22:31 07.10.2021
Հոկտեմբերի 7-ին՝ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Լուկաս, ի՞նչ գիտեիր քո հայրենիքի՝ Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։ -Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, […]
21:00 07.10.2021
Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը հնարավորություն ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Առաջին իսկ գոտեմարտում նրան հաղթած թուրք ըմբիշ Բուրհան Ակբուդակը հասել է եզրափակիչ, այսպիսով` Թորգոմյանին պայքարը շարունակելու հնարավորություն տալով: Վաղը Թորգոմյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի հունգարացի Լասլո Սաբոյի հետ, հաղթանակի դեպքում կմրցի ամերիկացի Բեջամին Պրովիսորի հետ: […]
20:52 07.10.2021
ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլում Հայաստան Մ-21 հավաքականը Երևանում 1։4 հաշվով պարտվեց Սերբիայի Մ-21 ընտրանուն: 33- րդ րոպեին Շաղոյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը անհասկանալի որոշում կայացրեց ու չարձանագրեց գոլը։ 36-րդ րոպեին՝ Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Միքայել Միրզոյանը։ Երկրորդ կեսում հյուրերը խփեցին պատասխան գոլը։ Մինչև 85-րդ րոպեն հաշիվը 1-1 […]
19:36 07.10.2021
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 40 մեդալով։ Մեդալների հաշվարկով առաջատարն է Ֆինլանդիայում անցկացված մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Տարբեր քաշային կարգերում մեր հավաքականի ծանրորդներից ինը հռչակվեցին Եվրոպայի չեմպիոններ: Գյումրեցի ծանրորդները երկու օր առաջ են վերադարձել ու առանց դադարի վերսկսել են մարզումները: Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճեց Գառնիկ Չոլակյանը, 2022-ի գարնանը […]
19:23 07.10.2021
Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում շարունակում է փայլուն մրցելույթները 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Կիսաեզրափակիչ գոտեմարտում Ամոյանը 10-6 հաշվով հաղթեց իրանցի Մոհամադ Ռեզա Մոհտարիին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի հետ:
19:14 07.10.2021
Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում երկու հաջող ելույթներից հետո 55 կգ քաշային Նորայր Հախոյանը հավասար մրցապայքարում, նվազագույն 2-3 հաշվով զիջեց ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին և չկարողացավ դուրս գալ եզրափակիչ: Վաղը Հախոյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը նախ 6-1 հաշվով հաղթել էր գերմանացի Ֆաբիան Բերնհարդ Շմիդտին, ապա բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով ժամանակից շուտ […]
19:01 07.10.2021
Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ընդունել է Սերբիայի Մ-21 հավաքականին։ Առաջին խաղակեսից հետո Հայաստանի հավաքականը 1-0 հաշվով հաղթում է Սերբիայի ընտրանուն: 36-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Միքայել Միրզոյանը: Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ Արման Ներսեսյան, Արսեն Գալստյան, Վոլոդյա Սամսոնյան, Երջանիկ […]
18:40 07.10.2021
Ծաղկաձորում ընթացող ChessMood Open 2021 շախմատի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում առաջատարների շարքում գտնվող հայաստանցի 9 շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը շարունակեցին հաղթարշավը՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակները: Սամվելը հաղթեց Գուհա Միտրաբհային, Դավիթը պարտության մատնեց Աբհիմանի Պուրանիկին: 3 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանն ու Դավիթ Շահինյանը Սունիլդուտ Նարայանանի և Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում են […]
18:07 07.10.2021
Կատարի շեյխ Ահմեդ բեն Նասեն բեն Ջասիմ Ալ Թանին պատմել է, թե ինչքան է ծախսվել աշխարհի 2022 թվականի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ «Մեր մոտավոր ծախսերը կազմում են 200 միլիարդ դոլար։ Այդ գումարները ծախսվել և ծախսվում են ենթակառուցվածքների, օդանավակայանների, մարզադաշտերի և նոր քաղաքների կառուցման վրա։ Մեր նպատակն է աշխարհի առաջնությունը դարձնել անմոռանալի։ Մենք տեսանք, թե […]
17:14 07.10.2021
Ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով մարզիչներին ու բժիշկներին։ «Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ անձնական մարզիչներին, հավաքականի մարզիչներին, իմ հոգեբանին, բժիշկներին, բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում եղել են իմ կողքին․ շնորհակալ եմ ինձ օգնելու և հավատալու համար»,- գրել է Արսենը: Հիշեցնենք, որ հայ ըմբիշը Նորվեգիայի մայրաքաղաք […]
16:20 07.10.2021
Իսպանիայի հավաքականն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում 2-1 հաշվով հաղթել է Իտալիայի ընտրանուն՝ այդ կերպ ընդհատելով Ռոբերտո Մանչինիի թիմի՝ առանց պարտությունների շարքը, որը շարունակվում էր 36 խաղ: Այդ ընթացքում Իտալիայի հավաքականը 29 հաղթանակ է տարել և 7 անգամ ոչ-ոքի խաղացել: Իտալացիները նախորդ պարտությունը կրել էին 2018 թվականի սեպտեմբերի 10-ին՝ Պորտուգալիայից՝ 0-1 հաշվով: Մինչ այս, իտալացիները 35-խաղյա ռեկորդը […]
16:07 07.10.2021
Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում շարունակում է գերազանց մրցելույթները 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց լիտվացի Կրիստուպաս Սլեյվային, որը 1/8 եզրափակչում 8-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Դեվիդ Դիմիտրովին: Այսպիսով՝ Ամոյանը դուրս եկավ 1/2 եզրափակիչ, որտեղ կմրցի իրանցի Մոհամադ ռեզա Մոհտարիի հետ: […]
15:56 07.10.2021
Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 55 կգ քաշային Նորայր Հախոյանը: Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային ըմբիշը նախ 6-1 հաշվով հաղթել էր գերմանացի Ֆաբիան Բերնհարդ Շմիդտին և դուրս եկել 1/4 եզրափակիչ: Այստեղ արդեն Հախոյանը բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվավ ժամանակից շուտ հաղթել է ամերիկացի Մաքս Էմիլիանո Նոուրիին, որն իր առաջին գոտեմարտում բացահայտ […]
15:31 07.10.2021
Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկեց 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց նորվեգացի Հաավարդ Յորգենսենին: 1/4 եզրափակչում Ամոյանը կմրցի լիտվացի Կրիստուպաս Սլեյվայի հետ, որը 1/8 եզրափակչում նույն 8-0 հաշվով հաղթել էր բուլղարացի Դեվիդ Դիմիտրովին:
15:07 07.10.2021
Հաջորդ տարի Երևանում կանցկացվի «Մեծ մրցանակ» անունը կրող գեղասահքի միջազգային պատանեկան մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Այս ստուգատեսն անցկացվում է յոթ փուլով: Մասնակիցները երևանյան մրցաշարում հանդես կգան չորրորդ փուլի ծրագրով ՝ 2022թ. սեպտեմբերի 21-24-ը: «Մեծ մրցանակի» խաղարկության յոթ փուլերը տեղի կունենան օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում:
14:42 07.10.2021
Օսլոյում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Նորայր Հախոյանը 1/8 եզրափակչի իր առաջին գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց գերմանացի Ֆաբիան Բերնհարդ Շմիդտին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ: Այս փուլում նա կմրցի ամերիկացի Մաքս Էմիլիանո Նոուրիի հետ, որն իր առաջին գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է իրանցի ըմբիշի:
14:22 07.10.2021
Օսլոյում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինը մրցագորգ դուրս եկավ 82 կգ քաշային Գեղամ Թորգամյանը: Մեր ըմբիշը մրցեց թուրք Բուրհան Ակբուդակի հետ և պարտվեց 0-12 հաշվով: Այսօր մրցագորգ դուրս կգան ևս 2 հայ ըմբիշներ՝ 55 կգ քաշային Նորայր Հախոյանն ու 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
13:50 07.10.2021
Հոկտեմբերի 11-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի «Ստյաուա» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը: Հայ ֆուտբոլասերներին հատկացվել է հյուսիսային տրիբունայի N117 սեկցիան: Տոմսերը կարելի է պատվիրել առցանց՝ անցնելով այս հղումով: Այս մասին տեղեկությունը տրամադրել է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: Այստեղ նաև կգտնեք մանրամասն տեղեկատվություն մարզադաշտ մուտք գործելու կարգի, ինչպես նաև […]
13:27 07.10.2021
Հոկտեմբերի 8-ին՝ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Այն կսպասարկեն Չեռնոգորիան ներկայացնող մարցավարները: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ը: Գլխավոր մրցավարն է Նիկոլա Դաբանովիչը։ Նրան կօգնեն Միլուտին Դյուկիչը և Վլադան Տոդորովիչը։ Չորրորդ պաշտոնյան է Միլոշ Բոսկովիչը։ VAR-ի մրցավարն է Քլեյ Ռուպերտին (Նիդեռլանդներ), իսկ նրան կօգնի Ջոն Ուարդը (Իռլանդիա)։
12:08 07.10.2021
Օսլոյում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել արդեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Այսօր գոտեմարտեր կանցկացվեն 4 քաշային կարգերում: Հայաստանը կներկայացնեն 52 կգ քաշային Նորայր Հախոյանը, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը և 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը:
11:21 07.10.2021
Հայաստանի ազգային հավաքականը գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնել է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի 7-րդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը: ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթրերոդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22:45-ին։
10:58 07.10.2021
Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում մրցահարթակ է դուրս եկել 16-ամյա գյմուրեցի, 61 կգ քաշային Ռաֆիկ Մինասյանը: Մեր մարզիկը 144 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել հրում վարժությունում, իսկ ընդհանուր հաշվարկում երկամարտի 254կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Լեհաստանում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Ռաֆիկ Մինասյանը դարձել էր […]
23:31 06.10.2021
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ին գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքից չարտերային թռիչքով մեկնեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Ռեյկյավիկի «Գրանդ» հյուրանոցում։ ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթրերոդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 8-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։
21:20 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին Լոռու կայազորում կայացել է ՀՀ ԶՈւ ֆուտբոլի առաջնության կիսաեզրափակիչ փուլը։ Իջևանի թիմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը և հոկտեմբերի 22-29-ը Երևանում կմասնակցի եզրափակչին։ Ներկայազորային առաջնության 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և շնորհակալագրերով:
19:09 06.10.2021
Մյունխենի օլիմպիական ավանը, որտեղ անցկացվել է 1972թ. ամառային խաղերի մրցումների մեծ մասը, կարող է մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերի համաշխարհային ժառանգության ցանկ: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Առաջարկն արել է Բավարիայի նախարարների խորհուրդը: Նրանց կարծիքով՝ ավանն ունի հատուկ կարգավիճակ ստանալու հնարավորություն: Գերմանական կողմի կարծիքով՝ դրան կարող է նպաստել նաև հաջորդ տարի ամռանը կայանալիք եվրոպական համալիր […]
23:38 05.10.2021
Տիգրան Բարսեղյանը ՀՖՖ TV-ին բացառիկ հարցազրույց է տվել։ Նա պատմել է, թե ինչ էր զգում թուրքական «Ֆեներբահչեի» դարպասը գրավելուց հետո, ինչ էր մտածում Ռումինիայի դեմ խաղում 11-մետրանոցի նշակետին մոտենալիս, և ինչ կանի, եթե ազգային հավաքականը նվաճի Աշխարհի առաջնության ուղեգիր։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:46 05.10.2021
Պեկինում 2022թ. կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի մարզահամալիրներում փորձնական մրցումներ են նախատեսված հոկտեմբերի 5-ից դեկտեմբերի 31-ը: Սպասվում է, որ կմասնակցի շուրջ երկու հազար մարդ (մարզիկներ, ուղեկցող պաշտոնյաներ և տեխնիկական մասնագետներ): Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Փորձնական մրցումները տեղի կունենան օլիմպիական երեք բնակավայրերում՝ Պեկինում, Չժանցզյակոուում և Յանցինում: Նախատեսված են չմշկասահքի, սքելետոնի, գեղասահքի, սահնակային սպորտի, շորթ տրեկի, հոկեյի, բոբսլեյի, բիաթլոնի, […]
19:08 05.10.2021
Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան նախատեսել է լրացուցիչ 5,4 միլիոն դոլար հատկացնել ազգային ֆեդերացիաներին՝ համավարակի ճգնաժամի պատճառով: Բացի դրանից՝ կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցումների կազմակերպիչներին նույնպես լրացուցիչ կհատկացվի մոտ 4,3 մլն դոլար: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Երկու նախաձեռնություններն էլ կոչված են մեղմելու համաշխարհային ճգնաժամի ֆինանսական ազդեցությունը: Շատ ֆեդերացիաներ նախորդ մրցաշրջանում բախվել են ֆինանսական լուրջ դժվարությունների: Ի դեպ, […]