15:19 21.01.2022
«Արարատի» և ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Սերոժ Թիթիզյանը տեղափոխվել է Լյուքսեմբուրգի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Կերենգ 97» ակումբ։ Հարձակվողի նոր ակումբն ընթացիկ մրցաշրջանի 15 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի 21-ամյա կիսապաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև ֆրանսիական երրորդ լիգան ներկայացնող «Սարգեմին» ակումբում:
14:59 21.01.2022
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակիչ հատվածի տոմսերի վաճառքը, որի մեկնարկը տրվեց հունվարի 19-ին, մեծ պահանջարկ է առաջացրել ամբողջ աշխարհում: Առաջին 1 օրվա ընթացքում ամբողջ աշխարհի երկրպագուների կողմից տոմսերի ձեռքբերման 1,2 մլն հայտ է ստացվել: Ամենամեծ թվով հայտերը ստացվել են հենց Կատարի բնակիչների կողմից, նրանց հետևել են՝ Արգենտինայի, Մեքսիկայի, ԱՄՆ-ի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Բրազիլիայի […]
14:00 21.01.2022
«Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին Матч Премьер-ի եթերում անդրադարձել է ակումբի ելույթներին, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղին։ «Սպերցյանն ամրագրել է իր տեղը թիմի մեկնարկային կազմում։ Ես հենց այնպես այլընտրանք չեմ փնտրի Սաֆոնովին, Էդուարդին և Չերնիկովին։ Եթե նրանք շարունակեն աճ գրանցել, մենք այս խաղացողների դիրքում ոչ մի լեգեոներ չենք դիտարկի։ Ինչի՞ համար ենք ժամանում […]
13:44 21.01.2022
Աշխարհի, Եվրոպայի ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը գտնվում է ԱՄՆ-ում: Այնտեղ նա հանդիպել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի հետ: Մովսիսյանը, նրա որդին և Ալեքսանյանը նաև միասին մարզվել եմ։
13:24 21.01.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր՝ հունվարի 21-ին, հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և փոխնախագահ Արմեն Նիկողոսյանին: Այս տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն պատրաստվում է անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ: ՀՖՖ նախագահը Վահրամ Դումանյանին պաշտոնապես հրավիրել է ներկա գտնվելու անցկացվելիք միջոցառումներին և առաջարկել է […]
12:53 21.01.2022
Հայաստանի տղամարդկանց առաջնությունում 8 մրցախաղերից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է Մանուել Պետրոսյանը։ 8-րդ տուրում նա հաղթել է Արման Փաշիկյանին: Հաղթանակներ են տարել նաև Շանթ Սարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Հովհաննես Գաբուզյանը: Մանուել Պետրոսյանին մեկ միավորով զիջում է Շանթ Սարգսյանը, 5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը։
11:46 21.01.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Աթլետիկից» կրած պարտությունը. «Նրանք մեզ չթողեցին հաշվի մեջ առջևում լինել: Նրանք պաշտպանվում էին այնպիսի ինտենսիվությամբ, որին մենք չէինք կարող համապատասխանել: Ես տեսա շատ ուժեղ ակումբ. Պեդրիի գոլը մեզ հույս տվեց, բայց ի վերջո դուրս մնացինք Գավաթից։ Դա ծանր պարտություն է, բայց մենք այլ ճանապարհ չունենք, […]
11:20 21.01.2022
ՀԲՖ-ն ավարտել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հետ կապված բանակցությունները: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռեքս Կալամյանը, հայտնում է ՀՖԲ պաշտոնական կայքը։ «Դետրոյթ Փիստոնս» թիմի ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանը շուրջ 30 տարի է՝ աշխատում է NBA-ում: Հայազգի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի […]
11:14 21.01.2022
ՈւԵՖԱ-ն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-«Ռեալ» և «Լիլ»-«Չելսի» հանդիպումների հետ կապված իրավիճակը։ Ֆրանսիայում մրցումների մասնակցող բոլոր մարզիկներն օրենքով են պարտավոր պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Սա կարող է խանգարել լոնդոնյան և մադրիդյան ակումբների չպատվաստված խաղացողներին մասնակցել հանդիպումներին: Նշենք, որ յուրաքանչյուր երկրում խաղերի անցկացման կոնկրետ պայմանները կախված են տվյալ երկրի օրենքներից: «Յուրաքանչյուր թիմից կպահանջվի պահպանել ընդունող […]
10:36 21.01.2022
«Նոա» ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրել է իսպանական «Սելտայի» հետ համագործակցության մասին։ «Օրերս հյուրընկալել ենք իսպանական ակումբի ներկայացուցիչներին՝ «Սելտա» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոյին և նրա գործընկեր, ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոյին: Նրանք մեր մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով և կօգնեն «Նոա» ակադեմիայի հետագա զարգացման համար հայեցակարգ մշակելու գործընթացին: Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, […]
10:28 21.01.2022
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթեց «Էլչեին»՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0-0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակի 102-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց մադրիդցիների պաշտպան Մարսելոն, իսկ հաջորդ րոպեին «Էլչեին» առաջ մղեց Գոնսալո Վերդուն։ 108-րդ րոպեին Իսկոն կարողացավ վերականգնել հաշիվը, իսկ արդեն 115-րդ րոպեին Էդեն Ազարն առաջ մխեց մադրիդցիներին: […]
10:20 21.01.2022
«Ալաշկերտի» արդեն նախկին կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը կարիերան կշարունակի Եվրոպայում։ Նա տեղափոխվել է Մալթայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ֆլորիանա» ակումբ։ Պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ «Ակումբը շարունակում է համալրվել որակյալ ֆուտբոլիստներով՝ ամբիցիոզ նպատակներն իրականացնելու համար»,- ասված է «Ֆլորիանայի» պաշտոնական հաղորդագրության մեջ։
09:56 21.01.2022
Հայաստանի շախմատի կանանց առաջնությունում առաջին անգամ չեմպիոն դարձավ Մարիամ Մկրտչյանը: Վերջին տուրից առաջ նա և Մարիա Գևորգյանը հավասար միավորներ ունեին և կիսում էին 1-2 տեղերը։ Ավարտական տուրում առաջատարները մրցեցին միմյանց դեմ, որի արդյունքում ավելի ուժեղ գտնվեց Մկրտչյանը, ով, ի դեպ, խաղում էր սևերով: Երկրորդ տեղը գրավեց Սուսաննա Գաբոյանը՝ անցած տարվա չեմպիոնը, իսկ Գևորգյանը բավարարվեց երրորդ […]
09:43 21.01.2022
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում տեղի ունեցավ «Արսենալ»-«Լիվերպուլ» պատասխան հանդիպումը։ Լիվերպուլցիները հաղթեցին 2-0 հաշվով և դուրս եկան եզրափակիչ։ Դուբլի հեղինակ դարձավ Դիոգու Ժոտան։ 90-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Փարթին։ Այս երկու թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։
09:25 21.01.2022
Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ռոման» 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լեչչեի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 15-րդ րոպեին հաշիվը բացեց Արտուրո Կալաբրեզին։ 40-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ դարձավ Կումբուլան։ Երկրորդ խաղակեսի հենց առաջին րոպեից Պերեսին փոխարինեց Հենրիխ Մխիթարյանը, ով իր 100-րդ հանդիպումն անցկացրեց հռոմեացիների կազմում։ 54-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո «Ռոմային» առաջ մղեց […]
09:12 21.01.2022
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» լրացուցիչ ժամանակում 3-2 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Երկրորդ րոպեին բասկերին առաջ մղեց Իկեր Մունիաինը։ 20-րդ րոպեին կատալոնացիների թիմի նորեկ Ֆեռան Տոռեսը հավասարեցրեց հաշիվը։ 86-րդ րոպեին Ինիգո Մարտինեսը խփեց «Ատլետիկի» երկրորդ գոլը։ Հիմնական ժամանակի ավելացված երրորդ րոպեին Պեդրին նորից հավասարեցրեց հաշիվը և հանդիպումը […]
23:00 20.01.2022
Կիպրոսի Գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Անորտոսիսը» հյուրընկալվել էր «Պաֆոսին» ու 3-1 հաշվով հաղթանակ է տարել։ Թիմի երկրորդ գնդակը 71-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Նա մասնակցել է ամբողջ խաղին։
21:51 20.01.2022
2016 թվականի Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանը չի շարունակի հանդես գալ Հայաստանի շախմատի ընթացիկ առաջնությունում: Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ցավով տեղեկացնում եմ, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով դուրս եմ եկել Հայաստանի առաջնությունից: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար»,- գրել է նա: Հայաստանի շախմատի […]
21:20 20.01.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան է դուրս եկել ֆրանսիացի Բենջամին Բոնզիի նկատմամբ 6:4, 6:0, 7:5 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ, կիսվել է հաջորդ փուլում Ռաֆայել Նադալի հետ հանդիպումից իր ակնկալիքներով։ «Ես սպասում էի և հույս ունեի, որ կհանդիպեմ Ռաֆայի հետ: Վերջին անգամ մենք նրա հետ խաղացել ենք Դևիսի գավաթում […]
20:50 20.01.2022
«Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանին խոսել է կիսապաշտպան Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին։ «Ուսմանի և նրա գործակալների հետ բանակցությունները սկսվել են հուլիսին: Այս ամբողջ ընթացքում՝ գրեթե յոթ ամիս, մենք բանակցում էինք, զրուցում, «Բարսելոնան» տարբեր առաջարկներ արեց, փորձում էր տարբերակ գտնել, որ խաղացողը շարունակի կարիերան մեզ մոտ, և նրա գործակալը սիստեմատիկ կերպով մերժում […]
19:42 20.01.2022
Մի քանի ամիս տևած բանակցություններից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կայացրել է որոշում Հայաստանում VAR համակարգի ներդրման տեխնիկական մատակարարի վերաբերյալ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ընտրվել է անգլիական Hawk eye ընկերությունը: VAR համակարգի ներդրման գործընթացը վերահսկելու են ՖԻՖԱ-ի հատուկ մասնագետները, իսկ ուսումնական պարապմունքներն անցկացնելու են Hawk Eye մասնագետները Ռուսաստանից, ինչպես նաև VAR-ի հրահանգիչներ այլ երկրներից: ՀՖՖ-ն ընտրել […]
19:25 20.01.2022
Transfermarkt-ը հրապարակել է Սլովակիայի առաջնության ամենաթանկ տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստների նոր աղյուսակը։ Այսպիսով՝ ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Բրատիսլավայի «Սլովանի» նորեկ Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի հավաքականի և «Սլովանի» հարձակվողի տրանսֆերային արժեքը կազմում է 2,5 միլիոն եվրո։ Երկրորդը Տիգրանի թիմակից Յարոմիր Զմրհալն է, որի տրանսֆերային արժեքը կազմում է 1,8 միլիոն եվրո։ 1,6 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով եռյակը եզրափակում […]
18:06 20.01.2022
ՖԻՖԱ-ն կփոխի պրոֆեսիոնալ ֆուտբոլում ֆուտբոլիստների վարձակալության համակարգը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ակումբներից կպահանջվի համաձայնագիր կնքել, որը կհստակեցնի վարձակալության ժամկետը և գործարքի ֆինանսական պայմանները: Վարձակալելու առավելագույն ժամկետն այժմ կլինի 1 տարի, իսկ նվազագույնը՝ երկու տրանսֆերային պատուհանների միջև ընկած ժամանակահատվածը։ Նաև արգելվում է խաղացողներին կրկին վարձակալության տալ երրորդ ակումբին։ Նոր կանոնների համաձայն՝ մեկ մրցաշրջանի ընթացքում ակումբը […]
17:24 20.01.2022
Մեծ սաղավարտի 20-ակի չեմպիոն, աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը պատրաստվում է դատի տալ Ավստրալիայի կառավարությանը չարաշահումների համար: Այս մասին հայտնում է The Sun-ը: Հիշեցնենք, որ Ջոկովիչը գտնվում էր Մելբուռնի կարանտինային հյուրանոցում՝ ավստրալական վիզայի առաջին չեղարկումից հետո։ «Նովակը և նրա ընտանիքը կարծում են, որ Մելբուրնի կարանտինային հյուրանոցում իրեն վատ են վերաբերվել: Նրա մայրն ասաց, որ […]
15:09 20.01.2022
Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության առաջատարը 7 տուրից հետո Մանուել Պետրոսյանն է: Նա իր ակտիվում ունի 5,5 միավոր: 7-րդ տուրում Պետրոսյանը սևերով հաղթել է Մամիկոն Ղարիբյանին: 2-3 տեղերը՝ 4,5-ական միավորով, կիսում են Շանթ Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, որոնք 7-րդ տուրում մրցել են միմյանց հետ և կիսել միավորը: Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:
12:52 20.01.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ հետաձգված խաղում Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքի մասին: Հիշեցնենք՝ խաղի 71-րդ րոպեին Ռանգնիկը որոշել էր փոխարինել Ռոնալդուին, ինչը, սակայն, դուր չէր եկել պորտուգալացուն: Նա իրեն տրված բաճկոնը գետնին էր գցել ու նստել պահեստայինների նստարանների կողքի աստիճաններին: «Դա նորմալ է. հարձակվողը միշտ ցանկանում է […]
12:45 20.01.2022
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ՊՍԺ-ի ղեկավարությունը պատրաստ է Մաուրիսիո Պոչետինոյին ազատել գլխավոր մարզչի պաշտոնից մրցաշրջանի ավարտից հետո։ Աղբյուրի համաձայն՝ ակումբն արդեն պայմանավորվել է Զինեդին Զիդանի հետ, որ նա գլխավորի թիմը հաջորդ մրցաշրջանում։ Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Զիդանը կօգնի պահել թիմում հարձակվող Կիլիան Մբապեին, ով ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Հիշեցնենք՝ Զիդանը […]
12:39 20.01.2022
Մյունխենի «Բավարիան» ծրագրում է այս ամառ վաճառել Ռոբերտ Լևանդովսկուն, եթե նա հրաժարվի նոր պայմանագրից, հայտնում է Bild-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստն առայժմ ակումբի ղեկավարության հետ համաձայնության չի եկել պայմանագրի երկարաձգման հարցում։ Պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին: «Բավարիան» կվաճառի ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե նա չերկարաձգի պայմանագիրը, որպեսզի հաջորդ ամառ Լևանդովսկին անվճար չտեղափոխվի այլ ակումբ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի […]
12:36 20.01.2022
Լեհական «Պոգոնը» Անթալիայում անցկացվող հավաքի ընթացքում երկրորդ հաղթանակն է տարել: Լեհական թիմը 3:1 հաշվով հաղթել է Լուգսնակի «Զարյային»: Լեհական թիմի կազմում 15-րդ րոպեին առաջին գնդակը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը: Հիշեցնենք, որ երեք օր առաջ Բիչախչյանը գրավել էր «Ցյուրիխի» դարպասը: