18:37 25.06.2021
Ֆուտբոլի Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Սպորտինգ Լիոնի» ֆրանսահայ կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը տեղափոխվել է «Բուրժ-Ան-Բրես»: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը ևս հանդես է գալիս Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնում: Ավարտված մրցաշրջանում Եզիկյանը «Սպորտինգ Լիոնի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային […]
17:50 25.06.2021
«Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնվել է «Ֆիորենտինան» գլխավորելու հավանական թեկնածուների ցանկում: Ըստ շրջանառվող լուրերի` Վինչենցո Իտալիանոյի «Ֆիորենտինայի» մարզչի պաշտոնում նշանակվելը խափանման եզրին է, քանի որ ակումբը չի կարողանում համաձայնեցնել փոխհատուցման չափը «Սպեցիայի» հետ: Այլընտրանքային թեկնածու է համարվում Ֆոնսեկան, որն ավելի վաղ հրաժարվել էր գլխավորել «Տոտենհեմը»:
17:44 25.06.2021
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո գործող ֆուտբոլային մրցաշարերն իրենց ներկայիս ձևաչափերով անարդյունք են: «ՈւԵՖԱ-ն պետք է մտահոգվի ավելի գրավիչ մրցաշարեր ստեղծելու հարցում: Ֆուտբոլը մեռնում է, այն երիտասարդներին չի գրավում: Հանդիսատեսի քանակը նվազում է, և եթե ոչինչ չարվի, ապա իրավիճակը շատ վատ կլինի»,- մեջբերում է Պերեսին Marca-ն: Պերեսը սա ասել […]
17:33 25.06.2021
Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն ասել է, որ գոհ է ակումբից չհեռանալու իր որոշումից: «Բանակցություններ անցկացվել են, բայց ես հասկացա, որ ուզում եմ մնալ ԲԿՄԱ-ում և լավ արդյունքների հասնել այս ակումբի հետ: Ես ուրախ եմ, որ նման որոշում կայացրեցի: Ես թիմում եմ արդեն երեք տարի, իսկ ակադեմիայում անցկացրած տարիները ներառյալ՝ շուրջ ութ-ինը տարի: Ինձ համար […]
15:07 25.06.2021
Անգլիական «Վուլվերհեմփթոնի» և Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուն կարող է տեղափոխվել «Ռոմա»: Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը: 33-ամյա դարպասապահի տրանսֆերը կկազմի 7 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ: Պատրիսիուն «Ռոմայում» կստանա տարեկան 2.5 միլիոն եվրո աշխատավարձ: Այս օրերին նա Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրո-2020-ին:
14:31 25.06.2021
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվող Դևիսի գավաթի խաղարկության եվրոպական 4-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է ադրբեջանցիների հետ: Առաջին մրցախաղում Սեդրակ Խաչատրյանը բացահայտ առավելությամբ՝ 6։3, 6։0 հաշվով հաղթանակ է տարել Էլվին Հաշիմովի նկատմամբ: Մրցախաղը տևել է 1 ժամ 36 րոպե: Երկրորդ մրցախաղում Միքայել Ավետիսյանն ուժերը կչափի Տամերլան Ազիզովի հետ: Առաջին տուրում Հայաստանի հավաքականը […]
14:07 25.06.2021
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մարզահամալիրներում ընթացող մրցումներին հետևող հանդիսականները պետք է անպայման լինեն դիմակով: Մրցավայր մտնելուց առաջ նրանք երկու անգամ պետք է ջերմաչափվեն: Ջերմողներին կարգելվի մտնել համալիր: Հանդիսականները պետք է մարզադաշտ մտնեն ու վերադառնան առանց ճանապարհից շեղվելու՝ ոչ մի տեղ չմտնելով: Նրանք նաև պետք է զերծ մնան բղավոցներից, գրկախառնություններից: Միակ բանը, որը կարելի է անել՝ ծափահարություններն […]
13:22 25.06.2021
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաշտվել է իտալական թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ հայ ֆուտբոլիստն ու պորտուգալացի մարզիչը զրուցել են և հումորով են հիշել նախկին կոնֆլիկտները: Նրանց միջև վիճաբանությունը տեղի էր ունեցել, երբ երկուսն էլ ներկայացնում էին «Մանչեսթեր Յունայթեդը»: Այդ պատճառով Մխիթարյանը որոշել էր […]
12:57 25.06.2021
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կմասնակցի Դորմունդում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը։ Մեր հավաքականը Դորտմունդ կմեկնի հետևյալ կազմով՝ 57 կգ Մանվել Խնձրցյան 61 կգ Լևիկ Միքայելյան 65 կգ Տիգրան Ղազարյան 70 Նարեկ Հարությունյան 74 Մուշեղ Մկրտչյան 79 կգ Կնյազ Իբոյան 92 կգ Սերգեյ Սարգսյան 125 կգ Լյովա Գևորգյան։ ԵԱ-ն կկայանա հունիսի 28-ից հուլիսի 4-ը: Այս մասին […]
12:42 25.06.2021
Նոր մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ավագի պարտականությունները կկատարի բրազիլացի պաշտպան Մարսելոն: Այդ մասին հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Այո, Մարսելոն կլինի մեր ավագը: Նա արժանի է դրան: Դժվար է գտնել Մարսելոյի պես աջ պաշտպանի: Կարելի է միայն գովաբանել նրան»,- Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը: 33-ամյա Մարսելոն 2007 թվականից է խաղում «Ռեալում»: Վերջին տարիներին մադրիդյան ակումբի […]
12:34 25.06.2021
56 կգ քաշային Արթուր Բազեյանը ճանաչվել է Իտալիայում անցկացված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ մարզիկն անցկացրել էր 4 մենամարտ և տարել միայն վստահ հաղթանակներ։ Եզրափակիչ մենամարտում Արթուրը նոկաուտով հաղթել էր իռլանդացի Ադամ Բրաիան Հեսիոնին: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Համբարձում Հակոբյանը (81 կգ) եզրափակչում պարտվել էր ռուս […]
12:06 25.06.2021
Իսպանիայի առողջապահության նախարարությունը որոշել է թույլատրել երկրպագուների մուտքը երկրում ընթացող ֆուտբոլային և բասկետբոլային լիգաների խաղերին: Այս մասին հաղորդում է Marca-ն։ Յուրաքանչյուր երկրամասի իշխանություններն են որոշելու, թե որքան հանդիսական կարող է ներկա լինել խաղերին՝ հաշվի առնելով շրջանում առկա համաճարակային իրավիճակը։ Ենթադրվում է, որ մարզադաշտերը լցված կլինեն մոտ 75 տոկոսով։ Մարզադաշտում երկրպագուները պահպանելու են հակահամաճարակային կանոնները՝ սոցիալական […]
11:57 25.06.2021
Մոսկվայի «Լոկոմոտիվն» ու Սլովակիայի «Ժիլինան» ստուգողական հանդիպում են անցկացրել Ավստրիայում շարունակվող հավաքի ընթացքում: Ռուսական ակումբը հաղթել է 3:2 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը և գոլային փոխանցման հեղինակ դարձել 79-րդ րոպեին, երբ հաշիվը դարձել է 2:1: Դրանից հետո «Լոկոմոտիվը» խփել է 2 գոլ և տարել կամային […]
11:48 25.06.2021
Ֆինլանդիայի հավաքականի կիսապաշտպան Յոնի Կաուկոն կարիերան կշարունակի Հնդկաստանում: 30-ամյա ֆուտբոլիստը միացել է «Մոհուն Բագան» թիմին դանիական «Էսբյերգից»: Պայմանագիրը նախատեսված է 2 տարի ժամկետով: Կաուկոն մասնակցել է ՈՒԵՖԱ-ի Եվրո 2020-ի շրջանակներում Ֆինլանդիայի անցկացրած բոլոր երեք խաղերին՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի, Դանիայի և Բելգիայի ընտրանիների հետ հանդիպումներում:
10:47 25.06.2021
Երևանում hուլիսի 13-18-ը կկայանան բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի D ենթախմբի հանդիպումները։ «Վերջապես, կանանց մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում։ Հայաստան կժամանեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի հավաքականները։ Մեր թիմը բավականին լավն է, մեծ է հավանականությունը հաջող ելույթներ ունենալու համար։ Մեր գլխավոր նպատակն է՝ ստեղծել ուժեղ ազգային […]
10:21 25.06.2021
Ութակի օլիմպիական չեմպիոն, 100 և 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, մարզական կարիերան ավարտած Ուսեյն Բոլթը վստահ է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում իր ռեկորդները չեն գերազանցվի։ «Ես վստահ եմ, որ 100 և 200 մետր վազքում ռեկորդ չի լինի Տոկիոյում։ Չեմ կարծում, որ հիմա վազորդները բավարար մակարդակ ունեն այդպիսի արդյունքների համար, բայց տեսնենք»,-ասել է Բոլթը։ 34-ամյա Բոլթը […]
10:13 25.06.2021
Դոպինգի թեստավորման միջազգային գործակալությունը (ITA) Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի (EWF) թուրք նախագահ Հասան Ակուսին մեղադրել է թուրք ծանրորդների դոպինգային խախտումները քողարկելու մեջ։ 2013 թվականին Թուրքիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Հասան Ակուսը հանցավոր գործարքի մեջ է մտել Ծանրամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ և թաքցրել 17 թուրք ծանրորդների դոպինգային խախտումները: Այս մասին հաղորդում է ITA-ի մամուլի […]
09:50 25.06.2021
Ամերիկայի գավաթի խմբային փուլի հերթական տուրում Ուրուգվայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Բոլիվիայի ընտրանուն: Հաշիվը բացվեց 40-րդ րոպեին` բոլիվիացի դարպասապահ Կառլոս Լամպեի ինքնագոլից հետո: Երկրորդ խաղակեսում Էդինսոն Կավանին հաշիվը դարձրեց 2-0: Տուրի մյուս խաղում Պարագվայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Չիլիի հավաքականին։ Ուրուգվայը վաստակեց 4 միավոր և A խմբում բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ երաշխավորելով փլեյ-օֆֆի ուղեգիր: 3 հանդիպումներում […]
09:24 25.06.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականն Իտալիայի Ռոզետո-դելի-Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունից կվերդառնա մեկական ոսկե և արծաթե մեդալներով: Արդեն տեղեկացրել էինք, որ Արթուր Բազեյանը, նոկաուտով հաղթելով իռլանդացի մրցակցին, նվաճել էր ոսկե մեդալ, իսկ Համբարձում Հակոբյանը եզրափակչում հավասար պայքարում զիջել է ռուս մրցակցին ու արժանացել է արծաթե պարգևի:
00:09 25.06.2021
Հայաստանն առաջին չեմպիոնական տիտղոսը նվաճեց Իտալիայի Ռոզետո–դելի–Աբրուցի քաղաքում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ Իր բոլոր մրցակիցներին հաղթեց ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեց 56 կգ քաշային Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան Արթուր Բազեյանը։ Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Մարզիչներ Արման Հարությունյանի և Ռոբերտ Պետրոսյանի սանը պարզապես ֆանտաստիկ մրցելույթներ անցկացրեց ու եզրափակչում նոկաուտով հաղթեց իռլանդացի […]
23:55 24.06.2021
WhoScored–ն ամփոփել է Եվրո–2020–ի խմբային փուլը՝ ներկայացնելով երեք հանդիպումներում ամենաբարձր միջին գնահատականը ստացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ 4 ներկայացուցիչ ունի Նիդերլանդների հավաքականը, 1–ական՝ Ֆինլանդիան, Չեխիան, Դանիան, Խորվաթիան, Բելգիան, Շվեդիան ու Պորտուգալիան։ Խորհրդանշական հավաքականը հետևյալն է՝ Դարպասապահ. Լուկաշ Հրադեցկի (Ֆինլանդիա)։ Պաշտպաններ. Վլադիմիր Ցոուֆալ (Չեխիա), Մատեյ դե Լիգտ (Նիդերլանդներ), Դեյլի Բլինդ (Նիդերլանդներ), Յոակիմ Մեհլե (Դանիա)։ Կիսապաշտպաններ. Իվան Պերիշիչ […]
23:40 24.06.2021
Եվրո-2020-ի խմբային փուլի ավարտից հետո բուքմեյքերական գրասենյակները թարմացրել են չեմպիոնության համար սահմանված գործակիցները: Գլխավոր ֆավորիտն աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն է, որի չեմպիոնությունը միջինը գնահատվում է 4.80 գործակցով: Երկրորդը Իտալիայի հավաքականի չեմպիոնությունն է՝ 6.80 գործակցով, իսկ եռյակը եզրափակում են անգլիացիները՝ չեմպիոնության 7.50 գործակցով: Այնուհետև գալիս են Գերմանիան (8.00), Իսպանիան (8.50) ու Բելգիան (9.00): Եվրոպայի չեմպիոնի […]
23:23 24.06.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գործադիր կոմիտեն որոշել է հանել կազմակերպության հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում արտագնա խաղերում գոլի առավելության կանոնը։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է արտագնա խաղերում գոլի առավելության կանոնը չեղարկելու որոշումը: «1965 թվականից ի վեր արտագնա գոլի կանոնը եղել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի անբաժանելի մասը: Այնուամենայնիվ, վերջին տարիներին շատ են եղել […]
23:00 24.06.2021
«Ֆուտբոլի արքա» Պելեն շնորհավորել է Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում հերթական ռեկորդային ցուցանիշի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Կրիշտիանուն դուբլ էր ձևակերպել և հավաքականի կազմում իր խփած գոլերի քանակը հասցրել էր 109-ի` այսպիսով կրկնելով միջազգային ֆուտբոլի լավագույն ռմբարկուի ցուցանիշը: «Շնորհավորում եմ հերթական ռեկորդի կապակցությամբ»,- գրել է Պելեն Կրիշտիանուի ինստագրամյան հրապարակման մեկնաբանություններում:
22:24 24.06.2021
«Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ու հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հաշտվել են: Այս մասին հաղորդում է իտալական Corriere dello Sport–ը։ Պորտուգալացի մարզիչն ու Հայաստանի հավաքականի ավագը լարված հարաբերություններ ունեին «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի տարիներից։ Այդ պատճառով 2018թ. հունվարին Մխիթարյանը հեռացավ մանչեսթերյան ակումբից և տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»։ Հիմա Մոուրինյոն ու Մխիթարյանը բարելավել են հարաբերությունները։ […]
22:07 24.06.2021
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի Հայաստանը։ Բացի Արոնյանից, Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը։ Մրցաշարը կկայանա Սոչիում հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը։ Մրցանակային ֆոնդը 1,892,500 ԱՄՆ դոլար է։ Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
21:53 24.06.2021
ՌՊԼ-ի նորեկ «Նիժնի Նովգորոդը» պայմանագիր է կնքել «Տոմի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ: Այս մասին գրում է Спорт-Экспресс-ը: Հունիսի 30-ին կավարտվի սիբիրյան ակումբի հետ 26-ամյա հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը: «Նիժնի Նովգորոդի» նոր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովը Սիմոնյանին ծանոթ է անցած մրցաշրջանում «Տոմում» համատեղ աշխատանքից:
21:38 24.06.2021
Ֆրանսիացի տիեզերագնաց Թոմա Պեսկեն Եվրո-2020-ի Ֆրանսիա-Պորտուգալիա հանդիպումը դիտել է տիեզերքից: «Ես դիտում եմ Ֆրանսիա-Պորտուգալիա հանդիպումը: Մենք Եվրոյում ամենադյուրին խումբը չստացանք, բայց դա միայն ավելի հետաքրքիր էր դարձնում հանդիպումները»,– գրել է Պեսկեն Twitter- ում: Watching #FRA #POR. We ?? didn’t have the easiest group to play in this edition of the #EURO2020 but that only makes […]
21:23 24.06.2021
Ռուս մասնագետ Գրիգորի Միխալյուկը նշանակվել է «Նոայի» ավագ մարզիչ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։ Նրա օգնականի պարտականնությունները ստանձնել է մարզիչ-վերլուծաբան Եվգենի Գալկինը: Մասնագետների մարզած վերջին թիմը եղել է Սանկտ Պետերբուրգի «Զվեզդան»:
20:02 24.06.2021
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը պայմանագիր է կնքել իսպանական «Կադիսի» հետ, հրաժեշտ է տվել արդեն նախկին ակումբ «Աստանայի» երկրպագուներին, թիմակիցներին ու մարզչական շտաբին: «Սիրելի՛ երկրպագուներ, «Աստանայում» շատ երկար չեմ խաղացել, բայց անկեղծ ուզում եմ ասել, որ այս քաղաքն ու ակումբն ինձ հարազատ են դարձել, այստեղ ամեն ինչ ինձ դուր է գալիս: Ուրախ […]