TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+30.09 oC

ՍՊՈՐՏ

Վերջին տուրից առաջ երկիշխանություն է. ՀՀ շախմատի կանանց առաջնություն

11:18 20.01.2022

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության ավարտին մնացել է 1 տուր: Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում են Մարիամ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Լրացուցիչ գործակիցներով առաջին տեղում Մարիամ Մկրտչյանն է: Այսօր Մկրտչյանն ու Գևորգյանը կմրցեն միմյանց դեմ: 3-րդ տեղում ընթացող Սուսաննա Գաբոյանն ունի 5,5 միավոր և վերջին տուրում կմրցի Ասյա Եդիգարյանի հետ:

̰
Մեսսին չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի հայտացուցակում` ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերի համար

10:37 20.01.2022

Լիոնել Մեսսին չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի հայտացուցակում ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերի համար, որոնք կկայանան հունվարին և փետրվարին։ Այս մասին հայտնում է Արգենտինայի հավաքականի Թվիթերի պաշտոնական էջը։ Հունվարի 28-ին Արգենտինան արտագնա խաղ կանցկացնի Չիլիի հետ, իսկ փետրվարի 2-ին կընդունի Կոլումբիային: ԱԱ-2022-ի՝ Հարավային Ամերիկայի ընտրական փուլի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բրազիլիան (35 միավոր), երկրորդ տեղում Արգենտինան է […]

̰
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է առաջարկել Մբապեին

10:10 20.01.2022

ՊՍԺ-ն հարձակվող Կիլիան Մբապեին առաջարկել է նոր պայմանագիր մինչև 2024 թվականը՝ 2023 թվականին այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է abc.es-ը: Ենթադրվում է, որ ֆուտբոլիստը խոստացել է Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչներին, որ ամռանը կտեղափոխվի մադրիդյան ակումբ ազատ գործակալի կարգավիճակով։ Աղբյուրը նշում է, որ եթե ​​Մբապեն ընդունի այս առաջարկը, ապա մադրիդցիներն այլեւս երբեք կապ չեն հաստատի […]

̰
Կամո Հովհաննիսյանը կխաղա «Աստանա» ֆուտբոլային ակումբում

19:54 19.01.2022

Ղազախական «Աստանան» հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ պայմանագիր ստորագրելը: Կամոն աչքի է ընկնում ունիվերսալ խաղաոճով. բացի աջ պաշպանի դիրքից, նա հաճախ հանդես է եկել եզրային և աջ կիսապաշտպանի դիրքում, խաղացել է նաև կենտրոնական կիսապաշտպանի դիրքում»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ ասվում է «Աստանայի» տարածած հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Կամոն 1 […]

̰
Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերի են գնում Աշոցքի դահուկորդները․ մարզումները շարունակվում են 20 աստիճան սառնամանիքի պայմաններում

19:17 19.01.2022

Աշոցքի դահուկորդները նախապատրաստվում են Պեկինում կայանալիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին: Այս տարի Հայաստանը կունենա վեց պատվիրակ: Երկու գեղասահորդներից բացի, օլիմպիական ուղեգրեր են նվաճել մեկ լեռնադահուկորդ և 3 դահուկորդ։ Նրանք Աշոցքի տարածաշրջանից են,  մարզումներն անցկացնում են Աշոցքի դահուկավազքի կենտրոնում: Աշոցքի ձյունապատ լեռներում ձյան շերտի բարձրությունը հասնում է մի քանի մետրի: Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրությամբ․ բնական […]

̰
Շարունակվում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելությունը

16:54 19.01.2022

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ ՀՖՖ մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետև դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։ Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ դեկտեմբերի 21-ից մինչև 2022թ. հունվարի 31-ը […]

̰
Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

16:43 19.01.2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Երեկ՝ հունվարի 18-ին, տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր էր, իսկ կանայք անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները: Ի դեպ, 7-րդ տուրի արդյունքներով փոխվել է մրցաշարի առաջատարը: Սուսաննա Գաբոյանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանն իր միավորների թիվը հասցրել է 5,5-ի և միանձնյա գլխավորում է աղյուսակը: […]

̰
Հունվարի 22-ին կմեկնարկի ՀՀ Ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը

13:23 19.01.2022

Ս/թ հունվարի 22-ին մեկնարկում է ՀՀ Ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Տղամարդկանց առաջնությունում գրանցված 17 թիմերից՝ 9-ը պայքարելու են որակավորման փուլում, որը հաղթահարած 4 թիմեր կընդգրկվեն հիմնական խմբում: Ներկայացնում ենք որակավորման փուլում հանդես եկող թիմերին՝ 1.Գավառ 2.Հնաբերդ 3.Գողթ 4.Գյումրի-2 5.ՃՇՀԱՀ-2 6.ԲԿՄԱ-2 7.Թբիլիսի 8.Մ.Սեբաստացու կրթ. 9.Սոֆտ կոնստրակտ Նշված թիմերի հանդիպումները կմեկնարկեն […]

̰
ՀՖՖ նախագահը պարգևատրել է ՀՖՖ հիմնադիր անդամներին

21:55 18.01.2022

Հունվարի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է հիմնադրման 30-ամյակը: Այդ կապակցությամբ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հյուրընկալել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամներին՝ Սլավա Սարգսյանին, Սլավա Ղազարյանին և Էմին Բաղյանին: Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ մեդալներ հանձնեց հիմնադիր անդամներին և շնորհավորեց նրանց ՀՖՖ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ: Քանի որ ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանը վատառողջ է և չէր կարող […]

̰
Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանն ունի վեց մասնակից

19:37 18.01.2022

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի Ձմեռային  օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին: Համապատասխան  միավորների  շնորհիվ  տեղ է հատկացվել  դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին, Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին: Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր  Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:    

̰
Գյումրիի լողորդները ձմռանը մարզվելու հնարավորություն են ստացել․ ջրային մարզաձևերի դպրոցը հարմարեցվել է ձմեռային ռեժիմի

19:19 18.01.2022

Գյումրիի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցն այս ձմեռ հարկադիր արձակուրդ չի գնացել, մարզումները չեն դադարեցրել։ Լողորդներին ամենօրյա պարապմունքներ են պետք, որ առաջնություններում կարողանան բարձր ցուցանիշներ ապահովել: Դրա համար որոշել են մարզադպրոցը հարմարեցնել ձմեռային ռեժիմին: Տանիքի բարձրությունը կրճատվել է 14-15 մետրով, ինչի համար էլ պոլիէթիլենի միջոցով ծածկել են մոտ 1500 քառակուսի մետր տարածք, արել են այնպես, որ […]

̰
Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշել է չկազմակերպել տոմսերի «բաց» վաճառք

18:43 18.01.2022

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ստեղծված  համաճարակային ծանր  իրավիճակի պատճառով որոշել է չկազմակերպել տոմսերի «բաց» վաճառք: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Տոմսերը կբաժանվեն մարդկանց որոշակի խմբերի: Առաջիկայում կորոշվեն հանդիսականների այն  կատեգորիաները, որոնք իրավունք կստանան այցելել մարզավայրեր: Նշվում է, որ այդ  խմբերի անդամները պետք է խստորեն պահպանեն հակահամաճարակային կանոնները՝  խաղերն անվտանգ և սահուն անցկացնելու համար։ Տրիբունաների հնարավոր առավելագույն […]

̰
Ավարտվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 12-րդ մրցաշարը. հայտնի են հաղթողները

15:46 18.01.2022

Հայաստանի շախմատի ակադեմիան հունվարի 8-16-ն անցկացրել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շուրջ 430 երեխաներ, պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Մասնակիցները մրցել են հետևյալ տարիքային խմբերով. Ա-5 մրցաշար – մինչև 8 տարեկան տղաներ, Ա-4 մրցաշար – մինչև 10 տարեկան տղաներ, Ա-3 մրցաշար – մինչև 12 տարեկան տղաներ, […]

̰
Խոչընդոտները հաղթահարելու համար ամենակարևոր բաղադրիչներն են միասնականությունն ու ներառականությունը․ ՀՖՖ նախագահի ուղերձը

13:47 18.01.2022

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ուղերձ է հղել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ. – Հունվարի 18-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նշում է իր հիմնադրման 30-րդ տարեդարձը։ Սա նշանակալի իրադարձություն է հայաստանյան ֆուտբոլային հանրության համար։ 30 տարին մի ժամանակահատված է, երբ արդեն կարելի է գիտակցված գնահատականներ տալ անցած ուղուն և, հիմնվելով այս տարիների ընթացքում ստեղծվածի վրա, փորձել […]

̰
Հունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը

11:09 18.01.2022

Հունվարի 18-ին լրանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակը։ «Սրտանց շնորհավորում ենք 30 տարիների ընթացքում ՀՖՖ-ի հետ առնչություն ունեցած բոլոր մարդկանց, նախկին և ներկա աշխատակիցներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին և շահառուներին այս նշանակալից տարեդարձի կապակցությամբ։ Բոլոր ֆուտբոլասերներին մաղթում ենք բազմաթիվ հաղթանակներ և վառ ֆուտբոլային պահեր։ 30-ամյակի կապակցությամբ ՀՖՖ-ն այս տարվա ընթացքում պատրաստվում է անցկացնել բազմաթիվ […]

̰
Մեկնարկել է կանանց ֆուտզալի բաց առաջնությունը

20:34 17.01.2022

Հունվարի 15-ին մեկնարկեց կանանց ֆուտզալի բաց առաջնությունը, որին մասնակցում է 62 թիմ՝ Մ12, Մ16 և 16-ից բարձր տարիքային խմբերում։ Առաջնությունն անցկացվում է Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում և Երևանում։ Խմբային փուլը կանցկացվի շրջանային մրցակարգով, որից հետո մարզերի և Երևանի հաղթողները կմրցեն միմյանց դեմ օլիմպիական մրցակարգով։ Առաջնությունը կավարտվի փետրվարի 28-ին։ Առաջին մրցափուլի առաջին խաղային […]

̰
Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունը լրացումներ է կատարել արգելված նյութերի ցանկում

19:22 17.01.2022

Հակադոպինգային  համաշխարհային  կազմակերպության (WADA) 2022թ. արգելված նյութերի ցանկում որոշ լրացումներ են  կատարվել: Այս մասին հայտնել է սպորտային բժիշկ, հակադոպինգային  գործակալության  տնօրենի  ժամանակավոր  պաշտոնակատար  Դավիթ Մոսինյանը: Խոսքը վերաբերում է մրցումային փուլում օգտագործվող դեղամիջոցներին ՝ մասնավորապես գլյուկոկորտիկոիդներին (կենալոգ, բետամետազոն, դեքսամետազոն և պրեդնիզալոն): Մարզիկների հետ աշխատող  բժիշկները նշած դեղամիջոցները նշանակելիս պետք է հաշվի առնեն մրցումային  ծրագրերը: Գործակալությունը ներկայացրել […]

̰
Մոուրինյուն հրաժարվել է գլխավորել անգլիական ակումբը

15:45 17.01.2022

Երեկ Ռաֆայել Բենիտեսին պաշտոնանկ արած «Էվերտոնը» գլխավոր մարզչի պաշտոնի համար առաջարկություն է արել Ժոզե Մոուրինյուին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը, որն այժմ գլխավորում է «Ռոման», հրաժարվել է գլխավորել անգլիական ակումբը։ Հիշեցնենք, որ «Էվերտոնը» Բենիտեսին պաշտոնանկ անելու մասին հայտարարեց կիրակի օրը՝ հունվարի 16-ին: Այս պահին «Էվերտոնը» գտնվում է Պրեմիեր լիգայի մրցաշարային […]

̰
Համաշխարհային ռեկորդին ընդառաջ. օդապարիկի թռիչքը Արագածի գագաթներից վեր

15:38 17.01.2022

«Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը ռուս գործընկեր Սերգեյ Բաժենովի հետ հունվարի 17-ին Հայաստանում օդապարիկով իրականացրել է բացառիկ թռիչք՝ անցնելով Գյումրիից-Երևան հատվածը Արագած լեռան գագաթների վրայով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Սքայբոլ» ընկերության օդաչու Նաիրի Բարսեղյանը նշեց, որ թռիչքը փորձնական էր, և իրենք իրականացրել են օդապարիկով համաշխարհային ռեկորդ սահմանելուն ընդառաջ: «Մենք այժմ պատրաստվում ենք համաշխարհային ռեկորդի փորձին, որը անցած […]

̰
Արթուր Գալոյանը պատրաստվում է տեղափոխվել ՌԴ Պրեմիեր լիգա

15:08 17.01.2022

Ինչպես հայտնի է դարձել «Матч ТВ»-ին, «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը թիմի հետ բուժզննում է անցնում, բայց, ամենայն հավանականությամբ, թիմի հետ ուսումնամարզական հավաքի չի մեկնի։ Այս շաբաթ պետք է լուծվի 22-ամյա կիսապաշտպանի՝ ՌՊԼ ակումբ տեղափոխության հարցը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գալոյանի ծառայություններով հետաքրքրված են «Ռոստովը», «Սոչին» և «Լոկոմոտիվը», ինչպես նաև «Գենտը», սակայն, ըստ աղբյուրի, նա […]

̰
«Ռոման»  հաղթել է «Կալյարիին». Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը

14:37 17.01.2022

Ա Սերիայի 22-րդ տուրում «Ռոման» 1-0 հաշվով հաղթել է «Կալյարիին»։ Գոլը 33-րդ րոպեին 11-մետրանոց տուգանայինից խփել է թիմի նորեկ Սերժիո Օլիվեյրան։ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Կալյարին» 16 միավորով 18-րդ տեղում է։

̰
Սուսաննա Գաբոյանը շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը.  ՀՀ շախմատի կանանց առաջնություն

13:21 17.01.2022

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 5-րդ տուրում Սուսաննա Գաբոյանը հերթական հաղթանակը տարավ: Նա 4 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: 3,5-ական միավոր ունեն Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը: Նարե Առաքելյանը ունի 3 միավոր, Մարիամ Ավետիսյանը՝ 2,5: Ասյա Եդիգարյանն ու Վերոնիկա Խաչատրյանը 2-ական միավորով կիսում են 6-7 տեղերը: Աստղիկ Հակոբյանը, Նարինե Գասպարյանը և Աննա Խաչատրյանը ունեն […]

̰
Բենզեման սպառնում է հեռանալ «Ռեալից», եթե ակումբը ձեռք բերի Հոլանդին

12:58 17.01.2022

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կհեռանա իսպանական ակումբից, եթե ակումբը ձեռք բերի Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ 34-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը տեղեկացրել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին իր կարիերան թիմում շարունակելու ցանկության մասին, սակայն նա կմտածի հեռանալու մասին, եթե Հոլանդը պայմանագիր ստորագրի ակումբի հետ։ Հաղորդվում է նաև, որ Բենզեման […]

̰
Մեզ համար դու միշտ հաղթող ես. «Ցրվենա Զվեզդան»՝ Ջոկովիչին

12:56 17.01.2022

«Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբն աջակցել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին, որն արդեն լքել է Ավստրալիան և չի մասնակցի Australian Open-ին։ «Մեզ համար դու միշտ հաղթող ես»,- ասվում է սերբական ակումբի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ավստրալական դատարանը կրկնակի չեղարկել էր Ջոկովիչի վիզան: Թենիսիստի փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժել էր, որից հետո նա վտարվել էր երկրից։

̰
«Ռեալը» նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը

12:52 17.01.2022

Սաուդյան Արաբիայում ավարտվեց Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը։ Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։ Գոլերի հեղինակներ դարձան Լուկա Մոդրիչը և Քարիմ Բենզեման։ 87-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ 89-րդ րոպեին Ռաուլ Գարսիան կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն չկարողացավ իրացնել 11-մետրանոց տուգանայինը:

̰
Ռուսաստանի բասկետբոլի կանանց հավաքականն ակնկալում է ԱՄՆ վիզաներ ստանալ Երևանում

12:46 17.01.2022

Ռուսաստանի բասկետբոլի կանանց հավաքականի մարզուհիները, մարզիչները և անձնակազմի մյուս անդամները ակնկալում են ԱՄՆ վիզաներ ստանալ Երևանում՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու համար։ «Թիմը կարող է խնդիրներ ունենալ Վաշինգտոն ժամանելիս՝ կապված Sputnik V-ի և KoviVacom-ի պատվաստումների հետ, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ չափանիշներին: Փետրվարի 1-ին թիմն ուսումնամարզական հավաք ունի, իսկ փետրվարի 4-ին մենք պետք է […]

̰
Կարեն Խաչանովը դուրս եկավ Australian Open-ի երկրորդ փուլ

12:40 17.01.2022

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանի խաղում մրցել է ամերիկացի Դենիս Կուդլայի հետ և հաղթել 3:6, 6:3, 6:2, 7:6 հաշվով: Երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը կչափի Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամեն Բոնզիի հետ, որն առաջին շրջանում հաղթահարել է գերմանացի Պետեր Գոյովչիկի արգելքը՝ 6:3, 6:3, 6:3 հաշվով:

̰
Իմ նպատակն է կրել Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը. Գոռ Մանվելյան

11:09 17.01.2022

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Նանտ»-«Վիտրե» խաղի 74-րդ րոպեին «Նանտի» կազմում պաշտոնապես նորամուտը նշել է հայ կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: «Մարզական առումով ես նոր քայլ արեցի՝ ստորագրելով պրոֆեսիոնալ պայմանագիր և խաղալով պահեստային թիմում՝ առաջին թիմում հայտնվելուց առաջ։ Անցած մրցաշրջանում ես մեծ առաջընթաց եմ գրանցել և օգնել թիմին՝ խփելով 17 գոլ։ Առաջ ֆուտբոլը միայն երազանք էր. այժմ […]

̰
5 մրցախաղերից հետո Հայաստանի տղամարդկանց առաջնությունում աղյուսակը միանձնյա գլխավորում է Մանուել Պետրոսյանը

20:56 16.01.2022

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում խաղացված 5 մրցախաղերից հետո մրցաշարային աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է Մանուել Պետրոսյանը։ Այս մասին տեղեկացրին Շախմատի ֆեդերացիայից: Կանանց առաջնությունում Սուսաննա Գաբոյանը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը 4 միավորով։

̰
«Աջակցում եմ ավստրալացիների անվտանգության ապահովման որոշմանը»․ Ավստրալիայի վարչապետը՝ Ջոկովիչի արտաքսման մասին

18:00 16.01.2022

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը ողջունել է Ավստրալիայի դաշնային դատարանի որոշումը, որը մերժել է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի բողոքը, որը վիճարկել է իր վիզայի կրկնակի չեղարկումը: Համապատասխան հայտարարությամբ կառավարության ղեկավարը հանդես է եկել այսօր։ «Այդ որոշումը (վիզայի կրկնակի չեղարկման մասին-խմբ․) ընդունվել է հասարակական առողջության պահպանման, անվտանգության և կարգի ապահովման համար, ինչպես նաև այն պատճառով, որ դա […]

̰
BACK_TO_TOP