22:11 06.07.2021
Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևը անդրադարձել է Կարեն Խաչանովի՝ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալուն: 1/8 եզրափակչում Ռուսաստանը ներկայացնող 25-ամյա հայ թենիսիստը 5 սեթում հաղթել էր ամերիկացի Սեբաստիան Կորդային:
«Մեկնարկային 1.5 սեթում լավ թենիս էր ընթանում կորտում, իսկ հետո սկսվեց նահանջ: Խոտի վրա 5 սեփական մատուցում պարտվելն անթույլատրելի է: 2 թենիսիստներն էլ սկսեցին հավասարապես հոգնել: Սակայն փաստն այն է, որ Խաչանովն առաջին անգամ քառորդ եզրափակչում է: Դա մեծ առաջընթաց է: Պատմությունը հիշում է միայն արդյունքները: Կարենի համար դա մեծ հաջողություն է: Կարծում եմ՝ վստահությունն այն է, ինչ այսօր պետք է Խաչանովին»,- Շամիլ Տարպիշչևի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:
Հիշեցնենք, որ Կարեն Խաչանովն առաջին անգամ է դուրս եկել Ումբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովի հետ:
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...
14:53 18.06.2025
Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներումACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...