14:38 30.12.2021
Չինաստանի մարզական իշխանությունները պայքար են կազմակերպել դաջվածքների դեմ երկրի ազգային հավաքականներ հրավիրված ֆուտբոլիստների շրջանում։ Հաղորդում է South China Morning Post-ը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի գլխավոր վարչությունը (GAS) հայտարարություն է տարածել՝ խաղացողներին կոչ անելով հեռացնել իրենց գոյություն ունեցող դաջվածքները։ Այն նաև սահմանում է մարմնի վրա նոր պատկերներ կիրառելու խիստ արգելք:
GAS-ը թույլ կտա խաղացողներին պահպանել իրենց ազգային դաջվածքները միայն հատուկ հանգամանքներում: Թույլտվությունը պետք է հաստատի թիմը, և մարզումների և խաղերի ժամանակ պատկերները ստիպված կլինեն թաքցնել հագուստի տակ:
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկանիշային աղյուսակում Չինաստանի հավաքականը 74-րդ հորիզոնականում է։ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում թիմը դուրս է եկել երրորդ փուլ։ Վեց հավաքականների խմբում վեց տուրից հետո չինացիները հինգերորդ տեղում են։ Մրցաշարի ուղիղ ուղեգիր կստանան երկու լավագույն թիմերը, ևս մեկը կխաղա փլեյ-օֆֆում։
14:57 26.06.2025
Երիտասարդական միջավայրի և դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակման հարցերը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգումԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ «Երիտասարդական կենտրոնների/տարածքների մեթոդաբանություն» և «Դպրոցներում անվտանգության ապահովման ստանդարտների մշակում»: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս ակտիվ համագործակցության և շահագրգիռ քննարկումների համար. «Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարության պարագայում հասարակական խորհուրդն […] ...
14:50 26.06.2025
Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա […] ...
14:42 26.06.2025
Բացահայտվել է մեր պետության, անվտանգության և կայունության դեմ ուղղված հանցագործություն. ՓաշինյանՀայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը կանխել է պետականության, ազգային անվտանգության և կայունության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա բարձր գնահատեց ԱԱԾ-ի, Քննչական կոմիտեի, ոստիկանության, դատախազության և ՆԳՆ-ի աշխատակիցների համատեղ գործողությունները՝ նշելով, որ առաջարկելու է լավագույններին ներկայացնել պետական պարգևների։ «Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի […] ...
14:35 26.06.2025
«Ինտերի» հարձակվող Թարեմին լքել է Թեհրանը«Ինտերի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին կարողացել է լքել Թեհրանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։ Ֆուտբոլիստը մեքենայով անցել է ավելի քան 1000 կիլոմետր՝ վերադառնալով իր ծննդավայր Բուշեհր՝ ընտանիքի մոտ։ Թարեմին ակումբին տեղեկացրել է, որ գտնվում է անվտանգ վայրում։ Ավելի վաղ հայտնի էր, որ 32-ամյա ֆուտբոլիստը դժվարություններ է ունեցել Իրանը լքելու և «Ինտերին» միանալու հարցում՝ Աշխարհի […] ...
14:31 26.06.2025
Հօգուտ ՀՀ-ի կփոխանցվի շուրջ 227 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 87 միլիոն 622 հազար դրամ․ Գլխավոր դատախազությունը կնքել է հերթական հաշտության համաձայնությունըԳլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2025 թվականի հունիսի 23-ին կնքել է հաշտության համաձայնություն, որով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Սուրեն Ավագյանն ու նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հաշտության համաձայնությունը հաստատող վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությանը փոխանցել 50 միլիոն դրամ, իսկ 37 միլիոն 622 հազար դրամը՝ հաջորդող […] ...