TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՍՊՈՐՏ

Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը կանցկացվի Ստամբուլում

18:16 05.10.2021

Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) հայտարարել է, որ 2021թ. աշխարհի կանանց առաջնությունը տեղի կունենա Ստամբուլում դեկտեմբերին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Տղամարդկանց առաջնության օրինակով, կանանց մրցանակակիրներին նույնպես, կհանձնվեն դրամական պարգևներ: Մրցանակային հիմնադրամը կազմում է 2,6 միլիոն դոլար: 100 հազարը կտրվի հաղթողին, 50 հազարը՝ արծաթե և 25 հազարը՝ բրոնզե մեդալակիրներին: Աշխարհի առաջնությանը զուգահեռ մրցավայրում կկայանա AIBA-ի արտահերթ համագումարը, որի […]

̰
Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն

15:47 05.10.2021

Հայաստանի և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիաները կհամագործակցեն: Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում կայացած հանդիպման ընթացքում: ՀՖՖ պատվիրակությունը Ֆրանկֆուրտ է ժամանել հոկտեմբերի 4-ին և Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Դիրկ Յանոտայի անմիջական նախաձեռնությամբ հյուրընկալվել են ԳՖՖ-ի՝ Ֆրանկֆուրտում տեղակայված շտաբ-բնակարանում: Հանդիպմանը ներկա են եղել ԳՖՖ բարձրաստիճան պաշտոնյաներ: ԳՖՖ պաշտոնյաները ՀՖՖ պատվիրակության համար կազմակերպել են […]

̰
Հաստատվել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի խաղացանկը

15:32 05.10.2021

Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի նոր մրցաշրջանը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին։ ՀՖՖ ՄԿԱ բաժինը հայտնում է, որ հաստատվել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի խաղացանկը։ Խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ ՀՖՖ ՄԿԱ բաժինը նաև նշանակել է Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին 3 մրցափուլերի խաղացանկը, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Կարեն Նալբանդյանը՝ ԵՎՐՈ Մ-19 որակավորման փուլի 12-րդ խմբի հանդիպումների մրցավարների տեսուչ

15:10 05.10.2021

Հոկտեմբերի 6-12-ը Սլովենիայում կկայանան ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման 12-րդ խմբի հանդիպումները, որում կմրցեն Իտալիայի, Սլովենիայի, Իսլանդիայի և Լիտվայի Մ-19 ընտրանիները։ Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, ՀՖՖ Մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-19 որակավորման 12-րդ խմբի հանդիպումների մրցավարների տեսուչ։

̰
Աշոտ Խաչատուրյանցը նշանակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատար

14:28 05.10.2021

Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) մրցավարական կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը նշանակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) նախագահի պաշտոնակատար: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը: Ավելի վաղ, Սերգեյ Պրյադկինը լքել է պաշտոնը։ Նա ղեկավարում էր կազմակերպությունը 2007 թվականից: Խաչատուրյանը 53 տարեկան է, նա ՌՖՄ մրցավարների կոմիտեի ղեկավարն է 2019 թվականի նոյեմբերից: Խաչատուրյանցը ՌՖՄ նախագահին առընթեր փորձագիտական ​​և […]

̰
Արոնյանը CCTF-ի վերջին տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից մեկին և 3-րդն է մրցաշարում

23:52 04.10.2021

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Champions Chess Tour Finals-ի 8-րդ տուրում հաղթեց Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստներից Շահրիյար Մամեդյարովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը երկու պարտիա անընդմեջ առավելության հասավ Մամեդյարովի նկատմամբ նախ սև, ապա սպիտակ խաղաքարերով, իսկ հաջորդ պարտիան ավարտեց ոչ-ոքի` 2,5-0,5: Արոնյանը մրցաշարային աղյուսակի վերջնական […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը Ֆրանկֆուրտում է

19:57 04.10.2021

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է գերմանական Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստվել ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան և Ռումինիա-Հայաստան հանդիպումներին։ Հայտնում է ՀՖՖ-ն։ Թիմը կհանգրվանի Best Western Premier IB հյուրանոցում։ Հոկտեմբերի 4-ի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականը առաջին մարզումը կանցկացնի Գերմանիայում, որտեղից հոկտեմբերի 6-ին արդեն չարտերային թռիչքով կմեկնի Իսլանդիա։

̰
Հայաստանի հավաքականը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ մեդալային առաջատար

15:36 04.10.2021

Ամփոփվել է ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը. Հայաստանը մեդալային հաշվարկում առաջին տեղում է: Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում սեպտեմբերի 23-ին մեկնարկել էր ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունը: Հայաստանի թիմն առաջնությունում ելույթներն ավարտել է 9 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներով: Հայաստանի համար 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալներ են […]

̰
ՌԴ շախմատի կանանաց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն

11:40 04.10.2021

Իսպանիայում ավարտվեց Շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունը, որին փայլուն հանդես եկավ Ռուսաստանի հավաքականը: Եզրափակիչ երկու խաղերում ռուս շախմատիստուհիները 2,5-1,5, ապա 3-1 հաշվով հաղթեցին Հնդկաստանի ընտրանուն: Կիսաեզրափակչում ռուսներն առավելության էին հասել Ուկրաինայի հավաքականի նկատմամբ, որն իր հերթին 1/4 եզրափակչում հաղթել էր մեր հավաքականին:

̰
Լևոն Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին. Champions Chess Tour

11:24 04.10.2021

Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը գերազանց հանդես եկավ և 3-1 հաշվով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Անցկացված 4 պարտիաներից երկուսում Արոնյանը հաղթել է, երկուսն էլ ավարտել ոչ-ոքի: Այս տուրից հետո Արոնյանը 21 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մրցաշարային աղյուսակը 28,5 միավորով շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը: Երկրորդ […]

̰
Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Էմպոլիի» դեմ խաղում

10:02 04.10.2021

Իտալական Ա սերիայի 7-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Էմպոլիին»: 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը բացել է Լորենցո Պելեգրինին։ Իսկ 48-րդ րոպեին արդեն Մխիթարյանն է դարձել գոլի հեղինակ՝ ժամանակին հասնելով Աբրահամի հեռահար հարվածից հետո հորիզոնական դարպասաձողից հետ մղված գնդակին:

̰ ̰
Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումները

22:24 03.10.2021

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումները Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի «Սիլկեբորգ»-«Նորշելան» խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ինչպես փոխանցում է ՀՖՖ-ն, ըստ նախնական բուժզննության՝ Չալըշըրի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ:

̰
Արսեն Հարությունյանը՝ ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

20:56 03.10.2021

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը մեր ըմբիշ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ նվաճեց՝ հաղթանակի հասնելով 2 րոպե 66 վայրկյանում։ Այդ մասին հայտնում է armsport.am-ը։ Հարությունյանի մրցակիցը 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Հնդկաստանի ներկայացուցիչ Ռանդիվեր Ռանդիվերն էր․ առաջին մրցափուլում մեր ըմբիշը հաղթել է 10:0 հաշվով։ Հիշեցնենք՝ կիսաեզրափակչում Արսենը 0-10 հաշվով 35 […]

̰
Վարազդատ Լալայանը՝ Մ-23 ԵԱ ոսկե մեդալակիր

19:24 03.10.2021

Ֆինլանդիայում հերթական մեդալն է նվաճել ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Ինչպես հայտնում է armsport.am-ը, Մ-23 տարեկանների +109 կգ քաշայինների պայքարում Եվրոպայում հաղթող է ճանաչվել Վարազդատ Լալայանը։ Մեր ծանրորդը ոսկե մեդալներ է նվաճել՝ 206, 241, երկամարտում՝ 447 կգ արդյունքով՝ այս ցուցանիշներով դառնալով նաև ռեկորդակիր Մ23-ում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), Գոռ Սահակյանը […]

̰
Արսեն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի Մ-23 տարեկանների չեմպիոն

17:36 03.10.2021

Ֆինլանդիայում հերթական մեդալն է նվաճել ծանրամարտի Հայաստանի հավաքականը: Ինչպես հայտնում է armsport.am -ը, Մ-23 տարեկանների 109 կգ քաշայինների պայքարում Եվրոպայում Արսեն Մարտիրոսյանը հավասարը  չի ունեցել։ Մեր ծանրորդը 3 ոսկե մեդալ է նվաճել՝ 176, 207, երկամարտում՝ 383 կգ արդյունքով։ Արսենը մոտակա մրցակցին գերազանցել է 2 կգ-ով։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 […]

̰
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը

15:01 03.10.2021

Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումներին ընդառաջ։ Այդ մասին նշված է ՀՖՖ-ի տեղադրած տեսանյութին կից։

̰
Ծանրամարտի Մ-20 և Մ-23 Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականը գերազանց ելույթներ է ունենում

22:24 02.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-20 Եվրոպայի առաջնությունում Պետրոս Պետրոսյանը (102 կգ) երկամարտի 349 կգ (155+194) արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ, տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։ 19-ամյա ծանրորդը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 150 կգ: Երկրորդ փորձից պոկել է 155 կգ ծանրաձողը՝ արժանանալով այս վարժության փոքր բրոնզե մեդալին: Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ Պետրոս Պետրոսյանը հաջողությամբ հրել […]

̰
Կայացել է հանդիպում՝ նվիրված Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը

21:30 02.10.2021

Հոկտեմբերի 2-ին՝ ՀՖՖ գրասենյակում, ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանի ղեկավարությամբ, կայացավ ժողով-հանդիպում՝ նվիրված Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման հարցերին։ Ժողովին մասնակցում էին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի եւ Առաջին խմբի ակումբների ղեկավար անձնակազմի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՊՖԼ-ի հարցերով զբաղվող ՀՖՖ աշխատակիցներ։ Հանդիպման սկզբում Ա․ Ազարյանը ներկայացրեց մինչ օրս կատարված աշխատանքները, այնուհետեւ ծավալվեց երկարատև քննարկում ՀՊՖԼ-ի ստեղծման […]

̰
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

20:58 02.10.2021

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը և երեկոյան կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ հավաքականին են միացել միայն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Անատոլի Այվազով – «Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ – «Նոա» Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա» Տարոն […]

̰
Չգիտեմ, թե Իբրահիմովիչը դեռ որքան կարող է խաղալ․ «Միլանի» գլխավոր մարզիչ

19:32 02.10.2021

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի մասին: «Չգիտեմ, թե նա դեռ քանի տարի կարող է խաղալ: Եթե ոգևորությամբ դատենք, ապա կարող եմ ենթադրել, որ հավերժ: Այդ գլխով Զլատանը ցանկացած խնդիր կհաղթահարի: Նա իսկապես անհավանական մոտիվացիա ու կիրք ունի: Եթե կարողանայի նման նվեր անել, նրան ֆուտբոլային երկարակեցություն կնվիրեի»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում […]

̰
Արսեն Հարությունյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

18:56 02.10.2021

Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի մասնակից 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում: Մեր ըմբիշը կիսաեզրափակչում 0-10 հաշվով 35 վայրկյանում պարտության կրեց Դեյթոն Ֆիքսից: Մինչ կիսաեզրափակիչ հասնելը Արսենը 18-10 հաշվով հաղթել էր Ադլան Ասկարովին, 8-2 հաշվով՝ Աիբեգ Աիբեգովին: Եզրափակիչը կկայանա վաղը, որտեղ ամերիկացի ըմբիշի մրցակիցը կլինի Հասեգավա-Մագոմեդով զույգի հաղթողը: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Երկու ռեկորդ մեկ օրում․ 8 տարեկան Դավիթը և 27 տարեկան Յուրին մեկ ձեռքով ավտոմեքենաներ են քաշել

17:48 02.10.2021

Հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիրներից երկուսը Գյումրիում նոր ռեկորդներ են սահմանել: Առաջին ռեկորդը պատկանում է  Աշխարհի բազմակի ռեկորդակիր, Հայաստանի եռամարտի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցին, իսկ մյուս ռեկորդակիրը 8 տարեկան  Դավիթ Սարգսյանն է։ Ամրակազմ 8 տարեկան Դավիթը որոշել է մեկ ձեռքով միանգամից երեք ավտոմեքենա քաշել, իր տարիքի երեխայի համար սա համարվում է ռեկորդային ցուցանիշ: Շիրակի մարզի Վարդաքար գյուղում […]

̰
Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ

16:04 02.10.2021

Օսլոյում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 61 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը: Հայ մարզիկը 8-2 հաշվով առավելության է հասել Բրունեյը ներկայացնող Ալիբեգ Ալիբեգովի նկատմամբ: Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Արսենը 18-10 հաշվով հաղթել էր մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն, ղազախ Ադլան Ասկարովին: Այսպիսով՝ Արսենը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Դեյսոն Դուեյնի […]

̰
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կողքիս են եղել. Լիանա Գյուրջյանի գրառումը

16:00 02.10.2021

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի երիտասարդական առաջնության և արդեն նաև Եվրոպայի Մ-20 տարեկանների առաջնության չեմպիոն Լիանա Գյուրջյանը հերթական ոսկե մեդալը նվաճելուց հետո շնորակալական գրառում է կատարել սոցցանցի իր էջերում. «Շնորհակակ եմ… Շնորհակալ եմ Աստծուց ինձ այսպիսի հաջողություններ տալու համար… Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կողքիս են եղել, շնորհակալ եմ, որ հավատում եք: Շնորհակալ եմ բոլոր […]

̰
Արոնյանը պարտվել է Յան Կշիշտոֆ Դուդային. Champions Chess Tour

15:06 02.10.2021

Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը 1,5-2,5 հաշվով պարտվել է Յան Կշիշտոֆ Դուդային: Այս տուրից հետո Արոնյանը 15 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ մրցաշարային աղյուսակը 28,5 միավորով շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը: Երկրորդ տեղում Ուեսլի Սոն է (21,5), երրորդում՝ Թեյմուր Ռաջաբովը (18): Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ: […]

̰
Արսեն Հարությունյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ. Ըմբշամարտի ԱԱ

14:46 02.10.2021

Օսլոյում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Այսօր 4 քաշային կարգերում մրցագորգ են դուրս եկել ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնում է Եվրոպայի չեմպիոն, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը: Մեր ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 18-10 հաշվով հաղթել է ղազախ Ադլան Ասկարովին: 1/4 եզրափակչում Արսենը կմրցի Բրունեյը ներկայացնող Ալիբեգ Ալիբեգովի հետ:

̰
Պետրոս Պետրոսյանը հերթական մեդալը բերեց Հայաստանի հավաքականին

14:30 02.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ իրենց մրցելույթներն ավարտեցին Մ20 տարեկան 102 կգ քաշային տղաները: Հայաստանը ներկայացնում էր Պետրոս Պետրոսյանը: Հայ ծանրորդը երկամարտի 349կգ (155+194) արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Պետրոսը նաև երկու փոքր բրոնզե մեդալ նվաճեց: Պետրոսը Հայաստանի 14-րդ ներկայացուցիչն էր Եվրոպայի առաջնությունում և 13-րդ […]

̰
Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

22:44 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ իրենց մրցելույթներն ավարտեցին Մ20 տարեկան 96 կգ քաշային տղաները: Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը նվաճեց արծաթե մեդալ: Գարիկը նաև մեկ փոքր արծաթե մեդալ նվաճեց: Իսկ հաղթողն այս քաշային կարգում ՌԴ-ը ներկայացնող հայազգի Արթուր Բաբայանն է:

̰
Վարազդատ Հարոյանը «Վալենսիայի» դեմ խաղից առաջ հայերենով ասուլիս է տվել

22:14 01.10.2021

Հայաստանի ազգային հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հայերենով նախախաղային ասուլիս է տվել Լա Լիգայի 8-րդ տուրի` «Վալենսիայի» դեմ խաղից առաջ:

̰
BACK_TO_TOP