TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Դավիթ Չալոյանի՝ ադրբեջանցու նկատմամբ տարած փայլուն հաղթանակի տեսանյութը

11:52 05.11.2021

Հրապարակվել է Դավիթ Չալոյանի՝ ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի նկատմամբ տարած փայլուն հաղթանակի տեսանյութը: Հիշեցնենք, որ Դավիթը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5-0 հաշվով: Այսօր երեկոյան Դավիթը ոսկե մեդալի համար պայքարում կմենամարտի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ:

̰
Ձյուդոիստները կմասնակցեն Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

11:46 05.11.2021

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-ից 6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ): Մեր թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել նոյեմբերի 2-ին:

̰
Գաբրիել Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը դեռ պահպանում են մրցանակային տեղեր զբաղեցնելու շանսերը. Grand Swiss

11:43 05.11.2021

Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մովսիսյանը պարտություն կրեցին, իսկ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Նրանք 5-ական միավորով կիսում […]

̰
«Ռոման» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Բոդե Գլիմտին»

11:24 05.11.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց նորվեգական «Բոդե Գլիմտի» հետ: Առաջին խաղակեսի վերջին րոպեին հաշիվը բացեցին հյուրերը: 52-րդ րոպեին Էլ Շարավին վերականգնեց հավասարակշռությունը: 65-րդ րոպեին հյուրերը կրկին առաջ անցան, սակայն 82-րդ րոպեին Իբանեսը դարձյալ հաշիվը հավասարեցրեց։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց առաջին խաղակեսին: Այս խաղից հետո «Ռոման» 7 […]

̰
Դավիթ Չալոյանն այսօր կմենամարտի աշխարհի չեմպիոնի ոսկե մեդալի համար

11:15 05.11.2021

Բելգրադում շարունակվող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր և վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը ռինգ դուրս կգա այսօր: Եզրափակչում նա կմենամարտի ռուսաստանցի Մարկ Պետրովսկիի հետ: Հիշեցնենք, որ երեկ կիսաեզրափակչում Դավիթը փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլաևի նկատմամբ: Ընդհանուր առմամբ եզրափակիչ է դուրս եկել 15 երկրի 26 բռնցքամարտիկ, 4-ական՝ Ղազախստանից և ԱՄՆ-ից, 3-ական՝ ՌԴ-ից […]

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա 4 հայ ըմբիշ. ազատ ոճի ըմբշամարտի Մ23 ԱԱ

11:10 05.11.2021

Բելգրադում մեկնարկում է ազատ ոճի ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունը: Մրցումների առաջին օրը գոտեմարտեր կանցկացվեն 5 քաշային կարգերում, որոնցից 4-ում Հայաստանը ներկայացուցիչ ունի: Պայքարի մեջ կներգրավվեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը, 70 կգ քաշային Վազգեն Թևանյանը և 79 կգ քաշային Արման Ավագյանը: Առաջին երեքը պայքարը կսկսեն որակավորման փուլից, իսկ Արման Ավագյանը՝ […]

̰
«Ալաշկերտը» դարձյալ պարտվեց ավստրիական ԼԱՍԿ-ին

10:05 05.11.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվեց ավստրիական ԼԱՍԿ-ին: Հաշիվը 17-րդ րոպեին բացել է Կեյտո Նակամուրան, իսկ 87-րդ րոպեին դուբլ է ձևակերպել։ A խմբի մյուս խաղում Թել-Ավիվի «Մաքքաբին» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթել է ֆիննական ՀԻԿ-ին։ 4-րդ տուրից հետո իսրայելական ակումբը գլխավորում է աղյուսակը՝ 10 միավորով։ ԼԱՍԿ-ը ևս 10 […]

̰
Հովհաննես Բաչկովը՝ բռնցքամարտի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

22:47 04.11.2021

Բելգրադում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը պարտվեց Աշխարհի կրկնակի և 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն կուբացի Էնդի Կրուզին: Այսպիսով՝ մեր մարզիկը կարժանանա բրոնզե մեդալի: Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ մեկ այլ գյումրեցի՝ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, կիսաեզրափակչում հաղթել էր ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևին և դուրս եկել եզրափակիչ:

̰
Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին

21:22 04.11.2021

«Սա համեստ գնահատականն է ձեր կատարած ազգանվեր աշխատանքին». Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է. «Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, […]

̰
Յոզեֆ Բլատերը և Միշել Պլատինին մեղադրվում են խարդախության մեջ

21:12 04.11.2021

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինին մեղադրվել են խարդախության մեջ։ Այս մասին հայտնում է Շվեյցարիայի դաշնային դատախազության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Բլատերն ու Պլատինին մեղադրվում են ՖԻՖԱ-ի միջոցներից 2 մլն շվեյցարական ֆրանկ վճարումն անօրինական կերպով կազմակերպելու մեջ՝ հօգուտ ֆրանսիացու: «Դաշնային դատախազության կողմից հավաքված ապացույցներն ամրապնդեցին կասկածները, որ […]

̰
Ալլա Պողոսյանը՝ Ուկրաինայի բաց առաջնության հաղթող

20:55 04.11.2021

Հայաստանի չորս հրաձիգներ մասնակցել են Ուկրաինայի բաց առաջնությանը, որն անցկացվել է Լվովում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Առավել հաջող է հանդես եկել Ալլա Պողոսյանը: Նա օդամղիչ հրացանով 10մ հեռավորությունից, երկու կրակահերթերում վաստակել է 622,7 և 625 միավոր ու առաջին արդյունքով մտել եզրափակիչ: Վճռական փուլում մեր մարզուհին 250,1 միավորով ճանաչվել է լավագույնը և դարձել […]

̰
Մոուրինյոն մրցավարի նկատմամբ  հեգնական վերաբերմունքի և անհարգալից խոսքերի  համար կտուգանվի 10 000 եվրոյով

20:48 04.11.2021

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական խորհուրդը տուգանել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին Ա Սերիայի՝ 11-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով: Մոուրինյոն խաղից հետո մրցավարների հանդերձարանի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի համար պետք է վճարի 10 հազար եվրո տուգանք։ Ինչպես նշում է Sky Sport Italia-ն, «Ռոմայի» մարզիչը պատժվել է հանդիպման մրցավարի նկատմամբ […]

̰
Գյումրեցի Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և կպայքարի Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

19:13 04.11.2021

Բելգրադում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում գյումրեցի Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում հաղթեց ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևին և կպայքարի Աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Գերծանր քաշայինների առաջին կիսաեզրափակչում, որն ավարտվեց քիչ առաջ, բոլոր 5 մրցավարներն էլ նախապատվությունը տվեցին հայ մարզիկին: Եզրափակչում Չալոյանը կհանդիպի ՌԴ ներկայացուցիչ Մարկ Պետրովսկիի հետ:

̰
Չավին «Բարսելոնայում» ավելի քիչ կվաստակի, քան «Ալ Սադում». Mundo Deportivo

18:53 04.11.2021

«Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է եկել «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավիի հետ: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի համաձայն՝ մարզիչը կատալոնական թիմում ավելի քիչ կվաստակի, քան կատարականում։ Սակայն այդ գումարը կարող է ավելանալ բոնուսների տեսքով, եթե ակումբը հասնի բարձր արդյունքների: Այժմ մնում է համաձայնության գալ «Ալ-Սադի» ղեկավարության հետ։ Չավին առաջնահերթ տարբերակն է կատալոնացիների  համար։ Առայժմ […]

̰
«Այաքսը» ևս ժամանակից շուտ դուրս է գալիս փլեյ-օֆֆ. ՉԼ C խումբ, 4-րդ տուր

15:43 04.11.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ պարտվել է «Այաքսին»: Դորտմունդյան թիմը 29-րդ րոպեից մնացել է 10 ֆուտբոլիստով: Խաղադաշտից հեռացվել է Հումելսը: Այդուհանդերձ դաշտի տերերն են բացել խաղի հաշիվը: 37-րդ րոպեին աչքի է ընկել Ռոյսը: Հյուրերը պատասխան գոլը խփել են 72-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Տադիչը: 83-րդ րոպեին Հալերը ևս մեկ […]

̰
2 հայ ֆուտբոլիստ՝ Ղազախստանի 2021թ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի կազմում

15:26 04.11.2021

Goal.kz-ն կազմել է Ղազախստանի Պրեմիեր լիգայի 2021թ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը։ Այդ թիմում ընդգրկվել են նաև Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ՝ «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանն ու «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

̰
Լուկաս Սելարայանը՝ MLS-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

14:57 04.11.2021

Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը ճանաչվել է MLS-ի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Հիշեցնենք՝ MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում «Կոլամբուս Քրյուն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով առավելության էր հասել «Դի Սի Յունայթեդի» նկատմամբ: Սելարայանն այս խաղում 2 գոլի հեղինակ էր դարձել:

̰
Հրապարակվել է Հայաստանի Մ-21 հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

14:43 04.11.2021

Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է  ֆուտբոլիստների ցուցակը, որոնք պատրաստվելու են ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի Ֆրանսիայի հասակակիցների դեմ արտագնա խաղին։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման փուլի H խմբի վեցերորդ մրցափուլի Ֆրանսիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին: Հավաքական են հրավիրվել հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ՝ Արման Ներսեսյան – ԲԿՄԱ Հարություն […]

̰
Դանիելյանն ու Սարգսյանը հետնապահների թվում են. Grand Swiss

14:24 04.11.2021

Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, ունեն 2,5-ական միավոր և 50 շախմատիստուհիների թվում կիսում են մրցաշարային աղյուսակի 39-44-րդ տեղերը։ 7-րդ տուրում Դանիելյանը հաղթեց Լատվիայի ներկայացուցիչ՝ վարկանիշով իրենից շատ ցածր Մադարա Գոլստային, իսկ Սարգսյանը 3-րդ անընդմեջ պարտությունը […]

̰
ՌԴ-ը ներկայացնող հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը՝ աշխարհի չեմպիոն

14:14 04.11.2021

Բելգրադում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Մ23 աշխարհի առաջնությունում չեմպիոն է դարձել ՌԴ-ը ներկայացնող հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը: Նա պայքարը սկսել էր որակավորման փուլից: Ընդհանուր առմամբ Սարգսյանը տարել է 5 հաղթանակ, ընդ որում, դրանցից 4-ը ժամանակից շուտ՝ բացահայտ առավելությամբ, այդ թվում նաև եզրափակիչ գոտեմարտում: Հիշեցնենք, որ այս առաջնությունում ՌԴ հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 1-ին տեղը: Ռուսաստանցի […]

̰
«Լիվերպուլը» խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՉԼ B խումբ, 4-րդ տուր

13:48 04.11.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Ատլետիկոյին»: Գոլերի հեղինակ դարձան Ժոտան և Մանեն: Խմբի մյուս խաղում «Միլանը» ոչ-ոքի է խաղացել «Պորտուի» հետ: Այսպիսով` «Լիվերպուլը» 4 խաղից հետո ունի 12 միավոր ու խմբային փուլի ավարտից 2 տուր առաջ վաստակել է փլեյ-օֆֆի ուղեգիր: «Պորտուն» 4 խաղից հետո 5 միավորով երկրորդ […]

̰
«Ինտերն» ու «Ռեալը» իրենց բարձունքում են. ՉԼ D խումբ, 4-րդ տուր

12:56 04.11.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով հաղթել է մոլդովական Շերիֆին: Միլանյան թիմի կազմում աչքի են ընկել Մարսելո Բրոզովիչը, Միլան Շկրինյարը և Ալեքսիս Սանչեսը, իսկ «Շերիֆի» կազմում հանդիպման վերջին րոպեին հաշիվը կրճատել է Ադամա Տրաորեն։ Տուրի մյուս խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Դոնեցկի «Շախտյորին»։ Հանդիպման հաշիվը խաղի […]

̰
«Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն առաջատարներն են. ՉԼ A խումբ, 4-րդ տուր

12:50 04.11.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի հարկի տակ 2-2 է խաղացել «ՌԲ Լայպցիգի» հետ։ Հաշիվը խաղի 8-րդ րոպեին բացել են գերմանական ակումբի ֆուտբոլիստները․ Քրիստոֆեր Նկունկուն է դարձել գոլի հեղինակ։ 4 րոպե անց «ՌԲ Լայպցիգի» ֆուտբոլիստները կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Անդրե Սիլվան վրիպել է 11-մետրանոցից։ Չնայած դրան՝ Վեյնալդումը մինչև ընդմիջում դուբլ է […]

̰
Բալեկյանի ակումբը դուրս է եկել Արգենտինայի գավաթի եզրափակիչ

12:44 04.11.2021

«Բոկա Խունիորսը» դուրս է եկել Արգենտինայի գավաթի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում Բալեկյանի ակումբը նվազագույն՝ 1-0 հաշվով հաղթել է «Արգենտինոս Խունիորսին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հանդիպման 66-րդ րոպեին փոխարինել է գոլի հեղինակ դարձած Վասկեսին։ Եզրափակչում «Բոկա Խունիորսը» կհանդիպի «Տալլերես դե Կորդոբա»- «Գոդոյ Կրուզ» զույգի հաղթողի հետ։

̰
Արոնյանը պարտություն կրեց. Grand Swiss՝ 7-րդ տուր

12:39 04.11.2021

Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Նրանք 4,5-ական միավորով կիսում են են 5-32-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Մանուելը 5-րդն է, Գաբրիելը՝ 19-րդը: Երկուսն էլ այս տուրում ոչ-ոքի խաղացին։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆրանսիան ներկայացնող […]

̰
Կիսաեզրափակչում Չալոյանը կմրցի ադրբեջանցու, Բաչկովը՝ կուբացու հետ. բռնցքամարտի ԱԱ

11:52 04.11.2021

Բելգրադում ընթացող Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ մենամարտերը: 13 քաշային կարգերում կորոշվեն եզրափակիչների մասնակիցները: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչներից երկուսին կմասնակցեն հայ բռնցքամարտիկները: Կիսաեզրափակիչ գոտեմարտերի ցերեկային հատվածում գերծանրքաշային Դավիթ Չալոյանը կմրցի ադրբեջանցի Մահամադ Աբդուլաևի հետ, իսկ երեկոյան հատվածում 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ուժերը կչափի կուբացի Էնդի Կրուզ Գոմեսի հետ: Նշենք, որ Էնդի Կրուզ Գոմեսն […]

̰
Հայ հունահռոմեական ըմբիշներն ԱԱ-ից վերադառնում են 3 մեդալով. թիմային հաշվարկում 7-րդն ենք

11:42 04.11.2021

Հայ հունահռոմեական ըմբիշները վերադառնում են Մ23 աշխարհի առաջնությունից 3 մեդալով: Հիշեցնենք, որ մեր հավաքականից 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը դարձել է փոխչեմպիոն, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն ու 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Թիմային հաշվարկում Հայաստանը 64 միավորով գրավել է 7-րդ տեղը: 20 միավոր հավաքականին բերել է Օվասափյանը, 15-ական՝ Պողոսյանն […]

̰
Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ23 ԱԱ

22:57 03.11.2021

Ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում: 72 կգ քաշային մեր ըմբիշը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 6-2 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ: Խաչատրյանն այս տարի նվաճել էր նաև երիտասարդական ԵԱ-ի (67կգ) և ԱԱ-ի (72կգ) բրոնզե մեդալները: Մարզադահլիճում մեր ըմբիշին սատարել են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և […]

̰
Հայտնի են Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող 5 մարզիչները

20:14 03.11.2021

Calcio e Finaza վիճակագրական պորտալը հրապարակել է Ա Սերիայում ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը։ Տարեկան 7 միլիոն եվրո աշխատաավարձով այն գլխավորում են «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և «Ռոմայի» պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն։ 4 միլիոն եվրո աշխատավարձով երրորդը «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին է։ Մաուրիցիո Սարին (Լացիո) և Լուչանո Սպալետին (Նապոլի) 3-ական միլիոն եվրոյով կիսում են […]

̰
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

19:40 03.11.2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կնախապատրաստվեն Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին: Հայտնում է ՀՖՖ-ն։   Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական […]

̰
BACK_TO_TOP