TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Արսեն Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

14:05 09.12.2021

Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է ՌՊԼ-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ 18-ամյա Զախարյանի օգտին քվեարկել է 100 մասնագետներից 64-ը (ակումբների ղեկավարներ, մարզիչներ, երիտասարդական թիմերի մարզիչներ, լրագրողներ): Ընդհանուր առմամբ Արսենը վաստակել է 445 միավոր: Քվեարկության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրել է «Ուֆայի» հարձակվող Համիդ Ագալարովը (312)։ Երրորդ տեղը զբաղեցրել է «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։

̰
Արագ և կայծակնային Շախմատի աշխարհի առաջնությունները չեղարկվել են «Օմիկրոնի» պատճառով

13:51 09.12.2021

Ղազախստանում նախատեսված արագ և կայծակնային Շախմատի աշխարհի առաջնությունները չեն կարող անցկացվել նոր սահմանափակումների պատճառով, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցաշարը պետք է անցկացվեր Նուր-Սուլթանում դեկտեմբերի 25-31-ը։ Ղազախստանում դեկտեմբերի 3-ից ուժի մեջ են մտել սանիտարական նոր սահմանափակումները, որոնց համաձայն՝ բոլոր ժամանողները այն երկրներից, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակվելու դեպքեր, պետք է անցնեն […]

̰
 Այո, չստացվեց, տխուր ենք. Լապորտան՝ «Բարսելոնայի» պարտության մասին

13:35 09.12.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն։  «Այժմ մենք բոլորս նույն նավակի մեջ ենք: Ֆուտբոլիստներն արեցին այն ամենը, ինչ կարող էին, և նույնիսկ ավելին: Այո, չստացվեց, տխուր ենք։ Բայց մենք պետք է առաջ նայենք, աշխատենք և փոխենք ծանր մարզական և ֆինանսական վիճակը։ Իսկ հիմա պետք է հանգստանանք»,- ասել է Լապորտան TV3-ին: […]

̰
Մխիթարյանը չի մասնակցի ԲԿՄԱ (Սոֆիա)-«Ռոմա» խաղին

12:34 09.12.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ Սոֆիայի ԲԿՄԱ-ի դեմ խաղը։ Հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն որոշել է հանգիստ տրամադրել Մխիթարյանին, ինչպես նաև Ռուի Պատրիսիուսին և Քրիս Սմոլինգին։ Այս մասին Մոուրինյուն պատմել է Sky Sport-ին տված հարցազրույցում․ «Գիտենք, թե ինչ դժվարությունների առաջ ենք կանգնում նման մեծ […]

̰
«Բավարիան» դարձյալ ուժեղ էր «Բարսելոնայից». ՉԼ E խումբ

12:23 09.12.2021

Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացել են խմբային փուլի վերջին հանդիպումները։ «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0-3 հաշվով զիջել է «Բավարիային» և չի կարողացել դուրս գալ հաջորդ փուլ: Մյունխենցիներն ավելի վաղ էին ապահովել իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին։ Այս խաղում աչքի են ընկել Թոմաս Մյուլերը, Լերոյ Սանեն և Ջամալ Մուսիալան։ E խմբի մյուս խաղում «Բենֆիկան» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է […]

̰
Մեկնարկել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի SMS քվեարկությունը  «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի համար

12:16 09.12.2021

2021 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի SMS քվեարկության փուլը: «Հանդիսատեսի համակրանք» SMS քվեարկությունն անցկացվում է 2021 թվականի դեկտեմբերի 9–ից մինչև դեկտեմբերի 19–ը (ժամը 23:59-ը) ներառյալ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության www.escs.am պաշտոնական կայքում հրապարակված՝ մրցույթին մասնակցող մարզիկների՝ ազգանունների այբբենական կարգով ներկայացված անվանացանկից անհրաժեշտ է ընտրել նախընտրած մարզիկի հերթական (անհատական) համարը և SMS հաղորդագրություն ուղարկել 5009 կարճ համարին: Մարզիկների անվանացանկը` ըստ մարզաձևերի 01 Ալեքսանյան Արթուր` հունահռոմեական ըմբշամարտ 02 Ամոյան […]

̰
ՄՕԿ-ի փոխնախագահը բացառում է «Պեկին-2022»-ի հետաձգումը կորոնավիրուսի պատճառով

19:26 08.12.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ, «Պեկին-2022»-ի համակարգող հանձնաժողովի նախագահ  Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը բացառել է Ձմեռային օլիմպիական խաղերը կորոնավիրուսի պատճառով հետաձգելու տարբերակը։ Նա  հետևյալն է ասել. «Մեր պատասխանը ոչ է: Մենք սովորել ենք ճկուն լինել և արագ հարմարվել: Մենք ունենք շատ ուժեղ թիմ, ունենք բոլոր ռեսուրսները, որպեսզի համակարգը կարողանա հաղթահարել կորոնավիրուսի հետ կապված մարտահրավերները, և […]

̰
Բասկետբոլի VBET Ա-լիգա․ «Ուրարտուն» և ԲԿՄԱ-ն առաջատարի դիրքում են

17:56 08.12.2021

Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։ «Գյումրին» մրցել է «ԱԻԱ Սթարսի» հետ և 78-91 հաշվով պարտություն կրել։ Դեկտեմբերի 4-ին ԲԿՄԱ-ն ուժերն է չափել «Արցախ» ակումբի հետ և 117-62 հաշվով հաղթանակ տարել։ Դեկտեմբերի 5-ին «Արցախը» ևս մեկ խաղ է անցկացրել՝ մրցելով «Էրեբունի» թիմի հետ […]

̰
Կայացավ ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը

16:57 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-17 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-17 հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Նորվեգիայի և Բելառուսի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի ամռանն/աշնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։

̰
Հայտնի դարձան Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵՎՐՈ 2021/2022-ի էլիտ ռաունդում

16:24 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի 2021/2022 առաջնության էլիտ ռաունդի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է 3-րդ խմբում, որտեղ կմրցի Պորտուգալիայի, Անգլիայի և Իռլանդիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի գարնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։

̰
«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի շրջանակում անցկացվող «Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկության կարգը

16:10 08.12.2021

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2021 թ. մրցույթի շրջանակում անցկացվող «Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկության կարգը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի (24.11.2021 թվականի N 1997-Ա) համաձայն՝ Հայաստանի Հանրապետության «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում ներառված է նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը: «Հանդիսատեսի համակրանք» մրցույթի SMS քվեարկությունն անցկացվելու է 2021 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի […]

̰
Կայացել է ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը

13:51 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին կայացավ ՈՒԵՖԱ Մ-19 տարեկանների Եվրոպայի առաջնության 2022/2023 որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Սլովակիայի և Բելառուսի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան 2022 թվականի ամռանն/աշնանը։ Հանդիպումների անցկացման վայրը կորոշվի հետագայում։

̰
Կարեն Նալբանդյանը՝ «Զենիթ»-«Չելսի» հանդիպման մրցավարների տեսուչ

13:36 08.12.2021

Դեկտեմբերի 8-ին ՍանկտՊետերբուրգում կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ մրցափուլի «Զենիթ» (Ռուսաստան)-«Չելսի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։

̰
Պաշտոնապես. Տիգրան Բարսեղյանը՝ «Սլովանի» ֆուտբոլիստ

21:30 07.12.2021

Պայմանագիրը նախատեսված է 3 տարով՝ 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն և հաջողություն մաղթում Տիգրանին նոր ակումբում։

̰
«Ցանկանում եմ հնարավորինս շատ մրցանակներ նվաճել իմ նոր թիմի կազմում». Տիգրան Բարսեղյան

21:06 07.12.2021

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Սլովան» ակումբի հետ: Պայմանագիրը նախատեսված է 3 տարով՝ 2022 թ. հունվարի 1-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը: Պայմանագիրը ստորագրելուց հետո Տիգրան Բարսեղյանն առաջին մեկնաբանություններն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին. «Շատ երջանիկ եմ, որ դառնալու եմ այս ակումբի ֆուտբոլիստ: Ես ուզում էի տեղափոխվել «Սլովան», […]

̰
«Խնդիր է դրվելու՝ դուրս գալ հաջորդ փուլ». Ռուբեն Նազարեթյան

20:21 07.12.2021

Դեկտեմբերի 7-ին կայացավ ՖԻՖԱ ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության Եվրոպական գոտու նախնական փուլի վիճակահանությունը։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C խմբում, որտեղ կմրցի Կոսովոյի, Բուլղարիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը վիճակահանությունից անմիջապես հետո ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է վիճակահանության արդյունքները․ «Մեր օրերում անցողիկ խմբեր և թիմեր չկան։ […]

̰
ՄՕԿ-ը պահպանում է քաղաքական չեզոքություն՝ ի պատասխան ԱՄՆ դիվանագիտական բոյկոտի

18:54 07.12.2021

Սպիտակ տունը երեկ հայտարարել է , որ պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Պեկին՝ 2022թ. ձմեռային խաղեր։ Դիվանագիտական բոյկոտը, ինչպես այն անվանել են Վաշինգտոնում, չի վերաբերում ամերիկացի մարզիկների մասնակցությանը։ ՉԺՀ դեսպանությունն իր հերթին ասել է, որ հասկանալի չէ նման հայտարարությունը, քանի որ ԱՄՆ-ի  քաղաքական ներկայացուցիչներ չեն հրավիրվել խաղեր: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախն այս առթիվ […]

̰
Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնի շրջանակներում հոկեյի տղաների մրցաշարը չի հետաձգվի

18:41 07.12.2021

Ձմեռային երիտասարդական օլիմպիական փառատոնը (EYOF) պետք է կայանար այս տարվա փետրվարին, սակայն  պանդեմիայի պատճառով հետաձգվել է և այն կանցկացվի գալիք տարվա մարտի 20-25-ը՝ Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում: Սակայն որոշվել է այդ ստուգատեսի ծրագրում ընդգրկված հոկեյի տղաների  մրցաշարն անցկացնել այս՝ ընթացիկ  դեկտեմբերի 13-17-ը։ Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Առաջիկա EYOF-ում հոկեյի մրցաշարի կարգավիճակն ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիներին։ […]

̰
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղեր. հայտնի են բասկետբոլի և վոլեյբոլի մրցումների հաղթողները

17:35 07.12.2021

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում նոյեմբերի 6-ին ավարտվել են Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով բասկետբոլի և վոլեյբոլի տղաների ու աղջիկների մրցումները: Բասկետբոլի մրցումների աղջիկների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը: Երկրորդ տեղը գրավել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը. լավագույն եռյակը եզրափակել է […]

̰
Ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը «Փյունիկից» են

15:48 07.12.2021

Հայտնի են Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի նոյեմբերի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։ Փորձագետների և երկրպագուների քվեարկությամբ նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Փյունիկի» հարձակվող Խոսե Կարաբալյոն, որն անցկացրած 4 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել նոյեմբերի բոլոր խաղերում։ Կարաբալյոն առաջ է անցնել «Արարատ-Արմենիայի» ռմբարկու Մաիլսոն Լիմայից և իր խաղընկեր Հովհաննես Հարությունյանից: […]

̰
Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին

14:09 07.12.2021

ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ արդեն չորրորդ անգամ անցկացրել է սեղմում հենարանից վարժության Հայաստանի առաջնությունը։ Առաջնությանը հաշմանդամություն ունեցող 66 մարզիկ է մասնակցել՝ 12 աղջիկ և 54 տղա Արցախից և Հայաստանի տարբեր քաղաքներից՝ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից, Տաշիրից և այլն։ Նրանք պայքարել են 10 քաշային կարգերում։ ՀՀ հաշմանդամային սպորտի […]

̰
Վաշինգտոնի որոշումը չի ազդի Օլիմպիական խաղերի հաջող անցկացման վրա․ Չինաստանի դեսպանատուն

09:47 07.12.2021

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը Պեկինի Օլիմպիական խաղերին ուղղված դիվանագիտական բոյկոտի մասին Վաշինգտոնի հայտարարությունն անվանել է «հավակնոտ, ցուցադրական քայլ» և «քաղաքական մանիպուլյացիա»։ Ինչպես ТАСС-ի հետ զրույցում հայտնել է դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Լյու Պենյույը, ամերիկացի պաշտոնատար անձանց ներկայությունը կամ բացակայությունը ոչ ոքի չի հուզում և չի ազդի Խաղերի հաջող անցկացման վրա։ Նրա խոսքով՝ ամերիկացի քաղաքական գործիչներին որևէ հրավեր […]

̰
ԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին․ ՄՕԿ-ի արձագանքը չի ուշացել

08:26 07.12.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) մեկնաբանել է 2022 թվականին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին դիվանագիտական ​​բոյկոտ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է Match TV-ն։ Կազմակերպությունն ընդգծել է, որ պաշտոնյաների և դիվանագետների ներկայությունն Օլիմպիադային յուրաքանչյուր կառավարության զուտ քաղաքական որոշումն է, և ՄՕԿ-ը, լինելով քաղաքականապես չեզոք, ճանաչում է այդ իրավունքը։ Կոմիտեն հաստատել է, որ ամերիկացի մարզիկների մասնակցությունն Օլիմպիական խաղերին մնում […]

̰
Որքան գումարի դիմաց է «Ռեալը» պատրաստվում վաճառել Ազարի տրանսֆերը

19:37 06.12.2021

Առաջիկա տրասֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» մեծ հավանականությամբ վաճառքի կհանի ակումբի կիսապաշտպան Էդեն Ազարի տրանսֆերը։ Armsport․am -ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է AS-ը։ «Արքայական ակումբի» ղեկավարությունը նշել է այն գումարը, որով բելգիացու տրանսֆերը կհանվի վաճառքի։ Այսպիսով, այն ակումբները, որոնք կցանկանան պայմանագիր կնքել Ազարի հետ, ստիպված կլինեն «սերուցքայիններին» վճարել նվազագույնը 25 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի տրանսֆերը ձեռք […]

̰
Կամո Հովհաննիսյանը հնարավոր է՝ կարիերան շարունակի Լա լիգայում

18:58 06.12.2021

«Կայրաթի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, Armsport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Vesti.kz-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի թիմեր։ Հովհաննիսյանի պայմանագիրը ղազախական ակումբի հետ ավարտվում է այս տարի, ըստ աղբյուրի՝ «Կայրաթի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել։ Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, չի շտապում որոշում […]

̰
Հայաստանի ծանրամարտի հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցում է 10 մարզիկներով

18:22 06.12.2021

Դեկտեմբերի 7-17-ը Տաշքենդում կանցկացվի ծանրամարտի աշխարհի հերթական  առաջնությունը: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել այսօր: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը ( երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանն ու Գոռ […]

̰
Հայաստանում անցկացվել է անվասայլակներով բասկետբոլի ու հաշմանդամ անձանց սեղանի թենիսի առաջնությունը

16:16 06.12.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի և Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ անցկացվել է Հայաստանի անվասայլակներով բասկետբոլի ազգային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցել է հայկական 4 թիմ, ևս մեկ թիմ՝ որպես հյուր, մասնակցել է Վրաստանից։ Եռօրյա համառ պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է պաշտպանության նախարարության ԲԿՄԱ թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է«Wheel Foxes» թիմը, […]

̰
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

11:15 06.12.2021

Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանից, հնարավոր է, մասնակցի 11 գրոսմայստեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը կկայանա Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում: Հայաստանը կներկայացնեն Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, իսկ կանանց պայքարում` Էլինա Դանիելյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը: Աշխարհի […]

̰
Վարազդատ Հարոյանը «Կադիսի» կազմում զգուշացվեց դեղին քարտով

22:05 05.12.2021

Իսպանական Պրիմերայի 16-րդ տուրում «Կադիսը» հյուրընկալվելիս մրցել է «Էլչեի» հետ և 1-3 հաշվով պարտություն է կրել: Հանդիպման հաշիվը խաղի 13-րդ րոպեին բացել է Ֆիդելը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Քիչ ուշ ևս մեկ 11-մետրանոց նշանակվել է արդեն «Էլչեի» դարպասին, սակայն «Կադիսի» կիսապաշտպան Ալեքս Ֆերնանդեսը չի կարողացել անվրեպ իրացնել այն: «Էլչեի» առավելությունը կրկնապատկել է Տետե Մորենտեն՝ 75-րդ րոպեին […]

̰
Բարսելոնան և Դեմբելեն չեն կարողանում համաձայնության գալ աշխատավարձի շուրջ

20:57 05.12.2021

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ թիմից: Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել ֆինանսական տարաձայնությունների շուրջ: Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է football-espana-ն: «Բարսելոնան» ցանկանում է թիմում պահել ֆուտբոլիստին, բայց անձամբ ֆուտբոլիստի պահանջներն աշխատավարձի վերաբերյալ շատ բարձր են:  «Բարսելոնան» ցանկանում է վճարումները սահմանել բոնուսների […]

̰
BACK_TO_TOP