TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+17.09 oC

ՍՊՈՐՏ

Լևոն Արոնյանը առաջին տեղով դուրս եկավ Goldmoney Asian Rapid մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ

21:37 28.06.2021

Լևոն Արոնյանը Goldmoney Asian Rapid արագ շախմատի մրցաշարի միանձնյա առաջատարն է: Ավարտվեց մրցաշարի առաջին փուլը, որում բոլոր 16 մասնակիցները միմյանց միջև անցկացրին մեկական պարտիա:  Արոնյանը 15 պարտիաներից 6-ում հաղթեց, 9-ում ոչ-ոքի խաղաց և չկրեց ոչ մի պարտություն: Վաստակած 10,5 միավորով նա ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Հաջորդ փուլում մրցաշարին կմասնակցեն առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները: Ամենայն […]

̰
Տիգրան Ղազարյանը և Նարեկ Հարությունյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

21:24 28.06.2021

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը և 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր: Մեր ըմբիշներին հաղթած մարզիկները հասել են եզրափակիչ՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով նրանց պայքարելու բրոնզե մեդալների համար:

̰
Մանվել Խնձրցյանը եզրափակչում է. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

21:17 28.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում շարունակում է փայլուն ելույթները 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Հայ մարզիկը 1/2 եզրափակչում 10-0 հաշվով հաղթել է շվեյցարացի Թոմաս Էպպին և դուրս է եկել եզրափակիչ: Մինչ այդ 10-0 և 11-0 Մանվելը հաղթել էր հույն Իոանիս Մարտիդիսին և իտալացի Սիմոն Վինչենցո Պիրոդիուին: Նկատենք, որ  մեր ըմբիշը առայժմ ոչ […]

̰
Կորոնավիրուսի Delta շտամի պատճառով Ճապոնիայի իշխանությունները  խիստ սահմանափակումներ են նախատեսում որոշ երկրների պատվիրակությունների նկատմամբ

19:32 28.06.2021

Ճապոնիայի իշխանությունները նախատեսում են  Delta coronavirus շտամի պատճառով խիստ սահմանափակումներ մտցնել որոշ երկրների (Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Շրի Լանկայի, Մալդիվներ, Աֆղանստանի)  պատվիրակությունների նկատմամբ: Ակնկալվում է, որ պահանջները ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից: Կսահմանվի եռօրյա  կարանտին: Նման իրավիճակում, երկիր ժամանելուն պես, իհարկե խիստ հսկողության պայմաններում, մարզիկները հնարավորության սահմանում կկարողանան  պարապել: Ճապոնիայի  ԱՕԿ-ի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան ենթադրում է, որ […]

̰
Մենք կվերադառնանք ավելի ուժեղացած, առա՛ջ, Պորտուգալիա. Ռոնալդուն հայտարարությամբ է հանդես եկել

18:40 28.06.2021

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Բելգիայից կրած պարտությունից  հետո․ «Մենք չկարողացանք ցանկալի արդյունքի հասնել, բայց մենք հպարտ ենք այս մրցաշարում մեր անցած ճանապարհից։ Մենք ներդրեցինք մեր ողջ ուժերը, որպեսզի պաշտպանենք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Այս թիմը ապացուցեց, որ առաջվա պես կարող է ուրախություն պարգևել պորտուգալացիներին։ Երկրպագուներն առաջինից մինչև […]

̰
Արոնյանն ամրապնդում է առաջատարի դիրքը. Goldmoney Asian Rapid

17:26 28.06.2021

Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթներն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարում: 12 տուրից հետո Արոնյանը 9 միավորով միանձնյա առաջատարն է: Այսօր կայացած 11-րդ և 12-րդ տուրերում Արոնյանը հաղթել է Ալիրեզա Ֆիրուջային և Դանիիլ Դուբովին: Այսօր կկայանա ևս 3 պարտիա: Արոնյանը կմրցի Վլադիսլավ Արտեմևի, Ուեսլի Սոյի և Հոու Յուֆանի հետ:  

̰
Նարեկ Հարությունյանն ու Կնյազ Իբոյանը պարտվեցին. ըմբշամարտի Մ21 ԵԱ

17:15 28.06.2021

Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում՝ 70 կգ քաշայինների մրցապայքարի 1/4 եզրափակչում Նարեկ Հարությունյանը 0-5 հաշվով պարտվեց ադրբեջանցի Թուրան Բայրամովին: Մինչ այդ հայ մարզիկը 2 հաղթանակ էր տարել: Ցավոք, անհաջող հանդես եկավ նաև 79 կգ քաշային Կնյազ Իբոյանը: 1/8 եզրափակչում նա 3-4 հաշվով զիջեց թուրք Իսմայիլ Քուչուկսոլակին: Եթե հայ ըմբիշներին հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ, ապա […]

̰
Մանվել Խնձրցյանը կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ21 ԵԱ

16:16 28.06.2021

Դորտմունդում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը: Հայ մարզիկը 1/4 եզրափակչում 11-0 հաշվով հաղթելով իտալացի Սիմոն Վինչենցո Պիրոդիին՝ դուրս է եկել կիսաեզրափակիչ: Իր առաջին գոտեմարտում Մանվել Խնձրցյանը 10-0 հաշվով հաղթել էր Իոանիս Մարտիդիսին (Հունաստան): Կիսաեզրափակչում մեր մարզիկը կմրցի շվեյցարացի Թոմաս Էպպի հետ:  

̰
Մեսսիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին կհայտարարվի «Բարսելոնայի» նախագահի  ծննդյան օրը

15:44 28.06.2021

Լիոնել Մեսսին շուտով կերկարաձգի «Բարսելոնայի» հետ պայմանագիրը: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն «Թվիթերում» գրել է, որ գործարքը տեղի կունենա այս շաբաթ, և ամենայն  հավանականությամբ, այդ  մասին կհայտարարվի հունիսի 29-ին՝ ակումբի նախագահ Ժոան Լապորտայի ծննդյան օրը։ Աշխատանքային պայմանագիրը կերկարաձգվի մինչ 2023 թվականը: 34-ամյա արգենտինացու գործող պայմանագիրն ավարտվում է այս ամսվա 30-ին: Նախորդ մրցաշրջանի շրջանակներում Մեսսին անցկացրել է 47 […]

̰
Դուք ուղղակի շատ հաջողակ եք. Ռոնալդուն՝ Կուրտուային

15:31 28.06.2021

Կրիշտիանու Ռոնալդուն շփվել է Տիբո Կուրտուայի հետ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ Բելգիա-Պորտուգալիա խաղից հետո։ Հիշեցնենք՝ հանդիպումն ավարտվել էր 1-0 հաշվով, սակայն պորտուգալացիներն ավելի շատ հարվածներ էին կատարել դարպասին: Ռոնալդուն խաղից հետո մոտեցել է Կուրտուային, սեղմել նրա ձեռքն ու ասել բելգիացիների հաջողակ լինելու մասին: «Դուք ուղղակի շատ հաջողակ եք։ Գնդակը պարզապես չէր ցանկանում հայտնվել դարպասում։ Հաջողություն քեզ»,- […]

̰
Սամվել Տեր-Սահակյանը առաջատարների թվում է. Silvel Lake 2021

15:23 28.06.2021

Սերբիայում ընթանում է Silvel Lake 2021 օփեն մրցաշարը, որին մասնակցում են 27 երկրների 131 շախմատիստներ, այդ թվում՝ 15 գրոսմայստեր: Այդ մասին  հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը։ 6 տուրից հետո աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է հնդիկ պատանի գրոսմայստեր Նիհալ Սարինը։ Սամվել Տեր-Սահակյանը […]

̰
Նարեկ Հարությունյանը երկրորդ հաղթանակը տոնեց և 1/4 եզրափակչում կմրցի ադրբեջանցու հետ. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

15:14 28.06.2021

Դորտմունդում ընթացող  ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց 70 կգ քաշային Նարեկ Հարությունյանը: Հայ ըմբիշը 12-2 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Մուխամադ Ամին Սանգարիևի նկատմամբ և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի ադրբեջանցի Թուրան Բայրամովի հետ: Հիշեցնենք՝ առաջին գոտեմարտում Նարեկ Հարությունյանը 10-0 հաշվով հաղթել էր ավստրիացի Բենեդիկտ Հուբերին:

̰
Մանվել Խնձրցյանը և Նարեկ Հարությունյանը մեկնարկեցին հաղթանակով. Ըմբշամարտի Մ21 ԵԱ

14:57 28.06.2021

Դորտմունդում մեկնարկել է ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ ներգրավվել են ազատ ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնող Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Նարեկ Հարությունյանն (70 կգ.) իրենց առաջին գոտեմարտերում նույն՝ 10-0 հաշվով հաղթել են համապատասխանաբար՝ Իոանիս Մարտիդիսին (Հունաստան) և Բենեդիկտ Հուբերին (Ավստրիա): Տիգրան Ղազարյանը (65 կգ) իր առաջին գոտեմարտում 4-6 հաշվով զիջել է ռուսաստանցի Տուրպալ […]

̰
Հույս ունենք, որ արդեն 2022-ին կկարողանանք Հայաստանի առաջնության խաղերին փորձարկել VAR համակարգը. ՀՖՖ նախագահ

14:26 28.06.2021

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարեկան հերթական ժողովում անդրադարձել է մրցավարության թեմային։ Նա ընդգծել է, որ այս ոլորտում առաջընթաց են նկատում, ինչի մասին փաստում են նաև միջազգային գործընկերները։ «Վերջին տարվա ընթացքում մենք գնացել ենք Բարձրագույն խմբի հանդիպումները սպասարկող մրցավարների երիտասարդացման ճանապարհով, ինչը, բնականաբար, շատ դժվար ճանապարհ էր և պետք է որոշակի խնդիրներ առաջացներ, […]

̰
Պերիշիչը չի խաղա Իսպանիայի դեմ, նա վարակվել է կորոնավիրուսով. ԵՎՐՈ-2020

12:05 28.06.2021

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշել է, որ  կիսապաշտպան Իվան Պերիշիչը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ փուլի 1/8 եզրափակչում Իսպանիայի ընտրանու դեմ կայանալիք հանդիպումից առաջ վարակվել է կորոնավիրուսով: Հավաքականի բժշկական անձնակազմն նրան մեկուսացրել է և դեպքի մասին անմիջապես տեղեկացրել հակահամաճարաբանական ծառայությանը: Պերիշիչը 10 օր կանցկացնի ինքնամեկուսացման մեջ ու այդ ընթացքում չի մասնակցի Խորվաթիայի […]

̰
Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Տոկիոյի օլիմպիական խաղերին

11:56 28.06.2021

Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի բազմակի հաղթող Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Տոկիոյի օլիմպիական խաղերին: «Մասնակիցների անվանացուցակում ես չկամ, իսկ եթե իմ անունը նշված է, ապա սխալմունք է»,- ասել է Սերենան: Հիշեցնենք, որ ՏՈԿԻՈ 2020-ը կորոնավիրուսի պատճառով հետաձգվեց և կկայանա այս տարի:

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա 4 հայ ըմբիշ. Մ21 ԵԱ

11:40 28.06.2021

Դորտմունդում մեկնարկում է ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կներգրավվեն ազատ ոճի ըմբիշները: Այսօր մրցագորգ դուրս կգա 4 հայ ըմբիշ՝ Մանվել Խնձրցյանը (57 կգ.), Տիգրան Ղազարյանը (65 կգ.), Նարեկ հարությունյանը (70 կգ.) և Կնյազ Իբոյանը: Մեր ըմբիշներն առաջին գոտեմարտերը կանցկացնեն համապատասխանաբար՝ Մարտիդիսի (Հունաստան), Խաթուևի (Ռուսաստան), Հուբերի (Ավստրիա) և Կուչոկսոլակի (Թուրքիա) հետ:

̰
Նիդերլանդների հավաքականը մտադիր է բաժանվել Դե Բուրից

11:32 28.06.2021

Եվրոպայի 1/8 եզրափակչում Չեխիայի հավաքականից կրած պարտությունից հետո Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան կարող է պաշտոնանկ անել հավաքականի գլխավոր մարզիչ, 51-ամյա Ֆրանկ դե Բուրին։ Նշվում է, որ հավաքականի ղեկավարությունն արդեն կայացրել է մասնագետից բաժանվելու որոշումը։ Դե Բուրի աշխատանքից դժգոհ են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար անձանցից շատերը։ Ավելի վաղ Դե Բուրը գլխավորել է «Այաքսը», «Ինտերը», «Քրիսթալ Փելասը» և […]

̰
Տորգան Ազարը՝ Բելգիա-Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ

10:52 28.06.2021

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի  Բելգիա- Պորտուգալիա խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Տորգան Ազարը: Հիշեցնենք՝ հենց այս կիսապաշտպանի խփած գոլի շնորհիվ բելգիացիները հաղթեցին և մրցաշարից դուրս թողեցին Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականին: Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Բելգիան կխաղա Իտալիայի հետ: ?? Thorgan Hazard takes the plaudits after inspiring Belgium to the last 8 ?@Heineken | #EUROSOTM | #EURO2020 […]

̰
ՈւԵՖԱ-ն Կուրտուայի՝ Ռոնալդուին շրջանցելու պահը ճանաչել է խաղային օրվա լավագույն դրվագ

10:43 28.06.2021

Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղը հատուկ ուշադրության է արժանացել: ​​Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում բելգիացին անառիկ է պահել դարպասը և աչքի ընկել փայլուն տեխնիկայով: Առաջին խաղակեսի դրվագներից մեկում Կուրտուան շրջանցել է Կրիշտիանու Ռոնալդուին: Ի դեպ, հենց դրանով է սկսվել բելգիացիների հաղթական գոլի գրոհը: ՈւԵՖԱ-ն Կուրտուայի դրվագը ճանաչել է որպես Եվրո -2020-ի […]

̰
Հայտնի դարձան  Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի առաջին երկու զույգերը

10:17 28.06.2021

Հայտնի դարձան Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի առաջին երկու զույգերը։ Այսպիսով, հուլիսի 2-ին կհանդիպեն Բելգիայի և Իտալիայի,  իսկ հուլիսի 3-ին՝ Չեխիայի ու Դանիայի հավաքականները։ Հիշեցնենք՝ դանիացիները 4-0 հաշվով հաղթել էին Ուելսին, իսկ չեխերը 2-0 հաշվով առավելության էին հասել հոլանդացիների նկատմամբ։ Բելգիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն, իսկ իտալացիները լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով […]

̰
Բրազիլիան չկարողացավ հաղթել Էկվադորին. Ամերիկայի գավաթ

09:57 28.06.2021

Կայացան Ամերիկայի գավաթի B խմբի վերջին հանդիպումները: Բրազիլիայի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Էկվադորի հետ՝ 1: 1: 37-րդ րոպեին Էդեր Միլիտաոն առաջ մղեց բրազիլացիներին, իսկ 53-րդ րոպեին Անխել Մենան հավասարեցրեց հաշիվը: Խմբի մյուս  խաղում Պերուի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Վենեսուելային՝ 1: 0:  Այսպիսով, վենեսուելացիները խմբում զբաղեցրին վերջին տեղը և դուրս չեկան փլեյ-օֆֆ: B խմբում թիմերի վերջնական […]

̰
Լևոն Արոնյանը՝ Goldmoney Asian Rapid մրցաշարի առաջատարն է

09:55 28.06.2021

Լևոն Արոնյանը շարունակում է հաջող ելույթներն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարում: 10 տուրից հետո Արոնյանը 7 միավորով Դին Լիժենի հետ կիսում է 1-2 տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով առաջինն է: Անցկացրած 10 պարտիաներից նա հաղթել է 4-ում, իսկ 6-ն՝ ավարտել ոչ-ոքի: Արոնյանն առավելության է հասել Կարլսենի, Էրիգասիի, Գուկեշի և Ադհիբանի նկատմամբ:  Այսօր […]

̰
Անչափ ուրախ եմ, որ շարունակելու եմ ներկայացնել այս հիանալի երկիրը. Խոակին Կապառոս

09:10 28.06.2021

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է թիմի հետ պայմանագրի երկարաձգումը։ «Անչափ ուրախ եմ, որ ևս մեկ տարի շարունակելու եմ պատկանել այս հիանալի ընտանիքին ու ներկայացնել այս հիանալի երկիրը, որը մեզ գրկաբաց ընդունեց ու այդքան շատ սեր տվեց»,- գրել է մեր մարզիչը։ Այժմ Կապառոսի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թ-ի […]

̰
Եվրոպայի գործող չեմպիոնը լքում է ԵՎՐՈ-2020-ը

08:55 28.06.2021

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի չորրորդ խաղում մրցեցին Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց բելգիացիների նվազագույն հաշվով հաղթանակով։ Գոլն իր ակտիվում գրանցեց Տորգան Ազարը՝ խաղի 42-րդ րոպեին։ Բելգիան շարունակում է պայքարը, իսկ գործող չեմպիոնը լքում է ԵՎՐՈ-2020-ը:

̰
Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին

18:04 27.06.2021

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրը հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ, հայտնում է armsport.am-ը։ Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի հետ պարտիայի 66-րդ քայլում։ Հայ գրոսմայստերն այժմ 4,5 միավորով առաջին հորիզոնականը կիսում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմիևի […]

̰
Գերմանիայի հավաքականին թույլ չեն տվել մարզվել Ուեմբլիում՝ Անգլիայի հետ խաղից առաջ

19:23 26.06.2021

Գերմանական ֆուտբոլային միության ներկայացուցիչ Յենս Գրինտերը հայտնել է, որ Գերմանիայի հավաքականին թույլ չեն տվել մարզում անցկացնել «Ուեմբլի» մարզադաշտում՝ Անգլիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղից առաջ: Հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նախատեսել է վերջին մարզումն անցկացնել «Ուեմբլիում», սակայն ՈՒԵՖԱ-ն այն չեղարկել է՝ խոտածածկը չծանրաբեռնելու համար: «Մենք շատ կցանկանայինք մարզումը հենց այնտեղ անցկացնել: Ցավալի է, […]

̰
Լիվերպուլը Մբապպեի տրանսֆերի վերաբերյալ դիմել է ՊՍԺ-ին

18:58 26.06.2021

«Լիվերպուլը» առաջարկով դիմել է ՊՍԺ-ին `հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Marca-ն: Անգլիական ակումբը փարիզցիներից հետաքրքրվել է, թե որքան գումար են պահանջում հարձակվողի տրանսֆերի համար: Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ գործում է մինչեւ 2022 թվականի հունիս: Կողմերը դեռ համաձայնության չեն եկել պայմանագրի  երկարացման հարցում:

̰
Ինքնաթիռի ուռած սանդուղքը խնդիրներ է առաջացրել Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար

18:15 26.06.2021

Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարողացել ժամանակին թռչել Բուդապեշտ՝ Նիդեռլանդների ազգային հավաքականի հետ Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղին: Այս մասին Twitter- ի իր էջում հայտնել է Չեխիայի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Ալեքս Կրալը:   Թռիչքը հետաձգվել է պատահականորեն ինքնաթիռի ուռած սանդուղքի պատճառով:   «Իմ թռիչքները եղել է, որ հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով, տարբեր  տեղափոխումների […]

̰
Կոկորինը կարող է հեռանալ «Ֆիորենտինայից»

17:57 26.06.2021

  Իտալական «Ֆիորենտինայի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը կարող է լքել  թիմը, գրում է «Sport-Express»- ը:   Մարզական պարբերականի տեղեկություններով ՝ 30-ամյա հարձակվողի համար պայքարում են մի քանի ակումբներ, հիմնականում  Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից:   Նշվում է նաև, որ «Ֆիորենտինայի»  ղեկավարությունը դեմ չէ ռուսաստանցու հեռանալուն,չնայած մինչ 2024 թվականը կնքված պայմանագրին:   Ձմռանից Կոկորինը խաղում էր իտալական ակումբում: […]

̰
BACK_TO_TOP