15:53 27.03.2025
«Յուվենտուսի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է կարիերան շարունակել MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիում», գրում է Fichajes-ը։
Կողմերը բանակցել են և մոտ են վերջնական համաձայնության հասնելուն։ 32-ամյա ֆուտբոլիստի համար վճռորոշ է եղել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ խաղալու ցանկությունը։
Դրանից բացի, երբ Պոգբան դոպինգային սկանդալի պատճառով որակազրկված էր, «Ինտեր Մայամին» նրան թույլ էր տվել մարզվել ակումբի բազայում` մարզավիճակը պահելու համար։
Ֆրանսիացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ֆիորենտինան», ֆրանսիական «Մարսելն» ու Իսպանիայի Լա լիգայի մի շարք ակումբներ։
2023թ. սեպտեմբերին Պոգբայի դոպինգ թեստը երկու անգամ դրական արդյունքի էր եղել, իսկ 2024թ. փետրվարին նա որակազրկվել էր 4 տարով, սակայն հետագայում պատիժը կրճատվել էր մինչև 1,5 տարի: Նրա որակազրկման ժամկետը սպառվել է մարտի 11-ին և ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ է ստացել։ Պոգբայի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որը նրա հետ պայմանագիրը խզել է 2024-ի հոկտեմբերին:
20:30 05.08.2025
Լիտվան ՆԱՏՕ-ին կոչ է արել երկրում տեղակայել հակաօդային պաշտպանության միջոցներԼիտվան դիմել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությանը իր տարածքում անօդաչու թռչող սարքերի դեմ համակարգեր (ԱԹՍ) տեղակայելու խնդրանքով, լրագրողներին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Դովիլե Շակալիենեն։ «Մենք խնդրում ենք անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լրացուցիչ հնարավորություններ, նույնիսկ եթե դրանք փորձարարական համակարգեր են։ Մենք պատրաստ ենք փորձարկել դրանք փոփոխվող հանգամանքներում»,-ասել է նա։ Այս խնդրանքով, ինչպես նշել է Շակալենեն, […] ...
20:20 05.08.2025
Կամավորական փրկարարական շարժման զարգացման գործընթացը շարունակվում էԿամավորական փրկարարական շարժմանն աջակցության նպատակով Ավստրիական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսավորմամբ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում» (VOLFIRE) ծրագրի շրջանակներում օգոստոսի 5-ին Արագածոտնի մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրում բացվեց հերթական կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ […] ...
20:13 05.08.2025
«Նոայի» մրցակիցը ԵԼ-ում «Լինկոլնի» արգելքը հաղթահարելու դեպքումՀայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում Ջիբրալթարը ներկայացնող «Լինկոլն Ռեդ Իմպսի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ «Լինկոլն Ռեդ Իմպս» – «Նոա» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Ջիբրալթարում, իսկ պատասխան խաղը` օգոստոսի 14-ին Հայաստանում։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին հանդիպումները կկայանան օգոսոստի 21-ին, իսկ պատասխան մրցավեճերը` […] ...
20:04 05.08.2025
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը: Համաժողովը, որի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն է, կանցկացվի օգոստոսի 5-7-ը։ Միջոցառմանը մասնակցում են 18-35 տարեկան 600 սփյուռքահայ երիտասարդներ ավելի քան 50 երկրից։ Համաժողովի ընթացքում նրանց են միանալու 200 մասնակիցներ Հայաստանից։ Վարչապետն իր ելույթում ողջունել […] ...
19:52 05.08.2025
Քննարկվել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեին: Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Ֆաբրիցիո Ձարկոնեին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու պաշտոնում: Զրուցակիցները քննարկել են ՀԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Մհեր Գրիգորյանն այդ համատեքստում շեշտել է ՀԲ հետ համագործակցության կարևորությունը […] ...