TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

ՍՊՈՐՏ

Առաջին խաղակեսից հետո «Ռոման» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթում է Սոֆիայի ԲԿՄԱ-ին

22:54 09.12.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Ռոման» մրցակցի հարկի տակ ուժերն է չափում Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ: Առաջին խաղակեսից հետո հռոմեացիները առջևում են 2-0 հաշվով: 15-րդ րոպեին հաշիվը բացել է Աբրահամը, իսկ 34-րդ րոպեին աչքի է ընկել Մայորալը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ այս խաղին: Մոուրինյոն նրան հանգիստ է տվել:

̰
«Ալաշկերտը»-«Մաքաբի Թել Ավիվ»` 0-0 առաջին խաղակեսից հետո

22:49 09.12.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը բացված չէ: Թիմերի առաջին խաղում իսրայելական ակումբը սեփական հարկի տակ «Ալաշկերտին» հաղթել էր 4։1 հաշվով։ A խմբում ավստրիական ԼԱՍԿ-ն ու «Մաքաբի» նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգրերը։ «Ալաշկերտը» 5 պարտություն է կրել։ Մրցաշարային […]

̰
Հրապարակվել է ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստների տասնյակը

22:35 09.12.2021

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) հրապարակել է Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնություններում հանդես եկող ամենաթանկ տրանսֆերային արժեքն ունեցող մինչև 23 տարեկան ֆուտբոլիստների տասնյակը։ Առաջին երեք տեղը 150 միլիոն եվրոյով բաժանում են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը։ Հաջորդ տեղերում են «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներ […]

̰
«Ռոմայի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մտադրություն չունի

22:27 09.12.2021

«Ռոմայի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինյոյին պաշտոնանկ անելու մտադրություն չունի։ Ակումբի սեփականատեր Ֆրիդկինների ընտանիքը մտադիր է հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ որոշակի ներդրումներ կատարել նոր խաղացողների ձեռք բերելու համար և ցանկանում է նախագծի իրականացումը շարունակել Մոուրինյոյի հետ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: Մոուրինյոյի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։ Իտալիայի առաջնության 16 խաղից հետո «Ռոման» […]

̰
Գաբրիել Սարգսյանը 10-րդն է Sheikh Hamdan bin Rashid Cup մրցաշարում

22:11 09.12.2021

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ավագ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները Sheikh Hamdan bin Rashid Cup արագ շախմատի մրցաշարում: 9 տուրի արդյունքներով նա հավաքած 5 միավորով կիսել է 7-12-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Սարգսյանը 10-րդն է: Մրցաշարի հաղթող է դարձել Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեդոսեևը: Ի դեպ, Գաբրիել Սարգսյանը 24 մասնակիցների թվում երկրորդ վարկանիշ ունի՝ 2 693 միավոր:

̰
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱՊԼ-ի արդյունքները

21:44 09.12.2021

TalkSPORT-ը սուպերհամակարգչի օգնությամբ կանխատեսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի արդյունքները։ Ըստ այդ կանխատեսումների` «Մանչեսթեր Սիթին» կպաշտպանի չեմպիոնի տիտղոսը: Երկրորդը կլինի «Լիվերպուլը, երրորդը՝ «Չելսին»: Կանխատեսումների արդյունքը հետևյալն է՝ 1.«Մանչեսթեր Սիթի» 2.«Լիվերպուլ» 3.«Չելսի» 4.«Մանչեսթեր Յունայթեդ» 5.«Տոտենհեմ» 6.«Արսենալ» 7.«Վեստ Հեմ» 8.«Աստոն Վիլա» 9.«Լեսթեր Սիթի» 10.«Վուլվերհեմփթոն» 11.«Քրիսթալ Փելաս» 12.«Բրայթոն» 13.«Բրենթֆորդ» 14.«Էվերտոն» 15.«Սաութհեմփթոն» 16.«Լիդս Յունայթեդ» 17.«Նյուքասլ» 18.«Ուոթֆորդ» 19.«Բարնլի» 20.«Նորվիչ […]

̰
Սպասում էի ավելի ագրեսիվ շարունակություն. Կարլսենը՝ Նեպոմնյաշչիի խաղի մասին

20:57 09.12.2021

Շախմատի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը մեկնաբանել է չեմպիոնական մրցամարտի 10-րդ պարտիայում Յան Նեպոմնյաշչիի հետ գրանցած ոչ-ոքի արդյունքը։ «Այս պարտիայում ոչ- ոքին գերազանց արդյունք է ինձ համար՝ հաշվի առնելով, որ մնացել է չորս տուր։ Կարծում եմ, որ մրցակիցը կձգտի հաջորդ պարտիայում սպիտակներով հասնել առավելության։ Այդ պատճառով ինձ ձեռնտու էր ոչ- ոքին այս պարտիայում։ Չէի սպասում, […]

̰
Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի թիմային միջազգային մրցաշար

20:50 09.12.2021

Դեկտեմբերի 16-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի թիմային ձևաչափով բռնցքամարտի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի, Իրանի, Ուկրաինայի և Վրաստանի հավաքականները: Ընդ որում, Հայաստանն ու Ուկրաինան մրցաշարում ներկայացված կլինեն երկու թիմով: Բռնցքամարտիկները կմրցեն բոլոր 13 քաշային կարգերում: Ռինգ դուրս կգան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Հայաստանի հավաքականի մարզչական կազմը իրենց ուժերը փորձելու հնարավորություն կտա հավաքականի առաջին և երկրորդ համարներին: Հավաքականում […]

̰
«Պորտուի» երկրպագուները հարձակվել են իսպանացի մեկնաբանների վրա

20:40 09.12.2021

Հայտի է դարձել, որ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի «Պորտու»-«Աթլետիկո» հանդիպման վերջնամասում պորտուգալական թիմի ֆանատները «Դրագաու» մարզադաշտում ներխուժել են մեկնաբանական խցիկ և հարձակվել Movistar-ի իսպանացի մեկնաբաններ Խոսե Սանչեսի, Ալվարո Բենիտոյի եւ Գուստավո Լոպեսի վրա, հաղորդում է իսպանական Marca-ն։ Սանչեսը եթերում հայտնել է, որ իրենց վրա հարձակվում են չորս ֆանատներ։ Նրանց պրակտիկայում դա առաջին այդպիսի […]

̰
Պելեն կրկին հոսպիտալացվել է

20:18 09.12.2021

Ֆուտբոլի լեգենդ Պելեն կրկին հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը։ 81-ամյա բրազիլացին բուժում է ստանում հաստ աղիի քաղցկեղային ուռուցքի դեմ։ Նրա առողջական վիճակը կայուն է, առաջիկա օրերին դուրս կգրվի և բուժումը կշարունակի տնային պայմաններում։ Պելեն հաստ աղիի ուռուցքի հեռացման վիրահատության էր ենթարկվել սեպտեմբերի 6-ին, սակայն երկու շաբաթ անց դարձյալ հոսպիտալացվել էր և դուրս գրվել […]

̰
Գուրգեն Հովհաննիսյանը պատրաստվում է իր երկրորդ մենամարտին

19:51 09.12.2021

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը դեկտեմբերի 11-ին կանցկացնի իր երկրորդ մենամարտը: ԱՄՆ-ի Քարսոն քաղաքում անցկացվելիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գուրգեն Հովհաննիսյանը գերծանր քաշային կարգում կմրցի ամերիկացի Նիկ Ջոնսի հետ: Պրոֆեսիոնալ ռինգում Գուրգեն Հովհաննիսյանն իր առաջին մենամարտն անցկացրել է սեպտեմբերի 18-ին և հաղթել  Ջեյվոն Դաֆնեյին:

̰
Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի 2021 թվականի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում զիջել է Դին Լիժենին

19:41 09.12.2021

Լևոն Արոնյանը  կայծակնային շախմատի 2021 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում 15-11 հաշվով զիջել է Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենին, որը մեկնարկում մրցաշարից դուրս էր թողել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Հիշեցնենք, որ Արոնյանն էլ մեկնարկային՝ 1/8 եզրափակիչում 15-12 հաշվով հաղթել էր  Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովին: Կիսաեզրափակիչում Դին Լիժենը կմրցի Նակամուրայի հետ, իսկ մյուս եզրափակիչում հնդիկ Նիհալ Սարինը կհանդիպի […]

̰
Հրապարակվել են ՉԼ 1/8 եզրափակիչի վիճակահանության զամբյուղները

19:30 09.12.2021

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանության զամբյուղները։ Փլեյ-օֆֆի վերջին ուղեգիրը կվիճարկեն իտալական «Ատալանտան» և իսպանական «Վիլյառեալը», որոնց հանդիպումը հետաձգվել էր առատ ձյան պատճառով։ Առաջին զամբյուղ. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Այաքս» (Նիդեռլանդներ), «Ռեալ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Լիլ» (Ֆրանսիա), «Յուվենտուս» (Իտալիա)։ Երկրորդ զամբյուղ. ՊՍԺ (Ֆրանսիա), «Աթլետիկո» (Իսպանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Ինտեր» (Իտալիա), […]

̰
Հովհաննես Բաչկովը ներկայացրել է մեդալները

19:14 09.12.2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ավագ Հովհաննես Բաչկովն «Ինստագրամում» հրապարակում է կատարել: 29-ամյա գյումրեցին ներկայացրել է իր մեդալային հավաքածուն. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալը, աշխարհի առաջնությունների երեք բրոնզե մեդալները, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը և Եվրոպական խաղերի ոսկե մեդալը: Հիշեցնենք, որ մրցաշրջան 2021-ում Հովհաննես Բաչկովը 13 տարի անց հայկական բռնցքամարտում նվաճեց օլիմպիական մեդալ, աշխարհի առաջնությունում էլ նվաճեց իր […]

̰
Բուքմեյքերները «Ալաշկերտ»-«Մաքաբի» խաղի բացարձակ ֆավորիտ համարում են իսրայելական ակումբին

19:02 09.12.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվին»։ Խաղը կմեկնարկի 21.45-ին: Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակի համար 1․50 գործակիցը։ «Ալաշկերտի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 5.75, ոչ-ոքի արդյունքինը՝ 4․20 գործակցով։ «Ալաշկերտ» – «Մաքաբի Թել Ավիվ» հանդիպումը կմեկնարկի 21։45-ին։ Թիմերի առաջին խաղում իսրայելական թիմը սեփական հարկի տակ […]

̰
Հաջորդ տարի կարելի է արդեն պայքարել ՉԼ խմբից դուրս գալու համար. Ռոման Բերեզովսկին՝ «Զենիթի» մասին

18:50 09.12.2021

«Զենիթի» և Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, թե չէր սպասում արդյունավետ խաղ  Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Զենիթ»-«Չելսի» դիմակայությունում: Հիշեցնենք, այն ավարտվել է 3-3 հաշվով։ «Չէի սպասում, որ այդքան գոլեր կգրանցվեն. կարծում էի, որ ավելի փակ խաղ կլինի: Լավ է, որ պետերբուրգցիներին հաջողվեց վերակազմակերպել խաղը, ու Օզդոևը կարողացավ խաղի վերջում հավասարեցնել […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականը 10 տարվա ընդմիջումից հետո կխաղա Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդում

18:35 09.12.2021

Հայաստանի Մ19 հավաքականը 10 տարվա ընդմիջումից հետո կխաղա Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդում: Հիշեցնենք, որ 2021-22 մրցաշրջանի էլիտ ռաունդի վիճակահանությունն արդեն կայացել է, և Հայաստանի Մ19 հավաքականն ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։

̰
Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Ավստրալիայի բաց առաջնությանը

17:57 09.12.2021

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը բժշկական շտաբի առաջարկով բաց կթողնի 2022 թվականին կայանալիք Ավստրալիայի բաց առաջնությունը, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։ «Այսպիսի որոշում միշտ էլ դժվար է կայացնել, բայց ես այն ֆիզիկական մարզավիճակում չեմ, որպեսզի մրցակցեմ: Մելբուռնն իմ սիրելի քաղաքներից մեկն է, և ես անհամբերությամբ սպասում եմ ամեն տարի Ավստրալիայի բաց առաջնությունում խաղալուն: Ես կկարոտեմ երկրպագուներին […]

̰
14-ամյա Գայանե Առաքելյանը դարձել է կարատեի Լատվիայի առաջնության չեմպիոն

17:43 09.12.2021

14-ամյա Գայանե Առաքելյանը դարձել է կարատեի Լատվիայի առաջնության չեմպիոն: 12 տարեկանում նույնպես Գայանեն հռչակվել է կարատեի Լատվիայի չեմպիոն: Նշենք, որ նոյեմբերի վերջին Գայանեն հաջող մասնակցություն է ունեցել նաև Nordic Championships Karate հեղինակավոր մրցաշարին, որն անվանում են նաև Սկանդինավյան երկրների առաջնություն: Մրցաշարին մասնակցել են մարզուհիներ Ֆինլանդիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Դանիայից, Իսլանդիայից, Էստոնիայից ու Լիտվայից: Գայանե Առաքելյանը կարատեով […]

̰
Բալեկյանի «Բոկա Խունիորսը»՝ Արգենտինայի գավաթակիր

17:36 09.12.2021

Արգենտինայի գավաթի՝ անցած մրցաշրջանից հետաձգված եզրափակչում «Բոկա Խունիորսը» մրցել է «Տալյերես Կորդոբայի» հետ: Հիմնական և ավելացված ժամանակում գոլեր չեն գրանցվել: Ամեն ինչ վճռել են 11-մետրանոցները: Այստեղ հաջողությունն ուղեկցել է «Բոկա Խունիորսին», որը հաղթել է 5-4 հաշվով: «Բոկա Խունիորսն» իր պատմության մեջ 4-րդ անգամ նվաճեց 2011 թվականին վերագործարկված Արգենտինայի գավաթը՝ մրցաշարում տիտղոսների քանակով գերազանցելով «Ռիվեր Փլեյթին»(3): […]

̰
Ավստրիական առաջին թիմը պատմության ընթացքում դուրս է գալիս ՉԼ փլեյ-օֆֆ

17:12 09.12.2021

«Զալցբուրգը» դարձավ առաջին ավստրիական թիմը, որը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ։ Ավստրիացիները 10 միավորով G խմբում զբաղեցրին 2-րդ տեղը։ Հիշեցնենք՝ Մաթիաս Յասլեի թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին խաղում երեկ հաղթեց «Սևիլիային» և պատմական նվաճում գրանցեց:

̰
Չեմպիոնների լիգայից «Բարսելոնայի» դուրս մնալը ֆինանսական մեծ հարված կհասցնի ակումբին

16:51 09.12.2021

Չեմպիոնների լիգայից «Բարսելոնայի» դուրս մնալը ֆինանսական մեծ հարված կհասցնի ակումբին։ Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ը, կատալոնական ակումբը ակնկալում էր, որ այս տարի դուրս կգա Չեմպիոնների լիգայի առնվազն 1/4 եզրափակիչ։ Սակայն այդպես չեղավ: Չեմպիոնների լիգայից դուրս մնալու վնասը գնահատվում է ավելի քան 30 միլիոն եվրո։ «Բարսան» հույս ուներ ստանալ 9,6 միլիոն՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, […]

̰
«Բարսելոնան» 21 տարվա մեջ առաջին անգամ չի կարողացել դուրս գալ ՉԼ փլեյ-օֆֆ

16:49 09.12.2021

Opta վիճակագրական պորտալի տվյալներով՝ «Բարսելոնան» 21 տարվա մեջ առաջին անգամ չի կարողացել դուրս գալ ՉԼ մրցաշարի փլեյ-օֆֆ։ Ընդհանուր առմամբ կատալոնացիները չորրորդ անգամ իրենց պատմության մեջ չկարողացան դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբից։ Հիշեցնենք՝ խմբային փուլի արդյունքներով Չավիի թիմը վաստակեց 7 միավոր, զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը և կխաղա լրացուցիչ փլեյ-օֆֆում՝ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալու իրավունքի համար։

̰
ՈւԵՖԱ-ի նախագահը՝ «Քանդողներ» ցուցակում

16:26 09.12.2021

Ամերիկյան Politico ամսագիրը կազմել է Եվրոպայի ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը։ Այն բաժանված է երեք բլոկի՝ «Գործիչներ», «Երազողներ» և «Քանդողներ»։ «Գործիչներ» բլոկում առաջին տեղը զբաղեցրել է Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցը, երկրորդը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երրորդը՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը։ «Երազողների» ցուցակը գլխավորել է Փարիզի առաջին կին քաղաքապետը՝ Անն Իդալգոն։ «Քանդողներ» անվանակարգում առաջինը Եվրոպական […]

̰
ՉԼ խմբային փուլում գրանցվել է պատմական ռեկորդ

16:11 09.12.2021

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունը պատմական է դարձել: Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի երեք մասնակից խմբային փուլն ավարտել է առանց միավորներ կորցնելու։ 6 խաղում 6 հաղթանակ են տարել «Բավարիան», «Լիվերպուլը» և «Այաքսը»: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ է, երբ երեք թիմ հաղթում է խմբային փուլի բոլոր հանդիպումներում։

̰
Կարլսենին մեկ քայլ է բաժանում աշխարհի չեմպիոնի հերթական տիտղոսից

15:35 09.12.2021

Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ոչ-ոքի է խաղացել նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցամարտի 10-րդ պարտիայում։ Ընդհանուր հաշիվը 6,5:3,5 է՝ հօգուտ նորվեգացու, որը հաղթել էր վեցերորդ, ութերորդ և իններորդ պարտիաներում։ Մրցամարտը ներառում է 14 դասական պարտիա։ Ոչ-ոքիի դեպքում հաղթողը որոշվում է թայ-բրեյքով:  Սակայն դժվար թե գործը հասնի դրան: Չեմպիոնական տիտղոսը պահպանելու համար մնացած 4 […]

̰
Կորոնավիրուսի բռնկման պատճառով չի կայանա «Տոտենհեմ»-«Ռեն» հանդիպումը

15:19 09.12.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Տոտենհեմ»-«Ռեն» հանդիպումը, որը նախատեսված է այսօր, չի կայանա՝ լոնդոնյան թիմում կորոնավիրուսային վարակի մի քանի հաստատված դեպքերի պատճառով։ Այս մասին հայտնել է «Տոտենհեմի» պաշտոնական կայքը։ Ակումբը ստիպված կլինի փակել նաև առաջին թիմի մարզաբազան: Ավելի վաղ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոստովանել էր, որ թիմին անհանգստացրել է հիվանդության հետ կապված իրավիճակը: […]

̰
Սեմյոն Դանիլիանցը հաջող է մեկնարկել գեղասահքի Santa Claus Cup 2021 մրցաշարում

15:08 09.12.2021

Հունգարիայում ընթացող գեղասահքի Santa Claus Cup 2021 մրցաշարում հաջող ելույթ է ունենում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլիանցը։ Կարճ ծրագրից հետո պատանիների մրցաշարում նա երկրորդն է: Սեմյոնը հանդես է գալու նաև ազատ ծրագրում, որից հետո պարզ կլինեն նաև ընդհանուր արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի պաշտոնական էջը։

̰
Մեզ համար այս խաղը զվարճալի էր. Մյուլլերը՝ «Բավարիա»-«Բարսելոնա» խաղի մասին

14:46 09.12.2021

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակը։ «Մենք լավ խաղացինք, չնայած, իհարկե, ամեն ինչ կատարյալ չէր։ Երբեմն մենք փոխանցումը սխալ ժամանակ էինք տալիս: Մենք կարող էինք ավելի լավ խաղալ երկրորդ խաղակեսում, բայց, ընդհանուր առմամբ, մեզ համար այս խաղը զվարճալի էր»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում […]

̰
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 15-ն արդեն հայտնի են

14:13 09.12.2021

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի 16 մասնակիցներից 15-ն արդեն հայտնի են։ Խմբային փուլի արդյունքներով փլեյ-օֆֆ դուրս են եկել «Մանչեսթեր Սիթին», ՊՍԺ-ն, «Լիվերպուլը», «Աթլետիկոն», «Այաքսը», «Սպորտինգը», «Ռեալը», «Ինտերը», «Բավարիան», «Բենֆիկան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիլը», «Զալցբուրգը», «Յուվենտուսը» և «Չելսին»: 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը կորոշվի այսօր «Ատալանտա» – «Վիլյառեալ» հանդիպման արդյունքներով։ Բերգամոյում կայացած հանդիպումը հետաձգվել է ձյան տեղումների պատճառով։ Հիշեցնենք՝ […]

̰
BACK_TO_TOP