19:52 24.06.2021
ՈւԵՖԱ-ն հայտարարել է կազմակերպության կողմից հովանավորվող բոլոր մրցաշարերում արտագնա գոլերի կանոնը չեղարկելու մասին: Նորամուծությունն ուժի մեջ կմտնի 2021-22 մրցաշրջանից: Արտագնա գոլի կանոնը գործում է երկխաղյա հանդիպումներում: Այն դեպքերում, երբ երկու թիմերն էլ երկու հանդիպման ավարտին հավասար քանակությամբ գոլեր են խփել, ապա զույգի հաղթող է համարվում այն թիմը, որն ամենից շատ գոլ է խփել մրցակցի հարկի […]
19:30 24.06.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը նախատեսում է Տոկիո ժամանել հուլիսի 9-ին: Նա կարանտինում կմնա երեք օր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄՕԿ-ի առաջնորդը Ճապոնիա կժամանի հուլիսի 12-ին: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Ենթադրվում էր, որ Բախը պետք է Ճապոնիա մեկներ մայիսին և համալրեր օլիմպիական ջահի փոխանցավազքի մասնակիցների շարքը: Բայց կորոնավիրուսի պատճառով այցը հետաձգվեց:
15:58 24.06.2021
Հայաստանը կունենա Աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի կողմից հավաստագրված վազքուղով մարզադաշտ: Արտաշատի քաղաքային մարզադաշտի վազքուղիները և աթլետիկական հատվածները սինթետիկ ծածկույթով վերանորոգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացվել է 71 մլն 860.4 հազար դրամ: Որոշումը կայացվել է գործադիրի այսօրվա նիստում: Օբյեկտի շինարարական նախագծային արժեքը կազմել է […]
14:38 24.06.2021
WhoScored պորտալը հրապարակել է ֆուտբոլիստների գնահատականները Եվրոպայի առաջնության խմբային փուլից հետո: Վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն՝ 8.84 միջին գնահատականով: Երկրորդ տեղում Կրիշտիանու Ռոնալդուն է, երրորդում՝ Նիդեռլանդների հավաքականի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը: Եվրո-2020-ի խմբային փուլի լավագույն խաղացողները. 1. Կևին Դե Բրույնե (Բելգիա) – 8.84 2. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա) – […]
11:32 24.06.2021
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, երկու գոլ խփելով Ֆրանսիայի ընտրանու դարպասը, հավաքականի կազմում խփած գոլերի թիվը հասցրեց 109-ի։ Հավաքականների մակարդակում այսքան գոլ ունի միայն Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դայեին։ Այսպիսով, Ռոնալդուն կրկնել է համաշխարհաին ռեկորդը։ Ռոնալդուն Ֆրանսիայի հետ խաղի արդյունքում ևս մեկ նվաճման էր հասել։ Նա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում իր գոլերի թիվը հասցրել […]
21:48 23.06.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Պարմայի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է «Ռոմա»-ում ավարտված մրցաշրջանում լավագույն գոլ։ Այս մասին հայտնում է «Ռոմայի» Twitter-ի պաշտոնական էջը։ ⚽️ ???? ?? ??? ?????? ⚽️ ? @HenrikhMkh ? As voted for by the fans – what a hit this was against Parma! ? #ASRoma pic.twitter.com/aX70qBF851 — AS […]
19:55 23.06.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Պարմայի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է հռոմեական թիմի՝ մրցաշրջանի լավագույն գոլ։ Այս մասին հայտնում է «Ռոմայի»՝ «Թվիթերի» պաշտոնական էջը։ Լավագույն գոլի քվեարկությանը մասնակցել են «Ռոմայի» երկրպագուները։ ⚽️ ???? ?? ??? ?????? ⚽️ ? @HenrikhMkh ? As voted for by the fans – what a hit this […]
17:21 23.06.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով մարզաշխարհի ավելի քան 30 ներկայացուցիչ արժանացել է «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ» և «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ» մարզական կոչման՝ համաձայն ՀՀ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչների: Մարզիկները կոչումների արժանացել են ծանրամարտ, սամբո, բռնցքամարտ, լող, ձյուդո, սուսերամարտ, պաուերլիֆտինգ, սեղանի թենիս, գեղարվեստական մարմնամարզություն մարզաձևերում: ՀՀ ԿԳՄՍ նախարարի […]
23:44 22.06.2021
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը հունիսի 23-ից 29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքի ընթացքում հունիսի 26-ին և 28-ին մեր ընտրանին երկու ընկերական հանդիպում կանցկացնի Բելառուսի Մ-17 հավաքականի հետ։ Հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար թիմի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․ Դարպասապահներ Աստղիկ Չափանյան – «Վան-աղջիկներ» Հերմինե Սարիբեկյան – «Արարատ-աղջիկներ» Էլա դե […]
22:15 22.06.2021
Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկ դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի ամենաբարձր հարգի մեդալի համար։ Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը համառ պայքարում 3:2 հաշվով գեղեցիկ հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսիլյովի նկատմամբ։ Եզրափակչում է նաև Ախուրյանի մարզադպրոցի սան 81 կգ քաշային […]
21:43 22.06.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաղթել է UEFA Football and Refugee Grant Scheme 2020/21(ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլի և փասխտականների դրամաշնորհի սխեմա) դրամաշնորհային մրցույթում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՈՒԵՖԱ-ն և իր գործընկեր ՄԱԿ-ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակն (UNHCR) արժևորում են ֆուտբոլի միավորող դերը փախստականների ինտեգրման գործում: Այս կապակցությամբ ամեն տարի ՈՒԵՖԱ-ն ներկայացնում է դրամաշնորհային ծրագրեր, որոնք նպաստում են […]
21:00 22.06.2021
Հայաստանի օլիմպիական հավաքականը համալրվում է: Միջազգային ֆեդերացիան ներկայացրել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների անունները, որոնց թվում է նաև 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։ Հայաստանը մինչ այս պահն ունի 13 օլիմպիական ուղեգրեր, որոնք նվաճել են մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, […]
19:59 22.06.2021
Գյումրին հայկական ֆուտբոլի ծննդավայրն է։ Դեռ 1920-ականներին այն մեծ տարածում ուներ հիմնականում Վահան Չերազի շնորհիվ։ Հենց Գյումրիում է տեղի ունեցել Հայաստանում առաջին ֆուտբոլային հանդիպումը՝ 1927 թվականին։ Գյումրեցի մարզիկների անունների հետ է նաև կապված հայկական ֆուտբոլի երբեմնի լեգենդի «Արարատ»-ի հաղթանակը՝ Լևոն Իշտոյան, Ալյոշա և Ֆուրման Աբրահամյաններ։ Իսկ հիմա Հայաստանի ազգային հավաքականում երկու գյումրեցիներ են խաղում՝ Կարեն […]
19:10 22.06.2021
Հակադոպինգային կազմակերպությունները համավարակի ամբողջ ընթացքում ամենամեծ քանակի նմուշներ վերցրել են անցած մայիսին: Այս մասին հայտնում է WADA-ն: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ ՄՕԿ-ը ֆինանսավորում է միջազգային դոպինգ փորձարկման գործակալությանը (ITA), որպեսզի նմուշների պահպանման երկարաժամկետ ծրագիրը հակադոպինգային կազմակերպությունների համար լինի անվճար: Նմուշները անվտանգ պահեստավորվում են հետագա ամիսներին և տարիներին անհրաժեշտ վերլուծության համար: Հայտնաբերման մեթոդները անընդհատ կատարելագործվում և թարմացվում […]
14:16 22.06.2021
Հունիսի 22-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարի շրջանակներում Հայաստանի Մ15 տարեկանների հավաքականը անզիջում պայքարում 2:3 հաշվով պարտվեց Լիբանանի Մ-16 տարեկանների հավաքականին: Հայաստան Մ-15 – Լիբանան Մ-16՝ 2:3 (2:2) ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա Մրցավար՝ Սամվել Հովսեփյան Գոլերը՝ Սելիմ Մուսալեմ 15, Սամիր Կասսաս 30, Աբդալլահ Դուեք 84, (Լիբանան), Էմիլ Պապիկյան 19, Դավիթ Հարությունյան 45 (Հայաստան) […]
23:44 21.06.2021
Փարիզում ընթացող արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի հերթական մրցումային օրը հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն անցկացրած 9 պարտիաներից 3-ում հաղթանակ տարավ, մյուս 3-ում պարտվեց, ևս 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի արդյունքով, փոխանցում է Armsport.am-ը։ Արոնյանը առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի , ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի և ամերիկացի Ուեսլի Սոյի նկատմամբ: Արոնյանը 12,5 միավորով 6-րդ տեղում է: Կայծակնային խաղի […]
20:28 21.06.2021
Հունիսի 28-ին և 30-ին Հայաստանի Մ-17 հավաքականը Պորտուգալիայում ընկերական հանդիպումներ կանցկացնի Պորտուգալիայի Մ-17 հավաքականի հետ։ Ընկերական խաղերին պատրաստվելու համար Մհեր Միրումյանի գլխավորած թիմը հունիսի 23-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ստորև՝ հավաքին հրավիրված ֆուտբոլիստների ցանկը․ Դարպասապահներ Հայկ Խաչատրյան – «Ակադեմիա-05» Դավիթ Դավթյան – «Լոռի ՖԱ» Պաշտպաններ Մարկ Ավետիսյան – «Ակադեմիա-05» Վազգեն Վարդանյան […]
19:53 21.06.2021
«Ուրարտու»-ի սաներ Նարեկ Աղասարյանը, Նարեկ Գրիգորյանը և Սերգեյ Մկրտչյանը, որոնք գործուղված էին ԲԿՄԱ, վերադարձել են հարազատ թիմ։ Տեղեկացնում են «Ուրարտուի» մամուլի ծառայությունից։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամներն արդեն ներգրավվել են նախապատրաստական գործընթացին և մարզվում են «Ուրարտու»-ի գլխավոր թիմի կազմում։ Հավելենք, որ ավարտված մրցաշրջանում Նարեկ Աղասարյանը ԲԿՄԱ-ի կազմում անցկացրել էր 32 հանդիպում և դարձել 2 […]
19:05 21.06.2021
Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Սպիրոս Կապրալոսը, Մարիբորի քաղաքապետարանը և Սլովենիայի ԱՕԿ-ը համաձայնագիր են ստորագրել 2023թ. 17-րդ ամառային եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնի (EYOF) անցկացման մասին: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Եվրոպայի 14-18 տարեկան լավագույն մարզիկ-մարզուհիների մրցումները կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը: Մեդալներ կշնորհվեն 12 մարզաձևերում: Առաջին անգամ EYOF-ում կներկայացվեն լեռնային հեծանվավազքը, սքեյթբորդինգը, 3×3 բասկետբոլը և աղջիկների ֆուտբոլը: […]
18:47 21.06.2021
Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը մոտ է թիմից հեռանալուն: Մրցաշրջանի ավարտից հետո ղազախական մամուլն ակտիվորեն սկսեց գրել հայ ֆուտբոլիստի՝ այլ ակումբ հավանական տեղափոխության մասին: Թեմայի վերաբերյալ ArmSport-ին մանրամասներ են հայտնի դարձել: 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով շարունակում են ակտիվորեն հետաքրքրվել գերմանական «Վոլֆսբուրգն» ու Մոսկվայի «Սպարտակը»: Մեր տեղեկությունների համաձայն՝ հայ ֆուտբոլիստը տարբերակ ունի նաև կարիերան […]
18:23 21.06.2021
«Տոկիո-2020»-ի կազմակերպիչները լրագրողներին են ներկայացրել օլիմպիական ավանը: Այն գտնվում է Տոկիոյի ծովածոցի Հարումի կղզում: Հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Գյուղը երեք կողմից շրջապատված է ջրով և պայմանականորեն բաժանված է երեք գոտու. բնակելի, աշխատանքային և Village Plaza համալիր: Վերջինում պետք է տեղակայվեն լրատվական կենտրոնը, խանութներ, սրճարաններ և այլ հարմարություններ: Գյուղի տարածքում կառուցվել են 3800 հյուրանոցային համարներ ունեցող 14-18 […]
17:09 21.06.2021
Լիմասոլում (Կիպրոս) ավարտվել է Եվրոպայի աթլետիկայի թիմային առաջնությունը, որի երրորդ խմբի մրցաշարին մասնակցել են հայ մարզիկները: Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատարներից Լևոն Աղասյանը, որը վերջերս նվաճել է Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր, լավագույնն է եղել եռացատկում՝ գրանցելով 16.77 մ արդյունք: Կանանց եռացատկում Հայաստանի գործող չեմպիոն և ռեկորդակիր Յանա Սարգսյանը 12.68 մ արդյունքով եզրափակել է լավագույն եռյակը: […]
21:57 20.06.2021
Ամերիկյան Մոզես Լեյք քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Մոտոմրցարշավորդ Ալեքս Հարվիլը մահացել է բարդագույն հնարք կատարելու փորձից հետո: 28-ամյա մոտոարշավորդը փորձել է մոտոցիկլով հարթակից 107 մետր ցատկ կատարել, սակայն շեղվել է ճիշտ հետագծից և վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է Columbia Basin Herald թերթը: Կասկադյորի մոտոցիկլետը չի հասել նշված կետին և բախվել է […]
19:57 20.06.2021
Բուլղարիայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը բրոնզե մեդալ է նվաճել 51 կգ քաշային Գասպար Տերտերյանը: 3-րդ տեղի համար պայքարում նա 5-1 հաշվով հաղթել է բելառուս Եվգենի Դաշկովսկիին: Հիշեցնենք, որ Գասպար Տերտերյանը 1/8 եզրափակչում 9-0 հաշվով հաղթել էր իտալացի Սալվատորե Մատերիային, իսկ 1/4 եզրափակչում 4-1 հաշվով առավելության էր հասել ռումինացի Կոնստանտին Լունգուի նկատմամբ: Այնուհետ 1/2 […]
19:00 20.06.2021
ՀՖՖ ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։ Հայաստանի Մ-16 հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Լիբանանանի Մ16 տարեկանների ընտրանուն: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Գոլերի հեղինակներ են դարձել Գագիկ Սիմոնյանը՝ 5, Սամսոն Հակոբյանը՝ 68, 90+1, Գոռ Վանոյանը՝ 86:
23:23 19.06.2021
Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գերմանիայի հավաքականը Մյունխենի «Ալյանց-Արենայում» մրցեց Պորտուգալիայի ընտրանու հետ ու 4-2 հաշվով հաղթանակ տարավ: Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: 10 րոպե անց Ռուբեն Դիաշն անզգուշորեն գրավեց սեփական դարպասն ու հավասարեցրեց հաշիվը, իսկ 39-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռաֆայել Գերեյրուն կրկնեց Դիաշի սխալը: Երկրորդ ինքնագոլն առաջ մղեց գերմանացիներին: […]
23:12 19.06.2021
Իտալիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնության 3-րդ մրցումային օրըհայ մարզիկները հաջող են հանդես եկել: Այսօր առավոտյան ռինգ դուրս եկած մեր բոլոր բռնցքամարտիկները հաղթել են իրենց մրցակիցներին: 56 կգ քաշային Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել բելառուս Մաքսիմ Պանկաուի նկատմամբ: 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանն իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել ադրբեջանցի […]
22:13 19.06.2021
Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է իր թիմի ոչ-ոքին Եվրո-2020-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ Հունգարիայի դեմ խաղում։ «Հունգարիան իր ողջ կյանքի խաղն անցկացրեց։ Շնորհավորանքներս։ Մենք մեկ միավոր վաստակեցինք։ Իհարկե, դա այն արդյունքը չէ, որ սպասում էինք, բայց հաշվի առնելով մրցաշարային աղյուսակի դիրքը, այս արդյունքը մեզ համար ընդունելի է»,- Դեշամի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի […]
21:58 19.06.2021
Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրում, F խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Բուդապեշտում մրցեց հունգարացիների հետ: Խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 1։1 արդյունքով։ Բուդապեշտում օդի ջերմաստիճանը +30 էր։ Առաջին խաղակեսի միջնամասում անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերը մի քանի րոպե դադար հայտարարեց՝ հնարավորություն տալով ֆուտբոլիստներին ջուր խմել, մինչ այդ ջերմային հարվածի հետևանքով փոխարինվել էր Հունգարիայի հավաքականի ավագ Ադամ Սոլոին։ […]
21:41 19.06.2021
Կայացել են Grand Chess Tour Paris Rapid & Blitz 2021 մրցաշարի երկրորդ օրվա պարտիաները: Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Ռիչարդ Ռապորտի և Ուեսլի Սոյի հետ, իսկ Յան Նեպոմնյաշչիին պարտվել է: Հիշեցնենք, առաջին օրվա երկու պարտիաներում Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել Թեմուր Ռաջաբովի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ Էթյեն Բաքրոյին հաղթել էր: 3 տուրից հետո Արոնյանն ունի […]