16:03 11.12.2021
Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մեկնաբանել է իր հաղթանակը ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ Դուբայում անցկացված չեմպիոնական մրցամարտում։ 31-ամյա գրոսմայստերը չորրորդ անգամ պաշտպանեց տիտղոսը՝ ժամանակից շուտ առավելության հասնելով 7,5։3,5 հաշվով։ 14 դասական պարտիայից անցկացվեց 11-ը։ Կարլսենը 4 պարտիայում հաղթեց, չկրեց ոչ մի պարտություն, 7 պարտիայում գրանցվեց ոչ ոքի։ «Առաջին հինգ պարտիայում ոչ ոքի էր, և […]
15:46 11.12.2021
ՖԻԴԵ-ի որոշմամբ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները կանցկացվեն Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ դեկտեմբերի 25-31-ը: Մրցաշարը նախատեսված էր անցկացնել Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն այս երկրում չեղարկվեց: Մրցաշարին կմասնակցեն նաև հայ շախմատիստները: Տղամարդկանց առաջնության մրցանակային ընդհանուր հիմնադրամը յուրաքանչյուր մրցաձևի համար 350 հազար դոլար է: Արագ և կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոնները կպարգևատրվեն 60 հազարական […]
15:34 11.12.2021
Ֆուտբոլի արքա Պելեն օրերս հերթական անգամ առողջական խնդիրների պատճառով հոսպիտալացվել էր։ Հոսպիտալացվելուց հետո երեկ նա առաջին անգամ դիմել է երկրպագուներին․ «Ընկերներ, դուք գիտեք, որ սեպտեմբերի 30-ին հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ես անցնում էի քիմիաթերապիայի կուրսեր։ Այժմ ես գտնվում եմ Ալբերտ Էնշտեյնի անվան հիվանդանոցում և ընդունում եմ 2021 թվականի վերջին կուրսը։ Ես ցանկանում էի այս ամենով […]
15:19 11.12.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում դեկտեմբերի 7-ին մեկնարկած ծանրամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից դեռ մրցելույթներ չեն եղել: Բանն այն է, որ մեր հավաքականում թեթև քաշային կարգի մարզիկներ չկան, և հերթը դեռ մեզ չի հասել: Մեր ծանրորդների մեկնարկը կտրվի վաղը: Հիշեցնենք, որ Հայաստանը մրցաշարում ներկայացնում է 9 մարզիկ և 1 մարզուհի Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) Անդրանիկ Կարապետյան (89 […]
15:10 11.12.2021
Գերծանր քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում այսօր կանցկացնի իր երկրորդ մենամարտը։ Գուրգենի մրցակիցն է ամերիկացի Նիկ Ջոնսը։ Տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը և հայացքների մենամարտը։
14:40 11.12.2021
Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է վաճառել միանգամից 7 ֆուտբոլիստի, որպեսզի բարելավի ֆինանսական դրությունը։ Այս մասին հայտնում է L’Équipe-ը։ Խոսքը դարպասապահ Սերխիո Ռիկոյի, պաշտպաններ Աբդու Դիալլոյի, Լեյվինե Կուրզավայի և Կոլինե Դագբայի, կիսապաշտպաններ Էրիկե Էբիմբեի, Ռաֆինիայի և հարձակվող Մաուրո Իկարդիի մասին է։ Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչ Մաուրիսո Պոչետինոն դժգոհություն է հայտնել մեծ կազմի վերաբերյալ: ՊՍԺ-ում այժմ 33 ֆուտբոլիստ […]
22:07 10.12.2021
Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Դավիթ Ասլանյանը, Վլադիմիր Սանոսյանը և Արթուր Մելքոնյանը վիճակահանությունից հետո ՀՖՖ պաշտոնականի կայքի հետ զրույցում կիսվել են իրենց տպավորություններով. Դավիթ Ասլանյան «Հետևել […]
21:41 10.12.2021
Մեկօրյա հանգստից հետո Մագնուս Կարլսենն ու Յան Նեպոմնյաշչնին շարունակեցին Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը: Պարզվեց սակայն այս պարտիան վերջինն է լինելու: Սևերով խաղացող Կառլսենը մրցախաղում 4-րդ հաղթանակը տոնեց՝ ստիպելով մրցակցին հանձնվել 49-րդ քայլին: Այսպիսով, մրցախաղի հաշիվը դարձավ 7,5-3,5: Մագնուս Կառլսենը ժամանակից շուտ շահեց մրցախաղը և հերթական անգամ պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մնացած 3 պարտիաներն այլևս […]
20:23 10.12.2021
Ամեն տարի դեկտեմբերի 10-ին աշխարհը դեռ ոչ պաշտոնապես, բայց արդեն ավանդաբար նշվում է ֆուտբոլի համաշխարհային օրը։ Այսպիսով, միջազգային հանրությունը հարգանքի տուրք է մատուցում այս սպորտաձևին, որը միլիոնավոր մարդկանց համար պարզապես խաղ չէ, այլ ապրելակերպ։ Ֆուտբոլի մասին առաջին հիշատակումը պատմաբանները գտել են մ.թ.ա. երկրորդ հազարամյակի չինական աղբյուրներում: Խաղը կոչվում էր Tsu Chiu, որը նշանակում է «ոտքով […]
18:00 10.12.2021
Մադրիդի «Ռեալը» ծրագրում է հունվարին սենսացիոն տրանսֆեր իրականացնել և վերադարձնել Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է Football Insider-ը: Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը կարծում է, որ Ռալֆ Ռանգնիկի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր է դարձնում այդ տրանսֆերի իրականացումը։ Նշվում է, որ 36-ամյա պորտուգալացու համար այդքան էլ հարմար չէ այն բարձր տեմպը և պրեսինգով խաղը, որը Ռանգնիկը […]
17:16 10.12.2021
«Բարսելոնայի» հերթական մարզումից առաջ գլխավոր մարզիչ Չավին, նախագահ Ժոան Լապորտան և այլ ղեկավարներ հանդիպում են ունեցել: Նրանք վերլուծել են Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո թիմում տիրող իրավիճակը։ Որոշվել է հնարավորինս արագ գործել՝ ամեն ինչ փոխելու համար, հայտնում է Diario Sport-ը։ Լապորտան Չավիին բացատրել է ակումբի ֆինանսական դրությունը և, չնայած դժվարություններին, խոստացել է, որ կանի հնարավորը […]
16:58 10.12.2021
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել է Անգլիայի առաջնության՝ նոյեմբեր ամսվա լավագույն մարզիչ: Գվարդիոլան մարզչական կարիերայում 10-րդ անգամ է արժանանում այս մրցանակին: Այդ մրցանակի համար նոյեմբերին պայքարում էին նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ու «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը: ?????????? Pep Guardiola has been named @BarclaysFooty Manager of the Month for the […]
16:15 10.12.2021
«ՄՕԿ-ի առաքելությունը աշխարհը միավորելն է, այլ ոչ թե սպորտի քաղաքականացումը»,- կառույցի գործկոմի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը։ Նա նշել է, որ օլիմպիական շարժումը պետք է զերծ մնա քաղաքականությունից, այլապես հնարավոր չի լինի մեկտեղել բոլոր 206 ազգային օլիմպիական կոմիտեները: Բախի խոսքերով` հակառակ պարագայում կլինի խաղերի ավարտը, ինչպես եղել է հին ժամանակներում, […]
16:05 10.12.2021
Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի՝ դեկտեմբերի 10-ին թարմացված վարկանիշային աղյուսակում 128-ից տեղափոխվել է 130-րդ հորիզոնական։ Վարկանիշը, ինչպես նախկինում, գլխավորում են ԱՄՆ-ի (2109.09), Շվեդիայի (2079.13) և Գերմանիայի (2070.26) հավաքականները։ Ֆրանսիայի հավաքականը բարձրացել է չորրորդ տեղ (2034.41)՝ առաջ անցնելով Նիդեռլանդներից (2021.99)։ Կանանց լավագույն հավաքականների 10-յակում են նաև Կանադայի, Բրազիլիայի, Անգլիայի, Իսպանիայի և Հյուսիսային Կորեայի հավաքականները։
15:55 10.12.2021
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կորոնավիրուսից հետո թոքերի հետ կապված խնդիրներ ունի և բաց կթողնի մեկ ամիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա չի մասնակցի «Մայնցի», «Շտուտգարտի» և «Վոլֆսբուրգի» դեմ առաջիկա հանդիպումներին։ «Ուրախ եմ, որ ինքնամեկուսացումս ավարտվեց, սակայն դեռ չեմ կարող լիարժեք մարզումներ անցկացնել թոքերումս ոչ մեծ ինֆիլտրատի պատճառով։ Կանցկացնեմ մի շարք վերականգնողական […]
15:41 10.12.2021
ՄՕԿ-ի գործկոմը քննարկել է ծանրամարտի և բռնցքամարտի միջազգային ֆեդերացիաներում ստեղծված իրավիճակը: Այդ մարզաձևերին սպառնում է օլիմպիական խաղերի ծրագրից դուրս մնալու վտանգը: Այդ մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայից մասնավորապես պահանջվում է ֆինանսական թափանցիկ գործունեություն և արդար մրցավարություն: Առավել ծավալուն անդրադարձ է եղել ծանրամարտի միջազգային ֆեդերացիային: ՄՕԿ-ն առաջադրել է պայմաններ, որոնց կատարման դեպքում մարզաձևը իր […]
15:21 10.12.2021
Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի փլեյ-օֆֆում ամենաշատը թիմեր կունենա Անգլիան: Այս երկիրը կներկայացվի չորս թիմով, Իսպանիան՝ երեք, Իտալիան, Պորտուգալիան ու Ֆրանսիան՝ երկու, Գերմանիան, Հոլանդիան ու Ավստրիան՝ մեկական թիմերով։ Հիշեցնենք՝ իրենց խմբերում առաջին տեղերը զբաղեցրել են «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Այաքսը», «Ռեալը», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիլը» և «Յուվենտուսը»։ ՊՍԺ-ն, «Ատլետիկոն», «Սպորտինգը», «Ինտերը», «Բենֆիկան», «Վիլյառեալը», «Զալցբուրգը» և «Չելսին» 1/8 […]
15:07 10.12.2021
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերն արձագանքել է Եվրոպա լիգայի խմբային փուլում «Լեսթերի» արդյունքներին։ Անվանի ֆուտբոլիստը հումորային գրառում է արել: «Մանկուց երազել եմ, որ «Լեսթերը» հաղթի Կոնֆերենցիաների լիգան։ Այս գիշերվանից հետո ակումբը մեկ քայլով ավելի մոտ է դրան»,- գրել է Լինեկերը Twitter-ում։ Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրում անգլիական ակումբը 2-3 հաշվով պարտվեց […]
14:44 10.12.2021
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները Sheikh Hamdan bin Rashid Cup կայծակնային շախմատի մրցաշարում: 11 տուրի արդյունքներով նա հավաքեց 5,5 միավոր և 24 շախմատիստների մրցաշարում բաժանեց 11-16 տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Գաբրիելը զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը: Նշենք, որ Գաբրիելի վարկանիշը 5-րդն էր այս մրցաշարում: Ավելի վաղ Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարում […]
14:20 10.12.2021
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գիտի՝ ինչպես է պետք կարգավորել ակումբում տիրող ճգնաժամային իրավիճակը՝ հաղորդում է Diario Sport-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ Չավին ու նրա գլխավորած մարզչական շտաբի անդամները ղեկավարությանը ներկայացրել են այն խաղացողների ցուցակը, որոնց ցանկանում են տեսնել կատալոնական ակումբի մարզաշապիկով: Չավին գիտակցում է «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրները, սակայն մյուս կողմից վստահ է, որ առանց տրանսֆերների ոչինչ հնարավոր […]
14:07 10.12.2021
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն գոլերի քառյակը։ Լավագույն գոլի մրցանակին հավակնում են Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն և «Զենիթի» կիսապաշտպան Մագոմեդ Օզդոևը։ Who scored the Goal of the Week? ?#UCLGOTW | @Heineken | #UCL — UEFA Champions League (@ChampionsLeague) […]
13:54 10.12.2021
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է իր թիմի՝ Եվրոպայի լիգայից դուրս մնալն ու Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի լրացուցիչ փուլ դուրս գալը։ «Անկեղծ ասած, ես նույնիսկ չգիտեմ, թե դա ինչ մրցաշար է: Ես ամբողջությամբ կենտրոնացած էի Եվրոպայի լիգայի վրա, ցանկանում էի հաղթել խմբում, կամ գոնե երկրորդ տեղը զբաղեցնել։ Այսպիսով, ամենայն հարգանքով Կոնֆերենցիաների լիգայի նկատմամբ, ես դեռ […]
13:40 10.12.2021
Ամերիկյան Time ամսագիրը «Տարվա մարզիկ» կոչումը շնորհել է մարմնամարզուհի Սիմոնա Բայլսին։ 2021 թվականի ամռանը Տոկիոյի Օլիմպիական խաղերում Բայլսը գեղարվեստական մարմնամարզության թիմային մրցումներում արծաթե և բրոնզե մեդալներ նվաճեց, սակայն հետո չմասնակցեց մյուս կարևոր մրցաշարերում: Պատճառը նրա ծանր հոգեկան վիճակն էր: Բայլսը 24 տարեկան է, նա նաև օլիմպիական քառակի և աշխարհի 19-ակի չեմպիոն է։
13:27 10.12.2021
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների անունները: Հավակնորդների ցուցակում ընդգրկված են 4 խաղացողներ՝ «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը (գոլ և գոլային փոխանցում «Պորտուի» դեմ խաղում), «Լիլի» կիսապաշտպան Ջոնաթան Իկոնեն (2 գոլային փոխանցում «Վոլֆսբուրգի» դեմ խաղում), «Վիլյառեալի» կիսապաշտպան Առնո Գրյունևելդը (2 գոլ «Ատալանտայի» դեմ խաղում) և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն (դուբլ […]
13:10 10.12.2021
Հունգարիայում անցկացված գեղասահքի Santa Claus Cup 2021 պատանեկան մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլիանցը մենասահքում գրավել է երրորդ տեղը, հաղորդում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Սեմյոն Դանիլիանցը կարճ ծրագրում գրավել էր երկրորդ տեղը, իսկ ազատ ծրագրում ցույց է տվել երրորդ արդյունքը։ Մեր մարզիկի ընդհանուր արդյունքը ևս երրորդն է:
12:59 10.12.2021
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Ալաշկերտ»-«Մաքքաբի» խաղից հետո երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը մեկնաբանել է իր թիմի արդյունքը․ «Կարողացանք այսօր առաջին միավորը վաստակել Եվրագավաթների խմբային փուլում։ Սա պատմական միավոր է Հայաստանի համար։ Շնորհակալ եմ խաղացողներին, նրանք պայքարեցին մինչև վերջ։ Ինչ վերաբերվում է երկրպագուներին, դժվարանում եմ ասել, ինչն է պատճառը, որ չեն գալիս մարզադաշտ։ […]
12:25 10.12.2021
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը, «Բարսելոնայի» դեմ տարած հաղթանակից հետո խոսել է կատալոնական ակումբում ստեղծված իրավիճակի մասին։ «Ես կարծում եմ, որ նրանք կվերադառնան։ «Բարսելոնան» առաջվա պես մեծագույն ակումբներից մեկն է։ «Բարսելոնան» մեծ փորձով ակումբ է, այնտեղ լավ տղաներ են հավաքված՝ ոչ միայն Չավին, այլ նաև նրա թիկունքում գտնվող մարդիկ։ Նրանք խելացի որոշումներ կկայացնեն։ Խաղից առաջ […]
11:45 10.12.2021
Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումների արդյունքներով որոշվել են Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի գրեթե բոլոր մասնակիցները։ Նշենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Եվրոպա լիգայից այս լիգա եկած թիմերը և ԿԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (ընդհանուր՝ 16 թիմ) կբաժանվեն զույգերի և […]
11:15 10.12.2021
Չեմպիոնների Լիգայի և Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի հանդիպումների արդյունքներով հայտնի դարձան Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները։ Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակչի ուղեգիր են ձեռք բերում խմբերում առաջին տեղերը զբաղեցրած թիմերը (8 թիմ), իսկ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում երրորդ տեղը զբաղեցրած և ԵԼ խմբային փուլում երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը (ընդհանւր՝ 16 թիմ) կբաժանվեն զույգերի և […]