18:40 29.10.2021
Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը հայ բռնցքամարտիկներից առաջինը ռինգ է դուրս եկել 54 կգ քաշային Վահե Բադալյանը: 1/16-րդ եզրափակչում նրա մրցակիցը Տայպեի ներկայացուցիչ Լի Յու Հունգն էր: Բադալյանը հաղթել է բացահայտ առավելությամբ՝ 5:0 հաշվով: 1/8 եզրափակչում Վահե Բադալյանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչ Շանժայ Սենդեկամատովը: Այսօր ավելի ուշ ռինգ դուրս կգան նաև Կարեն Տոնականյանն ու […]
16:31 29.10.2021
Հոկտեմբերի 27-ին Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Սպորտային սերունդ 2021» ծրագրի շրջանակում տրամադրված սպորտային մարզագույքի պաշտոնական հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին «Կայուն զարգացման հայկական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը, հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության մանկապատանեկան սպորտի քաղաքականության […]
16:03 29.10.2021
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Ռոնալդ Կումանն արդյունավետության վատագույն ցուցանիշ ունի կատալոնական ակումբի մարզիչների շրջանում վերջին 18 տարվա կտրվածքով։ Կումանը ակումբի ղեկը ստանձնել էր 2020 թվականի ամռանը։ Նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 67 հանդիպում, որոնցից 39-ում հաղթել է, 12 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 16 պարտություն։ Այսպիսով՝ «Բարսելոնան» հոլանդացու գլխավորությամբ հաղթել է հանդիպումների 58%-ը։ Համեմատության […]
15:16 29.10.2021
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կիլիան Մբապեի մասնակցությունը գերմանական «ՌԲ Լայպցիգի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղին հարցականի տակ է: Նրանք չեն մասնակցել վերջին մարզմանը: Մբապեն կոկորդի բորբոքում ունի, Մեսսիի չմարզվելու պատճառը չի նշվում: Այս մասին հաղորդում է ESPN-ը։ Հոկտեմբերի 29-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի խաղում կընդունի «Լիլին», իսկ «ՌԲ Լայպցիգ»-ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա […]
15:01 29.10.2021
The Mirror բրիտանական հրատարակությունը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում՝ որոշելու, թե ով է ֆավորիտը «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Ըստ հարցման՝ առաջին տեղը զբաղեցնում է Լիոնել Մեսսին, որի օգտին քվեարկել է 15653 հարցված։ Ձայների քիչ տարբերությամբ երկրորդ տեղում Մոհամեդ Սալահն է՝ 15000 ձայնով։ Ռոբերտ Լևանդովսկին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն հավաքել են ձայների 13-ական տոկոս։
14:35 29.10.2021
Բելգրադում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգան 3 հայ բռնցքամարտիկներ: Առաջինը պայքարի մեջ կմտնի 54 կգ քաշային Վահե Բադալյանը: Առաջին մենամարտում նրա մրցակիցը Թայվանը ներկայացնող Լի Յու Հունգն է: Այնուհետ ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը և կմենամարտի Մալին ներկայացնող Բաթիլ Աբդուլ Քարիմի հետ: Օրվա վերջում ռինգ դուրս կգա 71 կգ […]
13:33 29.10.2021
Բելգրադում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցումային 5-րդ օրն է: Մեր երկրի 11 մարզիկներից 9-ը շարունակում են պայքարը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը, ով նաև Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենն է ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ մեր բռնցքամարտիկներից սպասում են լավ արդյունքներ: «Մենք լավ արդյունքների ենք սպասում, որովհետև ֆեդերացիան լուրջ աշխատանք […]
12:27 29.10.2021
«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին հրաժարվել է խոսել «Բարսելոնայում» հնարավոր աշխատանքի մասին։ ԶԼՄ-ների տեղեկություններով, թիմի նախկին կիսապաշտպանը մոտ ժամանակներս կգլխավորի կատալոնական ակումբը։ «Ես կենտրոնացած եմ «Ալ-Սադդում» աշխատանքի վրա։ Այլևս ոչինչ չեմ կարող ասել»,- Չավիի խոսքերն է փոխանցում RMCSport-ը։ Չավին ավելի վաղ նոր պայմանագիր էր կնքել «Ալ-Սադդի» հետ, որն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Բայց ակումբի […]
12:00 29.10.2021
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի դուստրերը հայտարարել են, որ ներկա չեն գտնվելու իրենց հոր հիշատակին անցկացվելիք խաղին, որը կկայանա դեկտեմբերի 14-ին Սաուդյան Արաբիայում: Լեգենդար արգենտինացու մահվան առաջին տարելիցի կապակցությամբ իսպանական «Բարսելոնան» և արգենտինական «Բոկա Խունիորսը» հիշատակի հանդիպում կանցկացնեն՝ խաղարկելով «Մարադոնայի գավաթը»: Մարադոնայի դուստրերը՝ Դալման և Ջանինան, քննադատել են գործարքով զվաղվող փաստաբանին: Նրանք հայտարարել են, […]
11:49 29.10.2021
«Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը կկարողանա մասնակցել Ղազախստանի գավաթի եզրափակչին, եթե մայրաքաղաքային ակումբը հաղթի «Կայրաթին»: Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեկ ամսով որակազրկվել էր «Կայրաթի» դեմ խաղից հետո։ Նրա որակազրկման ժամկետը սկսվում է հոկտեմբերի 25-ին։ Երկրի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի նոյեմբերի 28-ին։ Այդ ժամանակ ավարտված կլինի որակազրկման ժամկետը, և Բարսեղյանը կկարողանա օգնել իր թիմին եզրափակիչ խաղում։ «Աստանայի» կիսաեզրափակիչ […]
10:58 29.10.2021
Վնասվածք ստացած Սահակ Հովհաննիսյանին Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում կփոխարինի Սամվել Աղաջանյանը: Հունահռոմեական ոճի ըմբիշը հանդես կգա 67 կգ քաշային կարգում: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հովհաննիսյանն աշխարհի առաջնությանը մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք էր ստացել: Աշխարհի առաջնությունը կկայանա նոյեմբերի 1-ից 7-ը, Սերբիայում։
10:52 29.10.2021
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում շարունակվում են շախմատի տղամարդկանց և կանանց Grand Swiss մրցաշարերը: Կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Առաջին տուրում ոչ-ոքիից հետո հաղթանակ են տոնել Լևոն Արոնյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Կանանց պայքարում հաղթանակ է տարել Էլինա Դանիելյանը, ով պարտվել էր առաջին տուրում: Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը ոչ ոքի են […]
23:28 28.10.2021
Սերբիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը իր երկրորդ մենամարտն անցկացրեց և 1-4 հաշվով պարտվեց լեհ Դամիան Դուռկաչին: Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ավելի վաղ իր առաջին գոտեմարտում հաղթանակ էր տարել գյումրեցի, գերծանրքաշային Դավիթ Չալոյանը: Հիշեցնենք նաև, որ այսօր պետք է մենամարտեր նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, բայց նրա մրցակիցը չի […]
22:18 28.10.2021
Հայտնի են դարձել «Բարսելոնայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու հանգամանքները: «Ռայո-Վալյեկանոյից» կրած պարտությունից հետո թիմը Մադրիդից ուղևորվելիս է եղել Բարսելոնա: Ըստ տեղեկությունների՝ ինքնաթիռում ակումբի նախագահ Ժոան Լապորտան այնքան զայրացած է եղել, որ մինչև ինքնաթիռի վայրէջքն է որոշել Կումանին հայտնել հեռացնելու մասին: Նրան ասել են, որ այդ պահից նա այլևս թիմի […]
21:21 28.10.2021
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշ, 2019 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն 67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը բաց կթողնի Սերբիայում նոյեմբերի 1-7-ը կայանալիք Աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։ Մեդալային գլխավոր հույսերից մեկը ԱԱ մեկնելուց 3 օր առաջ ոտքի վնասվածք է ստացել: Այդ քաշային կարգում նրան փոխարինողի անունը […]
20:46 28.10.2021
Կրիշտիանու Ռոնալդուին պարտավորեցրել են քանդել Պորտուգալիայում գտնվող իր առանձնատան տարածքում կառուցած թենիսի կորտն ու կցակառույցը, որոնց համար թույլտվություն տեղական իշխանություններից նա չի ստացել: Այս մասին հաղորդում է Marca-ն։ Տերաշ դի Բորու բնակավայրի համայնքային ղեկավար Մանուել Տիբոն հայտնել է, որ ֆուտբոլիստը համաձայնեցրել է հիմնական նախագիծը, սակայն հետագայում ապօրինի կառույցներ է ավելացրել: Առանձնատան ընդհանուր արժեքը գնահատվում է […]
20:26 28.10.2021
Մյունխենի «Բավարիան» 43 տարում առաջին անգամ պարտություն է կրել 5 կամ ավելի շատ գոլերի տարբերությամբ: Հիշեցնենք՝ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը 0։5 հաշվով պարտվել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։ Սրանից առաջ, հեռավոր 1978թ-ին «Բավարիան» Գերմանիայի առաջնությունում 1։7 հաշվով պարտվել էր Դյուսելդորֆի «Ֆորտունային»։
20:07 28.10.2021
Սանկտ Պետերբուրգում անցկացվող ATP 250 շարքի մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնարկեց հաղթանակով։ Առաջին շրջանում նրա մրցակիցը ֆրանսիացի Ադրիան Մանարինոն էր։ 1 ժամ 25 րոպե տևած պայքարն ավարտվեց 6։3, 6։3 հաշվով։ Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի խորվաթ Մարին Չիլիչը, որը մեկնարկում 6։2, 6։3 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալբերտ Ռամոս-Վինյոլասի նկատմամբ։ Սանկտ […]
20:02 28.10.2021
«Ադելայդա Յունայթեդի» 21-ամյա պաշտպան Ջոշուա Կավալոն քամինգ-աութ է կատարել: Նա տեսանյութ է հրապարակել, որում խոստովանում է, որ ինքը գեյ է: 2021 թվականի փետրվարի 18-ին Կավալոն կարճաժամկետ պայմանագիր կնքեց «Ադելայդա Յունայթեդի» հետ: Թիմի կազմում հաջող խաղից հետո նա 2 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2020/21 մրցաշրջանից հետո, որում նա 19 խաղ էր անցկացրել, Ա-լիգայի կողմից ստացավ […]
19:36 28.10.2021
Ռուսաստանցի Դինա Ավերինան նվաճեց երրորդ ոսկե մեդալը Ճապոնիայում անցկացվող գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում։ Նա այսօր հաղթեց գուրզերով վարժությունում։ Նախորդ օրը Դինան ոսկե մեդալներ էր նվաճել գնդակով և օղակով վարժություններում։ իսկ ընդհանուր առմամբ Դինա Ավերինան դարձավ Աշխարհի 16-ակի չեմպիոն։ 23-ամյա մարզուհին նաև Եվրոպայի 10-ակի չեմպիոն է։ Dina Averina (RGF) was doubly golden on night 1️⃣ of […]
19:30 28.10.2021
Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի նոր շենքում այս տարի կկատարվեն 500 մլն դրամի շինաշխատանքներ։ Կառավարությունը շուրջ 5 մլրդ դրամ է հատկացրել նոր մարզադպրոց կառուցելու համար։ Այն հավակնում է մարզական մեծ համալիր դառնալ, իսկ կառուցումը ավարտվելու է 3 տարում։ Շինաշխատանքներն ու ֆինանսավորումը փուլային են, այս տարվա չափաբաժնով՝ 500 մլն դրամով, շինարարը մայիսից է […]
19:16 28.10.2021
Ռոնալդ Կումանը, որը երեկ երեկոյան հեռացվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնից, մտադիր է ստանալ ակումբի կողմից նախատեսված փոխհատուցման ամբողջ գումարը։ Ըստ տեղեկությունների՝ Կումանը չի պատրաստվում ոչ մի ցենտ զիջել փոխհատուցման գումարից, որն ակումբը ստիպված կլինի վճարել պայմանագրի խզումից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պետք է հոլանդացուն վճարի մոտ 12 միլիոն եվրո։
18:38 28.10.2021
Կրիշտիանու Ռոնալդուն ու նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը երեխա են ունենալու։ Ինչպես հաղորդում է Hola-ն՝ Ռոդրիգեսը 12 շաբաթական հղի է։ 36-ամյա պորտուգալացին 4 երեխա ունի: Կրիշտիանու կրտսերը ծնվել է 2010-ին, սակայն նրա մոր անունը չի նշվում, Եվան ու Մատեոն ծնվել են 2017-ին՝ փոխնակ մորից: Իսկ Ալանա Մարտինային Ջորջինան ծննդաբերել է 2017-ին։
18:11 28.10.2021
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին հարցրել են «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հեռացման մասին։ «Ինձ էլ են շատ անգամներ հեռացրել իմ պաշտոնից։ Եվ ի՞նչ, ոչ ոք դեռ չի մահացել, բոլորը երջանիկ են։ Դա աշխատանքի մի մասն է, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ։ Երբ քո պաշտոնին ես, պիտի 100%-ով ներդնես ուժերդ աշխատանքիդ մեջ։ […]
17:58 28.10.2021
Սերբիայում շարունակվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր հայ մարզիկներից ռինգ է դուրս եկել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը: Դավիթը հաջող է մեկնարկել և 4-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Ռոգավային: Ավելի ուշ հանդես կգա նաև 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Նա կմրցի լեհ Դուռկաչի հետ։ Հիշեցնենք, որ Գուրգեն Մադոյանը արդեն մեկ տպավորիչ հաղթանակ ունի այս առաջնությունում:
17:50 28.10.2021
Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ ներկայացված են «Ոսկե գնդակի» քվեարկության վերջնական արդյունքները: Ըստ պտտվող լուրերի՝ ինֆորմացիայի արտահոսքը եղել է France Football-ից, որը հանձնում է մրցանակը: Եթե հիմնվենք այդ լուսանկարին, ապա «Ոսկե գնդակին» արժանանալու է Ռոբերտ Լևանդովսկին, մրցանակի 6-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին զբաղեցնելու է 2-րդ տեղը, իսկ Կարիմ Բենզեման՝ 3-րդ: Հիշեցնենք, որ հաղթողի անունը հայտնի կդառնա […]
17:31 28.10.2021
«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է, որ երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Սերխի Բարխուանը ժամանակավորապես կստանձնի առաջին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ֆուտբոլիստներին կներկայացնի ժամանակավոր մարզչին: Բարխուանն ու Լապորտան վաղը հանդես կգան մամուլի ասուլիսով:
16:47 28.10.2021
«Բարսելոնայի» ճգնաժամն իր գագաթնակետին հասավ Ռոնալդ Կումանի հեռացումով։ «Բարսելոնան» այժմ ստիպված է շտապ լուծել հիմնական թիմի համար նոր գլխավոր մարզիչ գտնելու հարցը, սակայն Կումանի հեռանալու հանգամանքը կարող է ստիպել ակումբի ղեկավարությանը գնալ արմատական քայլերի: Այս մասին գրում է Sport.es-ը։ «Բարսելոնայի» ղեկավարությունը, Չավիին հրավիրելով՝ մտադիր է թիմի զարգացման նոր նախագիծ սկսել։ Որոշ առանցքային ֆուտբոլիստների համար այս […]
16:33 28.10.2021
«Բարսելոնան» կատարական «Ալ-Սադդի» ակումբի հետ համաձայնեցնում է գլխավոր մարզիչ Չավիի պայմանագրի խզումը։ «Բարսայի» նախկին խաղացողի պայմանագրում առկա հրաժարագինը նշված է 1 մլն եվրո։ Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, Չավիի հետ «Բարսելոնա» կտեղափոխվեն «Ալ-Սադդում» նրա հետ աշխատող մարզչական շտաբի անդամները՝ Չավիի եղբայր Օսկարը, օգնական Սերխիո Ալեգրեն ու ֆիզպատրաստության մարզիչ Իվան Տոռեսը։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայում» […]
16:20 28.10.2021
Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդատվական խմբերը հանդես են եկել առաջարկությամբ՝ մշտական կանոն սահմանելու վերաբերյալ, որը թիմերին թույլ է տալիս յուրաքանչյուր խաղում հինգ փոխարինում կատարել: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Առաջարկն արվել է այն բանից հետո, երբ կազմակերպությունը ստացել է մի շարք դիմումներ տարբեր ֆեդերացիաներից, լիգաներից և այլ կազմակերպություններից։ Նշվում է, որ մրցաշարերի ղեկավարությունը կկարողանա […]