TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

ՍՊՈՐՏ

Հրաչյա Պողոսյանը դուրս մնաց պայքարից

14:53 09.10.2021

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում անհաջողության մատնվեց 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: Հայ մարզիկը որակավորման փուլում, հավասար՝ 3-3 հաշվի պարագայում պարտվեց նորվեգացի Ստիգ Բերգին: Վերջինս, սակայն, հենց հաջորդ գոտեմարտում պարտություն կրեց՝ այսպիսով զրկելով նաև Պողոսյանին պայքարը շարունակելու հնարավորությունից:

̰
Սլավիկ Գալստյանը չկարողացավ դուրս գալ 1/4 եզրափակիչ

14:44 09.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը պարտություն կրեց իր երկրորդ գոտեմարտում: Նա 5-8 հաշվով զիջեց սերբ ըմբիշ Սեբաստիան Նադին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Սլավիկը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ: Հիշեցնենք, որ մեր ըմբիշը որակավորման փուլում հաղթել էր ֆրանսիացի Մամադասսա Սիլլային:

̰
Արթուր Շահինյանը ևս հաղթահարում է որակավորման փուլը

14:26 09.10.2021

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, որակավորման փուլի գոտեմարտում 5-1 հաշվով հաղթեց լիտվացի Յուլիուս Մատուսեվիչուսին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Այս փուլում հայ ըմբիշը կմրցի մեքսիկացի Դանիել Գոմեսի հետ:

̰
Սլավիկ Գալստյանը մեկնարկեց հաղթանակով

14:15 09.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայ ըմբիշը որակավորման փուլում հանդիպեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասսա Սիլլայի հետ և հաղթեց 5-4 հաշվով: 1/8 եզրափակչում մեր ըմբիշը կգոտեմարտի սերբ Սեբաստիան Նադի հետ:

̰ ̰
Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 3 հայ ըմբիշ. ըմբշամարտի ԱԱ

12:23 09.10.2021

Օսլոյում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս կգա 3 հայ ըմբիշ: 60 կգ քաշայինների կարգում Հայաստանը կներկայացնի Հրաչյա Պողոսյանը, 67 կգ քաշայինների կարգում՝ Սլավիկ Գալստյանը և 87 կգ քաշայինների մրցավեճում՝ Արթուր Շահինյանը: Բոլորը կսկսեն գոտեմարտերը որակավորման փուլից: Հիշեցնենք նաև, որ այսօր երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, իսկ […]

̰
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իսլանդիայի հետ

00:41 09.10.2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Իսլանդիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին թիմերը «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում` փորձելով գտնել միմյանց ամենախոցել տեղերը: Իսլանդիայի ընտրանին մի քանի սուր պահեր ուներ գրավելու Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ընտրանին էր տիրել նախաձեռնությանը: Եվ 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ […]

̰
Մաքգրեգորը որոշել է վաճառել իր Lamborghini զբոսանավը

22:12 08.10.2021

UFC-ի երկու քաղաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը որոշել է վաճառել Lamborghini զբոսանավը, որն այս ամռանը գնել էր 3 միլիոն եվրոյով։ Քոնոր Մաքգրեգորը մտադիր է գնել Դուբլինում գտնվող O’Neill’s փաբը։ 440 քմ տարածք ունեցող փաբը վաճառվում է 800 հազար եվրոյով։ Այս տարվա ապրիլին Մաքգրեգորը 1,5 միլիոն եվրոյով գնել էր Մանչեսթերում գտնվող Marble Arch փաբը, […]

̰
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Իսլանդիայի դեմ խաղում

21:43 08.10.2021

ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը Իսլանդիայի դեմ խաղում։ Ազգային հավաքականը դաշտ դուրս կգա հետևյալ կազմով՝ Յուրչենկո, Հարոյան, Ոսկանյան, Տերտերյան, Հովհաննիսյան, Ուդո, Սպերցյան, Մխիթարյան, Ադամյան, Բարսեղյան, Զելարայան:

̰
Մալխաս Ամոյանը՝ Աշխարհի չեմպիոն

21:15 08.10.2021

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը հռչակվեց չեմպիոն: Մեր ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում 3-1 հաշվով պարտության մատնեց ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովին: Հիշեցնենք՝ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին: Այնուհետ՝ 1/4 եզրափակչում Ամոյանը 5-0 հաշվով առավելության էր հասել […]

̰
Դավիթ Օվասափյանը պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ

20:55 08.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը հնարավորություն ստացավ շարունակելու պայքարը բրոնզե մեդալի համար: Հայ ըմբիշին 1/8 եզրափակիչ գոտեմարտում հաղթած իրանցի Ալիաքբար Յուսուֆիահմադչալին հասել է եզրափակիչ, այսպիսով հնարավորություն տալով Օվասափյանին սփոփիչ գոտեմարտ անցկացնելու: Վաղը Դավիթը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի նորվեգացի Օսկար Մարվիկի հետ, հաղթանակի դեպքում բրոնզե մեդալի համար կպայքարի չիլիացի Յասմանի Ֆերնանդեսի […]

̰
Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց վրացի ըմբիշին

20:43 08.10.2021

Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը բրոնզե մեդալի համար պայքարում 0-9 հաշվով պարտվեց վրացի Նուգզարի Ցուրցումիային: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը նախ 6-1 հաշվով հաղթել էր գերմանացի Ֆաբիան Բերնհարդ Շմիդտին, ապա բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր ամերիկացի Մաքս Էմիլիանո Նոուրիին: Դրանից հետո նա հավասար մրցապայքարում նվազագույն՝ 2-3 հաշվով […]

̰
Հայաստանի Մ19 հավաքականը ոչ-ոքի է խաղացել Կատարի Մ19 ընտրանու հետ

20:14 08.10.2021

Այսօր ֆուտբոլի ակադեմիայում կայացել է  Հայաստան Մ-19- Կատար Մ-19 ընկերական առաջին հանդիպումը։ Խաղն ավարտվել է 1:1 հաշվով:  Խաղն անցավ մեր թիմի տարածքային ու խաղային առավելությամբ, սակայն մեր ֆուտբոլիստները ոչ միայն հաղթել չեն կարողացել, այլ նաև գոլ խփել: Մրցակցի կազմում 67-րդ րոպեին հաշիվը բացել է Մուստաֆա Էլսայեդ Ահմեդ Ղազի Ասարը, իսկ 6 րոպե անց ինքագոլի հեղինակ դարձավ […]

̰
«Արարատը» պարտվեց Գյումրիի «Շիրակին»

20:03 08.10.2021

Միջազգային խաղերով պայմանավորված դադարի ընթացքում «Արարատը» այսօր ընկերական հանդիպում է անցկացրել «Շիրակի» հետ։  Խաղը կայացել է Գյումրիի քաղաքային մարզադաշտում։ Խաղն ավարտվել է «Շիրակի» հաղթանակով՝ 1։0։ 47-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Դավիթ Ղանդիլյանը: Հոկտեմբերի 9-ին «Արարատը» ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացնելու, այս անգամ «Փյունիկի» հետ։

̰
Գևորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

19:31 08.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակչում 6-9 հաշվով պարտվեց մոլդովացի Վիկտոր Չիոբանուին: Այսպիսով՝ հայ մարզիկը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք՝ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-4 հաշվով հաղթել էր ամերիկացի Դալտոն Ռոբերտսին: Ապա 1/4 եզրափակչում նա 7-0 հաշվով հաղթել էր […]

̰
Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

17:57 08.10.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդել է մրցաշարի պաշտոնական կայքը: Սեպտեմբերին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 3 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ: Who else? ✨ Your @EASPORTSFIFA Player of the Month is: @Cristiano ? ⚪️ ⚫️#PLAwards pic.twitter.com/tgkoLkiTuj — Premier League (@premierleague) October […]

̰
Ի՞նչ գույնի խաղաշապիկով այսօր դաշտ դուրս կգա Հայաստանի հավաքականը

17:14 08.10.2021

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն այսօր կմրցի Իսլանդիայի ընտրանու հետ: ՀՖՖ-ն հայտնել է, թե ինչ գույնի մարզաշապիկներով են խաղալու թիմերը։ Իսլանդիայի հավաքականը դաշտ դուրս կգա կապույտ, իսկ Հայաստանի ազգային հավաքականը` սպիտակ խաղաշապիկով:

̰
Գևորգ Ղարիբյանը հաղթում է իրանցի ըմբիշին և դուրս գալիս կիսաեզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

15:53 08.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը երկրորդ հաղթանակը տարավ: 1/4 եզրափակչում հայ ըմբիշը 7-0 հաշվով հաղթեց իրանցի Մեհրդատ Մարդանիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի մոլդովացի Վիկտոր Չիոբանուի հետ: Հիշեցնենք՝ հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 8-4 հաշվով հաղթել էր ամերիկացի Դալտոն Ռոբերտսին:

̰
Դավիթ Օվասափյանը պարտվեց իրանցի ըմբիշին. հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ

15:31 08.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը, 1/8 եզրափակիչ գոտեմարտում 6-1 հաշվով պարտվեց իրանցի Ալիաքբար Յուսուֆիահմադչալիի հետ: Մեր մարզիկը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել էր ճապոնացի Արատա Սոնոդային: Եթե իրանցի ըմբիշը հասնի եզրափակիչ, Օվասափյանը հնարավորություն կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար:

̰
Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իսլանդիայի դեմ խաղում

15:06 08.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Այն կսպասարկեն Չեռնոգորիան ներկայացնող մարցավարները: ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իսլանդիայի դեմ խաղում։

̰
Գևորգ Ղարիբյանը հաղթեց ամերիկացի ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. ըմբշամարտի ԱԱ

15:02 08.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ դուրս եկավ 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 8-4 հաշվով հաղթեց ամերիկացի Դալտոն Ռոբերտսին: Այսպիսով՝ Գևորգը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Մեհրդատ Մարդանիի հետ:

̰
Գեղամ Թորգոմյանը դուրս մնաց պայքարից. ըմբշամարտի ԱԱ

14:35 08.10.2021

Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում անհաջող հանդես եկավ 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը: Առաջին գոտեմարտում նա պարտվեց թուրք ըմբիշ Բուրհան Ակբուդակին, սակայն վերջինս հետագայում հասավ եզրափակիչ՝ հնարավորություն տալով պայքարը շարունակել նաև հայ ըմբիշին: Թորգոմյանը, սակայն, առաջին սփոփիչ գոտեմարտում 3-1 հաշվով պարտվեց հունգարացի Լասլո Սաբոյին և դուրս մնաց պայքարից:

̰
Դավիթ Օվասափյանը մեկնարկեց հաղթանակով. հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ

13:44 08.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցագորգ է դուրս եկել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը: Մեր մարզիկը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթել է ճապոնացի Արատա Սոնոդային: Այսպիսով՝ Դավիթը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Ալիաքբար Յուսուֆիահմադչալիի հետ:

̰
37 տարեկանում մահացել է «Միստեր Օլիմպիայի» բազմակի մրցանակակիր Ջորջ Պետերսոնը

11:40 08.10.2021

«Միստեր Օլիմպիա» մրցույթի քառակի մեդալակիր, ամերիկացի բոդիբիլդեր Ջորջ Պետերսոնը մահացել է 37 տարեկանում: Այս մասին հաղորդել է Mr. Olympia LLC-ի ինստագրամյան էջը։ Ջորջ Պետերսոնի դին հայտնաբերվել է նրա հյուրանոցային համարում։ Նախօրեին Պետերսոնը որևէ գանգատ չի ունեցել, իր ինստագրամյան էջում պատմել է սննդակարգի և մարզումների մասին։ Պետերսոնը բոդիբիլդինգով զբաղվում էր 2008 թվականից։

̰
Ռոնալդուի վերադարձից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը թանկացել են 650 միլիոն եվրոյով

10:16 08.10.2021

Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձից հետո, անգլիական ակումբի բաժնետոմսերի ընդհանուր արժեքը աճել է 650 միլիոն եվրոյով: Այս մասին հաղորդում է բրիտանական The Sun-ը։ Թուրինի «Յուվենտուսից» Պրեմիեր լիգա տեղափոխվելու շնորհիվ Ռոնալդուն ամենամեծ եկամուտ ունեցող ֆուտբոլիստների ցուցակում բարձրացել է առաջին տեղը։ Forbes-ի վարկածով՝ Ռոնալդուն այս մրցաշրջանի արդյունքում կունենա 106,6 միլիոն եվրո եկամուտ։ Այդ գումարից 59,7 միլիոն եվրոն […]

̰
Ռոնալդուն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան ԱՊԼ-ի 3 ակումբների ֆուտբոլիստները միասին վերցված

10:05 08.10.2021

Spotrac-ի տեղեկություններով, անգլիական Պրեմիեր լիգայի միանգամից երեք ակումբ աշխատավարձերի համար ավելի քիչ գումար է ծախսում, քան «Մանչեսթեր Յունայթեդը» միայն Կրիշտիանու Ռոնալդուի համար: Աղբյուրի փոխանցմամբ, «Նորվիչը», «Բրենտֆորդը» և «Լիդսը» իրենց ֆուտբոլիստներին ընդհանուր 29 մլն են վճարում, մինչդեռ  պորտուգալացու աշխատավարձը «Մանչեսթեր Յունայթեդում» կազմում է 29,3 մլն: ԱՊԼ-ում հենց «Մանչեսթեր Յունայթեդն» է ամենաշատը ծախսում աշխատավարձերի վրա՝ 226,7 մլն: […]

̰
Սամվել Տեր-Սահակյանը ChessMood Open 2021-ի միանձնյա առաջատարն է

09:53 08.10.2021

Ծաղկաձորում ընթացող ChessMood Open 2021 շախմատի միջազգային մրցաշարի 4-րդ տուրում ուշադրության կենտրոնում պարտություն չկրած 4 առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին: Այդ մրցախաղերից մեկում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Սունիլդուտ Նարայանանին և 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Իսկ Դավիթ Շահինյանը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: Շահինյանը՝ Լևոն Բաբուջյանի ու ևս 3 շախմատիստների հետ 3,5 միավորով կիսում […]

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա ևս 2 հայ ըմբիշ. հունահռոմեական ըմբշամարտի ԱԱ

09:16 08.10.2021

Օսլոյում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանն այսօր մրցագորգ դուրս կգան ևս 2 հայ ըմբիշներ: 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կհանդիպի ամերիկացի Դալտոն Ռոբերտսի հետ: 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, նրա մրցակիցը ճապոնացի Արատա Սոնոդան է: Հիշեցնենք, որ այսօր Մալխաս Ամոյանը կգոտեմարտի ոսկե մեդալի համար, Նորայր Հախոյանը՝ […]

̰
Ֆրանսիայի հավաքականը գերկամային հաղթանակ տարավ Բելգիայի ընտրանու նկատմամբ և դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ

08:56 08.10.2021

Ազգերի լիգայի երկրորդ կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակ տարավ Բելգիայի ընտրանու նկատմամբ: Բելգիացիների կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան Կարասկոն ու Լուկակուն: 62-րդ րոպեին Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 7 րոպե անց Մբապպեն, իրացնելով 11 մետրանոցը, հավասարեցրեց հաշիվը: 90-րդ րոպեին Հենրանդեսը հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի հավաքականին: Այսպիով, Ֆրանսիայի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հավաքականի […]

̰ ̰
BACK_TO_TOP