մոտ COVID-19 է հայտնաբերվել ավելի ուշ՝ ամենօրյա թեստավորման ժամանակ։ Այս բոլոր մարդիկ մարզական թիմերի […]
20:58 22.01.2022
Այսօր Ծաղկաձոր քաղաքում մեկնարկեց ՀՀ 2022 թվականի Ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Տղամարդկանց պայքարում կայացան որակավորման հինգ հանդիպումներ, որից հետո մեկնարկեցին հիմնական փուլի հանդիպումները: Օրվա բոլոր հանդիպումները ընթացան հետաքրքիր և լարված պայքարում՝չնայած Ծաղկաձոր քաղաքում տիրող ցուրտ եղանակի: Աղջիկների պայքարում ևս կայացան հետաքրքիր և դիտարժան հանդիպումներ, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Վաղը առավոտյան կկայանան 4-5 փուլերի հանդիպումները: […]
19:39 22.01.2022
«Արարատը» այսօր՝ հունվարի 22-ին, առաջին ստուգողական խաղն է անցկացրել՝ մրցելով «Շիրակի» հետ և 2-1 հաշվով հաղթանակ է տարել։ 15-րդ րոպեին գյումրեցիների պաշտպանն ինքնագոլով առաջ է մղել «Արարատին»։ 21-րդ րոպեին Արտեմ Գևորգյանը հավասարեցրել է հաշիվը, իսկ առաջին կեսի ավարտից երկու րոպե առաջ Իսահ Ալիյուն հաղթանակ է պարգևել երևանյան ակումբին։ Հաղորդում է ArmSport.am-ը։
18:58 22.01.2022
Հունվարի 21- 23-ը տեղի է ունենում Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը։ Այսօր մրցմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ Մրցմանը մասնակցում են Հայաստանի 65 ուժեղագույն մարզիկները հետևյալ կազմակերպություններից․ Երևանի հրաձգության ՄՊՄԴ Հրաձգության հանրապետական մարզադպրոց Գյումրու մարզադպրոց Վանաձորի թիմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է այսօր տեղի ունեցած վարժությունների հաղթողների անունները․ […]
18:30 22.01.2022
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կրակի փոխանցավազքը տեղի կունենա փետրվարի 2-4-ը։ ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Փոխանցավազքը նշանակված է օլիմպիական երեք մրցավայրերում: Մեկնարկը կսկսվի Պեկինից՝ փետրվարի 2-ին, ապա ջահը կայցելի ևս մի քանի վայրեր և փետրվարի 4-ին կրկին կվերադառնա Պեկին: Փոխանցավազքին կմասնակցի շուրջ 50 ջահակիր։
15:51 22.01.2022
«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի: Թիմին է միացել 27-ամյա սերբ հարձակվող Ուրոշ Նենադովիչը, տեղեկացնում է armsport.am-ը: Նենադովիչը նախկինում հանդես է եկել սերբական մի շարք թիմերում, ինչպես նաև Երևանի «Ալաշկերտում», դանիական «Հորսենսում», Գյումրիի «Շիրակում» և Երևանի «Արարատում»։ Սերբ ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ղազախական «Տարազը»։ Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում Նենադովիչն անցկացրել է 96 խաղ, […]
11:57 22.01.2022
Մոսկվայի «Սպարտակի» երկրպագուների ասոցիացիաները որոշել են բոյկոտել թիմի հանդիպումները։ Այս որոշման պատճառը Fan ID համակարգի ներդրման մասին օրենքի ընդունումն է, փոխանցում է «ЧЕМПИОНАТ» -ը: Չնայած բազմաթիվ տարաձայնություններին և քաղաքացիական բախումներին՝ «Սպարտակի» երկրպագուների առաջատար ասոցիացիաները համաձայնել են բոյկոտին: Բոյկոտը խախտած երկրպագուները կհեռացվեն երկրպագուների շարժումներից։ Միևնույն ժամանակ երկրպագուներին թույլատրվում է հետևել թիմին քաղաքներում, բայց արգելվում է այցելել […]
11:46 22.01.2022
Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է corrieredellosport.it-ը: Հաղորդվում էր, որ Ռայոլան թոքերի հետ կապված խնդիրներ ունի։ Հունվարի 12-ին նա տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք ու վիրահատվել։ Հիշեցնենք, որ Ռայոլան մի շարք աստղային ֆուտբոլիստների, այդ թվում՝ Զլատան Իբրահիմովիչ, Էրլինգ Հալանդ, Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Մարկո Վերատիի և Մաթիս դե […]
23:49 21.01.2022
Իտալիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Լեչեին» հաղթելուց հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է կարծիքով: «Մեր թիմն ունի կազմի խնդիր, և մենք դա գիտակցում ենք։ Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը և Սերխիոն Օլիվեյրան բերեցին ավելի շատ որակ և տարբերակներ, բայց դա ամբողջովին չի փոխում իրավիճակը»,- ասել է Մոուրինյոն Sport Mediaset-ին տված հարցազրույցում: «Հույզերի, կրքի, կարեկցանքի, երջանիկ լինելու առումով […]
23:05 21.01.2022
Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 9-րդ տուրում միանձնյա առաջատար Մանուել Պետրոսյանը հաշտություն կնքեց Տիգրան Հարությունյանի հետ: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ Մանուելը 7 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան մեկական միավոր են զիջում Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Շանթը հաշտություն կնքեց Հովհաննես Գաբուզյանի հետ, իսկ Սամվելի հաշվին հաղթանակ գրանցվեց Զավեն Անդրիասյանի հետ չկայացած մրցախաղում: […]
20:53 21.01.2022
Կայացավ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Վարազդատ Հարոյանի «Կադիսը» կմրցի «Վալենսիայի» հետ: Մյուս զույգերը հետևյալն են՝ «Ատլետիկ» – «Ռեալ» «Ռեալ Սոսյեդադ» – «Բետիս» «Ռայո Վալյեկանո» – «Մալյորկա» Հաղթողները կորոշվեն 1 խաղի արդյունքում: Հանդիպումները կանցկացվեն փետրվարի 1-3-ը:
20:15 21.01.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Լեչեի» արգելքը հաղթահարելուց (3:1) հետո խոսել է Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: «Ցանկանում էի Մխիթարյանին հանգիստ տրամադրել, սակայն նրա և Պելեգրինիի բացակայության ժամանակ չկա մեկը, որը կարող է խաղալ «10» համարի դիրքում: Ես ստիպված եղա երկրորդ խաղակեսում դաշտ դուրս բերել Հենրիխին, որից հետո հանդիպման ընթացքը փոխվեց»,- Մոուրինյոյի […]
19:52 21.01.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթն Ավստրալիայի բաց առաջնությունում: Աշխարհի 30-րդ ռակետը երրորդ շրջանում, չորս սեթի արդյունքում, պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին, որը ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը։ 2 ժամ 54 րոպե տևած մրցախաղն ավարտվեց 6:3, 6:2, 3:6, 6:1 հաշվով՝ հօգուտ Մեծ սաղավարտի 20-ակի չեմպիոնի։ Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Նադալի մրցակիցը […]
17:33 21.01.2022
«Ռոման» շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 33-րդ տարեդարձի առթիվ։ Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը տեղադրել է տեսանյութ՝ հայ կիսապաշտպանի մասնակցությամբ լավագույն դրվագներով։ ?3⃣3⃣? ? Happy birthday, Henrikh Mkhitaryan ?#UECL pic.twitter.com/X7IpIwEAUB — UEFA Europa Conference League (@europacnfleague) January 21, 2022 ? Oggi Mkhitaryan compie 33 anni! ? ? Tanti auguri, @HenrikhMkh! ?#ASRoma pic.twitter.com/aA2urpsPcG — […]
17:07 21.01.2022
Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, El Pais-ին պատմել է, թե ինչպես են միասին անցկացնում իրենց հանգիստը։ Ռոդրիգեսը, որի հայրը եղել է ֆուտբոլիստ և մարզիչ, խոստովանել է, որ ինքը և Ռոնալդուն ֆուտբոլից չեն խոսում։ «Ես փոքր ժամանակ չէի հետաքրքրվում ֆուտբոլով։ Ինձ հետաքրքրում էր բալետը և ճանապարհորդությունները: Ես ավելի ուշ հետաքրքրվեցի ֆուտբոլով, քանի որ հետաքրքիր էր, թե […]
16:54 21.01.2022
Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլայի առողջական վիճակը վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, հայտնում է Bild-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ռայոլան թոքերի հետ կապված խնդիրներ ունի։ Հունվարի 12-ին Ռայոլան վիրահատվել էր։ Ռայոլայի առողջական վիճակի, ինչպես նաև վիրահատության մասին մանրամասներ չեն նշվում։ Հիշեցնենք, որ Ռայոլան մի շարք համաշխարհային աստղերի, այդ թվում՝ Զլատան Իբրահիմովիչի, Էրլինգ Հալանդի, Պոլ Պոգբայի, […]
16:43 21.01.2022
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբինյոն 9 տարվա բանտարկության է դատապարտվել 2013 թվականին Միլանի գիշերային ակումբում սեքսուալ բնույթի բռնի գործողություններին մասնակցելու համար։ Այն ժամանակ իտալական «Միլանում» հանդես եկող ֆուտբոլիստը եղել է Sio Cafe գիշերային ակումբում 23-ամյա ալբանացի կնոջը բռնաբարած անձանց խմբում։ Նա, երկու անգամ անհաջող բողոքարկելով դատարանի որոշումը, դատապարտվել է դեռ 2017-ին։ Նախկին ֆուտբոլիստն այլևս […]
16:32 21.01.2022
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր՝ հունվարի 21-ին, նշում է ծննդյան 33-րդ տարեդարձը։ Եվրոպա լիգայի պաշտոնական էջը անդրադարձել է Մխիթարյանին՝ կից տեղադրելով տեսանյութ: «Ո՞ր ակումբն եք ամենաշատը ասոցացնում Մխիթարյանի հետ: 2017 թվականի հաղթողն այսօր դառնում է 33 տարեկան»,- գրված է տեսանյութին կից գրության մեջ։ View this […]