TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Գարիկ Կարապետյանն առաջին վարժությունից հետո երկրորդն է

21:32 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակում են  Մ20 տարեկան 96 կգ քաշային տղաները: Պոկում վարժությունում մարզիկներն ավարտել են իրենց ելույթները: Գյումրեցի Գարիկ Կարապետյանը գերազանց է իրացրել իր բոլոր մոտեցումնեը (155կգ, 161կգ, 166կգ) և առայժմ երկրորդն է: Գարիկը նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ ընդամենը 1 կգ զիջելով […]

̰
ԱԻԲԱ-ն կեղծիքներ է բացահայտել ՌԻՈ-2016-ի բռնցքամարտի մրցաշարում

20:55 01.10.2021

ԱԻԲԱ-ն հայտնում է, որ անկախ փորձագիտական խումբը  հետաքննել է «Ռիո-2016» Օլիմպիական խաղերի բռցնքամարտի մրցաշարը: Բացահայտվել է, որ մրցավարները տարբեր սխեմաներ են կիրառել և անարդար որոշումներ ընդունել: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն ասել է, որ ամեն ինչ կանի կեղծիքները բացառելու համար: Այժմ ուսումնասիրվում են համապատասխան փաստաթղթերը, որոնք այնուհետև կքննարկվեն մասնագետների […]

̰
Ռումինիայի հավաքականի հայտացուցակը Գերմանիայի և Հայաստանի ընտրանիների հետ   խաղերի համար

20:45 01.10.2021

Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ռումինիայի հավաքականը ԱԱ-2022 ընտրական փուլի շրջանակներում կհյուրընկալվի Գերմանիայի հավաքականին, իսկ երեք օր անց սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի ընտրանուն։

̰
Ռոնալդուի վարորդը, 7 ժամ սպասելով բենզալցակայանում, չի կարողացել լիցքավորել նրա Bentley-ն

20:18 01.10.2021

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարորդը չի կարողացել լիցքավորել ֆուտբոլիստի Bentley-ն: Դա տեղի է ունեցել բենզալցակայաններից մեկում, որտեղ վարորդը անցկացրել է մոտ յոթ ժամ: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Վարորդը ժամանել է բենզալցակայան կեսօրին՝ ժամը երկուսին, իսկ երեկոյան ժամը իննին հեռացել է այնտեղից՝ առանց մեքենան լիցքավորելու: «Նույնիսկ շատ փող ունենալով՝ Ռոնալդուն հայտնվել է նույն […]

̰
Արա Աղանյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

19:55 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ավարտվեց Մ23 տարեկան 96 կգ քաշային տղաների մրցավեճը, որին Հայաստանը ներկայացնում էր Արա Աղանյանը: Մեր մարզիկը երկամարտի 363կգ(166+197) արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Արան նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց պոկում վարժությունում ու փոքր արծաթե մեդալ՝ հրում վարժությունում: Այս քաշային կարգում 367 կգ […]

̰
Իսլանդիայի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու հետ խաղի համար

19:28 01.10.2021

Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է հավաքականի հայտացուցակը Հայաստանի և Լիխտենշտեյնի ընտրանիների հետ առաջիկա խաղերի համար։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Իսլանդիայի հավաքականը ԱԱ-2022 ընտրական փուլի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Հայաստանի հավաքականին, իսկ երեք օր անց՝ Լիխտեյնշտեյնի ընտրանուն։

̰
Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը վերսկսում է մարզական կարիերան

19:19 01.10.2021

Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտարարել է մարզական կարիերան վերսկսելու որոշման մասին: «Ես վերսկսում եմ կարիերաս, ցանկանում եմ վերադառնալ մեծ սպորտ և արդեն սկսել եմ մարզվել: Այս որոշման պատճառը Տոկիոյում մեր թիմի գերազանց ելույթն էր, ինչպես նաև իմ մարզիչ Դմիտրի Գլոտովի աջակցությունը, որը կրկին պատրաստ է ինձ հետ քայլել այս ճանապարհով: Հուսով […]

̰
Արա Աղանյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ․ պայքարը շարունակվում է

19:12 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ընթանում է Մ23 տարեկան 96 կգ քաշային տղաների մրցավեճը, որին Հայաստանը ներկայացնում է Արա Աղանյանը: Գյումրեցի մարզիկը առաջին վարժությունից հետո առաջին տեղում է: Նա արդյունավետ է իրացրել բոլոր մոտեցումները՝ (160կգ, 164կգ, 166կգ) և արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ պոկում վարժությունում: […]

̰
«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Մոհամեդ Սալահի տրանսֆերը

18:50 01.10.2021

«Բարսելոնայի» ղեկավարությունը դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է El Nacional-ը: Եգիպտացու ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը, և ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել այն: Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը մտադիր է օգտվել այս իրավիճակից: «Բարսելոնան» մտադիր է հաջորդ տարի բանակցություններ սկսել «Լիվերպուլի» հետ: Սալահը խաղում է «Լիվերպուլում» արդեն […]

̰
Ադրբեջանը ներկայացնող ծանրորդը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 8 տարով

18:28 01.10.2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) 8 տարով որակազրկել է Ադրբեջանը ներկայացնող ծանրորդ Բոյանկա Կոստովային՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար: Կոստովայի՝ այս տարվա ապրիլին Եվրոպայի առաջնության ժամանակ հանձնած դոպինգ թեստը դրական է եղել։ Նրա արյան մեջ հայտնաբերվել է մետաբոլիտ ստանոզոլոլ։ Մոսկվայում նա ոսկե մեդալ էր նվաճել մինչև 59 կգ քաշային կարգում: Կոստովան 2015 թվականի աշխարհի չեմպիոն է ու […]

̰
Մեսսիի խփած գնդակը ճանաչվել է ՉԼ շաբաթվա լավագույն գոլ

17:57 01.10.2021

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գոլը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի լավագույն գոլ: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ այդ խաղում փարիզյան ակումբը 2-0 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոնին: Արգենտինացի ֆուտբոլիստը խաղի 74-րդ րոպեին իր առաջին գոլը խփեց փարիզյան թիմի կազմում:

̰
Մարգարիտա Առաքելյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն. Հայաստանի հավաքականը 7-րդ ոսկին է նվաճում

17:33 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվող ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում շարունակում են հիացնել հայ ծանրորդները: Քիչ առաջ Մ20 տարեկան 87 կգ քաշային աղջիկների մրցավեճում երկամարտի 202կգ (86+116) արդյունքով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Մարգարիտա Առաքելյանը: Հայ մարզուհին նաև փոքր ոսկե մեդալ նվաճեց հրում վարժությունում: Մարգարիտայի ոսկին թվով 7-րդ չեմպիոնական մեդալն էր Հայաստանի հավաքականի համար:

̰
Կումանի համար որոշիչ կլինի «Ատլետիկոյի» հետ խաղը

17:17 01.10.2021

Ռոնալդ Կումանը չի հեռացվի «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնում է Diario Sport-ը: Նա կշարունակի գլխավորել թիմը առնվազն մինչև Լա լիգայի 8-րդ տուրի «Ատլետիկոյի» դեմ խաղը, որը, սակայն, բաց կթողնի որակազրկման պատճառով: Լապորտան չի ցանկանում սրել իրավիճակը թիմում՝ հիմնական մրցակցի հետ հանդիպումից առաջ և դեռ կարծում է, որ «Բարսելոնան» կարող է վերգտնել իր խաղը: […]

̰
Ծանրորդները փայլում են. Կարեն Ավագյանը 6-րդ ոսկին նվաճեց Հայաստանի հավաքականի համար

15:55 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտել են Մ23 տարեկան 89 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Կարեն Ավագյանը: Կարենը ևս գերազանց հանդես եկավ և երկամարտի 360կգ (165+195) արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Կարենը նաև նվաճեց փոքր ոսկե մեդալներ պոկում և հրում […]

̰
Կարեն Ավագյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ․ մրցումները շարունակվում են

14:53 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակ են դուրս եկել Մ23 տարեկան 89 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը: Մեր մարզիկը արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ սանձելով 165 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցումներն անհաջող են […]

̰
Ռոնալդուի մայրը որդուն խորհուրդ է տվել չամուսնանալ Ջորջինա Ռոդրիգեսի հետ

14:38 01.10.2021

Կրիշտիանու Ռոնալդուի մայրը` Մարիա Դոլորես Ավեյրուն, որդուն խորհուրդ է տվել չամուսնանալ իր ընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ: Այս մասին գրում է Cuatro-ն: Պորտուգալացի ֆուտբոլիստի ընկերը պատմել է, որ Ռոնալդուի մոր խոսքերով՝ Ջորջինային հետաքրքրում են միայն նրա փողերը, այդ իսկ պատճառով մայրը որդուն համոզել է հետ կանգնել ամուսնանալու մտքից: Վերջին տարիներին շշուկներ էին պտտվում այն մասին, որ […]

̰
«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչը պաշտոնապես գլխավորեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը

14:10 01.10.2021

Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 2018/19 մրցաշրջանում Գրիգորյանն արդեն գլխավորել էր բանակայինների կանանց թիմը։ 21-րդ տուրից հետո ԲԿՄԱ-ն մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը: ⚡️Александр Григорян назначен главным тренером ЖФК ЦСКА! Российский специалист ранее работал в армейском клубе. […]

̰
ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Աշխարհի առաջնությանը

13:58 01.10.2021

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ կմասնակցի աշխարհի առաջնությանը: Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և ավագ մարզիչ Էդգար Ենոքյանը հավաքականի կազմում ընդգրկել են Արսեն Հարությունյանին (61 կգ), Վազգեն Թևանյանին (65 կգ), Արման Անդրիասյանին (70 կգ) և Արման Ավագյանին (79 կգ): Առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 2-ին: Մարզիչները նշել են, որ տղաների ընդհանուր մարզավիճակը […]

̰
Վիտալի Պուլինը շնորհակալագիր և գավաթ է փոխանցել Կարեն Գիլոյանին

13:26 01.10.2021

Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների և միջազգային մակարդակում սպորտի զարգացմանը նպաստելու համար Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ Վիտալի Պուլինը շնորհակալագիր և գավաթ է փոխանցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին: Մեդալ և շնորհակալագիր է փոխանցվել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանին: Դրանք փոխանցել է Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը: Աշխարհի ուժային մարզաձևերի լիգայի նախագահ […]

̰
Ֆուտզալի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակիցները հայտնի են

12:11 01.10.2021

Ղազախստանի հավաքականը պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն և չկարողացավ դուրս գալ Ֆուտզալի աշխարհի առաջնության եզրափակիչ։ Հիշեցնենք՝ մրցաշարն ընթանում է Լիտվայում: 1/2 եզրափակիչ հանդիպումն անցկացվեց Կաունասում: Հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գոլ խփեցին և կրկին չբացահայտեցին ուժեղագույնին՝ 2-2:  Հետխաղյա 5 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ գտնվեցին պորտուգալացիները` 4-3: Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը եզրափակչում կխաղա արգենտինացիների հետ, իսկ […]

̰
Նոր հաղթանակների սպասումով. այսօր մրցահարթակ դուրս կգա ևս 4 հայ ծանրորդ

12:01 01.10.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցահարթակ դուրս կգա ևս 4 հայ ծանրորդ՝  89 կգ քաշային Կարեն Ավագյանը (Մ23), 87 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը (Մ20), 96 կգ քաշային Արա Աղանյանը (Մ23) և  96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը (Մ20): Նրանք բոլորը հավակնում են մեդալների:  Նշենք, որ մեր […]

̰
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2 տուրից հետո «Ալաշկերտը» 0 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը

11:53 01.10.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2 տուրից հետո «Ալաշկերտը» 0 միավորով եզրափակում է A խմբի մրցաշարային աղյուսակը։ Հիշեցնենք՝ երեկ «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվել էր ֆիննական ՀԻԿ-ին։ Խաղի 8-րդ րոպեին հյուրերն էին բացել հաշիվը։ 23-րդ րոպեին հյուրերի պաշտպանների կոպիտ սխալից հետո Էմբալոն խփել էր պատասխան գնդակը: 35-րդ րոպեին երևանյան թիմը մնացել էր 10 հոգով։ […]

̰
«Ռոման» առանց Մխիթարյանի խոշոր հաշվով հաղթել է «Զարյային»

11:11 01.10.2021

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է  «Զարյային»: Հանդիպման հաշիվը 7-րդ րոպեին բացել է Էլ Շաարավին: Հռոմեացիները հաշիվը կրկնապատկել են 66-րդ րոպեին: Աչքի է ընկել Սմոլինգը, իսկ երկու րոպե անց Թեմի Աբրահամը հաշիվը դարձրել  է 3-0: Հենրիխ Մխիթարյանը մնացել է «Ռոմայի» պահեստայինների նստարանին: Մրցաշարի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները. […]

̰
Հայաստանի կանանց հավաքականը թայ-բրեյքում պարտվեց Ուկրաինայի ընտրանուն և դուրս մնաց պայքարից. Շախմատի թիմային ԱԱ

11:08 01.10.2021

Իսպանիայում ընթացող շախմատի Աշխարհի կանանց թիմային առաջնության 1/4-րդ եզրափակչում Հայաստանի հավաքականը պարտվեց Ուկրաինայի ընտրանուն: Առաջին մրցախաղում մեր հավաքականը հաղթել էր 3-1 հաշվով, իսկ երկրորդում շատ թույլ հանդես եկավ և զիջեց 0,5-3,5 հաշվով։ Արդյունքում, թիմերը լրացուցիչ՝ կայծակնային շախմատի մրցախաղ անցկացրին, որում մեր հավաքականը զիջեց 1-3 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից: Այստեղ միակ հաղթանակը տարավ Աննա […]

̰
Կենտրոնացեք ձեր երջանկության վրա. Պելեն հայտնել է, որ դուրս է գրվել հիվանդանոցից

10:56 01.10.2021

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն  դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ վիրահատությունից հետո վերականգնողական կուրս էր անցնում: Այդ մասին նա հայտնել է իր Instagram-ում: «Կենտրոնացեք ձեր երջանկության վրա: Ճիշտ է, ես այլևս չեմ կարող ցատկել, բայց վերջին օրերին սովորականից ավելի շատ եմ բռունցքներով հարվածում օդին: Ես այնքան ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել […]

̰
Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

21:27 30.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի աղջիկները: Հայաստանը ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը: Հայ մարզուհին գերազանց հանդես եկավ և հերթական ոսկե մեդալը բերեց մեր հավաքականին: Երկամարտի 216կգ (95+121) արդյունքով Լիանան դարձավ Եվրոպայի չեմպիոն, 3 կգ-ով շրջանցելով թուրք մարզուհի […]

̰
Գևորգ Ղահրամանյանը՝ բրոնզե մեդալակիր

20:14 30.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 89 կգ քաշային կարգի տղաները: Հայաստանը ներկայացնում էր Գևորգ Ղահրամանյանը: Պոկում վարժությունում հայ ծանրորդի ցուցանիշը համեստ էր, սակայն հրում վարժությունում նա կարողացավ գերազանցել բոլորին: Արդյունքում Գևորգը երկամարտի 341կգ(145+196) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր, նաև նվաճեց փոքր […]

̰
Հայաստանի կանանց հավաքականը 1/4 եզրափակիչի առաջին մրցամարտում  3-1 հաշվով հաղթեց Ուկրաինայի ընտրանուն. Շախմատի թիմային ԱԱ

19:39 30.09.2021

Իսպանիայում ընթացող Շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունում այսօր տեղի են ունենում քառորդ եզրափակիչ հանդիպումները: Հայաստանի կանանց հավաքականը առայժմ փայլուն է հանդես գալիս: Քառորդ եզրափակիչի առաջին խաղում մեր աղջիկները 3-1 հաշվով հաղթել են ուկրաինուհիներին: Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը սև խաղաքարերով հաղթել են համապատասխանաբար Աննա Մուզիչուկին և Աննա Ուշենինային, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Սիրանույշ Ղուկասյանը ոչ-ոքի […]

̰

19:11 30.09.2021

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում հայտարարվել են Պեկինում 2022թ. անցկացվելիք 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման անվտանգության սկզբունքները: Դրանք հիմնված են միջազգային փորձագետների, Չինաստանի իշխանությունների հետ խորհրդակցությունների, ինչպես նաև Տոկիոյի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մասնակիցների փորձի հիման վրա: Այն մարզիկները, որոնք պատվաստված կլինեն, Չինաստան ժամանելուց հետո կընդգրկվեն հատուկ համակարգում, իսկ չպատվաստվածները 21-օրյա կարանտին կանցնեն: Նրանք, ովքեր […]

̰
Կարեն Մարգարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սուրեն Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

15:59 30.09.2021

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ մրցումները ավարտեցին Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի տղաները: Հայաստանը ներկայացնում էին Կարեն Մարգարյանն ու Սուրեն Գրիգորյանը: Առաջին վարժության արդյունքներով Կարենն ու Սուրենը նվաճել էին համապատասխանաբար փոքր ոսկե և արծաթե մեդալներ: Հաջող հանդես եկան տղաները նաև հրում վարժությունում: Ի […]

̰
BACK_TO_TOP