18:47 14.12.2021
UFC-ի չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը հայտարարել է մոտ ապագայում սեփական ֆուտբոլային գործակալության ստեղծման և ֆուտբոլային դպրոցների բացման մասին։ «Մենք կզարգանանք նաև ֆուտբոլային ուղղությամբ։ Մենք ծրագրում ենք Ռուսաստանում դպրոցներ բացել «Ռեալի» և «Միլանի» նախկին խաղացող Կլարենս Զեդորֆի հետ միասին։ Eagles sports management-ը խորհրդատվական ծառայություններ կտրամադրի մարզական ակումբներին։ Դեռ աշխատանք ունենք անելու, կփորձենք ուղղորդել պատանի ֆուտբոլիստներին, երիտասարդ տղաներին։ […]
18:21 14.12.2021
Daily Mail-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ամանորին կարող է հեռանալ իր թիմի ճամբարից։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ցանկանում է հայրենիք վերադառնալ ու այնտեղ նշել տոներն ընտանիքի հետ միասին։ Դեկտեմբերի 31-ը նաև Ռոնալդուի մայրիկի ծննդյան օրն է: Եթե նա այդպես անի, ապա չի կարողանա մասնակցել դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը կայանալիք հանդիպումներին։ Այս մրցաշրջանում Ռոնալդուն […]
17:23 14.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ էին մտել 96 կգ քաշային ծանրորդները: Ա խմբում Հայաստանը ներկայացնում էր Հակոբ Մկրտչյանը: Վերջինս 2 վարժություններում էլ անհաջող հանդես եկավ՝ իրացնելով ընդամենը մեկական մոտեցում: Երկամարտի 370 կգ (163+207) արդյունքը շատ հեռու էր մրցանակային լինելուց: Հրում վարժությունում, Ա խմբում Հակոբը ցույց տվեց 6-րդ արդյունքը: Երկամարտի 400 […]
17:12 14.12.2021
Ա սերիայի 17-րդ տուրի «Ռոմա»-«Սպեցիա» (2-0) խաղից հետո, Հենրիխ Մխիթարյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Առա՛ջ, «Ռոմա»՝ ինչպես միշտ։ Շնորհակալություն մեր երկրպագուներին»,- գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
16:48 14.12.2021
«Բենֆիկայի» արգենտինացի հարձակվող Նիկոլաս Օտամենդին դաժան հարձակման է ենթարկվել իր տանը՝ հաղորդում է CNN Portugal-ը: Դեպքը տեղի է ունեցել «Ֆամելիկան»-«Բենֆիկա» խաղից հետո, երբ Օտամենդին եկել է իր տուն: Նշվում է, որ հարձակում կատարած 4 անձինք գոտի են ամրացրել Օտամենդիի պարանոցին՝ ստիպելով նրան կատարել իրենց պահանջները: Գումար ու ժամացույց ստանալով՝ հանցագործները դիմել են փախուստի: Դեպքի ժամանակ […]
16:27 14.12.2021
«Բավարիայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մրցանակ է ստացել Tuttosport-ից։ Նրան հանձնվել է «Ոսկե խաղացող» մրցանակը՝ ոսկե գնդակի տեսքով։ «Ուրախ եմ, որ երկրորդ անգամ անընդմեջ ստացել եմ «Ոսկե խաղացողի» մրցանակը Tuttosport-ից: Շատ շնորհակալ եմ ժյուրիին իմ ձեռքբերումները գնահատելու համար»,- գրել է Լևանդովսկին։ Հիշեցնենք, որ Լևանդովսկին France Football-ից «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով զբաղեցրեց երկրորդ տեղը՝ […]
16:05 14.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել 96 կգ քաշային ծանրորդները: Ընթանում են Ա խմբի մրցումները: Պոկում վարժությունից հետո Հայաստանը ներկայացնող Հակոբ Մկրտչյանը 163 կգ արդյունքով 10-րդն է: Հակոբը ավելի ուժեղ է հրում վարժությունից: Հիշեցնենք, որ այս քաշային կարգում՝ Բ խմբի մրցումներում Դավիթ Հովհաննիսյանը ցույց է տվել 4-րդ արդյունքը:
15:35 14.12.2021
Լա լիգան ֆուտբոլի Իսպանիայի առաջնության հանդիպումների հեռարձակման իրավունքը վաճառել է Movistar և DAZN հեռուստաընկերություններին: Գործարքը 5 տարով է, իսկ արժեքը 4,95 միլիարդ եվրո, հաղորդում է Լա լիգայի կայքը։ Ամեն հեռուստաալիք յուրաքանչյուր տուրից կստանա 5 հանդիպում հեռարձակելու իրավունք։ Լա լիգայի հայտարարության մեջ նշվում է, որ այս գործարքի շնորհիվ պահպանվել է եկամտի մակարդակը, թեև շատ լիգաներ կորոնավիրուսի […]
14:55 14.12.2021
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գործակալ Մինո Ռայոլայի հետ Թուրինում քննարկել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերը, հաղորդում է Mundo Deportivo-ն։ Ռայոլայի հետ բանակցությանը մասնակցել է նաև կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին։ Լապորտան և Ալեմանին Թուրին էին ժամանակ Golden Boy մրցանակաբաշխության առիթով։ «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Պեդրին էր ստացել այդ մրցանակը։ Լապորտան Ռայոլային խնդրել է […]
14:45 14.12.2021
ՈՒԵՖԱ-ն հաստատել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին և պատասխան խաղերի ժամանակացույցը: Առաջին խաղեր. Փետրվարի 15՝ ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ», «Սպորտինգ» – «Մանչեսթեր Սիթի» Փետրվարի 16՝ «Ինտեր» – «Լիվերպուլ», «Զալցբուրգ» – «Բավարիա» Փետրվարի 22՝ «Վիլյառեալ» – «Յուվենտուս», «Չելսի» – «Լիլ» Փետրվարի 23՝ «Ատլետիկո Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ», «Բենֆիկա» – «Այաքս» Պատասխան խաղեր. Մարտի 8՝ «Բավարիա» – «Զալցբուրգ», «Լիվերպուլ» – «Ինտեր» Մարտի 9՝ «Մանչեսթեր […]
14:30 14.12.2021
«Ռոմայի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը «Սպեցիայի» նկատմամբ։ Նա նշել է, որ գոհ է թիմից, սակայն դժգոհել է, որ ակումբը մեծ թվով դեղին ու կարմիր քարտեր է ստանում: «Մենք կկարողանայինք պայքարել տիտղոսի համար, եթե չլինեին վնասվածքներն ու որակազրկումները։ Ցավոք, մենք նման ենք մարդասպանների թիմի՝ դեղին և կարմիր քարտերի աննորմալ քանակ ունենք»,- Մոուրինյոյի […]
14:09 14.12.2021
«Ռոմա»-«Սպեցիա» հանդիպման ժամանակ տրիբունայում 23-ամյա մի երկրպագուի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է gazetta.it-ը։ «Օլիմպիական» ստադիոնի հերթապահ բժիշկները կարողացել են դեֆիբրիլյատորի օգնությամբ վերականգնել սրտի աշխատանքը։ Երկրպագուն շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց։ Ճանապարհին տղամարդը ևս մեկ նոպա է ունեցել, անցկացվել է ինտուբացիա։ Այժմ նա բուժում է ստանում հիվանդանոցում։
13:56 14.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են ներգրավվել 96 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ունի 2 ներկայացուցիչ: Քիչ առաջ ավարտվեցին մրցումները Բ խմբում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Դավիթ Հովհաննիսյանը: Դավիթը այնքան էլ հաջող հանդես չեկավ: 6 մոտեցումներից իրացրեց 3-ը: Երկամարտի 370կգ (165+205) ցուցանիշով նա Բ խմբում ցույց տվեց 4-րդ […]
13:21 14.12.2021
2024թ․ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կանցկացվի Սեն գետի վրա, իսկ պատվիրակությունների շքերթը կանցնի նավերով Աուստերլիցի կամրջից մինչև Իենսի կամուրջ, որը Էյֆելյան աշտարակի մոտ է։ Արարողությանը կհետևի 600 հազար հանդիսական։ «Այս նախագծի վրա աշխատել ենք 12 ամիս։ Սա Միջազգային օլիմպիական կոմիտեի, Փարիզի ու Ֆրանսիայի բոլոր քաղաքային և պետական կառույցների համագործակցության արդյունք է։ Բացման արարողությունը […]
12:39 14.12.2021
Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրի ՊՍԺ – «Մոնակո» խաղում Լիոնել Մեսսին ստացել է ամենացածր գնահատականներից մեկը: Գնահատումը կատարել է ֆրանսիական L’Equipe հեղինակավոր պարբերականը: Ամենացածր գնահատականները ստացել են Մեսսին՝ 4, և կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը՝ 3։ 10 հնարավորից ամենաբարձր գնահատականը ստացել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ 7։ Նրա դուբլի շնորհիվ արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առավելության էր […]
11:56 14.12.2021
Բունդեսլիգայի յութուբյան պաշտոնական ալիքը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի լավագույն գոլերը։ Լավագույների թվում են Մուսիալայի, Բենսեբաինիի, Մավրոպանոսի, Ջիբրիլ Սոյի և Նիկլաս Դորսչի հեղինակած գնդակները:
11:47 14.12.2021
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակներում «Բրենթֆորդի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև այսօր նշանակված հանդիպումը հետաձգվել է, հաղորդում է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը: Հանդիպման հետաձգման պատճառը մանչեսթերյան ակումբում գրանցված կորոնավիրուսի դեպքերն են: «Մանչեսթեր Յունայթեդը» մեկ օրով փակել է ակումբի մարզաբազան՝ վարակի տարածումը զսպելու համար: Անձնակազմի այն անդամները, որոնց թեստերը դրական են, մեկուսացված են:
11:40 14.12.2021
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կատակել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի կրկնակի վիճակահանության առթիվ։ «Մանչեսթեր Յունայթեդին» սկզբում որպես մրցակից ՊՍԺ-ն էր բաժին հասել, սակայն նոր վիճակահանության արդյունքում անգլիացիները կմրցեն «Ատլետիկոյի» հետ։ «Ե՞րբ է Չեմպիոնների լիգայի երրորդ վիճակահանությունը»,- հումորով գրել է Ֆերնանդեշն իր թվիթերում:
11:28 14.12.2021
Globe Soccer Awards-ը հրապարակել է 2021թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որում ընդգրկված է 6 ֆուտբոլիստ։ Մրցանակին հավակնում են Քարիմ Բենզեման («Ռեալ»), Ռոբերտ Լեւանդովսկին («Բավարիա»), Կիլիան Մբապեն, Լիոնել Մեսին (երկունս էլ՝ ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդուն («Մանչեսթեր Յունայթեդ») և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, Դուբայում։
10:56 14.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ կներգրավվեն 96 կգ քաշային ծանրորդները: Հայաստանն այս քաշային կարգում ունի 2 ներկայացուցիչ: Դավիթ Հովհաննիսյանն ընդգրկված է Բ խմբում: Այս խմբում մրցումները կսկսվեն Հայաստանի ժամանակով ժամը 12.00-ին, իսկ ավելի ուշ՝ ժամը 15.00-ից կսկսվեն Ա խմբի մրցումները, որտեղ Հայաստանը կներկայացնի աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ հայ […]
09:53 14.12.2021
Ռոսարիոյում, որը Լիոնել Մեսսիի հայրենիքն է, հսկայական որմնանկար է հայտնվել շենքերից մեկի պատին: «Ուրիշ Գալակտիկայից և Իմ քաղաքից»: Այսպիսի վերնագիր ունի 69 մետր բարձրությամբ որմնանկարը, որտեղ Մեսսին պատկերված է Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով: 2021 թվականին Մեսսին Արգենտինայի հետ առաջին անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Տարեվերջին Մեսսին նաև 7-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը»:
09:42 14.12.2021
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ 1-1 է խաղացել «Գրանադայի» հետ: 32-րդ րոպեին հաշիվը բացել է «Կադիսը» Արզամենդիայի հարվածից հետո: «Գրանադան» 85-րդ րոպեին խփել է պատասխան գնդակը: «Կադիսը» խաղն ավարտել է 10 հոգով․ 90+3-րդ րոպեին Սալվի Սանչեսը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվել է խաղադաշտից։ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պահեստայինների թվում էր […]
09:33 14.12.2021
Ա սերիայի 17-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Սպեցիային»: Հաշիվը 6-րդ րոպեին բացել է Քրիս Սմոլինգը, իսկ երկրորդ կեսի սկզբում այն կրկնապատկել է Ռոջեր Իբանյեսը։ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» 28 միավորով Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է: «Սպեցիան» շարունակում է զբաղեցնել 17-րդ հորիզոնականը 12 […]
21:43 13.12.2021
ՈւԵՖԱ–ի գրասենյակում տեղի ունեցավ նաև Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի անցումային հանդիպումների (1/16 եզրափակիչ) վիճակահանությունը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը՝ «ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) – «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել) «Ֆեներբահչե» (Թուրքիա) – «Սլավիա» (Չեխիա) «Միդտյուլանդ» (Դանիա) – ՊԱՕԿ (Հունաստան) «Լեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ռանդերս» (Դանիա) «Սելթիկ» (Շոտլանդիա) – «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) «Սպարտա» (Չեխիա) – «Պարտիզան» (Սերբիա) «Մարսել» (Ֆրանսիա) – «Ղարաբաղ» (Ադրբեջան) […]
21:20 13.12.2021
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին առաջին անգամ «Ռեալի» դեմ կմրցի ոչ «Բարսելոնայի» կազմում։ Արգենտինացին արդեն 45 անգամ մրցել է «Ռեալի» դեմ՝ ամենից շատը կարիերայում: Այդ խաղերից 19-ում հաղթել են կատալոնացիները, 15ում՝ արքայական ակումբը և 11 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Լեոն «Ռեալի» դարպասը 26 գնդակ է ուղարկել և կատարել է 14 արդյունավետ փոխանցում: Հիշեցնենք, որ այսօր ՈՒԵՖԱ-ն […]
21:09 13.12.2021
«Մանչեսթեր Յունայթեդը» ակումբում կորոնավիրուսի բռկման պատճառով մեկ օրով փակել է մարզաբազան և դադարեցրել բոլոր մարզումները։ Դրական թեստեր հանձնած ֆուտբոլիստներն ու աշխատակիցներն ինքնամեկուսացել են, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով մարզումների չեղարկումն ու թիմի բնականոն աշխատանքի դադարեցումը, խաղացողների եւ աշխատակիցների առողջության առաջնահերթությունը՝ ակումբը Պրեմիեր լիգայի հետ քննարկում է «Բրենթֆորդի» դեմ հանդիպման անցկացման անվտանգության հարցը։ Թիմի […]
20:50 13.12.2021
Տեղի է ունեցել միջազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր ասամբլեան, որի ժամանակ բրազիլացի Էնդրյու Փարսոնսը վերընտրվել է կազմակերպության նախագահի պաշտոնում: Նա միակ թեկնածուն է եղել, որի օգտին քվեարկել են կոմիտեի 156 անդամներ և ընդամենը երեքն են դեմ քվեարկել: 44–ամյա Փարսոնսը պարալիմպիկ կոմիտեն ղեկավարում է 2017 թվականից:
20:12 13.12.2021
Մադրիդի «Ռեալն» անընդունելի է համարել ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանության ողջ պրոցեսը կրկնելը։ «Ռեալում» կարծում են, որ դա նույնքան բացահայտ կեղծիք է, որքան առաջին դեպքում թույլ տրված կոպիտ սխալները»,- ասել են ակումբի ներկայացուցիչները La Sexta-ին: Մադրիդի «Ռեալը» պնդել է, որ իրենց զույգը՝ «Բենֆիկան», չպետք է փոխվեր, քանի որ սխալներն ավելի ուշ են սկսվել: Ըստ նոր վիճակահանության […]
19:55 13.12.2021
«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական խաղում դարձել է պատմական ռեկորդի հեղինակ։ «Լոս Անջելես Լեյքերսը» 106։94 հաշվով հաղթել է «Օռլանդոյին», Լեբրոն Ջեյմսը թրիփլ-դաբլ է հավաքել 30 միավորից, 11 անդրադարձից և 10 փոխանցումից։ Լեբրոն Ջեյմսն այդ ցուցանիշը գրանցած ամենատարեց բասկետբոլիստն է՝ 36 տարեկան, 346 օրական։ Նախորդ ռեկորդը պատկանում էր լեգենդար […]