21:17 15.01.2022
Եռօրյա պայքարից հետո Աշոցքում ավարտվեց Հայաստանի դահուկավազքի առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոցքի դահուկուղում կայացած տղամարդկանց 10կմ ազատ ոճում առաջինը մրցատարածությունը 37:13.0 արդունքով հատեց Հայաստանի արդեն բազմակի չեմպիոն Միքայել Միքայելյանը: Նրան հաջորդեցին Ռուսաստանից Օլեգ Պոլյակովը և եռյակը եզրափակեց Թադևոս Պողոսյանը: Տղամարդանց 10 կմ դասական ձևում կրկին ոսկե մեդալ նվաճեց Միքայել Միքայելյանը: Երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրեցին […]
17:43 15.01.2022
Պեկինի Օլիմպիական խաղերի դիվանագիտական բոյկոտին միացել է ևս երկու երկիր։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դանիան դիվանագետներ չի ուղարկի խաղերին. Արտաքին գործերի նախարար Յեպպե Կոֆոդը մտահոգություն է հայտնել Չինաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Դիվանագիտական բոյկոտ է հայտարարել նաև Նիդերլանդները։ ԱՄՆ-ն առաջինն էր, որ հայտարարեց Պեկինի խաղերի դիվանագիտական բոյկոտի մասին։ Այնուհետև բոյկոտին միացան Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, […]
12:56 15.01.2022
Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 3-րդ տուրում երկու առաջատարներից մեկը՝ Սուսաննա Գաբոյանը, հաշտություն կնքեց Վերոնիկա Խաչատրյանի հետ և 2,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս առաջատար Նարե Առաքելյանն առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Նարինե Գասպարյանին: Նարեն և Վերոնիկա Խաչատրյանը 2-ական միավոր ունեն: Առաջին հաղթանակները տոնեցին Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Մարիամ Ավետիսյանին ու […]
12:47 15.01.2022
ՊՍԺ-ն չի ցանկանում բաժանվել Կիլիան Մբապեից։ Telefoot-ը պնդում է, որ փարիզյան ակումբը բանակցություններ է վարում 23-ամյա ֆրանսիացու հետ պայմանագրի երկարաձգման շուրջ: Նշվում է, որ Մբապեն առայժմ պատրաստ չէ որոշում կայացնել, նա ցանկանում է կենտրոնանալ մրցաշրջանի երկրորդ հատվածի վրա։ Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։
12:30 15.01.2022
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրից հետո միանգամից չորս շախմատիստներ՝ Սամվել Տեր-Սահակյանը, Արման Միքայելյանը, Հայկ Մարտիրոսյանը և Զավեն Անդրիասյանը 2-ական միավորով կիսում են 1-4 տեղերը: 3-րդ տուրն անհաջող էր գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի համար, որը մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Արման Միքայելյանին: Հաղթանակներ տարան նաև Մամիկոն Ղարիբյանն ու […]
12:20 15.01.2022
Մյունխենի «Բավարիայի» 21-ամյա պաշտպան Ալֆոնսո Դևիսը կորոնավիրուսով վարակվելուց հետո սրտամկանի բորբոքում ունի և մի քանի շաբաթ դուրս չի գա խաղադաշտ։ Այդ մասին հայտնել է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։ «Դևիսի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո առաջացել է թեթև միոկարդիտ։ Վիճակը դրամատիկ չէ, բայց նա բաց կթողնի մի քանի շաբաթ։ Բուժման համար ժամանակ է պետք»,- Նագելսմանի խոսքը […]
12:12 15.01.2022
NBA-ը, «Լեյքերսի» խաղարկող Ռասել Ուեստբրուկի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, արգելել է «Սակրամենտոյին» ծաղրել այլ թիմերի խաղացողներին: Ուեստբրուկը 14 նետումից ընդամենը 2-ն էր հաջող իրացրել «Սակրամենտոյի» դեմ խաղում: Ռասելի վրիպումներից հետո ասպարեզում միացվել է «Cold as Ice» երգը։ Հանդիպման վերջում ցուցատախտակին հայտնվել է Ուեստբրուկի պատկերը, ով արժանացել է «Ice Cold Player of the Game» կոչմանը՝ […]
11:48 15.01.2022
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց տղամարդկանց մենասահքի մրցաշարի ազատ ծրագիրը։ Կարճ ծրագրի արդյունքում որակավորման արգելքը հաղթահարած Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը գրավեց վերջին տեղը՝ 167․84։ Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Մարկ Կոնդրատյուկը՝ 286․56։ Արծաթե մեդալակիր դարձավ իտալացի Դանիել Գրասլը՝ 274․48։ Երրորդը Լատվիայի ներկայացուցիչ Դենիս Վասիլևն է՝ 272․08։
11:48 15.01.2022
Պեկինի օլիմպիական խաղերին ընդառաջ Չինաստանն առնվազն 300 միլիոն բնակչի ներգրավել է ձմեռային մարզաձևերում։ Սա երկրի կառավարության մշակած ծրագիրն է: Այդ ծրագիրը 2022թ. ձմեռային մարզահանդեսը հյուրընկալելու հետ մեկտեղ, ղեկավարության համար մարզական առաջնահերթ խնդիրն է եղել: Վերջին տարիներին Չինաստանը օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներն օգտագործել է որպես ձմեռային մարզաձևերի արագ զարգացման հնարավորություն: Չինաստանի սպորտի գլխավոր վարչության տվյալների համաձայն, […]
11:40 15.01.2022
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի՝ «Ֆրայբուրգի» հետ խաղում տարած խոշոր՝ 5-1 հաշվով հաղթանակից հետո պատասխանել է իր ապագայի վերաբերյալ հարցին։ «Բորուսիան» ճնշում գործադրեց ինձ վրա, որպեսզի հիմա որոշում կայացնեմ հաջորդ մրցաշրջանի համար։ Սա հավանաբար նշանակում է, որ ես շուտով պետք է քայլեր ձեռնարկեմ։ Ես նախկինում երբեք չեմ խոսել այս մասին, քանի […]
11:25 15.01.2022
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի առաջատար Սերգեյ Լոբանովը, հաղթելով Զուրաբ Ստուրուային, 5 միավորով ամրապնդեց առաջատարի դիրքը: Այժմ նա մեկ միավորով է գերազանցում իրեն հետապնդող Նիկիտա Պետրովին, որը հաշտություն կնքեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանի հետ: Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հովիկ Հայրապետյանն ու Արթուր Դավթյանը, որոնք 3-ական միավոր են […]
10:44 15.01.2022
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն օրերս «Ժիլինայից» տեղափոխվեց լեհական «Պոգոն», առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին։ «Առաջին օրերը «Պոգոնում» ֆանտաստիկ են։ Անձնակազմն ու խաղացողներն ինձ իսկապես ջերմ ընդունեցին, ինչի շնորհիվ առաջին իսկ օրվանից ինձ այս թիմի մասնիկը զգացի: Ուրախ եմ, որ միացել եմ այս թիմին։ Այստեղ բոլորը պրոֆեսիոնալ են ու գիտեն՝ ինչ […]
22:43 14.01.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է վերականգնվել կորոնավիրուսով վարակվելուց եւ ապաքինվելուց հետո։ Նա թիմի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացի հարձակվող Նեյմարը վնասվածքից հետո վերականգնողական փուլն անցնում է բժշկական շտաբի վերահսկողությամբ։ ՊՍԺ-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 15-ին՝ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրում ընդունելով «Բրեստին»։
22:21 14.01.2022
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է MMA-ն։ Նուրմագոմեդովն այժմ գտնվում է Սինգապուրում, որտեղ եկել էր հետևելու One Championship մրցաշարին։ COVID-19-ի դրական թեստից հետո Հաբիբը ստիպված է եղել մեկուսանալ հյուրանոցի իր համարում։ Նուրմագոմեդովն անցկացրել է 29 մենամարտ և բոլորում հաղթել է։ Իր վերջին մենամարտը նա անցկացրել […]
21:15 14.01.2022
Լիոնել Մեսսին Instagram-ում ունի 300 միլիոնից ավելի հետևորդ: Նա դարձել է երկրորդ խաղացողը, ով գերազանցել է 300 միլիոնի նշագիծը, և այդ ցուցանիշով զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին, ով ունի 389 միլիոն հետևորդ instagram-ում: Instagram-ում ամենաշատ հետևորդներ ունեցող ֆուտբոլիստների եռյակը 168 միլիոն հետևորդով եզրափակում է Մեսսիի թիմակից բրազիլացի Նեյմարը։
20:54 14.01.2022
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պարային զույգը մասնակցել է կարճ ծրագրին։ Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը գրավել են 14-րդ տեղը՝ հաղթահարելով որակավորման շեմը և իրավունք ստացել մասնակցելու նաև ազատ ծրագրին, որը տեղի կունենա հունվարի 15-ին։ 27 զույգից պայքարը շարունակում է 20 զույգ։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը […]
20:35 14.01.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Էլինա Ավանեսյանը չկարողացավ նվաճել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի հիմնական փուլի ուղեգիր։ Որակավորման փուլի եզրափակիչում 19-ամյա մարզուհին մրցեց համաշխարհային դասակարգման 120-րդ ռակետ, ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյի հետ և պարտվեց 4։6, 0։6 հաշվով: Նշենք, որ Էլինան WTA-ի դասակարգման աղյուսակում 214-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
20:02 14.01.2022
«Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է լուրջ զոհաբերությունների գնալ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Marca-ն հայտնում է, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել իր կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որպեսզի հասույթով ձեռք բերեն Հոլանդին։ Դե Յոնգի տրասնֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է «Մանչեսթեր Սիթին»։ Նորվեգացի հարձակվողը ևս թոփ ակումբների դիտակետում […]
19:43 14.01.2022
Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես են «Մանչեսթեր Յունայթեդի» իր թիմակիցները վերաբերվում թիմի մարզումներին: 36-ամյա հարձակվողը մնում է մարզումներից հետո, որպեսզի աշխատի իր մարզավիճակի վրա և զարմացած է, որ մյուս խաղացողները նույնը չեն անում, գրում է Daily Mail-ը։ Այս մրցաշրջանում Ռոնալդուն անգլիական ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում՝ բոլոր մրցաշարերում դառնալով 14 գոլի և 3 […]
19:16 14.01.2022
Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատի» ֆուտբոլիստ Ժիրայր Մարգարյանը միացել է ուկրաինական «Վերեսին», հայտնում է Meta-ratings-ը: Այսօր նա բուժզննում է անցել Ռովնոյում: Եթե ամեն ինչ հաջող ստացվի, պայմանագիր կկնքվի: Ավելի վաղ «Վերեսի» գլխավոր մարզիչ Յուրի Վիրտը հայտնել էր, որ Մարգարյանը փորձաշրջան չի անցնի ուկրաինական ակումբում և «Վերեսին» կմիանա միայն լիարժեք պայմանագիր ստորագրելուց հետո: Մարգարյանը «Արարատում» հանդես […]
18:55 14.01.2022
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) պաշտոնական կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ նոր տրանսֆերների վրա ամենաշատ գումարը ծախսել են անգլիական ակումբները՝ 1,386 մլրդ դոլար։ Երկրորդ հորիզոնականում Իտալիան է (667,7 մլն), եռյակը եզրափակել է Ֆրանսիան (511,8 մլն)։ Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան (451,9 մլն), Իսպանիան (347,8 մլն), Բելգիան (179,9 մլն), ԱՄՆ-ն (159,9 մլն), Թուրքիան (107,2 մլն) և Պորտուգալիան (100 […]
18:30 14.01.2022
Ճապոնացի թենիսիստուհի և աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Նաոմի Օսական Forbes-ի վարկածով 2021 թվականի ամենաբարձր վարձատրվող կին մարզիկն է։ Օսական 2021 թվականին վաստակել է 57,3 միլիոն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է կին մարզիկների շրջանում։ Երկրորդ տեղում թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն է, որը վաստակել է 45,9 միլիոն, երրորդում՝ Վինուս Ուիլյամսը (11,3 միլիոն)։ Լավագույն հնգյակում են նաև գեղարվեստական […]
18:11 14.01.2022
Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է դառնալ NBA-ի «Դետրոյթ Փիստոնս» թիմի հայազգի մարզիչ Ռեքս Կալամյանը: Armenpress.am-ի փոխանցմամբ՝ հավաքականի հետ աշխատանքի համար քննարկումներ եղել են նաև Քոբի Բրայանթի հոր` Ջոյի Բրայանթի հետ: Ռեքս Կալամյանը մարզչական կարիերան սկսել է 1990-ականներին: Կալամյանն աշխատել է «Էլաք» (1990–1992), «Լոս Անջելես Քլիպերս» (1995–2003, 2018–2020), «Դենվեր Նագեթս» (2004–2005), «Մինեսոտա Թիմբերվուլվզ» (2005–2007), […]
17:46 14.01.2022
Ռուսական «КАМАЗ-мастер» թիմի անձնակազմը 2-րդ անգամ անընդմեջ հաղթանակ է տարել Դակար ռալլիում բեռնատարների մրցավազքում։ Ռալլի մարաթոնն անցկացվել է Սաուդյան Արաբիայում։ Եզրափակիչ փուլում մասնակիցները հաղթահարել են 164 կիլոմետր երկարությամբ հատուկ փուլ։ Բոլոր փուլերի արդյունքներով ընդհանուր դասակարգման առաջին չորս տեղերը զբաղեցրել են «КАМАЗ» թիմի անձնակազմերը։
17:21 14.01.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Սաուդյան Արաբիայում զրույցի է բռնվել կատալոնական ակումբի մի երկրպագուի հետ: Այս երկրում կատալոնացիները մասնակցում էին Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությանը, հայտնում է Sport.es-ը։ «Մեզ պետք է Հոլանդը»,- ասել էր երկրպագուն Լապորտային: «Հոլա՞նդ։ Ո՞վ է նա»,- ժպտալով պատասխանել է Լապորտան։ ««Բորուսիայի» խաղացողը»,- պատասխանել է երկրպագուն: «Այո՜, այդ տղան շատ լավ խաղացող է»,- ասել է […]
17:00 14.01.2022
Ֆուտբոլի Հայաստանի և Չեռնոգորիայի հավաքականների միջև ընկերական խաղը կկայանա ոչ թե մարտի 25-ին, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այլ մարտի 24-ին: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ հանդիպման օրը փոխվել է երկու կողմերի միջև վերջնական պայմանավորվածության համաձայն: Խաղը կկայանա Երևանում և կմեկնարկի ժամը 20:00-ին:
15:33 14.01.2022
Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ: Հանդիպումը կկայանա մարտի 25-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Մինչ այս 2 երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 հաշվով հաղթանակ է […]
13:16 14.01.2022
«Միլանի» երկրպագուները հարազատ «Սան Սիրո» մարզադաշտում տեղի ունեցած Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում ջերմորեն ողջունել են «Ջենոայի» ուկրաինացի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոյին, որը ժամանակին եղել է միլանյան ակումբի առաջատարներից։ Հանդիպման ընթացքում նրանք անընդհատ վանկարկել են Շևչենկոյի անունը և պարզել պաստառ հետևյալ բովանդակությամբ. «Սիրո երկար պատմություն։ Մանչեսթերի մասին հիշողությունը մեր սրտերում է։ Շևան հավերժ լեգենդ […]
12:54 14.01.2022
Աշխարհի առաջիկ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի ավստրալական վիզան չեղարկվել է: Հաղորդվում է, որ Ջոկովիչի վիզան չեղարկվել է հանրային պահանջի արդյունքում, և որոշումն ուղղված է Ավստրալիայի պաշտպանությանը: Ավելի վաղ թեև Ջոկովիչի վիզան չեղարկվել էր, բայց նա բողոքարկել էր այդ որոշումն ու շահել դատը, ինչի արդյունքում որոշումը փոխվել էր: Այդուհանդերձ, երկրի իշխանություններն իրավունք ունեն արտաքսելու Ջոկովիչին […]