TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

ՍՊՈՐՏ

«Ինտերը» չկարողացավ հաղթել «Շախտյորին». ՉԼ խմբային փուլ

23:47 28.09.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 0-0 է ավարտել հանդիպումը Դոնեցկի «Շախտյորի» հետ: Հանդիպումը կայացել է Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում: Այսպիսով` այս թիմերը վաստակեցին առաջին միավորները: Առաջին տուրում «Շախտյորը» 2-0 հաշվով անակնկալ պարտություն էր կրել մոլդովական «Շերիֆից», իսկ «Ինտերը» պարտվել էր «Ռեալին»:

̰
«Այաքսը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում

23:33 28.09.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Բեշիքթաշին»։ Հոլանդական թիմից աչքի ընկան Սեբաստիեն Ալերն ու Սթիվեն Բերդեյսը։ Այս հաղթանակից հետո «Այաքսն» ունի 6 միավոր, իսկ թուրքական թիմը միավոր չունի։ Խմբի մյուս խաղում կմրցեն Լիսաբոնի «Սպորտինգն» ու Դորտմունդի «Բորուսիան»։ Վերջինս առաջին խաղում հաղթել է, իսկ պորտուգալական ակումբը պարտվել է։

̰
Բիչախչյանի գոլը նպաստեց «Ժիլինայի» հաղթանակին

23:02 28.09.2021

Ֆուտբոլի Սլովակիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Ժիլինան» մրցեց «Պովաժսկա-Բիստրիցայի» հետ և առավելության հասավ 2։1 հաշվով։ Հիշեցնենք՝ հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացել էր Հայաստանի հավաքականի և «Ժիլինայի» 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Այսպիսով` «Ժիլինան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ և կմրցի «Ռուժոմբերոկի» հետ, որը 6։0 հաշվով պարտության է մատնել «Կիսուցկե-Նովե-Մեստոյին»։

̰
Արոնյանը վստահ հաղթանակ տարավ Անիշ Գիրիի նկատմամբ և ամրապնդվեց 3-րդ հորիզոնականում. Champions Chess Tour

22:43 28.09.2021

Լևոն Արոնյանը Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 4-րդ տուրում 3-1 հաշվով վստահ հաղթանակ տարավ Անիշ Գիրիի նկատմամբ: Հատկանշական է, որ առաջին պարտիայում Լևոնը պարտվեց, սակայն հաջորդ 3 պարտիաներում կարողացավ հաղթանակներ տանել: Այսպիսով՝ չորրորդ տուրում Արոնյանը 3 միավոր վաստակեց: Հիշեցնենք, որ ըստ մրցակարգի՝ եթե շախմատիստը հաղթում է արագ շախմատի մրցավեճում, ապա ստանում է 3 […]

̰
Հայաստանի հավաքականը փայլուն հաղթանակ տարավ Իսպանիայի ընտրանու նկատմամբ. Շախմատի կանանց ԱԱ

22:24 28.09.2021

Իսպանիայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5-0,5 հաշվով փայլուն հաղթանակ տարավ տանտերերի՝ Իսպանիայի ընտրանու նկատմամբ: Մեր հավաքականում միակ ոչ-ոքի արդյունքը գրանցեց Էլինա Դանիելյանը: Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը հաղթեցին: Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը բարձրացավ երրորդ հորիզոնական: Հիշեցնենք՝ մասնակից 12 հավաքականները բաժանվել են 2 խմբի։ Խմբում 1-4-րդ տեղերը […]

̰
Լուկաս Սելարայանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

21:12 28.09.2021

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում։ «Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Վերջին տարվա ընթացքում մի […]

̰
Հայաստանի հավաքականը պարտվեց Հնդկաստանի ընտրանուն. Շախմատի կանանց ԱԱ

20:51 28.09.2021

Իսպանիայում ընթացող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության երրոդ տուրում հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով պարտվեց Հնդկաստաի ընտրանուն:  մեր հավաքականում միակ հաղթանակը տարավ լիլիթ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվեցին:  Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը երրորդն է իր խմբում: Հիշեցնենք՝ մասնակից 12 հավաքականները  բաժանվել են 2 խմբի։ Խմբում 1-4-րդ տեղերը գրաված […]

̰
UEFA-ն «Ալաշկերտին» նվիրված հաղորդում է պատրաստում

19:55 28.09.2021

UEFA TV-ն «Ալաշկերտին» նվիրված հաղորդում է պատրաստում: Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ «Հայաստանի Առաջին խմբից մինչև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ»,- նշված է հաղորդագրության մեջ։

̰
«Ռոմայի» կիսապաշտպանը անպարկեշտ ժեստով է պատասխանել «Լացիոյի» ֆանատներին

19:43 28.09.2021

«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպման ժամանակ անպարկեշտ ժեստով է պատասխանել մրցակցի ֆանատներին: Մոուրինյոն 77-րդ րոպեին փոխարինել է Ձանիոլոյին, և երբ նա ուղևորվել է հանդերձարան, «Լացիոյի» երկրպագուներն վիրավորական արտահայտություններ են արել նրա հասցեին, իսկ ֆուտբոլիստը պատասխանել է նրանց: Հիշեցնենք, որ  այս խաղում «Ռոման» պարտվել էր 2։3 հաշվով։ Zaniolo did this […]

̰
Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ է դարձել Սլովակիայի գավաթի խաղարկությունում

19:20 28.09.2021

Սլովակիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի շրջանակում Վահան Բիչախչյանի «Ժիլինան» հյուրընկալվել է «Պովաժսկա-Բիստրիցային»: Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացել է Վահան Բիչախչյանը: Հյուրերը պատասխանել են առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին: Այս պահին հաշիվը հավասար է՝ 1-1: Հաղորդում է Armsport.am-ը։

̰
Մխիթարյանը «Ռոմայի» հետ պատրաստվում է «Զարյայի» դեմ  խաղին

19:10 28.09.2021

«Ռոման» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի շրջանակներում Լուգանսկի «Զարյայի» դեմ առաջիկա խաղին: Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ անցկացված մարզմանը մասնակցել է նաև Հենրիխ Մխիթարյանը: Այս խաղը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին և կմեկնակի Հայաստանի ժամանակով 20:45-ին:

̰
Իշխան Գելոյանը նորից հրավիրվել է Հայաստանի հավաքական

18:56 28.09.2021

Կալինինգրադի «Բալթիկայի» կիսապաշտպան Իշխան Գելոյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: Գելոյանը Հայաստանի հավաքականին կմիանա հոկտեմբերի 3-ին: 29-ամյա Գելոյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2 հանդիպման: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին կհյուրընկալվի Իսլանդիայի հավաքականին, իսկ 11-ին՝ Ռումինիայի ընտրանուն:

̰
Թուրք ֆուտբոլիստը կասկածվում է սպանության մեջ

18:41 28.09.2021

Ստամբուլի «Ֆեներբահչեի» ու «Բեշիկթաշի» նախկին ֆուտբոլիստ Սեզար Օզթյուրկը հետախուզվում է Թուրքիայի ոստիկանության կողմից: Նա կասկածվում է սպանություն կատարելու մեջ: Այս մասին հայտնել է NTV Spor-ը: Սեպտեմբերի 19-ին Ստամբուլում  նա վեճի է բռնվել, որի ժամանակ կրակ է բացել մի խումբ մարդկանց վրա: Նրանցից մեկը մահացել է, ևս չորսը տեղափոխվել են հիվանդանոց: Ականատեսները ճանաչել են նախկին ֆուտբոլիստ […]

̰
Կոնֆերենցիաների լիգայի թվիթերյան էջը հրապարակել է «Հանրապետական» մարզադաշտի լուսանկարը

18:22 28.09.2021

ՈւԵՖԱ-ն Եվրոպայի լիգայի ֆեյսբուքյան էջում հրապարակել է Երևանի համայնապատկերով լուսանկար՝ առաջարկելով գուշակել քաղաքը։ Կոնֆերենցիաների լիգայի թվիթերյան էջն էլ հրապարակել է Վազգեն Սարգյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի լուսանկարը՝ հարցնելով, թե որ թիմն է խաղում այդտեղ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին «Ալաշկերտը» առաջին տնային հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարում՝ ընդունելով Ֆիննական ՀԻԿ-ին։ ?️ Who plays here?#UECL pic.twitter.com/29Un7sMOPz — […]

̰
Իտալիայի առաջնությունում մարզիչը հարվածել է մրցավարի դեմքին

17:57 28.09.2021

Տհաճ միջադեպ է տեղի ունեցել Իտալիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ դիվիզիոնի «Օլեջո-Կաստելյո»-«Կարպինյանո» խաղում: Հյուրերի գլխավոր մարզիչ Ջովանի Ալոզին հարվածել է հանդիպման գլխավոր մրցավար Անդրեա Ֆելիսի դեմքին: Այս մասին գրել է Football Italia-ն: Երկրորդ խաղակեսի վերջնամասում Ջովանի Ալոզին ստացել է կարմիր քարտ, սակայն հանդերձարան ուղևորվելու փոխարեն մոտեցել է մրցավարին և բռունցքով ուժեղ հարված է հասցրել նրա դեմքին: […]

̰
ՀՀ հավաքականը Ազգերի լիգայում կմեկնարկի հունիսին

17:40 28.09.2021

Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա Ազգերի լիգայի 2022/23թթ. մրցաշրջանի վիճակահանությունը։ Ազգերի լիգայի նախորդ մրցաշարի C լիգայի երկրորդ խմբում հաղթանակի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B դիվիզիոնում։ Հայաստանի թիմն ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (Զամբյուղ 2), Իսրայելը, […]

̰
«Ալաշկերտ»-ՀԻԿ հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարներ

17:17 28.09.2021

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ու Ֆինլանդիան ներկայացնող ՀԻԿ-ի միջև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարներ: Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 31-ամյա Հարատիու Ֆեսնիչը, որին կօգնեն Վալենտին Ավրամն ու Ալեքսանդր Չերեին: Չորրորդ պաշտոնյան է Մարիան Բարբուն: «Ալաշկերտ»-ՀԻԿ խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին՝ «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի […]

̰
Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը չեղարկել է ՀՖՖ-ի կողմից որակազրկված ֆուտբոլիստների պատժամիջոցը

16:58 28.09.2021

Art Legal փաստաբանական գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ հաղթել է Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում (CAS) ՀՖՖ-ի դեմ ներկայացված հայցը 3 ֆուտբոլիստների հարցով: «Ուրախությամբ հայտնում ենք, որ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS), քննելով մեր ներկայացրած լայնածավալ բողոքը, ամբողջությամբ բավարարել է այն, այդպիսով վերացնելով մեր հաճախորդների վրա դրված ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու արգելքը»,- մասնավորապես նշված է […]

̰
ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տվել են Անգլիայի չեմպիոնին

16:41 28.09.2021

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» խաղում բուքմեյքերները նախապատվությունը տվել են Անգլիայի չեմպիոնին: Բուքմեյքերական գրասենյակները «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը միջինը գնահատում են 2.25 գործակցով, իսկ փարիզցիներինը՝ 3.10: Ոչ-ոքիի գործակիցը 3.50 է: Չեմպիոնների լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» 6:3 հաշվով հաղթել է գերմանական «Լայպցիգին», իսկ ՊՍԺ-ն 1:1 հաշվով է ավարտել հանդիպումը բելգիական «Բրյուգգեի» հետ:

̰
Մեսսին հայտավորվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին

16:19 28.09.2021

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հրապարակել է թիմի հայտացուցակն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման համար: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայտացուցակում ընդգրկվել է նաև վնասվածքից ապաքինված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: ՊՍԺ-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 23:00-ին:  

̰
Անդրեյ Շևչենկոն ցանկանում է վերադառնալ «Միլան»

16:07 28.09.2021

Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Անդրեյ Շևչենկոն ցանկանում է վերադառնալ«Միլան», որտեղ անցկացրել է ֆուտբոլային կարիերայի մեծ մասը: «Ինձ թվում է, որ Չեմպիոնների լիգայում «Միլանի» խաղացող լինելը բոլորովին այլ պատմություն է: Չեմպիոնների լիգայի 2 եզրափակիչ… Այս հանդիպումների շնորհիվ ես նվաճեցի Եվրոպան: Երբ խաղում ես աշխարհի ուժեղագույն թիմերի, աշխարհի ուժեղագույն խաղացողների հետ, դա օգնում է քեզ […]

̰
Մբապեն մերժում է ՊՍԺ-ի՝ պայմանագիրը երկարաձգելու բոլոր առաջարկները

15:54 28.09.2021

Կիլիան Մբապեն մերժել է ՊՍԺ-ի՝ պայմանագիրը երկարաձգելու բոլոր նոր առաջարկները: Այս մասին հայտնում է Diario AS-ը: Ըստ աղբյուրի՝ փարիզյան ակումբը պատրաստ է Մբապեին վճարել 45 մլն եվրո մեկ մրցաշրջանում, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է առաջարկից: ՊՍԺ-ի հետ Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ: Մեծ է հավանականությունը, որ նա կարիերան շարունակի «Ռեալում»:

̰
ՈՒԵՖԱ-ն բողոքարկելու է Սուպերլիգայի հետ կապված Մադրիդի դատարանի որոշումը

15:30 28.09.2021

ՈՒԵՖԱ-ն բողոքարկելու է Մադրիդի Եվրոպական դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է կազմակերպությանը դադարեցնել կարգապահական վարույթը Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Հուլիսին դատարանը ՈՒԵՖԱ-ին պարտավորեցրեց դադարեցնել կարգապահական վարույթը «Բարսելոնա», «Ռեալ», «Յուվենտուս» ակումբների նկատմամբ, որոնք չեն հրաժարվել Սուպերլիգայի ստեղծումից: Երեքշաբթի օրը ՈՒԵՖԱ-ն հայտարարեց վարույթը դադարեցնելու մասին: «Այսպես կոչված՝ Սուպերլիգայի նկատմամբ կարգապահական վարույթի […]

̰
Հայ ազգը շատ հյուրընկալ է, սիրալիր. Միլան Միլանովիչ

15:16 28.09.2021

«Ալաշկերտի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչն առաջին հարցազրույցն է տվել ակումբի մամուլի ծառայությանը: «Ես որոշեցի գլխավորել ակումբը՝ ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի հրավերից հետո։ Հայ ազգը շատ հյուրընկալ է, սիրալիր, սիրում են Սերբիան և սերբերին։ «Ալաշկերտն ուժեղ ակումբ է։ Իմ գլխավոր առաջադրանքը լավ արդյունքներ ապահովելն է։ Շատ կարևոր է  նաև, որ մասնակցում ենք Կոնֆերենցիաների լիգային: Առաջին […]

̰
Կարեն Խաչանովը 27-րդն է. ATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը

15:07 28.09.2021

ATP-ն հրապարակել է թենիսիստների թարմացված վարկանիշային աղյուսակը։ Թոփ 10-ում փոփոխություններ չեն եղել: Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ սերբ Նովակ Ջոկովիչը, երկրորդ տեղը զբաղեցնում է ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևը, լավագույն եռյակը եզրափակում է հույն Ստեֆանոս Ցիցիպասը: ՌԴ-ից հանդես եկող հայազգի Կարեն Խաչանովը 27-րդն է: ATP վարկանիշի լավագույն տասնյակը 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ՝ 1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) […]

̰
ՀՖՖ Գլխավոր քարտուղարը նշանակվել է Կոնֆերենցիաների լիգայի հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ

14:48 28.09.2021

Սեպտեմբերի 30-ին՝ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ մրցափուլի «Պարտիզան» (Սերբիա)-«Ֆլորա» (Էստոնիա) հանդիպումը: ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

̰
Արգենտինացիները հաղթեցին ռուսներին. Ֆուտզալի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի զույգերը հայտնի են

13:51 28.09.2021

Լիտվայում կայացան Ֆուտզալի Աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի հանդիպումները։ Արգենտինայի հավաքականը 11մ հարվածաշարում հաղթեց Ռուսաստանի հավաքականին (հիմնական ժամանակը՝ 1-1), իսկ Մարոկկոն 0-1 հաշվով զիջեց Բրազիլիային։ Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2-4 հաշվով զիջեց Պորտուգալիային, իսկ Ղազախստանի ընտրանին 3-2 հաշվով հաղթեց Իրանի հավաքականին։ Կիսաեզրափակչում Ղազախստանի հավաքականը, որն առաջին անգամ է դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ, […]

̰
Արսեն Զախարյանը ՌԴ հավաքականի առաջիկա խաղերի հայտացուցակում է

13:26 28.09.2021

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ներկայացրել է Ռուսաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը հոկտեմբերին կայանալիք ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերի համար: Հավաքական է հրավիրվել նաև Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը: Ռուսաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին սեփական հարկի տակ կընդունի Սլովակիային, իսկ հոկտեմբերի 11-ին կհյուրընկալվի  Սլովենիային: Ռուսաստանի հավաքականը H խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 6 խաղից հետո վաստակած 13 միավորով: […]

̰
Արոնյանը պարտվեց Նակամուրային, սակայն պահպանեց 3-րդ հորիզոնականը. Champions Chess Tour

12:14 28.09.2021

Լևոն Արոնյանը Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 3-րդ տուրում 1-3 հաշվով պարտվել է Հիկարու Նակամուրային։ Այսպիսով՝ երրորդ տուրում Արոնյանը միավոր չի վաստակել: Հիշեցնենք, որ ըստ մրցակարգի՝ եթե շախմատիստը պարտվում է ոչ թե արագ շախմատի, այլ լրացուցիչ նշանակված կայծակնային շախմատի պարտիաներում կամ Արմագեդոնում, ապա նրան տրվում է 1 միավոր: Այս տուրից հետո Արոնյանը 12 […]

̰
ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ չի սահմանի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների նկատմամբ

12:10 28.09.2021

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կազմակերպության բողոքարկման կոմիտեն պատժամիջոցներ չի սահմանի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների` «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ: Վարույթը ճանաչվել է անվավեր: Այնուամենայնիվ, դեռ առկա է հնարավորություն, որ կազմակերպությունը հետագայում կարգապահական գործառույթներ կատարի: Ավելի վաղ իսպանական դատարանն ՈՒԵՖԱ-ից պահանջել էր չեղարկել բոլոր պատժամիջոցները «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ: Դատավորի որոշման մեջ նշվել էր, […]

̰
BACK_TO_TOP