TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Նեյմարը հատել է 400 գոլի նշագիծն իր կարիերայում

15:43 07.11.2021

ՊՍԺ-ն շաբաթ օրը Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի խաղում 3-2 հաշվով հաղթեց «Բորդոյին»: Դուբլի հեղինակ է դարձել փարիզցիների հարձակվող Նեյմարը։ Այս գոլերը նրա համար 400-րդ և 401-րդն էին կարիերայում, իսկ ֆրանսիական ակումբում՝ 89-րդ և 90-րդ: Բրազիլացին նաև 136 գոլ է խփել «Սանթոսի», 105՝ «Բարսելոնայի» և 70՝ ազգային հավաքականի կազմում։ Ըստ ESPN Stats & Info-ի՝ Նեյմարը ՊՍԺ-ի […]

̰
Սաուլ Ալվարեսը՝ աշխարհի բացարձակ չեմպիոն

15:02 07.11.2021

Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը՝ Երևանի ժամանակով, ԱՄՆ-ում տեղի ունեցավ Road to Undisputed բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր իրադարձությունը միջին քաշային կարգում WBA, WBO և WBC չեմպիոն Սաուլ Կանելո Ալվարեսի և IBF վարկածով չեմպիոն Քելեբ Փլանթի մենամարտն էր։ Ալվարեսը 11-րդ ռաունդում հաղթել է նոկաուտով։ Ալվարեսի համար այս հաղթանակը 57-րդն էր պրոֆեսիոնալ բռնցքամարտում (մեկ պարտություն)։ Փլանտն ունի […]

̰
Արթուր Բարսեղյանը լողի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ռեկորդ է սահմանել

13:03 07.11.2021

Ռուսաստանի Կազան քաղաքում ավարտին է մոտենում լողի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը 100 մ ազատ ոճում դուրս է եկել կիսաեզրափակիչ (48,09 վրկ): Բարսեղյանն այդ ցուցանիշով սահմանել է նաև Հայաստանի ռեկորդ: Ցավոք, Արթուրը չի կարողացել դուրս գալ եզրափակիչ՝ կիսաեզրափակչում գրանցելով 48,28 վրկ արդյունք: Հաղորդում է armsport.am-ը։

̰
Ժիլինան հաղթել է արտագնա խաղում․ Բիչախչյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

11:23 07.11.2021

Սլովակիայի առաջնության 14-րդ տուրի խաղում «Ժիլինան» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է առաջնության հետնապահ «Պոհրոնյեին»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, նաև դարձել է առաջին գոլի համահեղինակը․ հենց նրա կրունկով փոխանցումից է հանդիպման հաշիվը բացել Յանոշիկը։ Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մեդալակիր․ Մ23 ԱԱ

23:00 06.11.2021

Ազատ ոճային ըմբիշ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա 10-0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ։

̰
Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Մ23 ԱԱ

22:52 06.11.2021

Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

̰
Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն․ Ըմբշամարտի Մ23 ԱԱ

22:45 06.11.2021

Վազգեն Թևանյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մեր ըմբիշը գոտեմարտում էր իր սովորական քաշից՝ 65 կգ-ից մեկ քաշ բարձր՝ 70 կգ, ինչն էլ եզրափակչում զգացնել տվեց։ Մրցակիցը ֆիզիկապես ճնշեց և թույլ չտվեց Վազգենին գործի դնել տեխնիկական զինանոցը։ Մ23 Աշխարհի փոխչեմպիոն Վազգեն Թևանյանի մեդալը հանձնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար […]

̰
Հարությունյանն ու Ալիխանյանը կիսաեզրափակիչում են, Հրաչյա Մարգարյանը կպայքարի բրոնզի համար

18:52 06.11.2021

Սերբիայում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ,ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակիչում 10-0 հաշվով հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մուհամադ Մոկաևի նկատմամբ: Հարությունյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 11-1 հաշվով հաղթել է Հունգարիայի ներկայացուցչին, 1/8 եզրափակիչում Արսենը գոտեմարտել է Գերմանիայի ներկայացուցիչ Նիկո Մեգերլեի հետ և 6-0 […]

̰
Լապորտան հայտնել է  Բարսելոնայի  թիմում ձմռանը  նոր համալրումների մասին

17:40 06.11.2021

«Բարսելոնայի» երկրպագուների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ ակումբի նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել երեք նոր խաղացողների, հաղորդում է Marca-ն։ Աղբյուրի համաձայն՝ նոր կենտրոնական հարձակվողի փնտրտուքներն արդեն ընթանում են, քանի որ Սերխիո Ագուերոն առողջական խնդիրներ ունի։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ հարձակվողը բաց կթողնի առնվազն երեք ամիս սրտի հետ կապված խնդիրների […]

̰
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Չալոյան-Պետրովսկի հանդիպման արդյունքների դեմ

00:48 06.11.2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանի և ռուսաստանցի Մարկ Պետրովսկու միջև աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման արդյունքների դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ Բելգրադում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային 24-ամյա Դավիթ Չալոյանը նվաճեց արծաթե մեդալ։ Եզրափակչում մենամարտելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ՝ Չալոյանը ցավալի պարտություն կրեց։ […]

̰
Գյումրեցի Դավիթ Չալոյանը՝ աշխարհի փոխչեմպիոն․ Բռնցքամարտի ԱԱ

23:40 05.11.2021

Սերբիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգի (+92 կգ) եզրափակչում գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու դեմ և մրցավարների որոշմամբ պարտվել 1։4 հաշվով: Սա Չալոյանի առաջին մասնակցությունն էր մեծահասակների Աշխարհի առաջնությանը: Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից ունեցել էր 12 տարի առաջ՝ 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ […]

̰
Մեկնարկում է բասկետբոլի Vbet Ա լիգայի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը

22:32 05.11.2021

Նոյեմբերի 6-ին մեկնարկելու է Հայաստանի բասկետբոլի Vbet A-League-ի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, խոստանում է մի շարք անակնկալներ։ Լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հեռարձակվելու են և նկարահանվելու 7 տեսախցիկով: Vbet A-League-ի նախագահ Արա Պողոսյանը, տնօրեն Վահագն Հարությունյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Vbet սպորտային համագործակցությունների […]

̰
Մանվել Խնձրցյանն ու Հրաչյա Մարգարյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

21:09 05.11.2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությանը Մանվել Խնձրցյանն ու Հրաչյա Մարգարյանը սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հանարավորություն են ստացել: Նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ: Մարգարյանն ու Խնձրցյանը պարտվել էին 1/4 եզրափակչում: Նրանք մեկական սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն և հաղթանակի դեպքում կպայքարեն բրոնզե մեդալի համար:

̰
Արման Ավագյանը կպայքարի բրոնզե մեդալի համար. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

20:56 05.11.2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 2 հաղթանակներից հետո 79 կգ քաշային Արման Ավագյանը պարտվեց թուրք ըմբիշ Ռամազան Սարին: Այսպիսով Արմանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

̰
Վազգեն Թևանյանը եզրափակիչում է. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

20:47 05.11.2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր չորրորդ հաղթանակը տարավ 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլում նախ 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակիչում 11-2 հաշվով առավելության հասել ուզբեկ Բեգիժոն Կուլդաշևի նկատմամբ: 1/4 եզրափակիչում Վազգենը մրցեց թուրք Ջունեյտ Բուդակի հետ: Մինչև վերջին վայրկյանները Վազգենը զիջում էր […]

̰
Տեղի է ունեցել Չալոյան-Պետրովսկի հայացքների «մենամարտն» ու կշռման արարողությունը

19:21 05.11.2021

Բելգրադում տեղի է ունեցել բռնցքամարտի աշխարհի առաջնության 48 կգ, 54 կգ, 60 կգ, 67 կգ, 75 կգ, 86 կգ և +92 կգ քաշային կարգերի եզրափակիչների մասնակիցների կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Հիշեցնենք, որ այս անգամ եզրափակչում հայ մարզիկ կա: Գյումրեցի, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը ոսկե մեդալի համար կմենամարտի Ռուսաստանի չեմպիոն Մարկ Պետրովսկու հետ։ 24-ամյա հայ […]

̰
Հրաչյա Մարգարյանը ցավալի պարտություն կրեց. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

18:39 05.11.2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում երկու հաղթանակից հետո ցավալի պարտություն կրեց 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը: Հիշեցնենք՝ հայ ըմբիշը որակավորման փուլում 4-2 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Մարվան Յեզզային: Իսկ 1/8 եզրափակչում նա 3-0 հաշվով առավելության էր հասել բելառուս ըմբիշ Վլադիսլավ Կոյկայի նկատմամբ: 1/4 եզրափակչում Հրաչյան մրցեց հույն Գեորգիոս Պիլիդիսի հետ: Գոտեմարտն […]

̰
Վազգեն Թևանյանը ծանր գոտեմարտում հաղթեց թուրք ըմբիշին և դուրս եկավ կիսաեզրափակիչ. Մ23 ԱԱ

18:28 05.11.2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր երրորդ հաղթանակը տարավ 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլում նախ 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում 11-2 հաշվով առավելության հասել ուզբեկ Բեգիժոն Կուլդաշևի նկատմամբ: Վազգենը 1/4 եզրափակչում մրցեց թուրք Կունեյտ Բուդակի հետ: Մինչև վերջին վայրկյանները Վազգենը զիջում էր […]

̰
Մանվել Խնձրցյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:52 05.11.2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը երկու հաղթանակից հետո ցավալի պարտություն կրեց: Համառ մրցապայքարում նա 9-5 հաշվով զիջեց ադրբեջանցի Ալիաբաս Ռզազադեին և չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:

̰
Արման Ավագյանը կիսաեզրափակչում է. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:35 05.11.2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր 2-րդ հաղթանակը տարավ 79 կգ քաշային Արման Ավագյանը: 1/4 եզրափակչում, համառ մրցապայքարում նա հաղթեց հունգարացի Բոտոնդ Լուկաշին: Հիշեցնենք, որ Արմանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9-1 հաշվով հաղթել էր էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: Կիսաեզրափակչում Արմանը կմրցի Գոգա Մամիաուրի (Վրաստան) – Ռամազան Սարի (Թուրքիա) զույգի հաղթողի հետ:

̰
Վազգենը Թևանյանը երկրորդ հաղթանակը տարավ և նույնպես 1/4 եզրափակչում է. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:23 05.11.2021

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլում նախ 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին, իսկ 1/8 եզրափակչում 11-2 հաշվով առավելության հասավ ուզբեկ Բեգիժոն Կուլդաշևի նկատմամբ: Վազգենը 1/4 եզրափակչում կմրցի թուրք Կունեյտ Բուդակի հետ: Թևանյանը ևս դուրս եկավ 1/8 եզրափակիչ: […]

̰
Հրաչյա Մարգարյանը ևս 1/4 եզրափակչում է. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:56 05.11.2021

Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տարավ 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը: Հիշեցնենք՝ հայ ըմբիշը որակավորման փուլում 4-2 հաշվով պարտության էր մատնել ֆրանսիացի Մարվան Յեզզային: Իսկ 1/8 եզրափակչում նա 3-0 հաշվով առավելության հասավ բելառուս ըմբիշ Վլադիսլավ Կոյկայի նկատմամբ:

̰
Արման Ավագյանը հաղթեց առաջին գոտեմարտում և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:41 05.11.2021

Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում պայքարի դուրս եկավ նաև մեր 4-րդ ըմբիշը: 1/8 եզրափակչի իր առաջին գոտեմարտում 79 կգ քաշային Արման Ավագյանը մրցեց էստոնացի Էրիկ Ռեյնբոկի հետ և վստահ հաղթանակ տարավ 9-1 հաշվով: Այսպիսով՝ Ավագյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի հունգարացի Բոտոնդ Լուկաշի հետ:

̰
Մանվել Խնձրցյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:15 05.11.2021

Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: 1/8 եզրափակչում Մանվելը ծանր մրցապայքարում 8-6 հաշվով հաղթեց ուկրաինացի Վլադլեն Օպանասենկոյին: Հիշեցնենք, որ որակավորման փուլում Խնձրցյանը ժամանակից շուտ 11-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիլս Լեյտերտի նկատմամբ:

̰
Որոշեցինք չկանգնել նրա ճանապարհին. «Ալ Սադը» պաշտոնապես հաստատեց Չավիի տեղափոխությունը «Բարսելոնա»

16:04 05.11.2021

«Ալ Սադի» մամուլի քարտուղարությունը պաշտոնապես հաստատել է, որ կատարական ակումբի արդեն նախկին գլխավոր մարզիչ Չավին գլխավորելու է «Բարսելոնան»։ Կատալոնական ակումբը վճարել է «Ալ-Սադին»՝ պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը: «Մենք պայմանավորվել ենք ապագայում համագործակցել «Բարսելոնայի» հետ։ Չավին մեր ակումբի պատմության կարևոր մասն է, և մենք նրան հաջողություն ենք մաղթում: Մի քանի օր առաջ Չավին մեզ ասաց, որ […]

̰
Վազգեն Թևանյանը նույնպես մեկնարկում է հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:39 05.11.2021

Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում մրցագորգ դուրս եկավ Հայաստանի 3-րդ ըմբիշը: 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը որակավորման փուլում գոտեմարտեց Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևի հետ և առավելության հասավ 3-1 հաշվով: Թևանյանը ևս դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Առայժմ մրցագորգ դուրս եկած մեր 3 ըմբիշներն էլ հաղթանակ են տարել:

̰
Հրաչյա Մարգարյանը ևս մեկնարկեց հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:48 05.11.2021

Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում իր առաջին գոտեմարտում հաղթանակ տարավ նաև 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը: Հայ ըմբիշը 4-2 հաշվով պարտության մատնեց ֆրանսիացի Մարվան Յեզզային: Մարգարյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

̰
Մանվել Խնձրցյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

14:15 05.11.2021

Բելգրադում մեկնարկեց ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը գոտեմարտեր են անցկացվելու 5 քաշային կարգերում, որոնցից 4-ում Հայաստանը ներկայացուցիչ ունի: Մեր տղաներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և ժամանակից շուտ 11-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Շվեյցարիայի ներկայացուցիչ Նիլս Լեյտերտի նկատմամբ: 1/8 եզրափակչում Խնձրցյանը կհանդիպի Վլադլեն Օպանասենկո (Ուկրաինա)-Ռայան […]

̰
Կայացել է Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջին մրցափուլը

14:07 05.11.2021

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացան Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջին մրցափուլի հետևյալ հանդիպումները․ Զովունի 1-3 Ռեալ Արմի Ֆուդ Կիլիկիա 5-1 Էկովիլ Ափաջնյակ Երևան 1-1 Արարատի Արաքս Ախթամար 6-1 Ֆալկոնս ՀԼՀ 5-0 ՊԵԿ

̰
Աննա Սարգսյանը հաղթեց, Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց. Grand Swiss

12:55 05.11.2021

Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Աննա Սարգսյանը հաղթանակ է տարել այս տուրում, իսկ Էլինա Դանիելյանը` ոչ-ոքի խաղացել: 8 տուրից հետո Աննան 3,5 միավորով մրցաշարային աղյուսակի 34-րդ հորիզոնականում է, իսկ Էլինան 3 միավորով 44-րդն է: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

̰
BACK_TO_TOP