Նոր վազքուղի, նոր հաղթանակներ. Վահրամ Դումանյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է աթլետիկայի զարգացման հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+23.09 oC

Նոր վազքուղի, նոր հաղթանակներ. Վահրամ Դումանյանը Ռոբերտ Էմմիյանի հետ քննարկել է աթլետիկայի զարգացման հեռանկարները

17:51 02.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին և աթլետիկական վազքուղիների արտադրությամբ հայտնի շվեյցարական «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

Օրակարգում եղել են Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցմանը և Հայաստանում մարզաձևի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղու կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ վերջերս հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, դիմելով Ռոբերտ Էմմիյանին, նշել է, որ նա բացառիկ մարզիկի և նվիրյալ քաղաքացու օրինակ է: Նախարարի խոսքով՝ Էմմիյանի՝ Հայաստանում աթլետիկայի զարգացմանն ուղղված նախաձեռնությունն ու տարիների ընթացքում այդ ուղղությամբ կատարած աշխատանքը հարգանքի ու հիացմունքի են արժանի.

«Դուք բացառիկ մարզիկ եք, որը մեզ հպարտության բազում պահեր է պարգևել, և շարունակում եք հայրենանվեր գործունեություն ծավալել: Շնորհակալ եմ Ձեզ այն բոլոր ջանքերի համար, որոնք գործադրում եք Հայաստանում աթլետիկայի զարգացման նպատակով: Ուրախ եմ, որ մեր երկրում միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխել են գործնական փուլ: Նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք արվում են՝ ի շահ Հայաստանում սպորտի զարգացման և առողջ ապրելակերպի մասսայականացման»:

Ռոբերտ Էմմիյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և աջակցության համար, ընդգծել է՝ վազքուղու կառուցմամբ իրականանում է իր վաղեմի երազանքը.

«Երբ ես դարձա Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, մարզաձևի միջազգային կառույցը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայաստանում նոր վազքուղու կառուցման հարցում: 10 տարի սպասում էինք աշխատանքների գործնական փուլին, այդ ընթացքում բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ եղան: Շնորհակալ եմ Ձեր գործուն աջակցության և այս ծրագիրը վերջապես կյանքի կոչելու համար: Ի սկզբանե շատ էի ցանկանում, որ հանրապետությունում առաջինը նման վազքուղի մայրաքաղաքում կառուցվեր, բայց և անչափ ուրախ եմ Արտաշատի համար, որի դռները միշտ բաց են եղել աթլետիկայի հանրապետական և միջազգային մրցումների պարագայում: Դժվարն առաջինն է. վստահ եմ, որ Արտաշատին կհաջորդեն Երևանը, Գյումրին, Վանաձորը, և այդպես՝ շարունակ»:

Ներկայացնելով «Conica» ընկերության վաճառքի տարածաշրջանային տնօրեն Պավել Մարեշին՝ Ռոբերտ Էմմիյանը նշել է, որ վերջինս, տեղեկանալով ընթացիկ աշխատանքների մասին, անձամբ Հայաստան գալու և աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Պավել Մարեշն այցելելու է Արտաշատ՝ վազքուղու կառուցման աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

«Շատ հաճելի է լինել Հայաստանում: Վստահեցնում եմ, որ ամեն ինչ կարվի բարձր մակարդակով և որակով: Արտաշատում կուսումնասիրենք տարածքը, և ըստ այդմ՝ աշխատանքներին ճիշտ ընթացք կտրվի: Պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք, այդ թվում՝ տեխնոլոգիական դադարները: Արդյունքում Հայաստանը կունենա միջազգային չափանիշներին համապատասխան վազքուղով մարզադաշտ, որտեղ հնարավոր կլինի ընդունել նաև միջազգային մրցաշարեր: Ես՝ որպես այս գործում փորձ ունեցող անձնավորություն, վստահեցնում եմ, որ մեկ վազքուղու կառուցումը կարող է բերել շարունակական զարգացման, առաջինին կհաջորդեն երկրորդը, երրորդը…»,- ասել է Պավել Մարեշը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս վստահություն է հայտնել, որ վազքուղու կառուցումը նպաստելու է Հայաստանում մարզաձևի զարգացմանը և հայ աթլետների՝ համաշխարհային կարևորագույն մրցումներում բարձր արդյունքներ գրանցելուն.

«Մեր մարզիկներն այժմ էլ նշանակալի հաջողություններ են գրանցում միջազգային մրցումներում, իսկ վազքուղու կառուցումը, վստահ եմ, իր հետ նոր հաղթանակներ է բերելու»:

Դեռևս 2010 թվականին Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայում քննարկվել է Հայաստանում սինթետիկ ծածկույթով վազքուղի ունեցող աթլետիկայի մարզադաշտ կառուցելու հնարավորությունը, հանրապետության մարզադաշտերում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որից հետո ներդրումային ծրագիր իրականացնելու որոշում է կայացվել: Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիան և Աթլետիկայի միջազգային հիմնադրամը դարձել են տվյալ նախագծի գործընկերները, և ներդրումների պատրաստակամություն հայտնել, ինչը, սակայն, չի բավարարել աշխատանքների իրականացման համար, և խնդրի վերջնական լուծումը տարբեր պատճառներով ձգձգվել է մինչև այս տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP