22:07 31.10.2021
Սերբիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր հայ մարզիկներից ռինգ է դուրս եկել գերծանքաշային Դավիթ Չալոյանը: Դավիթը հաջող է հանդես եկել և 4-1 հաշվով հաղթել է կոլումբացի Քրիստիան Սալքեդոյին:
18:33 31.10.2021
Բռնցքամարտի աշխարհի առաջնության 7-րդ մրցումային օրը հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 54 կգ քաշային Վահե Բադալյանը: 1/8-րդ եզրափակչում նրա մրցակիցը Ղրղզստանի ներկայացուցիչ ներկայացուցիչ Սանժայ Սեյդեկմատովն էր: Բադալյանը պարտվել է մրցակցին 5-0 հաշվով:
16:17 31.10.2021
Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 19-րդ տուրում «Բոկա Խունիորսը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվեց «Խիմնասիային»: Խաղի միակ ու հաղթական գնդակը 17-րդ րոպեին խփեց Ռոդրիգեսը՝ 11 մետրանոց հարվածով: Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից ու փոխարինվեց 66-րդ րոպեին: Այս պարտությունից հետո «Բոկա Խունիորսը» 30 միավորով 6-րդ տեղում է:
11:58 31.10.2021
«Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»: Աչքի են ընկել՝ Ռոնալդուն (39ր.), Էդինսոն Կավանին(64ր.) և Մարկուս Ռաշֆորդը (86ր.): 10 տուրերից հետո վաստակած 17 միավորով «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Տոտենհեմը» 15 միավորով 8-րդն է։ Հաջորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 6-ին տանը կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։
11:39 31.10.2021
MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում «Կոլամբուս Քրյուն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Դի Սի Յունայթեդին»: Հաշիվը երրորդ րոպեին բացել են տանտերերը: Առաջին խաղակեսի վերջին րոպեին Լուկաս Սելարայանը հավասարեցրել է հաշիվը 11 մետրանոց հարվածով: 66-րդ րոպեին արդեն «Կոլամբուսը» հաշվի մեջ առաջ է անցել Սանթոսի գոլից հետո: 76-րդ րոպեին Սելարայանը հեռահար գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրել […]
10:53 31.10.2021
Չավին մի քանի օրից կգլխավորի «Բարսելոնան»։ AS-ի հաղորդմամբ՝ 41-ամյա մարզիչը «Ալ Սադի» հետ պայմանավորվել է նոյեմբերի 4-ին «Բարսելոնա» հեռանալու մասին։ Մինչ այդ, նա կմնա կատարական ակումբում։ Չավին «Բարսելոնա» կտեղափոխվի անվճար հիմունքներով և կատալոնացիները ստիպված չեն լինի վճարել նրա հրաժարագինը, որը կազմում է 1 մլն եվրո։ Փոխարենը «Ալ Սադը» ուրախ կլինի, եթե «Բարսելոնան» առաջիկա երկու տարիներին […]
10:34 31.10.2021
Սլովակիայի առաջնության 13-րդ տուրում «Ժիլինան» սեփական հարկի տակ 4-1 հաշվով հաղթանակ է տարել։ Երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Վահան Բիչախչյանը: Նա մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ ու փոխարինվել է 67-րդ րոպեին: Այս հաղթանակից հետո «Ժիլինան» 18 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում:
22:08 30.10.2021
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում քիչ առաջ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դժվարին պայքարում 3-1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Մալիկ Հասանովին: 3 մրցավարներ նախապատվությունը տվեցին հայ մարզիկին, 1-ը՝ ադրբեջանցուն, մեկն էլ արձանագրել էր հավասար հաշիվ: Այսպիսով՝ Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Նշենք, որ սա Բաչկովի առաջին մենամարտն էր այս առաջնությունում, իսկ ադրբեջանցին պայքարը սկսել էր 1/32 եզրափակչից […]
22:03 30.10.2021
Ռիգայում ընթացող շախմատի Grand Swiss մրցաշարերի տղամարդկանց մրցապայքարի 4-րդ տուրը հաջող չէր հայ շախմատիստների համար: Սպիտակներով խաղացող Սերգեյ Մովսիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հայկ Մարտիրոսյանը պարտվեցին համապատասխանաբար Պենթալա Հարիկրիշնային, Ամին Տաբատաբաեիին և Ջեֆֆրի Քսյոնգին: Լևոն Արոնյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը միմյանց հետ ոչ-ոքի խաղացին, Գաբրիել Սարգսյանը միավորը կիսեց Վինսենթ Կեյմերի հետ: Միակ հաղթանակը տարավ Մանուել Պետրոսյանը: Նա […]
21:49 30.10.2021
Ամփոփվել է Երևան-Էջմիածին ճանապարհին կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը․ 3 տարիքային խմբի մոտ 1500 մասնակից կանգնել է մեկնարկին, հաղթահարել 3 և 10 կմ մրցատարածությունն ու հասել եզրագծին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, 18-35 տարեկան տղաների պայքարում 10 կմ տարածությունը բոլորից շուտ հաղթահարել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 10 կմ-ն վազելով […]
21:43 30.10.2021
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեց նաև Սեյրան Եղիկյանը։ 48 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում նա մենամարտեց Ղրղզստանի ներկայացուցիչ Միրլան Տուրկբայինի հետ և պարտություն կրեց 0։5 հաշվով։ Եղիկյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ կամային հաղթանակ էր տարել իտալացի Նիկոլա Կորդելայի նկատմամբ: Այսօր ավելի վաղ պարտվել էր 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: […]
21:35 30.10.2021
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում «Սևիլիան» տանը 2-0 հաշվով հաղթեց «Օսասունային»։ Աչքի ընկան բրազիլացի Դիեգո Կառլոսն ու արգենտինացի Լուկաս Օկամպոսը։ «Սեւիլիան» 24 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին» ու «Ռեալ Սոսյեդադին» և այժմ մրցաշարային աղյուսակում երկրորդն է։
21:28 30.10.2021
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում են շախմատի տղամարդկանց և կանանց Grand Swiss մրցաշարերը: Ընթանում են չորրորդ տուրի պարտիաները: Կանանց պայքարում Աննա Սարգսյանը այսօր ոչ-ոքի խաղաց հնդիկ Ագրավալ Վանտիկայի հետ, իսկ Էլինա Դանիելյանը պարտվեց ռուսաստանցի Օլգա Գիրյային: 4 տուրից հետո Աննան 2,5 միավոր ունի, իսկ Էլինան՝ 1,5: Տղամարդկանց պարտիաները դեռ չեն ավարտվել:
21:13 30.10.2021
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադրում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 6-րդ մրցումային օրը հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ է մտել 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: 1/16 եզրափակիչում Համբարձում Հակոբյանը մրցել է Ռուսաստանի ներկայացուցիչ Սավելիի Սադոմայի հետ և երկրորդ ռաունդում պարտվեց նոկաուտով:
20:58 30.10.2021
Գյումրիում ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից: Օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, հաղթողի կոչման համար համառ պայքար է ընթացել։ 15 տուրերից հետո չեմպիոն է դարձել […]
18:32 30.10.2021
Չինաստանի կենտրոնական բանկը ներկայացրել է 2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին նվիրված հուշադրամների դիզայնը: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Դրամագետների համար պատրաստվել է ժետոնների տասը հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը վճարման պաշտոնական միջոց է և կարող ընդունել ՉԺՀ-ի ցանկացած ֆինանսական հաստատություն: Դրանցից չորսը ոսկուց են, իսկ մյուս վեցը՝ արծաթից։ Բացի այդ, կենտրոնական բանկը նվեր է պատրաստել երկրի բնակիչների համար: Դրանք […]
17:30 30.10.2021
Լիոնել Մեսսին դարձյալ չկարողացավ գոլ խփել Ֆրանսիայի առաջնության խաղում։ Նա Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի առաջատարն է չիրացրած հնարավորությունների քանակով: Այս մասին հաղորդում է OptaJean-ը։ Արգենտինացին մասնակցել է 5 հանդիպման՝ ընդհանուր 326, 11 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 4 հարված՝ դարպասին և չի կատարել ոչ մի գոլային փոխանցում։ Մեսսին ՊՍԺ-ում առայժմ գոլ է խփել Չեմպիոնների լիգայում՝ […]
17:00 30.10.2021
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է գլխավորել ՊՍԺ-ն։ Այս մասին հաղորդում է footmercato.net-ը: Զիդանի համար առաջնային տարբերակը Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն է, սակայն առայժմ հավաքականը գլխավորում է Դիդյե Դեշամը, ով կարող է մնալ իր պաշտոնում, հետևաբար Զիդանը պատրաստ է դիտարկել ՊՍԺ-ում աշխատելու տարբերակը։ Ֆրանսիացի մասնագետը արդեն մի քանի անգամ հրաժարվել էր փարիզյան […]
16:56 30.10.2021
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է մասնակցել նաև 2026թ․ աշխարհի առաջնությանը, հաղորդում է The Sun-ը։ 2022թ․ Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությանը մասնակցելուց հետո 2026-ին էլ ԱԱ-ին մեկնելու դեպքում Ռոնալդուն 6-րդ անգամ կմասնակցի առաջնությանը։ 2026-ին Ռոնալդուն կլինի 41 տարեկան։ Ռոնալդուն արդեն 4 անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը (2006, 2010, 2014, 2018)։ […]
16:36 30.10.2021
Բռնցքամարտի Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Ղրղզստանի ներկայացուցչին հաղթելուց հետո Արման Դարչինյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային տված հարցազրույցում նշել է, որ իրեն ոչ տղամարդկային մրցակից էր բաժին հասել: «Ինձ բաժին էր հասել շատ «կեղտոտ» ու ոչ տղամարդուն վայել մրցակից: Աշխարհի առաջնությունում սա իմ առաջին մենամարտն էր: Մի փոքր քիչ աշխատեցի, եթե 3 ռաունդ մենամարտեի, անհամեմատ լավ կլիներ, […]
16:25 30.10.2021
Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։ 1/16 եզրափակչում առաջին մրցահերթում Հայաստանի ժամանակով 17։30-ին ռինգ դուրս կգա 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ով կմրցի Ռուսաստանը ներկայացնող Սավելի Սադոմայի հետ։ Ժամը 20։00-ին 48 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ուժերը կչափի Ղրղզստանի ներկայացուցիչ Միռլան Տուռկբայի հետ, իսկ 21:45-ին Հովհաննես Բաչկովը կմենամարտի ադրբեջանցի Մալիկ Հասանովի հետ։
15:17 30.10.2021
Այսօր Երևան-Էջմիածին ճանապարհին անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը՝ տարիքային 3 խմբով։ Մրցաշարին մասնակցության հայտ ներկայացրածների թիվը հատել է 1000-ի սահմանը՝ բոլոր տարիքային խմբերը միասին վերցրած: Մեկնարկը տրվել է Փարաքարի համայնքապետարանի մերձակա տարածքից։ Վերջնակետը եղել է Էջմիածնի հրապարակը: Մրցանակակիրները պարգևատրվելու են։ Կլինեն նաև դրամական պարգևներ։ Առաջին տարիքային խմբի մրցանակակիր տղաները և աղջիկները […]
09:49 30.10.2021
Չավիի՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելու հարցը կարելի է լուծված համարել: Այս մասին հաղորդում է Diario Sport-ը։ Չավին արդեն հանդիպել է «Ալ Սադի» ղեկավարության հետ ու պայմանավորվել հեռանալու հարցում։ Ղեկավարները նրան խնդրել են թիմը ևս երկու հանդիպում գլխավորել Կատարի առաջնությունում, այնպես որ մինչև նոյեմբերի 4-ը պաշտոնական հայտարարություն չի լինի։ Չավին բանավոր համաձայնության է հասել «Ալ Սադի» […]
08:32 30.10.2021
Փարիզի ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Լիլլի» նկատմամբ: Հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ջոնաթան Քրիստիան Դևիդը: 74-րդ րոպեին այն հավասարեցրեց Մարկինյոսը, իսկ 88-րդ րոպեին Անխել Դի Մարիան խփեց հաղթական գոլը: Լիգա 1-ի 12 տուրերից հետո 31 միավորով ՊՍԺ-ն վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լիլլը» 15 միավորով 12-րդն է։ ՊՍԺ-ն հաջորդ տուրի շրջանակներում […]
23:52 29.10.2021
Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր հաջող մրցելույթներ ունեցան ռինգ դուրս եկած մեր բոլոր 3 բռնցքամարտիկները: Քիչ առաջ ղրղզ մարզիկ Ռուստամբեկ Նուրադինի դեմ մենամարտում հաղթանակ տարավ 71 կգ քաշային Արման Դարչինյանը և դուրս եկավ հաջորդ փուլ: Դարչինյանը հաղթեց առաջին ռաունդում, իսկ երկրորդում մրցակիցը երկու անգամ չթույլատրված հարված կատարեց գոտկատեղից ներքև, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը […]
23:50 29.10.2021
Կատարական «Ալ Սադ» ակումբն իր «Ինստագրամում» կիսվել է երկրպագուների գրառումներով, որտեղ Չավի Էրնանդեսին խնդրում են չլքել թիմը։ Երկրպագուները հրապարակել են մարզչի լուսանկարը՝ գրելով «Չավի մնա»։ Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Չավին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն։ Սակայն ավելի վաղ Չավին նոր պայմանագիր էր կնքել «Ալ Սադի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը, […]
23:40 29.10.2021
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Ռոնալդ Կումանի՝ պաշտոնից հեռացվելու մասին։ «Որոշումը, հնարավոր է, ուշացել էր։ Մենք պետք է ավելի վաղ նրան հեռացնեինք, բայց հետհայացք նետելով` հեշտ է իրավիճակին գնահատական տալը։ Սեպտեմբերին, երբ մենք նրան աջակցում էինք, կարծում էինք, որ նա արժանի է աջակցության ու պետք է հնարավորություն ստանա՝ աշխատելու վնասվածքից վերադարձած ֆուտբոլիստների հետ։ Ես […]
23:26 29.10.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը խոսել է «Օրլանդո Սիթիի» դարպասը խփած գեղեցիկ գոլի մասին։ «Կարծում եմ, որ այս գոլը «Կոլամբոս Քրյուի» կազմում խփածս բոլոր գոլերից լավագույնն էր։ Իմ կարծիքով` այն իսկապես արժանի է լավագույնի կոչմանը»,- MLS-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ընթացքում ասել է Սելարայանը: Հիշեցնենք, որ MLS-ի 33-րդ տուրում «Կոլամբուս Քրյուն» […]