TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+14.09 oC

ՍՊՈՐՏ

Լևանդովսկին գերազանցել է Կլաուս Ֆիշերի ռեկորդը

18:55 05.12.2021

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ արտագնա խաղում: Այժմ 33-ամյա լեհը ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնությունում արտագնա խաղերում 118 գոլ ունի։ Այս ցուցանիշով Լևանդովսկին շրջանցել է «Շալկեի» և «Քյոլնի» նախկին ֆուտբոլիստ Կլաուս Ֆիշերին (117 գոլ) և սահմանել նոր ռեկորդ։ Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին մյունխենյան ակումբի կազմում մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 27 գոլի […]

̰
Հայաստանի Մ-18 տարեկանների հավաքականը պարտվել է Բելառուսին

16:10 05.12.2021

Դեկտեմբերի 5-ին` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն -ֆուտբոլի ակադեմիայում, կայացել է Հայաստանի և Բելառուսի Մ-18 հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը: Մեր ընտրանին պարտվել է  1։2 հաշվով։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել էր երկու օր առաջ։ Այն  ավարտվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։  

̰
Ես խփել եմ 750 գոլ, դու՝ ընդամենը 150․ Ռոնալդուն Կասանոյից հարգանք է պահանջել

13:25 05.12.2021

Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն հետաքրքիր դրվագներ է հիշել իր և Կրիշտիանու Ռոնալդուի խոսակցությունից։ «Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Ռոնալդուն խաղում էր «Յուվենտուսի» կազմում։ Այն ժամանակ ես նշել էի, որ Կրիշտիանուն բավականին թույլ է բրազիլացի Ռոնալդոյից։ Հետո ինձ հետ կապի դուրս եկավ Ռոնալդուն և գրեց, որ իր 750 գոլի դիմաց ես ընդամենը […]

̰
Հայ պաշտպանը հանդես կգա հոլանդական Eredivisie-ում

12:37 05.12.2021

19-ամյա եզրային պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը, որը ելույթ էր ունենում հունական ՊԱՕԿ-ի երկրորդ թիմում, երկշաբաթյա հաջող փորձաշրջան է անցել Նիդեռլանդների Eredivisie-ն (Բարձրագույն խումբ) ներկայացնող “Գոու Էհիդ Իգլզ” ակումբում և հունվարի մեկից միանալու է նոր ակումբին։ Ավենտիսը ՊԱՕԿ-ի մինչև 19 տարեկանների թիմում անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Հավաքականների մակարդակով 4 […]

̰
«Երևան Բասկետ»-ն առավելության է հասել «Գյումրի»-ի նկատմամբ

19:40 04.12.2021

VBET Հայաստանի կանանց առաջնության 2021-22 թթ. մրցաշրջանի երկրորդ խաղում «Երևան Բասկետ»-ը տոնել է իր երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ 116-110 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ: Հայտնում է  Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 60 միավորով: Նա նաև 7 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին․ ժամը […]

̰
Հայկական արմատներով ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ՝ Գերմանիայի առաջնության Մ19 տարեկանների մրցաշարում

19:11 04.12.2021

Գերմանիայի առաջնության Մ19 տարեկանների մրցաշարի 12-րդ տուրում «Բավարիան» 7-2 հաշվով ջախջախեց «Մայնցին»։ Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ հայկական արմատներ ունեցող Հրանտ-Լեոն Ռանոսը։ «Բավարիան» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Ի դեպ, Հրանտը պարբերաբար ընգրկվում է «Բավարիա»-յի  հիմնական թիմի մարզումներին։ Մյունխենյան գրանդի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը վերջինիս հետ մեծ հույսեր է կապում։ Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Ռեալի ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել հրաժարվել 3 խաղացողների ծառայություններից

17:59 04.12.2021

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը վերջնական որոշում է կայացրել ակումբի մի քանի խաղացողների վերաբերյալ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Marca-ն։ «Արքայական ակումբի» ղեկավարները որոշել են հրաժարվել Էդեն Ազարի, Գարեթ Բեյլի և Իսկոյի ծառայություններից։ Ըստ աղբյուրի՝ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատրաստակամություն է հայտնել՝ օգնելու վերը նշված ֆուտբոլիստներին, որպեսզի վերջիններս վերգտնեն իրենց լավագույն խաղային որակները, սակայն նրանցից ոչ […]

̰
Մեզ սպասվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը. Ինձագին՝ «Ռոմա»-«Ինտեր» դիմակայության մասին

23:55 03.12.2021

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» կհյուրընկալվի «Ռոմային»։ Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է առաջիկա դիմակայության մասին։ «Մեզ սպասվում է մրցաշրջանի ամենակարևոր հանդիպումը։ Պետք է շատ ուշադիր լինենք և ցուցադրենք ոչ միայն թիմային խաղ, այլև անհատական վարպետություն։ Հիմա մենք ավելի մոտ ենք առաջին տեղին, բայց չի կարելի թուլանալ։ Ես երբեք չեմ հանդիպել Մոուրինյոյի […]

̰
«Բարսելոնան» պատրաստվում է վաճառել «Կամպ Նոու» անվան իրավունքները

23:43 03.12.2021

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ֆինանսական տեսանկյունից ակումբի կատարած աշխատանքների մասին։ «Կամպ Նոու» անվան իրավունքները վաճառելու 5 առաջարկ ունենք, ցանկանում ենք տարեկան 30-40 մլն եվրո վաստակել։ Նման պայմանագրերը կնքվում են 10-15 տարով։ Ինչ վերաբերում է տիտղոսային հովանավորին, ապա մենք ցանկանում ենք այս հարցին լուծում տալ նախքան տարվա վերջ կամ 2022 թվականի սկիզբ։ Nike-ին ժամանակ է […]

̰
Ընտրության հնարավորության դեպքում ես կնախընտրեի Իսպանիան. Արսեն Զախարյան

23:36 03.12.2021

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը մեկնաբանել է եվրոպական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։ «Եվրոպայից ինձ ոչ ոք դեռ չի դիմել։ Միայն խոսակցություններ են, առաջարկներ չեն եղել։ Ընտրության հնարավորության դեպքում, ես կնախընտրեի Իսպանիան։ Միշտ հավանել եմ նրանց տեխնիկապես հագեցած ֆուտբոլը։ Ինքս էլ չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա, անկեղծ եմ […]

̰
«Ոսկե գնդակը» Մեսսիին տալը չի կարող սխալ լինել. Չավի

23:26 03.12.2021

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լիոնել Մեսսիի՝ 7-րդ «Ոսկե գնդակ» ստանալը։ «Դա ֆուտբոլային արդարությունն է։ Նա պատմության լավագույն խաղացողն է ու արժանի էր 7-րդ «Ոսկե գնդակին»: Գվարդիոլան ասել է. ««Ոսկե գնդակը» Մեսսիին տալը չի կարող սխալ լինել»: Եվ ես համաձայն եմ. Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Իհարկե, կարելի է նաև ասել, որ Լևանդովսկին արժանի […]

̰
Կորոնավիրուսի պատճառով «Բավարիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա առանց հանդիսականների

22:40 03.12.2021

«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղը կանցկացվի առանց հանդիսականների։ Դա պայմանավորված է Գերմանիայում նոր սահմանափակումներով և Բավարիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճով։ Հանդիպումը կկայանա Մյունխենում դեկտեմբերի 8-ին: Հիշեցնենք՝ առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 3-0 հաշվով:

̰
ՈՒԵՖԱ-ի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Հանրապետական մարզադաշտի լուսանկարը

22:22 03.12.2021

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի լուսանկարն ու ընթերցողներին հարցրել՝ արդյոք կարո՞ղ են գուշակել, թե ով է խաղում այնտեղ։

̰
Տոկիո–2020–ի անցկացման համար Ճապոնիան նախատեսվածից քիչ է ծախսել

22:10 03.12.2021

Ճապոնիան նախատեսվածից քիչ է ծախսել Տոկիո-2020 օլիմպիական խաղերում: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը: Նախատեսված 1,644 տրլն իենի (14,55 մլրդ դոլար) փոխարեն փաստացի ծախսվել է 1,5 տրլն իեն (13,27 մլրդ դոլար)։ Դա հիմնականում պայմանավորված է խաղերի մրցումային ծրագրից դուրս, կորոնավիրուսի պատճառով այլ միջոցառումներ չանցկացնելու հանգամանքով: Հիշեցնենք՝ Տոկիոյի օլիմպիական խաղերը անցկացվել են արտակարգ ռեժիմով: Այնուամենայնիվ, մարզաձևերի […]

̰
NBA-ի պատմության մեջ ամենախոշոր հաղթանակն է գրանցվել

20:35 03.12.2021

NBA-ի կանոնավոր առաջնությունում «Մեմֆիս Գրիզլիսը» հաղթել է «Օկլահոմա Սիթիին» անսովոր 152:79 հաշվով: Հանդիպման ընթացքում «Մեմֆիսի» առավելությունը հասել է «+78»-ի, իսկ  վերջնական արդյունքը NBA-ի պատմության մեջ ամենախոշոր հաղթանակն է։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1991 թվականի դեկտեմբերին, երբ «Քլիվլենդ Կավալերսը» 148:80 (+68) հաշվով հաղթել էր «Մայամի Հիթին»։

̰
Ովքե՞ր են Ռոնալդուի ընտանիքի անվտանգությունը պաշտպանող երկվորյակ եղբայրները

19:46 03.12.2021

Ռոնալդուի և նրա ընտանիքի անվտանգությունը Անգլիայում հսկում են երկվորյակ եղբայրներ: Պարզվում է, որ նրանք ծառայել են Աֆղանստանում, էլիտար զորքերում: Բրիտանիայում հայտնի ֆուտբոլիստները հաճախ են ենթարկվում հարձակումների տարբեր հանցագործների կողմից: Նման դեպքեր տեղի են ունեցել Լուկակուի, Ստերլինգի, Ջերարդի, Ռունիի, Գաբրիելի հետ։ Ռոնալդուն լրջորեն է մոտեցել այս հարցին և վարձել է երկու թիկնապահի՝ Սերխիո և Խորխե Ռամալյերոներին: […]

̰
Ես միշտ տառապող երեխա եմ եղել. Իբրահիմովիչը՝ մանկության տարիների դժվարությունների մասին

19:26 03.12.2021

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը պատմել է մանկության տարիների իր դժվարությունների մասին, գրում է Corriere della Sera-ն: «Ես միշտ տառապող երեխա եմ եղել։ Երբ նոր էի ծնվել, բուժքույրն ինձ գցել է 1 մետր բարձրությունից: Դպրոցում էլ ես տարբեր էի մյուսներից: Բոլորը շիկահեր էին՝ բաց աչքերով և բարակ քթով, իսկ ես՝ մուգ և մեծ քթով։ Ես չէի […]

̰
Ռոնալդուն գերազանցել է 800 գոլի շեմը

19:12 03.12.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Արսենալի» դեմ խաղում խփած գոլերը թվով 800-րդը և 801-րդն էին իր կարիերայում: Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում խփել է 45 գոլ, իսկ ընդհանուր առմամբ` Պրեմիեր լիգայում 90 գոլ է խփել: Նա մրցակիցների դարպասն ուղարկել է 450 գնդակ՝ խաղալով «Ռեալում», 130՝ «Մանչեսթեր Յունայթեդում», 101՝ «Յուվենտուսում», 5՝ «Սպորտինգում» և 115՝ ազգային հավաքականի […]

̰
«Աթլետիկո Մինեյրոն»` Բրազիլիայի չեմպիոն

18:44 03.12.2021

Բրազիլիայի առաջնության 32-րդ տուրում «Աթլետիկո Մինեյրոն» 3-2 հաշվով հաղթեց «Բայային»: Այս հաղթանակից հետո «Աթլետիկո Մինեյրոն» անհասանելի դարձավ իր ամենամոտ հետապնդողների համար: Սա «Աթլետիկո Մինեյրոյի» պատմության մեջ երկրորդ չեմպիոնությունն է։ Առաջնության ավարտից 2 տուր առաջ «Աթլետիկո Մինեյրոն» ունի 81 միավոր, իսկ մոտակա մրցակիցը՝ «Ֆլամենգոն»՝ 70 (մեկ խաղ պակաս է անցկացրել)։

̰
Լուկաս Սելարայանը նոր՝ 3 տարվա պայմանագիր է կնքել «Կոլամբուս Կրյուի» հետ

18:20 03.12.2021

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կշարունակի հանդես գալ «Կոլամբուս Կրյու» ակումբում։ 29-ամյա ֆուտբոլիստը նոր՝ 3 տարվա պայմանագիր է կնքել ամերիկյան ակումբի հետ։ Այս մասին հայտնում է «Կոլամբուս Կրյուի» պաշտոնական կայքը։ «Անցած 2 մրցաշրջանի ընթացքում Լուկասն ապացուցել է, որ MLS-ում խաղերի ելքի վրա ազդող թոփ խաղացողներից մեկն է, ու մենք շատ ուրախ ենք, որ նոր […]

̰
«Յուվենտուսի» գործով կհարցաքննվի նաև Ռոնալդուն

17:58 03.12.2021

Թուրինի դատախազությունը հարցաքննելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որը նախկինում հանդես է եկել «Յուվենտուսում»։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը՝ իտալական ակումբի հետ պորտուգալացու համագործակցության ֆինանսական կողմը, կեղծ ֆինանսական հաշվետվությունների գործի հետաքննության կարևոր մասն է: Հեռախոսազրույցներում «Յուվենտուսի» ղեկավարները նշել են «փաստաթուղթ, որը տեսականորեն չպետք է գոյություն ունենա»։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն […]

̰
Հայաստանի հավաքականի դարպասապահը վիրահատվել է

17:40 03.12.2021

ՀՀ ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Մադրիդում ենթարկվել է ծնկի վիրահատության: Վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

̰
Հայաստանի ու Բելառուսի Մ18 հավաքականները ոչ-ոքի խաղացին

17:08 03.12.2021

Այսօր ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Բելառուսի Մ-18 հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը։ Գրանցվեց ոչ-ոքի՝ 2:2։ Հայաստանի հավաքականի կազմում աչքի ընկան Միսակ Հակոբյանն ու Կարեն Դավթյանը: Հայաստանի Մ-18 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով. 1. Հայկ Խաչատրյան, 2. Արա Ջոլաքյան, 3. Գևորգ Գրիգորյան, 4. Էրիկ Ամիրխանյան, 5. Սերգեյ Մուրադյան, 6. էդգար Փիլոյան, 7. Վարդան Թովմասյան, 8. […]

̰
«Լացիոն» ավելացված ժամանակի 9-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը

12:58 03.12.2021

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Լացիոն» Հռոմում չկարողացավ հաղթել «Ուդինեզեին»: Խաղը շատ դրամատիկ զարգացում ունեցավ: Բավական է նշել, որ 4-3 հաշվի ժամանակ հյուրերը վերջին պատասխան գնդակը խփեցին ավելացված ժամանակի 9-րդ րոպեին: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Բետուն, աչքի ընկավ նաև Նաուել Մոլինան, իսկ ավելացված 9-րդ րոպեին չորրորդ գոլը խփեց Տոլգայ Արսլանը։ Սարիի գլխավորած թիմից գոլի հեղինակ […]

̰
Մենք պետք է դեռ թիմ հորինենք շաբաթ օրվա հանդիպման համար. Մոուրինյոն՝ կադրային խնդիրների մասին

12:49 03.12.2021

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Բոլոնիայինց» 0։1 հաշվով պարտություն կրելուց հետո մտահոգություն է հայտնել, որ հաջորդ խաղին կադրային խնդիրներ է ունենալու։ Իտալիայի առաջնության հաջորդ տուրում «Ռոման» կհյուրընկալի չեմպիոնին՝ Միլանի «Ինտերին»։ «Մենք պետք է դեռ թիմ հորինենք շաբաթ օրվա հանդիպման համար։ Երջանկություն է, որ շուտ փոխարինեցի Մանչինիին, այլապես եթե նա էլ […]

̰
Թենիսի կանանց մրցաշարերը Չինաստանում և Հոնկոնգում չեղարկվել են՝ չին թենիսիստուհու հետ կապված սեռական բնույթի սկանդալի պատճառով

12:46 03.12.2021

Թենիսի կանանց ասոցիացիան (WTA) չեղարկել է բոլոր միջազգային մրցաշարերը Չինաստանում և Հոնկոնգում՝ չինացի թենիսիստուհի Պեն Շուայի հետ կապված իրավիճակի պատճառով։ Անցած ամիս Պեն Շուայը Չինաստանի նախկին փոխվարչապետ Չժան Գաոլիին մեղադրել էր իր նկատմամբ սեռական բռնության մեջ և դրանից հետո կապի դուրս չէր գալիս։ Չինական լրատվամիջոցները պնդում են, որ թենիսիստուհու հետ ամեն ինչ կարգին է, սակայն […]

̰
«Մանչեսթեր Յունայթեդի» կամային հաղթանակն ու Ռոնալդուի դուբլը

11:09 03.12.2021

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» կամային հաղթանակ տարավ Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ: Առաջինը հաջողության հասավ Միկել Արտետայի գլխավորած թիմը։ 13-րդ րոպեին հաշիվը բացեց Էմիլ Սմիթ-Ռոուն։ 44-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց դաշտի տերերի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը։ 52-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդին» առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ 54-րդ րոպեին «Արսենալը» Մարտին Էդեգորի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը, սակայն […]

̰
Հայտնի դարձան Դևիսի գավաթի կիսաեզրափակչի զույգերը

10:56 03.12.2021

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկությունում հայտնի են կիսաեզրափակչի զույգերը։ Վերջին՝ 4-րդ ուղեգիրը նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որը 2։0 հաշվով պարտության մատնեց Շվեդիայի թիմին։ Դանիիլ Մեդվեդևն ու Անդրեյ Ռուբլյովը հաղթանակներ տարան մենախաղում, և զուգախաղի հանդիպման կարիք չեղավ։ Ռուսաստանի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Գերմանիան, որը 2։1 հաշվով առավելության էր հասել Մեծ Բրիտանիայի թիմի նկատմամբ։ Եզրափակչի մյուս ուղեգրի համար կպայքարեն Սերբիայի […]

̰
Քրիստիան Էրիկսենը վերսկսել է մարզումներն իր նախկին թիմի կազմում

22:15 02.12.2021

«Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը վերսկսել է մարզումները իր նախկին ակումբի՝ դանիական «Օդենսեի» կազմում։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։ 29-ամյա դանիացի ֆուտբոլիստը վերջերս սկսել է անհատական մարզումները։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է վերսկսել կարիերան սրտի հետ կապված խնդիրները կարգավորելուց հետո։ Նրա ելույթներն Իտալիայի առաջնությունում, ամենայն հավանականությամբ, ավարտվեցին՝ նրա  առողջական խնդիրների պատճառով։ Հիշեցնենք՝ […]

̰
Գեղամ Կադիմյանը հեռացել է «Կայսարից»

20:20 02.12.2021

Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը հեռացել է ղազախական «Կայսարից»։ Այս մասին գրել է լրագրող Այդին Կոժախմետը։ Ամենայն հավանականությամբ, Կադիմյանը կարիերան կշարունակի իր նախկին ակումբներից մեկում` բելառուսական «Նեմանում»։ 29-ամյա կիսապաշտպան Գեղամ Կադիմյանն այս տարի էր համալրել ղազախական թիմի կազմն ու այս ընթացքում ՂՊԼ-ի 22 հանդիպման է մասնակցել։

̰
BACK_TO_TOP