12:35 11.11.2021
Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակներում այսօր Երևանում կյուրընկալի Հս․ Մակեդոնիայի ընտրանուն։ Այսօրվա խաղում Հայաստանի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա կարմիր, իսկ Հյուսիսային Մակեդոնիան` սպիտակ մարզաշապիկով: Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
12:27 11.11.2021
ՊՍԺ-ի և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը դուրս է մնացել ընտրանու հայտացուցակից: Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկը հայտնել է, որ 28-ամյա ֆուտբոլիստը մկանի վնասվածք ունի, այդ պատճառով դուրս է մնացել հայտացուցակից և վերադարձել է Փարիզ: Գերմանիայի ընտրանու վերջին երկու մրցակիցները Մունդիալ 2022-ի որակավորման փուլում Լիխտենշտեյնը և Հայաստանն են:
11:56 11.11.2021
ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին ու Սերխիո Ռամոսն աչքի չեն ընկնում ջերմ հարաբերություններով։ Marca-ն, հղում անելով L’Equipe-ին, գրում է, որ նրանք դեռ չեն հասցրել ընկերներ դառնալ։ Դրան խանգարում է Էլ Կլասիկոյում երկար տարիների դիմակայությունը։ Նշվում է, որ Ռամոսը շատ արագ ընկերացել է փարիզյան ակումբի շատ ֆուտբոլիստների հետ, սակայն Մեսսիի հետ այդքան ջերմ հարաբերությունների հասնել չի հաջողվել։ […]
11:38 11.11.2021
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է նոյեմբերի 10-ին կայացած Շոտլանդիա Մ19-Հայաստան Մ19 խաղի տեսանյութը: Հիշեցնենք, որ Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին մրցափուլի այս հանդիպումն ավարտվել է հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3-2: Ընդ որում, առաջին կեսից հետո մեր տղաները պարտվելիս են եղել 0-2 հաշվով: Մեր հավաքականից աչքի են ընկել Սպարտակ Հայրապետյանը, Համլետ Մինասյանը և Արթուր […]
10:43 11.11.2021
«Բարսելոնան» ներկայացրել է նոր գլխավոր մարզիչ Չավիի մարզչական շտաբը, ով արդեն աշխատանքի է անցել կատալոնական ակումբում։ Չավիի օգնականներն են նրա ավագ եղբայրը՝ Օսկար Էրնանդեսը և Սերխիո Ալեգրին։ Ֆիզիկական պատրաստության համար պատասխանատուն Իվան Տորեսն է։ Դարպասապահների հետ կաշխատի Խոսե Ռամոն դե լա Ֆուենտեն: Գլխավոր մարզչի փոփոխությունից հետո նա նախորդ մարզչական շտաբից մնացած միակ մարզիչն է: Վերլուծական […]
21:36 10.11.2021
Նոյեմբերի 10-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:29 10.11.2021
Հայաստանի Մ-18տ. հավաքականը ս/թ նոյեմբերի 14-17-ը ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի մարզումներ: Այս կապակցությամբ «Փյունիկից» Հայաստանի Մ-18տ․ հավաքական են հրավիրվել Լևոն Պետրոսյանը, Արմեն Ադամյանը և Էրիկ Պապիկյանը։ Տեղեկացնում է ֆուտբոլային ակումբը։ «Փյունիկ» ՖԱ-ն հաջող հավաք է մաղթել Հայաստանի Մ-18տ․ հավաքականին։
19:14 10.11.2021
Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում: Հայտնում են ՀՖՖ-ից։ Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Սան Մարինո – Իսրայել հանդիպումը: ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Ռուսաստան – Կիպրոս հանդիպման մրցավարների տեսուչ: ՀՖՖ […]
16:10 10.11.2021
Նոյեմբերի 12-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021թ. առաջնությունը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից, մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում: Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով. Կանայք Մելինե Մամիկոնյան-50կգ Վարսիկ Գրիգորյան-54 կգ Տղամարդիկ […]
16:00 10.11.2021
Նոյեմբերի 11-ին խորվաթական Լուցկո քաղաքում կայացավ Եվրոպայի Մ-19 տարեկանների առաջնության որակավորման 11-րդ խմբի առաջին մրցափուլի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։ Մեր ընտրանին, առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով, երկրորդ խաղակեսում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և հաղթել մրցակցին 3:2 հաշվով։ Հայաստան – Շոտլանդիա՝ 3:2 (0:2) Լուցկո, Լուցկո մարզադաշտ Մրցավար՝ Միլովան Միլաչիչ (Չեռնոգորիա) Գոլերը՝ Ադամ Բրուքս (12, 11մ), Լայամ Սմիթ […]
14:38 10.11.2021
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում մեկնարկել է ֆուտզալի մրցաշարը: Մրցաշարին հայտավորվել են 14 բուհերի թիմեր: Խաղերն անցկացվում են 4 փնջերով. 1-ին և 2-րդ փնջերի խաղերը տեղի են ունենում Երևանի պետական համալսարանի մարզադահլիճում, իսկ 3-րդ և 4-րդ փնջերի խաղերը՝ «Դինամո» մարզապալատում: Ավարտին են մոտենում անցումային խաղերը: Յուրաքանչյուր փնջում 1-ին և 2-րդ տեղեր գրաված թիմերը կանցնեն […]
14:10 10.11.2021
Նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 9-րդ մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։ Հանդիպումը սպասարկող մրցավարների անձնակազմն Իսպանիայից է։ Գլխավոր մրցավարն է Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը: Նրան կօգնեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Ալոնսո Ֆերնանդեսը։ Չորրորդ պաշտոնյան է Խուան Մունուերա Մարտինեսը։ VAR-ի մրցավարն է Պաոլո Վալերին (Իտալիա), իսկ նրա […]
13:16 10.11.2021
Հայաստանի Մ-21 հավաքականը պատրաստվում է Ֆրանսիայի հասակակիցների հետ արտագնա հանդիպմանը։ Ֆրանսիա մեկնելուց առաջ ՀՖՖ TV-ն ծավալուն զրույց է ունեցել թիմի գլխավոր մարզիչ, ՀՖՖ տեխնիկական տնօրեն Ռաֆայել Նազարյանի հետ ? ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման H խմբում անցկացրած հանդիպումների և առաջիկա նպատակների, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի ելույթների, Ազգային հավաքական ֆուտբոլիստներ մատակարարելու կարևորության և այլ կարևոր թեմաների […]
23:34 09.11.2021
«Սևան» Ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ ««Սևան» Ֆուտբոլային ակումբը առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի ուժեղագույնների խմբում, բայց դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այնուհետև մրցաշրջանի ընթացքում, ակումբը անընդհատ խոչընդոտների է հանդիպում ՀՖՖ ղեկավարության կողմից։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Սևան» ՖԱ ղեկավարությունը 2021-2022 մրցաշրջանից առաջ կառուցողական մոտեցում է ցուցաբերել ՀՖՖ-ի հետ հարաբերություններ ձևավորելու հարցում՝ պատրաստ […]
23:17 09.11.2021
Ազգային հավաքականն իր երկրորդ մարզումն անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպմանն ընդառաջ: ՀՖՖ-ն ֆոտոշարք է ներկայացրել։
19:46 09.11.2021
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է ակումբից հեռանալու մասին։ Armsport. am-ի փոխանցմամբ՝ Daily Express-ը հայտնում է, որ եթե անգլիական ակումբն այս մրցաշրջանի ավարտին դուրս չգա Չեմպիոնների լիգա, պորտուգալացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, նոր թիմ կփնտրի: 36-ամյա Ռոնալդուն չի ցանկանում իր կարիերայի վերջին տարիներն անցկացնել Եվրոպայի լիգայում։ 11 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 17 միավորով 6-րդն է […]
19:24 09.11.2021
ՄՕԿ-ի «Պեկին-2022» համակարգող հանձնաժողովի անդամները նշել են, որ այս պահին օլիմպիական արտոնագրերի գրեթե 76 տոկոսն արդեն բաշխված է, իսկ խաղերի մասնակիցների ընտրության գործընթացը կավարտվի հունվարի կեսերին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Մարզիկներն ու միջազգային մարզական ֆեդերացիաների աշխատակիցները բարձր են գնահատել Պեկինում անցկացվող թեստային մրցումների ընթացքը, ենթակառուցվածքների վիճակը և կազմակերպական մակարդակը: Սա նշանակում է, որ Չինաստանը պատրաստ է […]
18:53 09.11.2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանի ընտրանին ավարտել է ուսումնամարզական հավաքը Ուկրաինայում և վերադարձել է հայրենիք: Ծանրորդները որոշ ժամանակ անց նորից կսկսեն մարզումներն արդեն Երևանում և Աբովյանում` նախապատրաստվելով դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը: Կարեն Ավագյանը վնասվածք ստացել է Ուկրաինայի հավաքի […]
18:21 09.11.2021
«Սպարտակի» մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Զելենովը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել մոսկովյան ակումբ։ «Սա ճիշտ չէ, ակումբը հետաքրքրված չէ այս խաղացողով»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանին տված հարցազրույցում ասել է Զելենովը։ Ավելի վաղ La Gazzeta dello Sport-ը գրել էր, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր […]
17:40 09.11.2021
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է ներկայիս ղեկավար Մորինարի Վատանաբեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական վեհաժողովը տեղի է ունեցել Անթալիայում: Ընտրելու ձայն ունեցող 130 պատվիրակներից մեկը մարզաձևի հայկական ֆեդերացիայի ներկայացուցիչ Դավիթ Գրիգորյանն էր: Նախագահի թեկնածուներն էին գործող ղեկավար, ճապոնացի Մորինարի Վատանաբեն և ադրբեջանցի Ֆարիդ Գաիբովը: Հայաստանի պատվիրակը ձայնը […]
16:36 09.11.2021
Հայաստանի Մ-21 հավաքականը նոյեմբերի 9-ին ժամանել է Ֆրանսիա, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՈւԵՖԱ Մ-21 ԵՎՐՈ որակավորման H խմբի Ֆրանսիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպմանը, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Մեր թիմը ժամանել է Լիոնի օդանավակայան, որտեղից ավտոբուսով կմեկնի մրցավայր՝ Գրենոբլ։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը Գրենոբլ է մեկնել հետևյալ կազմով․ Դարպասապահներ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հարություն Մելքոնյան […]
15:46 09.11.2021
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից», Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է La Gazzeta dello Sport-ը։ Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։ Աղբյուրը նաև ավելացնում […]
20:00 08.11.2021
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 63 կգ քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը նվաճեց իր կարիերայի չորրորդ բրոնզե մեդալը։ Ոսկին ու արծաթն իրենց տեղը զիջեցին, ինչպես մարզիկն է ասում, զուտ այն պատճառով, որ Օլիմպիական խաղերից հետո լիարժեք հանգստանալ ու լավ մարզավիճակը վերականգնել չէր հասցրել։ «Օլիմպիական խաղերից հետո չէի պատկերացնում, որ պետք է մասնակցեմ աշխարհի առաջնությանը, […]
18:23 08.11.2021
Բելգրադում անցկացված բռնցքամարտի աշխարհի առաջնությանը 13 քաշային կարգերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մասնակցում էր 11 մարզիկներով։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը ընդգրկվեց աշխարհի ուժեղագույն 10 երկրների ցանկում։ Միջազգային կարևոր մրցաշարից բռնցքամարտիկներն այսօր առավոտյան են հայրենիք վերադարձել։ Աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանին ու բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովին, ավանդույթի համաձայն, դիմավորել են քաղաքի մուտքի մոտ։ Աշխարհի փոխչեմպիոն, գերծանր՝ 93+ […]
16:34 08.11.2021
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի շրջանակում կայացել են հրաձգության տղաների և աղջիկների մրցումները, որոնց մասնակցել են 14 բուհերի թիմեր և 120 ուսանող-ուսանողուհիներ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Աղջիկների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Նվարդ Գաբրիելյանը Երևանի պետական համալսարանից, երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Անտոնյանը՝ դարձյալ ԵՊՀ-ից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական […]
16:00 08.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Գյումրիում դիմավորել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում բրոնզե և արծաթե մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներ Հովհաննես Բաչկովին և Դավիթ Չալոյանին: Մարզիկին դիմավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, սպորտի ոլորտի պատասխանատուներ, ներկայացուցիչներ և այլք: Ներկաները շնորհավորել են մարզիկներին, միաժամանակ հույս հայտնել, որ […]
15:15 08.11.2021
Նոյեմբերի 8-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, այս պահի դրությամբ հավաքականին միացել է 15 ֆուտբոլիստ. Դարպասապահներ Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս) Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա) Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա» Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա» Ժիրայր Մարգարյան – «Արարատ» […]
13:28 08.11.2021
Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում: Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել: Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի Խալիդովին: 1/8 եզրափակչում Հարությունյանը 6:0 հաշվով […]
22:25 07.11.2021
74 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Հայ ըմբիշը 10-0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ։ Ալիխանյանը ԱԱ-ում հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, 2։4 հաշվով զիջել էր իրանցի ըմբիշին։