16:12 13.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը ներկայացնում է Անդրանիկ Կարապետյանը և առայժմ փայլուն է հանդես գալիս: Առաջին վարժությունից հետո հայ մարզիկը առաջին տեղում է: Անդրանիկը սանձել է 167, 172 և 175 կգ-անոց ծանրաձողերը և վստահորեն զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղում 171 կգ արդյունքով վրացի […]
15:36 13.12.2021
Սլովակիայի առաջնության 18-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել է «Տրենչինին» և հաղթել 3։1 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ 48-րդ րոպեին նրա փոխանցումից հետո հաշիվը բացել է Ադրիան Կապրալիկը, որը 61-րդ րոպեին նաև երկրորդ գոլն է խփել, իսկ Վահան Բիչախչյանն աչքի է ընկել 76-րդ րոպեին։ «Ժիլինան» այս […]
14:42 13.12.2021
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել, թե «Բարսելոնան» առաջադիմում է։ «Մենք բոլորս տեսնում ենք, որ Չավին ընդունակ մարդ է։ Նրա մեջ պետք է վստահություն սերմանել։ Ես արդեն առաջընթաց եմ տեսնում «Բարսելոնայի» խաղում։ Թերևս սա դեռ այն չէ, ինչ սպասում են երկրպագուները: Դա որոշ ժամանակ կպահանջի: Մենք պետք է օգտագործենք այն ներուժը, որն […]
14:27 13.12.2021
Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է կարիերան շարունակի Ա սերիայի այլ ակումբում։ Calciomercatonews-ը հայտնում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են միլանյան երկու ակումբները՝ «Միլանը» և «Ինտերը»։ Հայ կիսապաշտպանը ձմռանը կարող է անվճար հեռանալ հռոմեական ակումբից։ Ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագրում կա պայմանավորվածություն, ըստ որի՝ Մխիթարյանը կարող է հեռանալ առանց փոխհատուցման, այս մասին Match TV-ին հայտնի է դարձել […]
14:07 13.12.2021
«Բարսելոնայի» երկրպագուներն իրենց դժգոհությունն են հայտնել ակումբի նախագահ Ժոան Լապորտային «Օսասունայի» դեմ խաղից հետո։ Հիշեցնենք՝ հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, «Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը՝ 86-րդ րոպեին բաց թողնելով երկրորդ գնդակը։ Sport.es-ի տեղեկություններով` խաղից հետո երկրպագուները դժգոհություն են հայտնել Լապորտային, մի քանիսը նույնիսկ վիրավորական խոսքեր են հնչեցրել նախագահի հասցեին։ Լապորտան փորձել է պատասխանել երկրպագուների բողոքներին, սակայն […]
13:49 13.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 12-ին պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 21-ամյա Ռաֆիկ Հարությունյանը։ 81 կգ քաշայինների պայքարում Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանն է մեկնել 10 մարզիկով։ Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ […]
13:43 13.12.2021
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նիժնի Նովգորոդը»։ Meta-ratings.ru-ի տեղեկություններով` ռուսական ակումբն Ուդոյին հրավիրել է՝ մասնակցելու ձմեռային ուսումնամարզական հավաքներին, սակայն կիսապաշտպանը չի ցանկանում փորձաշրջան անցնել ռուսական թիմում, այլ ուզում է միանգամից պայմանագիր ստորագրել «Նիժնի Նովգորոդի» հետ։ Ուդոյի պայմանագրի ժամկետը ղազախական «Ատիրաուի» հետ լրանում է դեկտեմբերի 31-ին։
13:31 13.12.2021
Տեղի ունեցավ MLS առաջնության «Պորտլենդ»-«Նյու Յորք Սիթի» եզրափակիչը։ Հիմնական ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին՝ 41-րդ րոպեին Վալենտին Կաստելանոսը առաջ մղեց «Նյու Յորք Սիթիին», իսկ 94-րդ րոպեին Ֆելիպե Մորան հավասարեցրեց հաշիվը։ Ավելացված ժամանակում գոլեր չգրանցվեցին: 11 մետրանոց հարվածաշարում նյույորքցիներն ավելի հաջողակ գտնվեցին: Այսպիսով, «Նյու Յորք Սիթին» իր կարճ պատմության մեջ առաջին անգամ դարձավ MLS-ի չեմպիոն։ Ակումբն […]
12:50 13.12.2021
Իտալիայի առաջնության 17-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Կալյարիին»: Դուբլի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ աչքի են ընկել Ալեքսիս Սանչեսը և Հաքան Չալհանօղլուն։ «Ինտերը» տարավ 5-րդ անընդմեջ հաղթանակը և, ակտիվում ունենալով 40 միավոր, դուրս եկավ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։
12:44 13.12.2021
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շնորհակալություն է հայտնել «Զարյային»՝ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Բոդո Գլիմտի» հետ ոչ-ոքիի համար։ Այս արդյունքը հռոմեական ակումբին թույլ տվեց խմբում զբաղեցնել առաջին տեղը: «Շնորհակալ եմ ձեր ազնիվ խաղի համար: Սոֆիայի ԲԿՄԱ-ն նույն կերպ խաղաց մեր դեմ: Սա այն ֆուտբոլն է, որը մենք սիրում ենք: Մաղթում եմ ձեզ ամենայն […]
12:39 13.12.2021
Ա սերիայի 17-րդ տուրի «Ուդինեզե»-«Միլան» 92-րդ րոպեին գրանցված գոլը, որը փրկեց միլանյան ակումբին պարտությունից, Զլատան Իբրահիմովիչի 300-րդ գնդակն էր եվրոպական թոփ 5 լիգաների հանդիպումներում։ 40-ամյա Իբրահիմովիչը դարձավ երրորդ խաղացողը, ով այսպիսի հաջողության է հասել 21-րդ դարում։ 2000 թվականի հունվարի 1-ից հետո միայն Կրիշտիանու Ռոնալդուն (483) և Լիոնել Մեսսին (475) են ավելի շատ գոլեր խփել թոփ […]
12:21 13.12.2021
ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։ Առաջին խաղակեսում երկու գոլերն էլ խփեց Կիլիան Մբապեն, ընդ որում, երկրորդ գոլը՝ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո: ՊՍԺ-ն վաստակեց 45 միավոր և ամրապնդեց առաջատարի դիրքը Լիգա 1-ում: «Մոնակոն» 26 միավորով 8-րդն է:
12:18 13.12.2021
Կյանքից հեռացել է իսպանացի հանրահայտ թենիսիստ Մանուել Սանտանան։ Նա աշխարհի ամենատիտղոսակիր թենիսիստներից մեկն էր՝ չորս անգամ նվաճել է «մեծ սաղավարտի» հաղթողի տիտղոսը (1961, 1964, 1965 և 1966 թվականներին)։ Բացի վերոնշյալ տիտղոսներից, Սանտանան 1963 թվականին հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց զուգախաղերի մրցապայքարում, 1968 թվականին հաղթող է ճանաչվել Օլիմպիական խաղերում: Ընդհանուր առմամբ նա իր կարիերայի ընթացքում […]
12:16 13.12.2021
Սամուել Էտո՛Օ-ն ընտրվել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։ 48-ամյա Էտո՛Օ-ն ընտրությունների արդյունքում շրջանցել է գործող նախագահ Սեյդու Մբոմբուո Նջոային։ Նա մարզական իմաստով ամենաերկարակյաց ֆուտբոլիստներից մեկն է: Էտո՛Օ-ն կարիերան ավարտել է ընդամենը երկու տարի առաջ՝ 46 տարեկանում։ Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Ռեալում», «Մալյորկայում», «Բարսելոնայում», «Ինտերում», «Անժիում», «Չելսիում», «Էվերթոնում», «Սամպդորիայում», «Անթալյասպորում», «Կոնյասպորում»: Նա երեք անգամ […]
12:11 13.12.2021
Արգենտինայի առաջնության 25-րդ տուրում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ 8-1 հաշվով ջախջախել է «Կորդոբային»։ Տանտերերի հայտացուցակում այս անգամ չի եղել Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։ Այս հաղթանակից հետո «Բոկա Խունիորսը» 41 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։
12:00 13.12.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կարիերան կարող է շարունակել Ռուսաստանում: Ըստ Metaratings.ru-ի՝ ՌՊԼ-ի մի քանի ակումբներ են հետաքրքրված Յուրչենկոյի ծառայություններով, բայց դեռևս պաշտոնական առաջարկ չի եղել: Մրցաշրջանի մեկնարկից առաջ Յուրչենկոյի ծառայություններով հետաքրքրված է եղել «Նիժնի Նովգորոդը»: Աղբյուրի փոխանցմամբ, բացի ՌՊԼ-ի ակումբներից, Յուրչենկոյի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական մի քանի ակումբներ։ ՌՊԼ-ում Յուրչենկոն […]
11:59 13.12.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հետաքրքիր միջադեպ է պատմել հայ ֆուտբոլիստի՝ «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին․ «Ես իմ կյանքում շատ սխալներ եմ թույլ տվել։ Ես հեռու եմ կատարյալ համարվելուց, բայց երբ խոսքն իմ ֆուտբոլիստների մասին է, ես կարող եմ շատ հեռուն գնալ։ Հիշում եմ` Մխիթարյանի տրանսֆերի հետ կապված բանակցությունների […]
11:43 13.12.2021
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի ծառայություններով ռուսական մի քանի ակումբ է հետաքրքրված, մասնավորապես Եկատերինբուրգի «Ուրալը»: Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։ Եկատերինբուրգցիները մտադիր են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հրավիրել հայ ֆուտբոլիստին, սակայն դեռ պաշտոնական առաջարկ չեն արել։ Դեկտեմբերի վերջին Հովհաննիսյանի պայմանագիրը «Կայրաթի» հետ ավարտվում է, և նա ըստ տարածված լուրերի՝ արդեն հեռացել է «Կայրաթից»: Նշվում […]
11:27 13.12.2021
Գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Պրուլքս-Սենեկալը 4-րդ տեղն են զբաղեցրել ISU CS 53rd Gօlden Spin of Zagreb 2021 միջազգային մրցաշարում։ Ազատ ծրագրից հետո նրանք 3-րդ հորիզոնականում էին, սակայն ընդանուր հաշվով զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը։
10:48 13.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: Հայ մարզիկը նախնական ամենաբարձր քաշն է պատվիրել և կպայքարի մեդալի համար: Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը, երկամարտի 349 կգ արդյունքով զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը: Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնում է 9 մարզիկ և 1 […]
10:42 13.12.2021
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթել է «Ատլետիկոյին»։ Խաղն ավարտվել է 2-0 հաշվով: 16-րդ րոպեին հաշիվը բացել է Բենզեման, 57-րդ րոպեին Ասենսիոն կրկնապատկել է հաշիվը: Այս հաղթանակից հետո «Ռեալը» 42 միավորով գլխավորւմ է մրցաշարային աղյուսակը։ «Ատլետիկոն» 4-րդն է 29 միավորով։
08:47 13.12.2021
Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Կատալոնական թիմի կազմում աչքի ընկան Նիկո Գոնսալեսն և Էզաբդեն, իսկ տանտերերից գոլի հեղինակ դարձան Գարսիան և Ավիլան: Այս խաղից հետո «Բարսելոնան» 24 միավորով 8-րդն է։
08:27 13.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ Հայաստանի առաջին ներկայացուցիչը։ 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 349 կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնում է 9 մարզիկ։
22:00 12.12.2021
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը հայտնվել է «Լիվերպուլի» հետաքրքրության կենտրոնում, հայտնում է Sport Witness-ը, փոխանցում է armsport.am-ը: 24-ամյա հոլանդացին կարող է փոխանակվել կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի հետ, ում տրանսֆերով հետաքրքրված է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին։ Դե Յոնգի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
21:45 12.12.2021
«Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է todofichajes.com-ը, փոխանցում է armsport-ը: 27-ամյա խաղացողին ցանկանում է ձեռք բերել Ռոման: Ֆուտբոլիստի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ։ Տոլիսոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։
20:24 12.12.2021
Գուրգեն Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում, տեղեկացնում է armsport.am-ը: ԱՄՆ Քարսոն քաղաքում կայացած պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում գերծանր քաշային բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ամերիկացի Նիկ Ջոնսին։ Հովհաննիսյանն առաջին մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 18-ին։
20:40 11.12.2021
Դեկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացել է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Փյունիկ» – «Արարատ» 2։6 (1։3): Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Ուգո Ֆիրմինո, 33, 88, 11մ («Փյունիկ»), Սերժ Դեբլե, 11, 14, 22, Դիմիտրիյե Պոբուլիչ, 47, Ալիք Առաքելյան, 65, 70 («Արարատ»)
17:25 11.12.2021
Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը հայտավորված աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի համար որևէ բացառություն չի արվի։ Մրցաշարի բոլոր մասնակիցների նման նա ևս պետք է պատվաստված լինի կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը։ Ավստրալիայի կանոնների համաձայն՝ մարզական միջոցառումների բոլոր մասնակիցներն ու հանդիսականները պետք է լինեն պատվաստված։ Ջոկովիչը, ով թերահավատորեն է վերաբերվում պատվաստմանը, […]
16:46 11.12.2021
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումների արդյունքում։ Բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում Մբապեն դարձել էր դուբլի և գոլային փոխանցման հեղինակ, ՊՍԺ-ն հաղթել էր 4։1 հաշվով։ Մրցանակին հավակնում էին նաև «Լիլի» կիսապաշտպան Ժոնատան Իկոնեն, «Վիլյառեալի» կիսպաշտպան Առնո Դանջուման և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը: ? Kylian […]
16:30 11.12.2021
Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացել է ղազախական «Կայրաթից», հաղորդում է Vesti.kz-ն։ 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ղազախական ակումբի հետ մինչև դեկտեմբերի 31-ն է։ Դրանից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Ղազախստանի առաջնությունում «Կայրաթը» գրավել է երրորդ տեղը, Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում՝ վերջին տեղը իր խմբում։ Transfermarkt-ը Կամո Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։ Ըստ […]