23:33 03.07.2021
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Մարիբոր»-«Ուրարտու» և «Ուրարտու»-«Մարիբոր» հանդիպումները ուղիղ եթերում կցուցադրվեն «Շանթ» հեռուստաընկերությամբ։ Այս մասին տեղեկացնում է նաև երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Առաջին հանդիպումը սլովենական ակումբի հետ տեղի կունենա հուլիսի 8-ին Սլովենիայում՝ Երևանի ժամանակով 22։45-ին, իսկ պատասխան խաղը կկայանա հուլիսի 15-ին՝ 20։00-ին, «Ուրարտու» մարզադաշտում։
23:08 03.07.2021
Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Դանիայի հավաքականը կարողացավ 2-1 հաշվով հաղթել Չեխիայի ընտրանուն: Հանդիպման հաշիվը բացվեց 5-րդ րոպեին, Թոմաս Դիլեյնիի հարվածից հետո: 42-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Դոլբերգը։ Երկրորդ կեսի սկզբնամասում Պատրիկ Շիկը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ խփելով իր 5-րդ գոլն այս առաջնությունում։ Ավելին անել չեխերը չկարողացան: Այսպիսով, դանիացիները դուրս եկան կիսաեզրափակիչ։
21:40 03.07.2021
Դորտմունդում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ21 առաջնությանը բրոնզե մեդալի համար պայքարում 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը զիջեց հունգարացի Ադոլֆ Բազոյին: Գոտեմարտն ավարտվեց 1-1 հաշվով և հաղթանակը շնարհվեց հունգարացի մարզիկին: Հիշեցնենք, որ մեր հավաքականը առայժմ մեդալ չունի:
21:14 03.07.2021
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի քառորդ եզրափակչի վերջին խաղում կհանդիպեն Անգլիայի և Ուկրաինայի հավաքականները: Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում անգլիացիներին, որոնց հաղթանակը միջինը գնահատվում է 1.40 գործակցով: Շևչենկոյի թիմի հաղթանակը ստացել է 8.50 գործակից, իսկ ոչ-ոքին՝ 4.50։ Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին: Գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը:
20:54 03.07.2021
Դանիայի ֆուտբոլային միությունը Դանիա-Չեխիա խաղից առաջ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կանանց դերի ու քաղաքական իրավիճակի վերաբերյալ ճշտումներ է կատարել Դանիայում գործող Amnesty International կազմակերպությունից: Դանիայի ֆուտբոլային միությունն այս ճշտումները կատարել է՝ երկրպագուներին հայտնելու, թե արդյոք նպատակահարմա՞ր է հավաքականի խաղը դիտելու համար Բաքու այցելելը, թե` ոչ: «Ադրբեջանը խնդիրներ ունի մարդու հիմնարար իրավունքների պահպանման գործում: […]
20:38 03.07.2021
Ուկրաինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն նշել է, որ ազգային հավաքականի ֆուտբոլիստներն առավելագույն պարգևավճարներ կստանան Եվրո-2020-ում իրենց ելույթների համար։ «Մեր ֆուտբոլիստները չեն հարցնում պարգևավճարների մասին, չեն հարցնում, թե մյուս թիմերը որքան են ստանում։ Նրանց հետաքրքրում է արդյունքը, հաջող ելույթ ունենալը։ Սա խոսում է այն մասին, որ մեր հավաքականի համար ամենակարևորը հնարավորինս լավ հանդես գալն ու […]
20:29 03.07.2021
Դորտմունդում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ21 առաջնությանը 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 2-9 հաշվով պարտվել է ռումինացի Դենիս Ֆլորին Միխային: Այսօր ավելի ուշ բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը: Նա կհանդիպի հունգարացի Ադոլֆ Բազոյի հետ: Նշենք, որ մեր հավաքականն առայժմ մեդալ չունի:
19:23 03.07.2021
Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դիտարկում է հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի պաշտոնանկության հարցը։ ՌՖՄ-ի և Չերչեսովի ներկայացուցիչների միջև բանակցությունները՝ պայմանագրի խզման շուրջ, պետք է սկսվեն առաջիկա օրերին։ Չերչեսովի պայմանագրի խզման պայմանները քննարկելուն զուգահեռ, կձևավորվի նաև հավաքականը գլխավորելու թեկնածուների նոր ցանկ։ Նախնական տվյալներով, ցանկում երկու ռուս և 5 արտասահմանցի մարզիչ ներառված կլինի։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌՖՄ-ի տեխնիկական […]
19:05 03.07.2021
Դորտմունդում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ21 առաջնության այսօր 2 հայ ըմբիշ՝ 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը և 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար: 3-րդ տեղի համար գոտեմարտում Հովհաննիսյանը կհանդիպի ռումինացի ենիս Ֆլորին Միխայի հետ, իսկ Վարդանյանը՝ հունգարացի Ադոլֆ Բազոյի հետ:
18:37 03.07.2021
Շախմատի Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարի եզրափակչի առաջին օրը Լևոն Արոնյանը 2,5-1,5 հշվով հաղթեց ռուս Վլադիսլավ Արտեմիևին: Արոնյանը տարավ մեկ հաղթանակ և 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի: Վաղը գրոսմայստերները կանցկացնեն ևս 4 պարտիա: Նույն հաշվով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 3-րդ տեղի համար պայքարում հաղթել է Դին Լիժենին: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում Արոնյանը հաղթել է Կարլսենին:
18:21 03.07.2021
Գերմանական Դորտմունդ քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ 55 կգ քաշային Դավիթ Ջոթյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, ու 1-3 հաշվով զիջել Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին։ Եթե ադրբեջանցին դուրս գա եզրափակիչ, Ջոթյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա։ 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, մեկնարկային երկու գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո, […]
18:00 03.07.2021
Կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում սկսել է նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումներին։ Տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։ Գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են հետևյալ 12 խաղացողները. Տաթև Գոմցյան, «Վիրջինիայի համալսարան», (ԱՄՆ), Արեքո Օրուջյան, «Արարատ», (ԱՄՆ), Էվելինա Վարդանյան, «Լես Ֆոքսիս», Անի Հովհաննիսյան, «Հատիս», Մերի Գրիգորյան, «Լես Ֆոքսիս», Էմմա […]
17:20 03.07.2021
Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձավ երեկ լուսաբացին: Օդանավակայանում մեդալակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին հարազատներն ու ընկերներն են դիմավորել։ Մեկ տարվա դադարից հետո անցկացված մրցաշարում մեր հավաքականի արդյունքները լավագույնն են։ Տարբեր հարգի 5 մեդալների շարքում բարձրագույնը նվաճեց ազատ ոճի ըմբիշ, գյումրեցի Լյովա Գևորգյանը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։ Ոսկե մեդալն արդեն 19 ամյա […]
23:34 02.07.2021
ԵՎՐՈ-2020. Քառորդ եզրափակիչ Իսպանիայի հավաքականը Սանկտ-Պետերբուրգում մրցեց Շվեյցարիայի հավաքականի հետ ու հաղթելով 11 մետրանոց հարվածաշարերում՝ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, փոխանցում է Armsport.am-ը։ Խաղի հենց սկզբից իսպանացիները նետվեցին գրոհի, ինչի արդյունքում, արդեն 8-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Ալբայի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ շվեյցարացի Դենիս Զաքարիայի ոտքին ու հայտնվեց դարպասում: […]
20:52 02.07.2021
Շախմատի Goldmoney Asian Rapid միջազգային մրցաշարի կիսաեզրափակչի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը առավելության հասավ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ ու դուրս եկավ եզրափակիչ: Հայտնում է Armsport.am-ը։ Հայ գրոսմայստերը հաղթեց 3։1 հաշվով ու խաղը տեղափոխեց թայ-բրեյք, որտեղ հաղթեց 2:0 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջին օրն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։ Եզրափակչում հայ շախմատիսը կմրցի ռուս […]
20:42 02.07.2021
Կայացել է Կանանց Չեմպիոնների լիգայի 2021/22 թթ առաջնության առաջին վիճակահանությունը։ Հայաստանի 2020-2021թթ. խաղաշրջանի կանանց ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն, Գյումրին ներկայացնող «Հայասան» երրորդ խմբում է։ Այս մասին Shantnews-ը տեղեկանում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից։ «Հայասայի» առաջին մրցակիցը Բելգիան ներկայացնող «Անդերլեխտն» է։ Նույն խմբում իրար հետ ուժերը կչափեն խորվաթական «Օսիեյկն» ու Մոնտենեգրոյի «Բրեժնիցա Պլեվլյան»։ Բելգիական […]
20:16 02.07.2021
Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան հաստատել է կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանի մասնակցությունը Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Աղասյանը Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ 16 սմ արդյունք և նվաճել օլիմպիական արտոնագիր: Նշենք ,որ այդ արդյունքը երկու սմ-ով գերազանցում է պահանջվող ցուցանիշը: Այսպիսով, Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32 –րդ օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի […]
18:20 02.07.2021
Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները թևակոխում են գործնական փուլ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատ: Համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի հետ նախարարի տեղակալն այցելել է Արտաշատի քաղաքային մարզադաշտ, որտեղ օրեր անց մեկնարկելու են միջազգային չափանիշներին համապատասխան, Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի […]
15:44 02.07.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես դիմել է ակումբներին՝ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման շուրջ քննարկումներ ծավալելու առաջարկով: Այս մասին հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատել է Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծման ուղղությամբ՝ հարցի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ անցկացնելով իր միջազգային գործընկերների հետ։ Շահագրգիռ քննարկումների և փորձի փոխանակման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է Հայաստանի […]
13:30 02.07.2021
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ System Of A Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է change.org-ում ստեղծված խնդրագիրը. դրանով առաջարկվում է բոյկոտել հուլիսի 3-ին Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի անցկացումն Ադրբեջանում։ «Չի կարելի թույլ տալ Ադրբեջանին ռազմական հանցագործություններ կատարել և այնուհետև միջազգային իրադարձություններ անցկացնել, կարծես ոչինչ չի եղել: Եվրո 2020-ի քառորդ եզրափակչի մարզադաշտը շատ քիչ հեռավորության […]
19:51 01.07.2021
ՀՖՖ Մրցումների անցկացման և կազմակերպման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և ՀՀ Առաջին խմբի 2021/2022 մրցաշրջանին մասնակցության հավաստագիր են ներկայացրել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Նոա», «Սևան», «Վան», «Փյունիկ», «Ուրարտու», ԲԿՄԱ, «Նորավանք», «Լեռնային Արցախ», «Ալաշկերտ-2», «Արարատ-Արմենիա-2», «Փյունիկ ակադեմիա» և «Ուրարտու-2» ակումբները։ «Շիրակ» ՖԱ-ն, չնայած ՀՖՖ-ի կողմից Ազգային արտոնագիր ստանալուն, սահմանված ժամկետում՝ մինչև հունիսի 30-ը, […]
17:48 01.07.2021
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շախմատի հերթական ամենամյա առաջնությունը: Մրցաշարը կազմակերպել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժինը: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում կազմակերպված նախընտրական մրցումների արդյունքում եզրափակիչ փուլ են անցել 17 մասնակից: Միավորների հաշվարկից և մրցաշարի ամփոփումից […]
17:42 01.07.2021
Կառավարության որոշմամբ ՀՀ ծանրամարտի հավաքական թիմերն Օլիմպիական խաղերին ընդառաջ կստանան մեկ մրցումային հարթակ և 20 ծանրաձողի լրակազմ (10-ական լրակազմ տղամարդկանց և կանանց համար): Ծանրամարտի Հայաստանի Հանրապետության տղամարդկանց և կանանց հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ) մարզումները Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի չափորոշիչներին համապատասխան իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հատկացվել են լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Կառավարության […]
17:12 01.07.2021
Եվրո-2020-ի քառորդ եզրափակչից առաջ բուքմեյքերները գնահատելով թիմերի հնարավորությունները՝ ֆավորիտ են համարել Անգլիայի հավաքականին։ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի չեմպիոնության գործակիցը 3.00 է։ Երկրորդ տեղում է Իսպանիան՝ 4.30 գործակցով։ Իտալիայի չեմպիոնության հավանականությունը ստացել է 5.00 գործակից, Բելգիայինը՝ 8.00, Դանիայինը՝ 11.0։ Հետնապահներն են Չեխիան (25.00), Շվեյցարիան (25.00), Ուկրաինան (35.0)։
16:42 01.07.2021
Լիոնել Մեսսին ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերեց։ Հունիսի 30-ին «Բարսելոնայի» հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվեց, իսկ դրա երկարաձգման մասին դեռ ոչ մի խոսք չկա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը ակումբի նախագահ Ժոան Լապորտային հայտնել է, որ պատրաստ է ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկը։ Մեսսին 18 տարի՝ ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայում»։ Այդ […]
16:16 01.07.2021
Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ փուլ: Աշխարհի 29-րդ ռակետը երեք սեթում հաղթել է Բելառուսի ներկայացուցիչ Եգոր Գերասիմովին, որը ATP վարկանիշում 73-րդն է: 1 ժամ 51 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:1, 7:6, 6:3 հաշվով: Մեծ սաղավարտի մրցաշարի 1/8 եզրափակիչ դուրս գալու համար Խաչանովը կպայքարի ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ, […]
16:07 01.07.2021
Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում ավարտվեց Philadelphia International միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 79 շախմատիստ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց 4-րդ հորիզոնականը։ 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Վլադիմիր Բելոուսը։ ԱՄն դրոշի տակ հանդես եկող […]
15:57 01.07.2021
Սլովակիայի «Ժիլինան» ընկերական խաղ է անցկացրել խորվաթական «Ռիյեկայի» հետ։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Ուշագրավ է, որ «Ժիլինայի» կազմում երկու գոլն էլ խփել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Այնուհետ՝ խաղի 60-րդ րոպեին, Բիչախչյանը փոխարինվել է:
15:16 01.07.2021
Հուլիսի 15-ին նախատեսված Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության «Արարատ»-«Ֆեհերվար» պատասխան հանդիպումը կկայանա Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Հանդիպման սկիզբը 17:00-ին է: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ «Հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացնելը հնարավոր չեղավ մարզադաշտի զբաղվածության պատճառով, քանի որ ՀՖՖ-ն որոշել է միջազգային հանդիպումներ անցկացնելու համար մարզադաշտը տրամադրել «Ալաշկերտ» և «Նոա» ակումբներին»,- ասված է ակումբի […]