TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

ՍՊՈՐՏ

Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի Մ21 առաջնությանը կմասնակցի 10 հայ ըմբիշ

22:22 29.06.2021

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը Եվրոպայի 2021 թվականի առաջնության համար: 55 կգ Գառնիկ Հովհաննիսյան 60 կգ Դավիթ Ջոթյան 63 կգ Վլադիմիր Հարոյան 67 կգ Շանթ Խաչատրյան 72 կգ Սահակ Հովհաննիսյան 77 կգ Աշոտ Կիրակոսյան 82 կգ Ռաֆիկ Միխեև 87 կգ Վիգեն Նազարյան 97 կգ Սամվել Սարգսյան 130 կգ […]

̰
Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի թուրք նախագահը հեռացել է պաշտոնից

21:55 29.06.2021

Հասան Աքուսը (Թուրքիա) ժամանակավորապես վայր է դրել ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը: Պաշտոնը վայր դնելու պատճառը միջազգային դոպինգ թեստավորման գործակալության մեղադրանքներն են, հատկապես հակադոպինգային կանոնների խախտումները կոծկելը: Նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել EWF-ի առաջին փոխնախագահ, ռուսաստանցի Մաքսիմ Ագապիտովը:

̰
Բայդենը հայտնել է, որ Տոկիո՝ Օլիմպիական խաղերի բացմանը կարող է մեկնել իր կինը

21:40 29.06.2021

Միացյալ Նահանգների նախագահի կինը՝ Ջիլլ Բայդենը, կարող է մեկնել Ճապոնիայի մայրաքաղաք՝ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղարությանը: «Մենք աշխատում ենք դրա վրա», – ասել է Բայդենը՝ պատասխանելով իր կնոջ՝ Տոկիո մեկնելու հավանականության մասին հարցին: Հարկ է նշել, որ […]

̰
Նարեկ Հարությունյանը համառ պայքարում հաղթեց վրացի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ

21:17 29.06.2021

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ: Վճռորոշ գոտեմարտում նա 7-6 հաշվով հաղթեց վրացի Դավիթ Պացինաշվիլիին: Սա Հայաստանի հավաքականի երկրորդ մեդալն է այս առաջնությունում: Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը:

̰
Ֆրանկ դե Բուրը հեռացավ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

21:11 29.06.2021

Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացավ պաշտոնից։ Այս մասին հաղորդում է Նիդերլանդների հավաքականի թվիթերյան էջը։ Մասնագետի պայմանագրի ժամկետը չի երկարաձգվի։ «Որոշել եմ չշարունակել ազգային թիմի մարզչի աշխատանքը։ Նպատակին, որին ձգտում էինք, չկարողացանք հասնել, իսկ դա Եվրոյի 1/4 եզրափակիչն էր։ Երբ ինձ առաջարկեցին գլխավորել հավաքականը, հասկանում էի, որ դա ոչ միայն մեծ պատիվ է, […]

̰
Մանվել Խնձրցյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

20:53 29.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում   57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը դարձավ փոխչեմպիոն: Հիշեցնենք, որ հայ մարզիկը հաջորդաբար 10-0 և 11-0 հաշվով հաղթել էր  հույն Իոանիս Մարտիդիսին և իտալացի Սիմոն Վինչենցո Պիրոդիուին: 1/2 եզրափակչում նա 10-0 հաշվով հաղթել էր շվեյցարացի Թոմաս Էպպին և դուրս եկել եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում, սակայն, Մանվելը 2-8 հաշվով զիջեց […]

̰
Զիդանը կարող է փոխարինել Դեշամին Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում

20:41 29.06.2021

Զինեդին Զիդանը կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ Ներկայում Զիդանն առանց աշխատանքի է։ Իսկ Դիդյե Դեշամը Ֆրանսիայի հավաքականի հետ դուրս մնաց Եվրո-2020-ի 1/8 եզրափակչից հետո, և այդ պատճառով Զիդանի՝ հավաքականը գլխավորելու հնարավորությունները ավելի բարձր են գնահատվում: Ավելի վաղ արդեն շշուկներ էին պտտվում Զիդանի՝ հավաքականի ղեկը ստանձնելու մասին։

̰
Հայտնի են Ամերիկայի գավաթի 1/4 եզրափակչի զույգերը

20:27 29.06.2021

Ավարտվեցին  Ամերիկայի գավաթի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպումները:  Արգենտինան վաստակած 10 միավորով 1-ին տեղը զբաղեցրեց A խմբում: Արգենտինային հաջորդում են  Ուրուգվայը (7 միավոր), Պարագվայը (6), Չիլին (5) և Բոլիվիան (0)։ B խմբում Բրազիլիայի հավաքականը 10 միավորով գրավեց առաջին տեղը, Պերուն (7) ՝ երկրորդ, Կոլումբիան (4) ՝ երրորդ, իսկ Էկվադորը ՝ չորրորդ (3): Վենեսուելայի հավաքականը եզրափակել է […]

̰
Գերծանրքաշային Լյովա Գևորգյանը  հաղթեց ռուսաստանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

20:10 29.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը 125 կգ քաշային  Լյովա Գևորգյանը երրորդ  հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 10-2 հաշվով հաղթեց ռուսաստանցի Արսամագ Զասեևին: Եզրափակչում Գևորգյանը կհանդիպի ադրբեջանցի Այդին Ահմադովի հետ: Այսօր ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել նաև 621 կգ քաշային Լևիկ Միքայելյանը:  

̰
Սերգեյ Սարգսյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզի համար. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

19:50 29.06.2021

Դորտմունդում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը 1/2 եզրափակչում 0-3 հաշվով զիջեց գերմանացի Յոհան Մայերին: Վաղը Սարգսյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Հիշեցնենք, որ այսօր եզրափակիչ է դուրս եկել 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը:  

̰
Լևիկ Միքայելյանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցու հետ. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

19:39 29.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը դուրս է եկել  եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 10-0 հաշվով հաղթել է մոլդովացի Պավել Անդրուսկային: Եզրափակիչում, որը կկայանա վաղը, Լևիկը կմրցի ադրբեջանցի Քանան Հեյբատովի հետ:  

̰
Արոնյանը խաղային առաջին օրը ոչ-ոքի է խաղացել Արջուն Էիրգասիի հետ. Goldmoney Asian Rapid Knockout 2021

19:33 29.06.2021

Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid Knockout 2021 մրցաշարի փլեյ-օֆֆի խաղային առաջին օրը ոչ-ոքի է խաղացել Արջուն Էիրգասիի հետ: 4 պարտիայից մեկում Արոնյանը հաղթել է, մեկում՝ պարտվել, մյուս երկուսն ավարտել է ոչ-ոքի: Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid արագ շախմատի մրցաշարի խմբային փուլում առաջին տեղն էր զբաղեցրել և փլեյ-օֆֆում մրցում է 8-րդ տեղը զբաղեցրած շախմատիստի՝ […]

̰
Նրանք ժամանակից շուտ էին սկսել զվարճանալ. Մոուրինյոն՝ Ֆրանսիայի հավաքականի պարտության մասին

19:20 29.06.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում  Ֆրանսիայի կրած պարտությունը։ «Նրանք մեծագույն խաղացողներ ունեն, գերազանց թիմ, շատ լավ մարզիչ, ավանդույթներ։ Սա ձախողում էր։ Ինչ վերաբերում է Շվեյցարիային, նրանք թիմ էին երեկ։ Նաև կարծում եմ, որ Ֆրանսիան սկսել էր զվարճանալ։ Զվարճանալ պետք է խաղից հետո, ոչ թե դրա ժամանակ։ Նրանք ժամանակից շուտ էին […]

̰
Մեսսին նոր ռեկորդ է սահմանել

19:08 29.06.2021

Լիոնել Մեսսին, մասնակցելով Բոլիվիայի դեմ հանդիպմանը, 148-րդ խաղն անցկացրեց հավաքականի կազմում: Այսպիսով, Մեսսին ռեկորդ սահմանեց ազգային հավաքականում անցկացրած հանդիպումների քանակով: Նախկինում նա կիսում էր այս ցուցանիշը  Խավիեր Մասկերանոյի հետ: Մեսսին իր նորամուտը նշել է Արգենտինայի հավաքականում  2005 թվականի օգոստոսի 17-ին: Այդ ժամանակից ի վեր հավաքականում նա դարձել է 73 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ:

̰
ԵՎՐՈ-2020-ը ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնություններում գրանցված գոլերի քանակով

18:47 29.06.2021

ԵՎՐՈ-2020-ը ռեկորդ է սահմանել Եվրոպայի առաջնություններում խփված գոլերի քանակով: Խորվաթ կիսապաշտպան Միսլավ Օրսիչի խփած գնդակը 1/8 եզրափակչի խաղում Իսպանիայի հավաքականի դեմ խաղում դարձավ 109-րդը այս մրցաշարում: Արդյունքում, գերազանցվեց 2016 թվականի Եվրոպայի առաջնության արդյունքը, որում խփվել էր 108 գնդակ: ԵՎՐՈ-2020-ում ընդհանուր առմամբ արդեն 118 գոլ է գրանցվել: Միևնույն ժամանակ, մրցաշարում կկայանա ևս 9 հանդիպում, ինչը նշանակում […]

̰
Գլուխդ բարձր պահիր. Պելեն աջակցել է Մբապեին

18:17 29.06.2021

Լեգենդար Պելեն աջակցել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, որի չիրացրած 11-մետրանոցը ճակատագրական եղավ Ֆրանսիայի հավաքականի համար: Հետխաղյա 11-մետրանոցների պայքարում Մբապեն միակն էր, որն անարդյունավետ հարված կատարեց: «Գլուխդ բարձր պահի՛ր, Կիլիան: Վաղը նոր ուղևորության առաջին օրն է»,- գրել է Պելեն «Թվիթերում»՝ նշելով Մբապեի էջը:

̰
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցեն ռեկորդային թվով հայ շախմատիստներ

17:54 29.06.2021

Հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները: Այս մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Սա ռեկորդային թիվ է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվը եղել […]

̰
3 հայ ըմբիշ կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ21 ԵԱ

17:15 29.06.2021

Դորտմունդում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը կիսաեզրափակիչ դուրս եկավ նաև 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը: 1/4 եզրափակչում հայ ըմբիշը 7-2 հաշվով հաղթեց մակեդոնացի Ռեջեփ Հաջդարին: Ցավոք, մյուս կիսաեզրափակչում 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը 6-11 հաշվով զիջեց վրացի Վլադիմերի Գամկրելիձեին: Մինչ այս տեղեկացրել էինք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել Լևիկ Միքայելյանն ու Լյովա Գևորգյանը:

̰
Ֆրանսիան արժանի չէր անցնել հաջորդ փուլ. Պատրիկ Վիեյրա

16:54 29.06.2021

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին խաղացող Պատրիկ Վիեյրան ասել է, որ ազգային հավաքականն արդարացիորեն դուրս չի եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: «Ես հիասթափված եմ խաղի նկատմամբ վերաբերմունքից, որևէ համագործակցություն չկար, չկար թիմային ոգի: Ֆրանսիան՝ որպես թիմ չխաղաց: Հետևաբար, նա արժանի չէր անցնել հաջորդ փուլ: Շվեյցարիայի հավաքականը ցույց տվեց հոգեբանական ուժ, թիմը հավատարիմ էր իր ոճին: Լավագույն […]

̰
Լևիկ Միքայելյանը և Լյովա Գևորգյանը կիսաեզրափակչում են. ըմբշամարտի Մ21 ԵԱ

16:35 29.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը երկրորդ հաղթանակները տարան և դուրս եկան կիսաեզրափակիչ: Միքայելյանը 14-4 հաշվով պարտության մատնեց բելառուս Իվան Հրամիկային, իսկ Գևորգյանը 10-0 հաշվով առավելության հասավ մոլդավացի Դանիել Պիրտաչիի նկատմամբ:

̰
Սերգեյ Սարգսյանը և Լևիկ Միքայելյանը ևս դուրս եկան 1/4 եզրափակիչ

16:22 29.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը հաջող մեկնարկեցին նաև 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանն ու 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը: Միքայելյանը 1/8 եզրափակչում 6-4 հաշվով հաղթեց թուրք Համզա Զոպալին, իսկ Սարգսյանը 10-0 հաշվով առավելության հասավ սլովակ Ռիչարդ Շկոդայի նկատմամբ: Մեր երկու ըմբիշներն էլ դուրս եկան 1/4 եզրափակիչ: Հիշեցնենք՝ մինչ այդ այսօր 1/4 եզրափակիչ […]

̰
Մուշեղ Մկրտչյանը և Լյովա Գևորգյանը մեկնարկեցին հաղթանակով. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

15:20 29.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությանը հաջող են մեկնարկել 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Մեր տղաներն իրենց առաջին գոտեմարտերում հաղթել են համապատասխանաբար իտալացի Լուկա Ֆինիզիոյին  (10-0) և լեհ Յակոբ Շչերչակին (10-0): Մեր երկու մարզիկներն էլ դուրս են եկել 1/4 եզրափակիչ:

̰
Նարեկ Հարությունյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար. Ըմբշամարի Մ21 ԵԱ

14:38 29.06.2021

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում վրացի ըմբիշին և զրկվեց  բրոնզի համար պայքարելու իրավունքից: Իսկ  70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում 10-0 հաշվով հաղթել է գերմանացի Սիմոն Մոնցին և երեկոյան բրոնզե մեդալի համար կգոտեմարտի վրացի Դավիթ Պացինաշվիլիի հետ:

̰
Այսօր մրցագորգ դուրս կգան ևս 4 հայ ըմբիշներ. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

12:01 29.06.2021

Դորտմունդում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունը: Այսօր մրցագորգ դուրս կգան ևս 4 հայ ըմբիշներ՝ 61 կգ քաշային Լևիկ Միքայելյանը, 74 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը: Հիշեցնենք, որ երեկվա գոտեմարտերից հետո մեկ հայ ըմբիշ դուրս է եկել եզրափակիչ, ևս 2-ն անցկացնելու են սփոփիչ […]

̰
Մեսսին՝ Արգենտինա-Բոլիվիա խաղի հերոս. Ամերիկայի գավաթ

11:07 29.06.2021

Կայացել է Ամերիկայի գավաթի խմբային փուլի Բոլիվիա – Արգենտինա 5-րդ տուրի հանդիպումը: Այն ավարտվել է արգենտինացիների վստահ հաղթանակով՝ 4-1: Հանդիպման գլխավոր հերոս է դարձել Լիոնել Մեսսին: Նա դուբլի հեղինակ է դարձել ու գոլային փոխանցում կատարել: Գոլի հեղինակ են դարձել նաև Ալեխանդրո Գոմեսը և Լաուտարո Մարտինեսը: Էրվին Սաավեդրան գոլի հեղինակ է դարձել բոլիվացիների կազմում:

̰
Այս էջը շրջելը շատ դժվար կլինի. Մբապեն ներողություն է խնդրել չիրացրած 11 մետրանոցի համար

10:45 29.06.2021

Մբապեն ներողություն է խնդրել չիրացրած 11 մետրանոցի համար: Հիշեցնենք՝ հիմնական ժամանակում 3-3 ավարտված Ֆրանսիա-Շվեյցարիա խաղի լրացուցիչ հատվածում գոլեր չգրանցվեցին: Գործը հասավ 11 մետրանոցներին, և Մբապեյի չիրացրած 11 մետրանոցը ճակատագրական դարձավ ֆրանսիացիների համար: «Այս էջը շրջելը շատ դժվար կլինի: Հսկայական հիասթափություն է, որ մենք դուրս թռանք՝ չկարողանալով հասնել մեր նպատակին: Ես ներողություն եմ խնդրում այս 11 […]

̰
Ջո Բայդենը հրաժարվել է մեկնել Տոկիո՝ Օլիմպիական խաղերին ներկա գտնվելու համար

10:21 29.06.2021

«Նախագահը չի պատրաստվում ներկա գտնվել Օլիմպիական խաղերին: Իհարկե, նա կքաջալերի մեր մարզիկներին: Միացյալ Նահանգներից պատվիրակություն կունենանք, ինչպես միշտ եղել է»,- հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին: 2020 թ-ին Տոկիոյի Օլիմպիական խաղերը համաճարակի պատճառով չեղյալ էին հայտարարվել: Այս տարի խաղերը կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մարտին 20-ին Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն, ելնելով համաճարակաբանական իրավիճակից, որոշում […]

̰
Գերդրամատիկ խաղի լրացուցիչ ժամանակում Իսպանիան հաղթեց Խորվաթիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

23:54 28.06.2021

Իսպանիայի հավաքականը Կոպենհագենում կայացած խաղի լրացուցիչ ժամանակում կարողացավ կոտրել Խորվաթիայի ընտրանուն: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, ըդնորում  մինչև 85-րդ րոպեն իսպանացիները հաղթում էին 3:1 հաշվով: Իսպանացիների կազմում 20-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ դարպասապահը: Մինչև ընդմիջման գնալը Սարաբիան հավասարեցրեց հաշիվը: 57-րդ րոպեին Ասպիլիկուետան առաջ մղեց իսպանացիներին, իսկ 77-րդ րոպեին Ֆերան Տորեսը հաշիվը դարձրեց 3:1: Հիմնական […]

̰
Եվրո-2020-ում արդեն ռեկորդային թվով ինքնագոլ է խփվել

23:14 28.06.2021

Եվրո-2020-ի Իսպանիա-Խորվաթիա խաղում խփված ինքնագոլը թվով 9-րդն էր այս առաջնությունում: Հանդիպման 20-րդ րոպեին իսպանացիների դարպասապահ Ունայ Սիմոնը Պեդրիի փոխանցումից հետո չի կարողացել կասեցնել գնդակը, ինչի արդյունքում գրանցվել է ինքնագոլ: Պարզվում է՝ 9-ը ռեկորդային թիվ է: Opta-ն հաղորդում է, որ ԵՎՐՈ 2020-ում արդեն գրանցվել է այնքան ինքնագոլ, որքան մրցաշարի բոլոր նախորդ խաղարկություններում միասին վերցված:

̰
Հովհաննես Բաչկովը ստացավ օլիմպիական ուղեգիր

22:07 28.06.2021

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը ստացել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին հաղորդում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Գյումրեցի բռնցքամարտիկը հանդես կգա 63 կգ քաշային կարգում։   Բաչկովն օլիմպիական ուղեգիր ստացել է Եվրոպայի վարկանիշով, քանի որ իր քաշային կարգում առաջին համարն է: Նա դարձավ Հայաստանի 15–րդ օլիմպիականը Տոկիո-2020-ում։ Հայաստանի օլիմպիականների կազմում են նաև […]

̰
BACK_TO_TOP