TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Փոքր ոսկի և արծաթ. Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը առաջին վարժությունից հետո առաջատարներն են

15:01 30.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակում են Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի տղաները: Հայաստանը ներկայացնում են Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը: Առաջին վարժությունն ավարտվել է: Կարեն Մարգարյանը առաջատարն է 153 կգ արդյունքով, իսկ Սուրեն Գրիգորյանը ունի երկրորդ ցուցանիշը, նա սանձել է 148 կգ-ոց ծանրաձողը: 3-րդ […]

̰
«Զենիթը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Մալմյոյի» դարպասը. ՉԼ խմբային փուլ

12:45 30.09.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Զենիթը» սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Մալմյոյին»: Հանդիպման հաշիվը բացվել է 9-րդ րոպեին․ աչքի է ընկել Կլաուդինյոն, 49-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Կուզյաևը։ 53-րդ րոպեին մրցակիցը մնացել է տասը հոգով, ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացվել է Ահմեդհոձիչը։ 80-րդ րոպեին 3-ր գնդակը «Մալմյոյի» դարպասն ուղարկել է Ալեքս […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ

11:22 30.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս կգա 4 հայ ծանրորդ: Նախ Մ20 տարեկան տղաների 81 կգ քաշայինների կարգում պայքարի կներգրավվեն Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը: Ավելի ուշ Մ20 տարեկան տղաների 89 կգ քաշայինների կարգում մրցահարթակ դուրս կգա Գևորգ Ղահրամանյանը և օրվա վերջում Մ20 տարեկան […]

̰
Լևոն Արոնյանը պարտվել է Թեյմուր Ռաջաբովին. Champions Chess Tour

11:19 30.09.2021

Champions Chess Tour առցանց մրցաշարի եզրափակիչ փուլի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը 1,5-2,5 հաշվով պարտվել է Թեյմուր Ռաջաբովին։ Այս տուրից հետո Արոնյանն ու Ռաջաբովը 15 միավորով կիսում են 3-4 տեղերը, իսկ մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մագնուս Կարլսենը (26,5 միավոր), երկրորդ տեղում Ուեսլի Սոն է (21,5): Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Champions Chess Tour-ի […]

̰
«Բենֆիկան» ջախջախեց «Բարսելոնային». կատալոնական ակումբի անկումը շարունակվում է

10:45 30.09.2021

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի երկրորդ տուրը: Առաջին տուրում 0-3 հաշվով «Բավարիային» պարտվելուց հետո, «Բարսելոնան» այս անգամ հյուրընկալվելիս նույն հաշվով զիջեց «Բենֆիկային»: Դուբլի հեղինակ դարձավ Դարվին Նունյեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռաֆա Սիլվան: «Բարսելոնան» ՉԼ-ի 2-րդ անընդմեջ խաղում դարպասին ոչ մի դիպուկ հարված չի կատարում: Կատալոնական ակումբը խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 87-րդ […]

̰
Ռոնալդուն հաղթանակ պարգևեց «Մանչեսթեր Յունայթեդին», հաղթեց նաև պորտուգալացու նախկին ակումբը

10:06 30.09.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Չելսիին»: Հանդիպման միակ գոլը 46-րդ րոպեին խփեց Կյեզան։ Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց իսպանական «Վիլյառեալին» ու կամային հաղթանակ տարավ։ Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Ալկասերը, տանտերերը հաշիվը հավասարեցրին 7 րոպե անց․ աչքի ընկավ Տելլեսը, իսկ հաղթական գոլը խփեց […]

̰
Բավականին պատրաստված թիմ է. ՀԻԿ-ի գլխավոր մարզիչը՝ «Ալաշկերտի» մասին

09:53 30.09.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ալաշկերտը» այսօր կընդունի ֆիննական ՀԻԿ-ին: Այդ թիմի գլխավոր մարզիչ Տոնի Կոսկելան և ֆուտբոլիստ Վալտերի Մորենը նախախաղային ասուլիսին պատասխանել են լրագրողների հարցերին։ «Թիմը մարտական է տրամադրված խաղին, վստահ ենք՝ լավ հանդիպում է լինելու: Ուսումնասիրել ենք «Ալաշկերտի» խաղը, բավականին պատրաստված թիմ է»,- ասաց ՀԻԿ-ի գլխավոր մարզիչը։ Իսկ պաշտպան Վալտերի Մորենն ասաց, […]

̰
Աշոտ Խաչատուրյանցը կարող է նշանակվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի  նախագահ

22:06 29.09.2021

Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) մրցավարական բաժնի ղեկավար Աշոտ Խաչատուրյանցը չի ցանկացել մեկնաբանել իր՝   Ռուսատանի Պրեմիեր լիգայի նոր նախագահ նշանակվելու մասին տեղեկությունը: «Չեմ ցանկանում ոչինչ մեկնաբանել։ Ոչինչ չեմ կարող ասել այդ մասին»,-  Խաչատուրյանի խոսքերն է մեջբերել  Чемпионат-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌՊԼ նախագահ Սերգեյ Պրյադկինը կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։

̰
Թիմը լավ վիճակում է, բոլորը պատրաստ են վաղվա խաղին. Միլան Միլանովիչ

21:41 29.09.2021

Կոնֆերենցիաների լիգայի  խմբային փուլի 2-րդ տուրում «Ալաշկերտը» վաղը կընդունի ֆիննական ՀԻԿ-ին: Թիմի նոր գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը նախախաղային ասուլիսի ժամանակ ասել է հետևյալը. «Թիմը լավ վիճակում է, բոլորը պատրաստ են վաղվա խաղին: Թիմում լավ և որակյալ խաղացողներ կան:  Հուսամ՝ ֆուտբոլիստները շուտ կընկալեն իմ փիլիսոփայությունը: Այս կազմով հնարավոր է արդյունքի հասնել»:

̰
Կապառոսը յուրահատուկ կերպով է հրապարակել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

21:20 29.09.2021

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներին: Դարպասապահներ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Անատոլի Այվազով – «Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա) Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա) Կամո Հովհաննիսյան […]

̰
Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակչում կմրցի Ուկրաինայի ընտրանու հետ. շախմատի կանանց թիմային ԱԱ

21:15 29.09.2021

Իսպանիայում ավարտվեց շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության խմբային փուլը: Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Ա խմբում, որտեղ գրավեց 3-րդ տեղը և իրավունք նվաճեց պայքարը շարունակելու 1/4 եզրափակչում: Ա խմբից 1/4 եզրափակիչ դուրս եկան նաև Ռուսաստանի, Հնդկաստանի և Ադրբեջանի հավաքականները, իսկ Ֆրանսիայի և Իսպանիայի ընտրանիները դուրս մնացին պայքարից: Բ խմբից 1/4 եզրափակիչ դուրս եկան Վրաստանի, Ուկրաինայի, […]

̰
Գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

20:08 29.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ ավարտվեց Մ23 տարիքայինների խմբի 81 կգ քաշային տղաների մրցավեճը, որում իրեն փայլուն դրսևորեց գյումրեցի Ռաֆիկ Հարությունյանը: Պոկում վարժությունից հետո մեր մարզիկը 4-րդն էր, սակայն հրում վարժությունում նա անգերազանցելի էր: Ռաֆիկը մոտեցավ ծանրաձողին, երբ մյուս բոլոր մարզիկներն արդեն ավարտել էին […]

̰
Հայաստանի հավաքականը 3-րդ տեղով դուրս եկավ 1/4 եզրափակիչ. շախմատի կանանց թիմային ԱԱ

19:37 29.09.2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության A խմբում Հայաստանի հավաքականը դեռ վերջին տուրից առաջ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել: Այսօր՝ խմբային փուլի վերջին օրը, մեր շախմատիստուհիները 1-3 հաշվով պարտվել են Ռուսաստանի հավաքականին: Լիլիթ Մկրտչյանն ու Աննա Սարգսյանն իրենց պարտիաները ավարտել են ոչ-ոքի, իսկ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտվել են: Մեր […]

̰
Ռաֆիկ Հարությունյանը առաջին վարժությունից հետո 4-րդն է. Մ23 և Մ20 ծանրամարտի ԵԱ

19:23 29.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս պահին մրցահարթակում են Մ23 տարիքայինների խմբի 81 կգ քաշային տղաները: Պոկում վարժությունում մրցումներն ավարտվել են, քիչ անց մարզիկները ուժերը կչափեն հրում վարժությունում: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում է Ռաֆիկ Հարությունյանը: Մեր մարզիկը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները և պոկում […]

̰
Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

17:56 29.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ ավարտվեց Մ20 տարեկան 76 կգ քաշային աղջիկների մրցապայքարը, որտեղ շատ հաջող իրեն դրսևորեց Միլենա Խաչատրյանը: Միլենան արդյունավետ իրացրեց իր բոլոր մոտեցումները պոկում (91կգ, 95կգ, 99կգ) և հրում (112կգ, 116կգ, 121կգ) վարժություններում և երկամարտի 220 կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության […]

̰
Մենք հրաշք գործեցինք. «Շերիֆի» գլխավոր մարզիչը՝ «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

17:40 29.09.2021

«Շերիֆի» գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1): «Մենք հասկացանք, որ պետք է պաշտպանվենք ամբողջ խաղի ընթացքում: Դա մենք արեցինք: Մենք շատ գրագետ էինք պաշտպանվում, բայց միևնույն ժամանակ շատ լավ դուրս եկանք հակագրոհների: Մենք առաջ անցանք հաշվի մեջ: Հետո «Ռեալը» 11 մետրանոցից […]

̰
Միլենա Խաչատրյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ, մրցումները շարունակվում են. Մ20 և Մ23 ծանրամարտի ԵԱ

17:12 29.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս պահին ընթանում է Մ20 տարեկան 76 կգ քաշային աղջիկների մրցապայքարը: Մարզուհիները ավարտել են ելույթները պոկում վարժությունում, որտեղ բավականին հաջող է հանդես եկել Միլենա Խաչատրյանը: Միլենան արդյունավետ է իրացրել իր բոլոր մոտեցումները (91կգ, 95կգ, 99կգ) և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Մի […]

̰
«Լիվերպուլի» նախկին հարձակվողը «Շերիֆի» հաղթանակից հետո ստիպված է եղել փակել Instagram-ի իր էջում մեկնաբանություններ գրելու հնարավորությունը

17:08 29.09.2021

«Լիվերպուլ»-ի նախկին հարձակվող Դիրկ Կայտը փակել է Instagram-ի իր էջում մեկնաբանություններ գրելու հնարավորությունը: Հոլանդացի հարձակվողն այս որոշումն ամենայն հավանականությամբ կայացրել է՝ կապված երկրպագուների քննադատության հետ, որոնք հիշեցնում էին «Շերիֆի» մասին նրա խոսքերը: Բանն այն է, որ Կայտը լավ չէր արտահայտվել մոլդովական ակումբի հասցեին, մինչև մրցաշարի մեկնարկը: «Չեմպիոնների լիգան չեմպիոնների մրցաշար է, սակայն այնպիսի թիմեր, ինչպիսին […]

̰
«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը

16:26 29.09.2021

Ինչպես հայտնում է Sport24-ը, մոտ ժամանակներս Սերգեյ Լավրենտևի մարզչական շտաբը կլքի Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը: Փոխարենը նոր գլխավոր մարզիչ կնշանակվի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: 2018/19 մրցաշրջանում Գրիգորյանն արդեն գլխավորել էր բանակայինների կանանց թիմը։ 21-րդ տուրից հետո ԲԿՄԱ-ն ՌԴ առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը:

̰
Արմեն Գրիգորյանը 5-րդն է. Մ20 և Մ23 ծանրամարտի ԵԱ

16:16 29.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ է դուրս եկել Մ23 տարեկանների խմբում 73 կգ քաշայինների կարգում հանդես եկող Արմեն Գրիգորյանը: Մեր մարզիկը հաջող հանդես չի եկել՝ յուրաքանչյուր վարժությունում կատարելով ընդամենը մեկ արդյունավետ մոտեցում: Արդյունքում՝ Գրիգորյանը 312կգ(142+170) արդյունքով ճանաչվել է 5-րդը: Այս քաշային կարգի նախնական ցուցակում […]

̰
Հայաստանի կանանց Մ-17 հավաքականը զիջեց Ղազախստանի ընտրանուն

15:51 29.09.2021

Այսօր խորվաթական Սեսվետե քաղաքում կայացել է ՈՒԵՖԱ կանանց Մ-17 Եվրոպայի առաջնության որակավորման խմբային փուլի B լիգայի երկրորդ խմբի վերջին տուրի Ղազախստան-Հայաստան հանդիպումը։ Մեր ընտրանին զիջել է 1:2 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ ՀՀ հավաքականում 53-րդ րոպեն գոլի հեղինակ է դարձել Հասմիկ Գրիգորյանը: Ի դեպ, Ղազախստանի հավաքականը հաղթական գնդակը խփել է հիմնական ժամանակի […]

̰
Ցտեսություն, բռնցքամարտ. լեգենդար Մենի Պակյաոն պաշտոնապես հրաժեշտ տվեց սպորտին

15:38 29.09.2021

Ութ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Մենի Պակյաոն, որը հայտարարել է Ֆիլիպինների նախագահի պաշտոնին համար պայքարելու մտադրության մասին, Twitter-ում գրառում է կատարել՝ հաստատելով, որ ավարտում է իր մարզական կարիերան: «Շնորհակալություն աշխարհի երկրպագուներին և մեծ սպորտին: Շնորհակալություն բոլոր հիանալի հուշերի համար: Սա երբևէ կայացրած ամենադժվար որոշումն է, բայց ես ինքս հաշտվել եմ այդ մտքի հետ: Հետևեք […]

̰
Հայաստանի կանանց հավաքականը դուրս եկավ եզրափակիչ փուլ. շախմատի թիմային ԱԱ

12:49 29.09.2021

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթանակ էր տարել տանտերերի՝ Իսպանիայի ընտրանու նկատմամբ: Մեր աղջիկներն առավելության էին հասել 3,5-0,5 հաշվով և խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ հանգրվանել էին երկրորդ հորիզոնականում: Այս արդյունքից հետո մեր հավաքականը ժամանակից շուտ եզրափակիչ փուլում հանդես գալու իրավունք է ձեռք բերել:  […]

̰
Դորտմունդի «Բորուսիան» շրջանցեց «Այաքսին». ՉԼ C խումբ

12:46 29.09.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն հաշվով հաղթել է պորտուգալական «Սպորտինգին»: 37-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել  Դոնիել Մալենը: 74-րդ րոպեին Մալենը ևս մեկ գոլ է խփել, սակայն մրցավարը, տեսակրկնությունը դիտելուց հետո, խաղից դուրս վիճակ է գրանցել: «Բորուսիան» խմբային փուլի երկու խաղից հետո 6 միավոր է վաստակել ու գլխավորում է C խմբի […]

̰
Այսօր մրցահարթակ դուրս կգան 4 հայ ծանրորդներ. Մ20 և Մ23 ԵԱ

12:39 29.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս կգան 4 հայ ծանրորդներ: Մ23 տարեկանների խմբում 73 կգ քաշայինների կարգում մեդալների համար կպայքարեն Նշան Անտոնյանն ու Արմեն Գրիգորյանը:  Այնուհետ Մ20 տարեկան աղջիկների մրցապայքարում մրցահարթակ դուրս կգա 76 կգ քաշային Միլենա Խաչատրյանը և վերջում պայքարի մեջ կներգրավվի Մ23 […]

̰
«Միլանը» 10 հոգով պարտվել է «Ատլետիկոյին»

10:17 29.09.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում՝ B խմբում «Միլանը» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է «Ատլետիկոյին»: 20-րդ րոպեին Ռաֆաել Լեաուն է առաջ մղել միլանցիներին: 29-րդ րոպեին, սակայն, տանտերերը մնացել են 10 հոգով, երկրորդ դեղին քարտից հետո խաղադաշտից հեռացվել է Ֆրանկ Կեսյեն: Միլանցիները 10 հոգով չեն կարողացել դիմադրել մրցակցին: 84-րդ րոպեին, Անտուան Գրիզմանն է հավասարեցրել […]

̰
«Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ ջախջախել է «Պորտուին»

10:08 29.09.2021

ՉԼ B խմբի երկրորդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 5-1 հաշվով պարտության է մատնել «Պորտուին»: Դուբլի հեղինակ են դարձել Մոհամեդ Սալահը և Ֆիրմինոն: Մեկ գնդակ էլ խփել է Սադիո Մանեն: Տանտերերից աչքի է ընկել Մեհդի Տարեմին: Երկու տուրից հետո «Լիվերպուլը» 6 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: «Ատլետիկոն» 4 միավորով երկրորդն է, «Պորտուն» 1 միավորով 3-րդ […]

̰
Մադրիդում «Ռեալին» հաղթելուց հետո «Շերիֆը» զավեշտալի նկար է հրապարակել

09:45 29.09.2021

Մոլդովական «Շերիֆը», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդում «Ռեալի» նկատմամբ սենսացիոն հաղթանակ տանելուց հետո զավեշտալի նկար է հրապարակել և գրառում կատարել ֆեսբուքյան պաշտոնական էջում: «Առանց մեկնաբանությունների»,- ասվում է ակումբի տարածած նկարին կից հաղորդագրության մեջ:

̰
Մեսսիի առաջին գոլը ՊՍԺ-ում. Ֆրանսիայի չեմպիոնը հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»

09:35 29.09.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է Իդրիսա Գեյեն, իսկ 74-րդ րոպեին, փարիզյան թիմի կազմում իր առաջին գոլն է խփել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին: A խմբի մյուս խաղում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ: ՊՍԺ-ն երկու […]

̰
Չեմպիոնների լիգայի սուպերսենսացիան. մոլդովական «Շերիֆը» Մադրիդում հաղթել է «Ռեալին»

09:11 29.09.2021

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում մեծագույն սենսացիա է գրանցվել Մադրիդում: Արքայական ակումբը՝ «Ռեալը», սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է մոլդովական «Շերիֆին»: Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացել են հյուրերը՝ Ժասուր Յախշիբոևի գլխով հարվածից հետո: 65-րդ րոպեին Կարիմ Բենզեման 11-մետրանոց հարվածով հավասարեցրել է հաշիվը: 72-րդ րոպեին «Շերիֆի» ֆուտբոլիստ Բրունոյի խփած գոլից հետո, մրցավարը դիմել է […]

̰
BACK_TO_TOP