TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+12.09 oC

ՍՊՈՐՏ

Նման գործելաոճ չեմ հանդուրժելու. Նիկոլ Փաշինյանը՝ իր հանձնարարականը ուշացմամբ կատարելու մասին

15:07 01.07.2021

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշումը: Հիմնավորման համաձայն՝ ներկայում հանրապետությունում գործող մարզադպրոցներում և ՀՀ հավաքական թիմերում մարզվող մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որոնք չեն կարող համանման լինել այլ […]

̰
Արսեն Զախարյանը գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել չեխական ակումբի դեմ խաղում

15:03 01.07.2021

Մոսկվայի «Դինամոն» Ավստրիայում շարունակվող հավաքի շրջանակներում ընկերական հանդիպում է անցկարել չեխական «Չեսկե-Բուդեյովիցե» ակումբի հետ։ Հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ ռուսական ակումբի, որի կազմում վերջին գոլը տուգանային հարվածով խփել է Արսեն Զախարյանը: Ստորև ներկայացվող տեսանյութում Զախարյանի գոլը կարող եք դիտել 78-րդ րոպեից:

̰
Բալեկյանը առաջին գոլն է խփել «Բոկա Խունիորսի» կազմում

14:37 01.07.2021

«Բոկա Խունիորսը» ընկերական խաղ է անցկացրել «Ատլետիկո Տուկումանի» հետ ու հաղթել խոշոր՝ 3-0  հաշվով։ «Բոկա Խունիորսի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը եղել է մեկնարկային կազմում ու 29-րդ րոպեին խփել է իր առաջին գոլն արգենտինական թիմի կազմում՝ հաշիվը դարձնելով 2-0: ? El gol de Briasco para el 2-0. #ElCanalDeBoca ?? El Noti de […]

̰
«Եթե հայկական սպորտում լուրջ հաջողություններ արձանագրենք, վստահ եղեք, որ դրանցում դուք ձեր ներդրումն ունեք». Կ. Գիլոյան

14:21 01.07.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գարնանը Երևանում անցկացված բասկետբոլի եվրասիական լիգայի խաղերի կազմակերպչական աշխատանքներին ներգրավված կամավորներին: Համահայկական կամավորական միության շուրջ 15 անդամ պարգևատրվել է հավաստագրով նշյալ մարզական միջոցառման կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել նրանց մասնակցության և ներդրում ունենալու համար՝ կարևորելով կամավորության դերը […]

̰
Արոնյանն այսօր կիսաեզրափակչում կմրցի Մագնուս Կարլսենի հետ. Goldmoney Asian Rapid Knockout 2021

14:14 01.07.2021

Goldmoney Asian Rapid Knockout 2021 մրցաշարի 1/2 եզրափակչում  Լևոն Արոնյանը  կմրցի  աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն Դին Լիժենը և Վլադիսլավ Արտեմևը։ Հիշեցնենք, որ Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրն Արոնյանը արդեն հանդիպել էր Մագնուս Կարլսենի հետ և հաղթանակ էր տարել։ Այս անգամ մրցակիցները հանդիպելու են երկու օր: […]

̰
Օլիմպիական պատվիրակությունների անդամների 84 տոկոսը պատվաստված կլինի. Թոմաս Բախ

13:55 01.07.2021

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը որոշել է Ճապոնիա մեկնել հուլիսի 8-ին: Նա պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ծագող արևի երկրում գտնվելու առաջին օրերին Բախը նախատեսում է հեռավար աշխատել: Հուլիսի 12-ից նա կհանդիպի ՕԽ կազմկոմիտեի, ԱՕԿ-ների ներկայացուցիչների  հետ: ՄՕԿ-ի ղեկավարը դիմել է խաղերի բոլոր մասնակիցներին և շեշտել, որ նրանք պետք է խստորեն պահպանեն […]

̰
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է ընդամենը 2,5 րոպեում Լյովա Գևորգյանը ջախջախում ադրբեջանցի ըմբիշին

23:42 30.06.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Դորտմունդում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ հսկա, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 11-0 հաշվով ջախջախել է ադրբեջանցի Այդին Ախմադովին և հռչակվել չեմպիոն: Ադրբեջանցուն հաղթելու համար հայ մարզիկից պահանջվել է ընդամենը 2 րոպե 34 վայրկյան:

̰
Հայ հսկան ջախջախեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

22:25 30.06.2021

Դորտմունդում ավարտված  ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ հսկա, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 11-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Այդին Ախմադովին և հռչակվեց չեմպիոն: Լյովան փայլուն հանդես եկավ այս մրցաշարում և տարավ չորս հաղթանակ:  Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 10-2 հաշվով հաղթել էր  ռուսաստանցի Արսամագ Զասեևին: Լյովան 5-րդ մեդալը նվաճեց մեր հավաքականի համար: Մինչ […]

̰
Սերգեյ Սարգսյանը նվաճեց բրոնզե մեդալ. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

22:15 30.06.2021

Դորտմունդում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը նվաճեց բրոնզե մեդալ: Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը 11-0 հաշվով հաղթեց հունգարացի Գաբոր Անգիալին:  Հայաստանի հավաքականն իր ակտիվում արդեն ունի 4 մեդալ՝ 2 արծաթե և 2 բրոնզե: Քիչ ավելի ուշ ոսկե մեդալի համար կպայքարի 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

̰
Լևիկ Միքայելյանը բավարարվեց արծաթե մեդալով. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

20:42 30.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը եզրափակչում 5-8 հաշվով զիջեց ադրբեջանցի Քանան Հեյբատովին և բավարարվեց արծաթե մեդալով: Քիչ հետո բրոնզե մեդալի համար կպայքարի 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, իսկ ավելի ուշ ոսկու համար կգոտեմարտի 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

̰
Արտակ Գրիգորյանը ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

19:52 30.06.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2020/2021 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները: 41 միավորով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը: Երկրորդ տեղը գրավել է «Ալաշկերտի» մեկ այլ կիսապաշտպան Դավիդ Դավիդյանը, որը վաստակել է 30 միավոր: 22 միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ուրարտուի» նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն: […]

̰
Արոնյանը մեծ դժվարությամբ հաղթահարեց Արջուն Էրիգաիսիի արգելքը և դուրս եկավ կիսաեզրափակիչ

19:39 30.06.2021

Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid Knockout 2021 մրցաշարի փլեյ-օֆֆի խաղային երկրորդ օրը կրկին ոչ-ոքի էր խաղացել Արջուն Էրիգաիսիի հետ, որից հետո խաղը տեղափոխվել էր կայծակնային պարտիաների փուլ: Այստեղ երկու պարտիաներից մեկում Արոնյանը կարողացավ հաղթել, իսկ մյուսն ավարտեց ոչ-ոքի:   Այսպիսով, ընդհանուր մրցավեճում հաղթեց Արոնյանը և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, […]

̰
Ամառային օլիմպիական խաղերը կարող են սկսվել խիստ սահմանափակումների պայմաններում

19:30 30.06.2021

Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Յաշուտոշի Նիշիմուրան չի բացառում, որ համավարակի դեպքերի աճի պարագայում Տոկիոյում կարող է վերականգնվել արտակարգ ռեժիմը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Սա նշանակում է, որ Ամառային օլիմպիական խաղերը կարող են սկսվել խիստ սահմանափակումների պայմաններում: Այնուամենայնիվ, անկախ ամեն ինչից, խաղեր ժամանող մարզիկներից կպահանջվի թեստավորվել և սահմանափակել տեղաշարժը: Ակնկալվում է, որ այժմ գործող սահմանափակումները կհանվեն […]

̰
Արոնյան-Էրիգաիսի դիմակայությունում նորից հաղթողը չորոշվեց, ամեն ինչ կվճռեն կայծակնային շախմատի պարտիաները. Goldmoney Asian Rapid Knockout 2021

19:05 30.06.2021

Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid Knockout 2021 մրցաշարի փլեյ-օֆֆի խաղային երկրորդ օրը կրկին ոչ-ոքի  է խաղացել Արջուն Էրիգաիսիի հետ: 4 պարտիաներն էլ խաղաղ արդյունք են ունեցել: Ամեն ինչ կորոշեն կայծակնային շախմատի երկու պարտիաները, իսկ եթե դրանք էլ ավարտվեն ոչ-ոքի, կխաղարկվի «Արմագեդոն» պարտիա: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid արագ շախմատի մրցաշարի խմբային փուլում առաջին […]

̰
Վարդան Բիչախչյանը ճանաչվել է Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ

18:40 30.06.2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:  Այս մասին hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հավաքելով 71 միավոր՝ մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 46 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Նոայից» «Արարատ-Արմենիա» տեղափոխված Դմիտրի Գունկոն: 38 միավորով լավագույն եռյակը եզրափակել […]

̰
Ուկրաինայի հավաքականի խաղին ներկա գտնված ռուս երկրպագուին ծեծի՞ են ենթարկել

16:11 30.06.2021

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Շվեդիայի և Ուկրաինայի հավաքականների միջև խաղից առաջ տրիբունայում գտնվող ռուս երկրպագուի լուսանկարն է տարածվել։ Նա կրել է Ռուսաստանի հավաքականի մարզաշապիկն ու Ռուսաստանի դրոշը և տեղ է զբաղեցրել ուկրաինացի երկրպագուների շրջապատում։ Ըստ ամենայնի՝ ռուսական խորհրդանիշներով Ուկրաինային երկրպագող այս քաղաքացին ծեծի է ենթարկվել: Համենայնդեպս, ֆեյսբուքյան UkrBall էջում ավելի ուշ լուսանկար է հրապարակվել, որում երևում […]

̰
Մեսսիի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այսօր

15:40 30.06.2021

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին կարող է ստանալ ազատ գործակալի կարգավիճակ: Բանն այն է, որ գործող պայմանագրի ժամկետը լրանում է այսօր՝ հունիսի 30-ին: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնան» Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու մասին կհայտարարի այս շաբաթվա ընթացքում, ավելի ճիշտ երեկ՝ ակումբի նախագահ Լապորտայի ծննդյան օրը: Բայց առայժմ ոչինչ չի հայտարարվել: Սպասվում է, որ […]

̰
Կավանին կարող է դառնալ Մխիթարյանի խաղընկերը

15:18 30.06.2021

Daily Star-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել Ա սերիայում: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն շատ հետաքրքրված է ուրուգվայցուն ձեռք բերելու հարցում: Անցած մրցաշրջանում նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել էր 17 գոլի հեղինակ: Կավանիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիս […]

̰
«Ձեր հաջողությունները մեծ հաղթանակների հիմք են». Վ. Դումանյանն ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականին

15:06 30.06.2021

Հայ մարզիկների հաղթանակները ոչ միայն նրանց, այլև մեր ժողովրդի՝ սեփական ուժերի նկատմամբ ունեցած հավատի ցուցիչ են: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականի անդամներին և թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Օրերս Սկոպյեում կայացած Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական գոտու […]

̰
Եվրո-2020-ի անցած օրվա լավագույն դրվագը

14:50 30.06.2021

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի անցած խաղային օրվա լավագույն դրվագը: Այն համարվել է Շվեդիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստոֆեր Օլսոնի կրնկով փոխանցումը ուկրաինացիների դեմ խաղի ժամանակ: Հիշեցնենք, որ այդ խաղում Ուկրաինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց 2:1 հաշվով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: ?? This back-heel pass by Kristoffer Olsson = […]

̰
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի լավագույն գոլի 4 հավակնորդներին

14:27 30.06.2021

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի լավագույն գոլի 4 հավակնորդներին: Թեկնածուների թվում են ֆրանսիացի Քարիմ Բենզեմայի, իսպանացի Ալվարո Մորատայի, ֆրանսիացի Պոլ Պոգբայի ու բելգիացի Տորգան Ազարի գոլերը: Լավագույն գոլը կընտրվի երկրպագուների քվեարկությամբ:   View this post on Instagram   A post shared by UEFA EURO 2020 (@euro2020)

̰
Եվրո-2020-ի 1/4  եզրափակչի բոլոր զույգերը և խաղերի ժամանակացույցը

14:07 30.06.2021

Հայտնի դարձան Եվրո-2020-ի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը։ Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 2-ին և 3-ին։ Հուլիսի 2 Շվեյցարիա – Իսպանիա՝  (Սանկտ Պետերբուրգ) Իտալիա – Բելգիա՝  (Մյունխեն) Հուլիսի 3 Չեխիա – Դանիա՝  (Բաքու) Ուկրաինա – Անգլիա՝  (Հռոմ)  

̰
Վնասվածք ստանալուց հետո Սերենա Ուիլյամսն արցունքներն աչքերին հեռացել է կորտից

12:50 30.06.2021

«Մեծ սաղավարտի» 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը լքեց Ուիմբլդոնի մրցաշարը: Առաջին տուրում 39-ամյա ամերիկուհին հանդիպել է Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սասնովիչի հետ: Հինգերորդ գեյմի ընթացքում Ուիլյամսը վնասել է ոտքը: Բժիշկների օգնությունից հետո նա վերադարձել է կորտ, բայց նորից ընկել է և չի կարողացել շարունակել հանդիպումը: Արցունքներն աչքերին Ուիլյամսը սեղմել է մրցակցի ձեռքը, շնորհակալություն հայտնել երկրպագուներին աջակցության համար […]

̰
«Մահվան» խմբի բոլոր թիմերը լքեցին Եվրո-2020-ը. Օմար Մոմանիի ծաղրանկարը

12:40 30.06.2021

«Մահվան» խմբի բոլոր թիմերը լքեցին Եվրո-2020-ը: Հիշեցնենք, որ F խումբն էր համարվում մահվան խումբ, որում ընդգրկված էին առաջնության հիմնական ֆավորիտներից 3-ը` աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Գերմանիան: Այսօր արդեն այդ հավաքականները Եվրո-2020-ում չեն: Հիշեցնենք՝ Ֆրանսիան 1/8 եզրափակչում պարտվել էր Շվեյցարիային, Պորտուգալիան՝ Բելգիային, իսկ գերմանացիները՝ Անգլիային: Հունգարիան լքել […]

̰
Այսօր մեդալների համար կպայքարի 3 հայ ըմբիշ. Մ21 ԵԱ

12:17 30.06.2021

Դորտմունդում ավարտին է մոտենում ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունը: Այսօր երեկոյան կխաղարկվեն մեդալներ ևս 5 քաշային կարգերում: Ոսկե մեդալի համար կպայքարեն 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Եվս մեկ հայ ըմբիշ՝ 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ մեր հավաքականն արդեն 2 մեդալ ունի: Նախօրեին […]

̰
Ովքե՞ր են այս պահին Եվրո-2020-ի լավագույն ֆուտբոլիստները

11:42 30.06.2021

ՈւԵՖԱ-ն հատուկ բանաձևով որոշում է Եվրո -2020-ի լավագույն խաղացողներին: Ալգորիթմի շնորհիվ մշակվել է վարկանիշ, որն արտացոլում է Եվրո -2020-ի խաղացողների ներկայիս խաղամակարդակը: Եվրո-2020-ի յուրաքանչյուր փուլից հետո վարկանիշը փոխվում է՝ կախված խաղացողների ելույթներից: Այս վարկանիշի ներկայիս առաջատարը Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, նրան հաջորդում է Չեխիայի ազգային հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը, իսկ լավագույն եռյակը […]

̰
Ուկրաինան խփել է ամենաուշ գրանցված հաղթական գոլը «Եվրո»-ի պատմության մեջ. Opta Joe

11:08 30.06.2021

Երեքշաբթի՝ հունիսի 29-ին, Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղում Ուկրաինան հաղթել է Շվեդիային։ Հանդիպումը կայացել է Գլազգոյում և ավարտվել է լրացուցիչ ժամանակում ուկրաինացիների տարած 2-1 հաշվով հաղթանակով։ Ուկրաինայի հավաքականի 24-ամյա հարձակվող Արտյոմ Դովբիկը դարձել է ամենաուշ խփված հաղթական գոլի հեղինակը Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Opta Joe -ն: Շվեդիայի հավաքականի դարպասը Դովբիկը գրավել […]

̰
Ուկրաինան սենսացիոն հաղթանակ տարավ շվեդների նկատմամբ և դուրս եկավ Եվրո-2020-ի 1/4 եզրափակիչ

09:44 30.06.2021

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի վերջին զույգի՝ Շվեդիայի ու Ուկրաինայի խաղն ավարտվեց ուկրաինացիների հաղթանակով: Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց Զինչենկոն, ինչին շվեդները կարողացան պատասխանել 43-րդ րոպեին․ աչքի ընկավ Ֆորսբերգը։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 99-րդ րոպեին Դանիելսոնը բաց ոտքով ընդառաջ գնաց Արտյոմ Բեսեդինին և կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։ […]

̰
Գերմանիայի ԱԳ նախարարը բրիտանացի գործընկերոջ հետ «գրազ» է եկել մի արկղ գարեջրի վրա

23:25 29.06.2021

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը բրիտանացի իր գործընկեր Դոմինիկ Ռաաբի հետ վիճաբանել է երկու երկրների ազգային հավաքականների միջև ֆուտբոլային խաղի արդյունքի շուրջ։ «Գրազը» եղել է մեկ արկղ գարեջուրը։ Այս մասին Twitter- ում գրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: «Ես և իմ կոլեգան համաձայն ենք գրեթե այն ամենի շուրջ, ինչը վերաբերում է միջազգային օրակարգին, բայց ոչ […]

̰
Հայաստանի մրցակիցը լքում է Եվրո-2020-ը

22:48 29.06.2021

Ավարտվեց Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Անգլիա-Գերմանիա հանդիպումը։ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում անգլիացիները հաղթեցին 2-0 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 75-րդ րոպեին․ Նոյերի դարպասը գրավեց Ռահիմ Ստերլինգը՝ խփելով այս մրցաշարում իր 3-րդ գոլը։  86-րդ րոպեին Հարի Քեյնը կրկնապատկեց հաշիվը: Այսպիսով, Յոախիմ Լյովն իր աշխատանքը Գերմանիայի հավաքականում ավարտեց այս պարտությամբ, իսկ անգլիացիները շարժվում են առաջ։ Հիշեցնենք, որ […]

̰
BACK_TO_TOP