TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

ՍՊՈՐՏ

Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերի առցանց վաճառքը սկսվել է

14:00 02.11.2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան – Գերմանիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Հյուսիսային, Հարավային տրիբունաներ – 3000 դր. Արևելյան տրիբունա – 6000-7000 դր. Արևմտյան տրիբունա – 12000-15000 դր. Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում […]

̰
Բաչկովի և Չալոյանի մրցակիցները հայտնի են. բռնցքամարտի ԱԱ

13:09 02.11.2021

Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան 1/4 եզրափակչի մենամարտերը: Հիշեցնենք, որ 1/4 եզրափակիչ է դուրս եկել 2 հայ բռնցքամարտիկ: Հովհաննես Բաչկովի (63,5 կգ) մրցակիցը կլինի թաիլանդցի Սոմչայն Վոնգսվուանը, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանի մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլոժոնովը:

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ ըմբիշ. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

12:52 02.11.2021

Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 5 հայ ըմբիշ: 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը և 82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից, իսկ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը, 67 կգ քաշային Սամվել Աղաջանյանը և 97 կգ քաշային Ալբերտ Եղիկյանը պայքարը կսկսեն որակավորման փուլից: Հիշեցնենք, որ այսօր […]

̰
Դավիթ Օվասափյանի կիսաեզրափակիչ գոտեմարտի տեսանյութը, որտեղ նա տուշե հնարքով հաղթում է հունգարացի ըմբիշին

12:37 02.11.2021

Հրապարակվել է Դավիթ Օվասափյանի կիսաեզրափակիչ գոտեմարտի տեսանյութը, որտեղ նա տուշե հնարքով հաղթում է հունգարացի ըմբիշին: Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում գերծանրքաշային Դավիթ Օվասափյանն այսօր ոսկե մեդալի համար կգոտեմարտի իրանցի ըմբիշի հետ:

̰
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել

12:30 02.11.2021

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել: 1/4 եզրափակչում նրան հաղթած թուրք Ահմեթ Ույարին հասել է եզրափակիչ: Այսօր Պողոսյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի Լեհաստանը ներկայացնող Ասլանբեկ Սալիմովի հետ, և եթե կարողանա հաղթանակ տանել, ապա բրոնզե մեդալի համար կմրցի Մոլդովայի ներկայացուցիչ Կորնելիու Ռուսուի հետ:  

̰
Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը հետապնդում են առաջատարներին. Grand Swiss

12:24 02.11.2021

Ռիգայում շարունակվում է շախմատի Grand Swiss մրցաշարը: Տղամարդկանց մրցապայքարի 6-րդ տուրում մեր 7 շախմատիստներից 2-ը՝ Սերգեյ Մովսիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակներ տարան, իսկ Լևոն Արոնյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին: 6 տուրից հետո Սարգսյանն ու Պետրոսյանն ունեն 4-ական միավոր և ընդամենը 0,5 միավոր են հետ մնում առաջատարների […]

̰
Աղջիկները նորից պարտվեցին. Grand Swiss

12:23 02.11.2021

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող շախմատի կանանց Grand Swiss մրցաշարերում Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը շարունակում են անհաջող ելույթները: 6-րդ տուրում նրանք կրկին պարտություն կրեցին: Աննա Սարգսյանը զիջեց իրենից ցածր վարկանիշ ունեցող լատվիացի Լաուրա Ռոգուլեին, իսկ Դանիելյանը պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Նատալյա Բուքսային: 6 տուրից հետո Աննա Սարգսյանը 50 շախմատիստուհիների մրցապայքարում 34-րդն է, իսկ Էլինա Դանիելյանը՝ 1,5 […]

̰
Պայքարը կշարունակեն միայն 2 գյումրեցիները. բռնցքամարտի ԱԱ

11:38 02.11.2021

Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակեն միայն 2 գյումրեցիներ՝ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Հովհաննես Բաչկովը հաղթել էր իտալացի բռնցքամարտիկ Ջանլուիջի Մալանգային:

̰
Դավիթ Օվասափյանն այսօր կպայքարի ոսկե մեդալի համար. Հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

11:31 02.11.2021

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում այսօր ոսկու համար գոտեմարտում ՀՀ ներկայացուցիչ, գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը կմրցի իրանցի Ամին Միրզազադեի հետ: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը տուշե հնարքով հաղթել էր սերբ Վլադան Ժիվկովիչին: Այնուհետ 1/4 եզրափակչում նա 2-0 հաշվով պարտության էր մատնել շվեյցարացի Դելիան Ալիշահիին, իսկ կիսաեզրափակչում Դավիթը դարձյալ տռուշե հնարքով հաղթել էր հունգարացի […]

̰
̰
Դավիթ Օվասափյանը կիսաեզրափակչում է. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:30 01.11.2021

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում Դավիթ Օվասափյանը իր երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: 1/4 եզրափակչում նա 2-0 հաշվով հաղթեց շվեյցարացի Դելիան Ալիշահիին: Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում հայ ըմբիշը տուշե հնարքով հաղթել էր սերբ Վլադան Ժիվկովիչին: Կիսաեզրափակչում Դավիթը կմրցի հունգարացի Դարիուշ Վիտեկի հետ:

̰
Սամվել Գրիգորյանը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

17:14 01.11.2021

Բելգրադում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը իր երրորդ գոտեմարտում պարտվեց ուկրաինացի Դմիտրո Վասեցկիին: Հիշեցնենք՝ որակավորման փուլի գոտեմարտում Սամվելը 11-5 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին: Իսկ 1/8 եզրափակչում 5-1 հաշվով հաղթել էր ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին:

̰
Արթուր Բազեյանը պարտվեց կուբացուն. բռնցքամարտի ԱԱ

16:52 01.11.2021

Բելգրադում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր տեղի են ունենում 1/8 եզրափակչի մենամարտերը: Արդեն ռինգ է դուրս եկել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը: Նրա մրցակիցը կուբացի Օսվել Կաբալլերո Գարսիան էր: Արթուր Բազեյանը ակտիվ մենամարտ է վարել, սակայն չի կարողացել հաղթանակի հասնել: Բոլոր մրցավարները նախապատվությունը տվել են կուբացուն: Հիշեցնենք, որ երեկոյան 51 կգ քաշային գյումրեցի Արթուր […]

̰
Հրաչյա Պողոսյանը պարտվեց թուրք ըմբիշին. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:43 01.11.2021

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/4 եզրափակչում պարտվեց թուրք Ահմեթ Ույարին: Հիշեցնենք, որ Պողոսյանը առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել էր գերմանացի Անդրեյ Գինցին:

̰
Սամվել Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:28 01.11.2021

Բելգրադում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը իր երկրորդ հաղթանակը տարավ: Հիշեցնենք՝ որակավորման փուլի գոտեմարտում նա 11-5 հաշվով պարտության էր մատնել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին: Իսկ 1/8 եզրափակչում նա մրցեց ադրբեջանցի Գուրբան Գուրբանովի հետ և գեղեցիկ հաղթանակ տարավ 5-1 հաշվով: Ի դեպ, առաջին կեսից հետո հայ ըմբիշը զիջում էր, սակայն երկրորդ […]

̰
Աշոտ Մխիթարյանը պարտվեց վրացի ըմբիշին. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

16:07 01.11.2021

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում անհաջող մեկնարկեց 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը: Հայ մարզիկը 1/8 եզրափակչի գոտեմարտում 0-8 հավով զիջեց վրացի Գեորգի Թոխաձեին: Եթե վերջինս հասնի մինչև եզրափակիչ, Գևորգը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կստանա:

̰
Դավիթ Օվասափյանը 1/4 եզրափակչում է. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:53 01.11.2021

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտավ նաև գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը: 1/8 եզրափակչում նա մրցեց սերբ Վլադան Ժիվկովիչի հետ և հաղթեց տուշե հնարքով: Դավիթը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի Լենարդ Բեռեի (Ռումինիա)- Դելիան Ալիշահի (Շվեյցարիա) զույգի հաղթողի հետ:

̰
Սամվել Գրիգորյանը ևս հաջող մեկնարկեց. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:38 01.11.2021

Բելգրադում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկեց 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը: Որակավորման փուլի գոտեմարտում նա 11-5 հաշվով պարտության մատնեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուին: Այսպիսով` Սամվելը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Գուրբան Գուրբանովի հետ:

̰
Հրաչյա Պողոսյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:33 01.11.2021

Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկեց 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Մեր մարզիկը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ բացահայտ առավելությամբ ժամանակից շուտ հաղթեց գերմանացի Անդրեյ Գինցին: Այսպիսով` Հրաչյան դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի թուրք Ահմեթ Ույարի հետ:

̰
Գևորգ Թադևոսյանը պարտվեց որակավորման փուլում. հունահռոմեական ըմբշամարտի Մ23 ԱԱ

15:10 01.11.2021

Բելգրադում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը: Այսօր հայ մարզիկներից առաջինը մրցագորգ է դուրս եկել 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը: Գևորգը անհաջողության է մատնվել՝ որակավորման փուլում 0-8 հաշվով պարտվելով վրացի Թեմուրի Ցկուասելիձեին: Եթե վերջինս հասնի մինչև եզրափակիչ, Գևորգը բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն կստանա:

̰
Մանուել Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն առայժմ լավագույնն են հայ շախմատիստներից. Grand Swiss

11:11 01.11.2021

Ռիգայում ընթացող շախմատի Grand Swiss մրցաշարերի տղամարդկանց մրցապայքարի 5-րդ տուրում մեր 7 շախմատիստներից 2-ը հաղթանակ տարան, մեկը պարտվեց, 4-ն էլ ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Հաջողության հասան Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություն կրեց, իսկ միավորը կիսեցին Լևոն Արոնյանը, Մանուել Պետրոսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը: 5 տուրից հետո Մանուել Պետրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն առաջատարների […]

̰
Այսօր ռինգ դուրս կգա 3 հայ բռնցքամարտիկ. մրցակիցները բարդ են

10:52 01.11.2021

Բելգրադում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր կկայանա 1/8 եզրափակչի 48 մենամարտ: Դրանցից 3-ին կմասնակցեն մեր բռնցքամարտիկները, որոնց բավականին բարդ մրցակիցներ են բաժին հասել: Ժամը 15.00-ից սկսվող հատվածում ռինգ դուրս կգա 57 կգ քաշային Արթուր Բազեյանը: Նրա մրցակիցը կլինի կուբացի Օսվել Կաբալլերո Գարսիան: Երեկոյան 51 կգ քաշային գյումրեցի Արթուր Հովհաննիսյանը կմրցի ամերիկացի Ռոսկո Հիլլի հետ, […]

̰
Ժոզե Մոուրինյուն պարտությունից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին

10:23 01.11.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Ա սերիայի 11-րդ տուրում «Միլանից» կրած պարտությունից հետո հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Հիշեցնենք, որ միլանցիները հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնեցին «Ռոմային», ընդ որում հռոմեացիները միայն 93-րդ րոպեին կարողացան աչքի ընկնել: «Շնորհավորում եմ «Միլանին»: Չեմ ցանկանում այլևս խոսել, քանի որ հակառակ դեպքում հաջորդ շաբաթ ես չեմ լինի տեխնիկական գոտում: Մենք […]

̰
Բելգրադում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը. այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

10:05 01.11.2021

Բելգրադում մեկնարկում է հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ: 55 կգ քաշային Աշոտ Մխիթարյանը 1/87 եզրափակչում կմրցի վրացի Գեորգի Թոխաձեի հետ: 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանի մրցակիցը 1/8 եզրափակչում կլինի գերմանացի Անդրեյ Գինցը: 77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը որակավորման փուլում կգոտեմարտի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ: Որակավորման փուլից կսկսի պայքարը […]

̰
Աղջիկները պարտվեցին. Grand Swiss

09:53 01.11.2021

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում են շախմատի տղամարդկանց և կանանց Grand Swiss մրցաշարերը: 5-րդ տուրում մեր երկու աղջիկներն անհաջողության մատնվեցին: Աննա Սարգսյանը զիջեց ռուսաստանցի Օլգա Բադելկային, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց ՌԴ-ի մեկ այլ ներկայացուցիչ Ալեքսանդրա Մալցեվսկայային: 5 տուրից հետո Աննա Սարգսյանը 2,5 միավորով 22-րդ տեղում է, իսկ Էլինա Դանիելյանը 1,5 միավորով 45-րդն է:  Կանանց մրցաշարին մասնակցում […]

̰
«Ռոման» սեփական հարկի տակ պարտվեց «Միլանին»

09:45 01.11.2021

Իտալական Ա սերիայի 11-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Միլանին»: Հաշիվը տուգանային հարվածից բացեց Զլատան Իբրահիմովիչը: 57-րդ րոպեին Կեյսեն 11 մետրանոցից կրկնապատկեց այն: «Ռոման» միայն 93-րդ րոպեին կրճատեց հաշիվը Շարավիի հարվածից հետո: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց միայն առաջին խաղակեսին: Այս հաղթանակից հետո «Միլանը» 31 միավորով 2-րդ տեղում է: «Ռոման» 4-րդն […]

̰
Բռնցքամարտի ԱԱ-ում պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ

09:09 01.11.2021

Սերբիայում ընթացող բռնցքամարտի ԱԱ-ում պայքարը շարունակում է Հայաստանի 4 ներկայացուցիչ: Հիշեցնենք, որ երեկ մրցապայքարից դուրս մնացին 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 54 կգ քաշային Վահե Բադալյանն ու 71 կգ քաշային Արման Դարչինյանը: Երեկ հաղթանակ տարավ միայն գյումրեցի գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Նա պարտության մատնեց Կոլումբիայի ներկայացուցիչ Կրիստիան Սալգադոյին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:

̰
Արման Դարչինյանը դուրս մնաց մրցապայքարից. բռնցքամարտի ԱԱ

23:16 31.10.2021

Սերբիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում անհաջողության մատնվեց Արման Դարչինյանը: 1/5 եզրափակչում մեր մարզիկը համառ մրցապայքարում 1-4 հաշվով պարտվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Օբեդ Բարթիին: Այսպիսով՝ մեր մարզիկը դուրս մնաց մրցապայքարից:

̰
Հարոյանի «Կադիսը» ոչ-ոքի խաղաց «Մալյորկայի» հետ

22:56 31.10.2021

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Մալյորկան» հյուրընկալվեց «Կադիսին»: Խաղն ավարտվեց  1։1 հաշվով։ Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը բաց թողեց հանդիպումը որակազրկման պատճառով։ Նախորդ 8 խաղերում 29-ամյա ֆուտբոլիստը ստացել էր 5 դեղին քարտ։ «Մալյորկան» 14 միավորով 12-րդն է, «Կադիսն» ունի 9 միավոր եւ 17-րդ տեղում է։  

̰
Կարեն Տոնականյանը դուրս մնաց պայքարից. բռնցքամարտի ԱԱ

22:38 31.10.2021

Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/8 եզրափակչում պարտություն կրեց ֆրանսիացի Սոֆիան Օհումինայից: Կարենը դուրս մնաց հետագա պայքարից:

̰
BACK_TO_TOP