TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների երկրպագուներն անկարգություններ են հրահրել Լոնդոնում

09:37 19.06.2021

Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների երկրպագուները Լոնդոնի փողոցներում ծեծկռտուք են հրահրել Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Շոտլանդիա խաղից հետո: Այս մասին հայտնում է Daily Star-ը: Լեսթերի հրապարակում հավաքված երկրպագուներին շրջափակել են ոստիկանները: Քաշքշուկի հետևանքով մեկ ոստիկան է  վիրավորվել: Տեսանյութում երևում է, թե ինչպես են անգլիացի երկրպագուներն արտահայտում իրենց ատելությունը Շոտլանդիայի հանդեպ: Շոտլանդիա – Անգլիա խաղին ներկա գտնվելու […]

̰
3 տուրից հետո Արոնյանն առաջատարների թվում է. Grand Chess Tour Paris Rapid & Blitz 2021

09:15 19.06.2021

Կայացել են Grand Chess Tour Paris Rapid & Blitz 2021 մրցաշարի առաջին երեք տուրերը: Լևոն Արոնյանն առաջին երկու պարտիաներում ոչ-ոքի է խաղացել Թեմուր Ռաջաբովի և Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ երրորդ տուրում հաղթել է Էթյեն Բաքրոյին: 3 տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր և Պյոտր Սվիդլերի, Յան Նեպոմնյաշչիի և Ուեսլի Սոյի հետ կիսում է 1-4 տեղերը: […]

̰
Ռոնալդուն Ինստագրամում ռեկորդային՝ 300 միլիոն հետևորդ ունի

22:39 18.06.2021

Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում առաջինը հասավ 300 միլիոն հետևորդի սահմանագծին։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում Հունգարիային երկու գոլ խփած Ռոնալդուն 11 գոլով դարձավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի լավագույն ռմբարկուն։ Այժմ Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է, որը 5-րդ անգամ հանդես է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում և 5-րդ անգամ անընդմեջ այդ մրցաշարերում դառնում գոլի հեղինակ։ Նա […]

̰
Սերխիո Բուսկետսն ապաքինվել է կորոնավիրուսից և այսօր կմիանա Իսպանիայի հավաքականին

22:10 18.06.2021

Իսպանիայի հավաքականի ավագ եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն ապաքինվել է կորոնավիրուսից։ Առաջիկայում 32-ամյա ֆուտբոլիստը կմիանա Լուիս Էնրիկեի գլխավորած թիմին: Եվրո-2020-ի առաջին տուրի  Իսպանիա-Շվեդիա հանդիպմանը  Բուսկետսը չէր մասնակցել:  Գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0 հաշիվը։ Բուսկետսը Իսպանիայի հավաքականի հետ կմեկնի Լեհաստանի դեմ խաղին, որը տեղի կունենա հունիսի 19-ին Սևիլիայում:

̰
Քրիստիան Էրիկսենը դուրս է գրվել հիվանդանոցից

21:57 18.06.2021

«Ինտերի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին հայտնում է Դանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: Նախօրեին Էրիկսենը վիրահատվել է` տեղադրվել էր սիրտ-անոթային-դեֆիբրիլյատոր (ICD), իսկ ուրբաթ օրը նա դուրս է գրվել  հիվանդանոցից: Քրիստիանն այսօր այցելել է ազգային թիմի բազա, այնուհետև տուն կգնա՝ ընտանիքի մոտ: «Շնորհակալություն հաղորդագրությունների ահռելի քանակի համար. անհավանական էր […]

̰
«Բարսելոնան» ցանկանում է 10 անգամ թանկ գնով ձեռք բերել իր նախկին ֆուտբոլիստի տրանսֆերը

20:52 18.06.2021

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Բենֆիկայի» ձախ պաշտպան Ալեքս Գրիմալդոյին: As-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը  լրջորեն հետաքրքրված է Գրիմալդոյի թեկնածությունով: ««Բարսելոնայի» գլխավոր մարզի Ռոնալդ Կումանին շատ է դուր եկել 25-ամյա իսպանացու խաղը և նա հավանություն է տվել տրանսֆերին: Հետաքրքիր է, որ Գրիմալդոն «Բարսելոնայի» սան է, սակայն ակումբի նախկին ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով 2016 թվականին […]

̰
Նորվեգիայի հավաքականը կարող է  զրկվել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից

20:38 18.06.2021

Նորվեգիայի հավաքականը հնարավոր է զրկվի աշխարհի 2026 թվականի առաջնության մասնակցությունից: Այս մասին հաղորդում է Mirror-ը։ ՖԻՖԱ-ն այս որոշումը կարող է կայացնել պատժամիջոցների շրջանակում։ Նորվեգիայի հավաքականը դժգոհություն էր հայտնել աշխարհի առաջնությունը Կատարում անցկացնելու վերաբերյալ։ Խաղերից մեկում Նորվեգիայի հավաքականի ֆուտբոլիստները դաշտ էին դուրս եկել հատուկ շապիկներով, որոնց վրա գրված էր․ «Մարդու իրավունքներ դաշտում ու դաշտից դուրս»։ Կատարում […]

̰
Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, 17-ամյա ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանին այսօր դիմավորել են հայրենի քաղաք Գյումրիում 

19:40 18.06.2021

  Հունիսի 14-ից Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ: Առաջնությունում գյումրեցի 17-ամյա Անդրանիկ Ավետիսյանը չեմպիոն է դարձել։ 4 գոտեմարտ է անցկացրել և առավելագույն միավորներ վաստակել: Կիսաեզրափակիչ փուլում ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի դեմ մրցապայքարում, իսկ եզրափակչում հաղթել է Վրաստանը ներկայացնող մարզիկին։ Եվրոպայի պատանեկան […]

̰
3 հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար. Մ18 ԵԱ

19:20 18.06.2021

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը հունահռոմեական ոճի 3 հայ ըմբիշ կպայքարի բրոնզե մեդալի համար: 80 կգ քաշային Սևակ Բաղրամյանը արդեն փոքր եզրափակչում է, իսկ 48 կգ քաշային Արմեն Գևորգյանը և 110 կգ քաշային Լյովա Սարգսյանը դեռ անցկացնելու են մեկական սփոփիչ գոտեմարտեր: Ի դեպ, Լյովա Սարգսյանի մրցակիցը կլինի Չեխիան ներկայացնող հայազգի Արթուր Սարգսյանը: […]

̰
Շվեդները ստանձնեցին առաջատարի դերը E խմբում. ԵՎՐՈ-2020

19:09 18.06.2021

ԵՎՐՈ-2020 առաջնության E խմբում կայացավ երկրորդ տուրի առաջին հանդիպումը: Շվեդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Սլովակիայի ընտրանուն: 11 մետրանոցից գնդակը 77-րդ րոպեին խփեց Էմիլ Ֆորսբերգը: Շվեդիայի թիմն ունի 4 միավոր և առայժմ խմբի առաջատարն է: 3 միավոր ունի Սլովակիան, Իսպանիան մեկ միավորով երրորդն է, Լեհաստանը միավոր չունի: Վերջին 2-ը երկրորդ տուրի իրենց հանդիպումը կանցկացնեն վաղը:

̰
Հրաժեշտ եմ տալիս մի թիմի, որն ինձ տվել է ամեն ինչ․ Բալեկյան

18:56 18.06.2021

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որն արդեն պաշտոնապես դարձել է արգենտինական հեղինակավոր «Բոկա Խունիորս» ակումբի ֆուտբոլիստ, հրաժեշտ է տվել իր արդեն նախկին թիմին՝ «Ատլետիկո Ուրականին» և թիմի երկրպագուներին։ Բալեկյանը գրառում է կատարել Instagram-ում: «Այսօր ես պետք է հրաժեշտ տամ մի ակումբի, որն ինձ ամեն ինչ է տվել, մարզել է ինձ՝ որպես ֆուտբոլիստ և […]

̰
Արմեն Սուքիասյանը բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք ըմբիշին և դուրս է եկել եզրափակիչ. Մ18 ԵԱ

18:47 18.06.2021

Բուլղարիայի Սամոկով քաղաքի «Արենա Սամոկով» մարզահամալիրում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը հաջող է ելույթ ունենում 55 կգ քաշային Արմեն Սուքիասյանը: Հայ մարզիկը 1/8 եզրափակչում 7-1 հաշվով հաղթել է լատվիացի Կոնստանտինս Գեյկինսին, ապա 1/4 եզրափակչում 8-0 հաշվով առավելության է հասել խորվաթ Նոա Լյուբիչի նկատմամբ, իսկ արդեն կիսաեզրափակչում 12-1 հաշվով պարտության է մատնել թուրք Բերաթի Ինաչին: Այսպիսով՝ […]

̰
Հաբիբ Նուրմագոմեդովը խոստովանել է, որ չի ցանկացել խեղել Ջասթին Գեթժիին

16:37 18.06.2021

UFC-ի չեմպիոն, նախկին մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը հիշել է իր վերջին մենամարտը Ջասթին Գեթժիի դեմ: «Ես նախ գնացի ձեռքի ցավեցնող հնարքի, իսկ հետո որոշեցի եռանկյունի կատարել: Ես հասկացա, որ նա չի հանձնվի և չէի ուզում խեղել նրա ձեռքը, դրա համար անցա եռանկյունի հնարքին: Դահլիճում նրա ծնողներն էին՝ հայրը, մայրը: Նրանք նայում էին ինձ, երբ ես մտա […]

̰
Հայաստանի հավաքականի մրցակիցը դարձավ առաջին թիմը, որը կորցրեց Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու հնարավորությունները

16:07 18.06.2021

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը դարձավ առաջին թիմը, որը կորցրեց Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու տեսական հնարավորությունները:  Երկու խաղից հետո մակեդոնացիներն ունեն զրո միավոր: Նրանք չեն կարողանա շրջանցել Ավստրիային ու Ուկրաինային, որոնք ունեն երեքական միավոր, անձնական հանդիպումներում կրած պարտությունների պատճառով: Նիդեռլանդները  վաստակել է վեց միավոր՝ ապահովելով փլեյ-օֆֆը: Հունիսի 21-ին Հյուսիսային Մակեդոնիան Ամստերդամում կխաղա Նիդեռլանդների հետ, իսկ Ուկրաինան […]

̰
Դանիայի հավաքականի մարզիչը խոստացել է ամեն ինչ անել ռուսներին հաղթելու համար

15:37 18.06.2021

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանն ասել է, որ իր սաներն ամեն ինչ կանեն, որպեսզի Եվրո-2020-ի խմբային փուլի եզրափակիչ խաղում հաղթեն Ռուսաստանին: Այս մասին  հաղորդում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կայքը: «Բելգիայի հետ խաղից մենք կարող ենք շատ բան վերցնել: Հիմա եկեք փակենք այս թեման: Ես արդեն մտածում եմ ռուսների մասին: Մենք այս մրցաշարում […]

̰
ԱՄՆ Սենատը հաստատել է Պեկինի 2022-ի Ձմեռային օլիմպիական խաղերի՝ դիվանագիտական ​​բոյկոտի մասին օրենքի նախագիծը

15:08 18.06.2021

ԱՄՆ-ի Սենատը հավանություն է տվել օրինագծին, որը պարունակում է Պեկինում 2022 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի դիվանագիտական ​​բոյկոտի դրույթ: Այս մասին հաղորդում է Inside Games-ը: «ԱՄՆ-ի քաղաքականությունը Ձմեռային օլիմպիական խաղերի և պարալիմպիկ խաղերի դիվանագիտական ​​բոյկոտ իրականացնելն է… և կոչ անել դադարեցնել Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումները, այդ թվում ՝ ույղուրների ցեղասպանությունը»,- ասվում է […]

̰
Ճապոնիայում քննարկում են Օլիմպիական խաղերն առանց հանդիսականների անցկացնելու հարցը

14:51 18.06.2021

Ճապոնիայի կառավարության կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների մշակման աշխատանքային խմբի փորձագետները նախընտրելի են համարել Օլիմպիական խաղերի անցկացումը Տոկիոյում՝ առանց հանդիսատեսի: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը: «Առանց հանդիսատեսի մրցումների անցկացումը կունենա կորոնավիրուսի տարածման ամենացածր ռիսկը, հետևաբար, այն ավելի նախընտրելի է»,- նշված է գործակալության փորձագետների հայտարարության մեջ: «Տոկիո-2020»-ի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն ասել է, որ իրենք առաջարկների […]

̰
Հայազգի երկու ֆուտբոլիստներ առաջադրվել են «MLS-ի լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում

14:38 18.06.2021

«Կոլամբուսի» հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը առաջադրվել է այս տարվա ESPY մրցանակաբաշխության՝ MLS լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում: Այս տիտղոսի համար նրա մրցակիցներն են ևս մեկ հայազգի ֆուտբոլիստ՝ Դիեգո Ռոսսի Մարաշլյանը, Ալեխանդրո Պոզուելոն ու Անդրե Բլեյքը: Սելարայանը ամերիկյան ակումբին միացել է 2019 թվականի դեկտեմբերին՝ իր դեբյուտային խաղում խփելով հաղթական գոլ: Իսկ 23-ամյա ուրուգվայահայ Դիեգո Ռոսսին ստացել է «նոր […]

̰
Ռուս մեկնաբանի կարծիքով` ԵՎՐՈ-2020-ում Ռուսաստանից վատ միայն Թուրքիան է խաղում

14:28 18.06.2021

Մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը կիսվել է ԵՎՐՈ-2020-ում Ռուսաստանի հավաքականի խաղից ստացած տպավորություններով: «Միայն Թուրքիան է Ռուսաստանից վատ խաղում: Այո, Թուրքիան շատ հնարավորություններ ստեղծեց Ուելսի հետ, բայց ոչինչ չկարողացավ անել: Իմ կարծիքով՝ հուզականորեն մոտավորապես նույն մակարդակի վրա էին՝ Բուզովան և ազգային հավաքականը: Աստված օրհնի ազգային հավաքականը Դանիայի հետ խաղում»,- ասել է Անդրոնովը: Երկրորդ տուրից հետո B խմբում […]

̰
ԵՎՐՈ-2020-ի թալիսմանը ցույց է տվել Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին, թե ինչպես պետք է բացել շիշը

14:07 18.06.2021

Եվրոպայի 2020-ի առաջնության թալիսմանը, որը կոչվում է Սկիլզի, կատակել է Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի նկատմամբ: Twitter-ում տեղադրվել է տեսանյութ, որում ռուս մարզիչը մեկ այլ շիշ օգտագործելով՝ բացում է Coca-Cola-ի շիշ: Սկիլզին ցույց է տվել, որ շիշը բացիչով ավելի հեշտ է բացել:    

̰
Հայ ըմբիշները մեկնարկել են հաղթանակներով. Մ18 ԵԱ

13:51 18.06.2021

Բուլղարիայի Սամոկով քաղաքի «Արենա Սամոկով» մարզահամալիրում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցագորգ են դուրս եկել հունահռոմեական ոճի մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգի ըմբիշները: Մեր ըմբիշներից 3-ն արդեն դուրս են եկել մրցագորգ և հաղթանակներ են տարել որակավորման փուլում: Մասնավորապես՝ իրենց գոտեմարտերը հաղթել են 48 կգ քաշային Արմեն Գևորգյանը, Աշոտ Խաչատրյանը […]

̰
Սամուել Սևյանը՝ Տիգրան Պետրոսյանի մրցաշարի հաղթող

13:37 18.06.2021

Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը դարձավ Տիգրան Պետրոսյանի 92-ամյակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող: Շախմատի տանն անցկացված մրցաշարում Սևյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր՝ մնալով անպարտելի: Հաղթողից կես միավոր հետ մնաց ՖԻԴԵ-ի վարպետ Գևորգ Ալավերդյանը: Նա մրցաշարում մեկ պարտություն կրեց գրոսմայստեր Տիգրան Հարությունյանից: 6 շախմատիստներ՝ Աշոտ Նադանյանը, Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արթուր Դավթյանն ու […]

̰
Ռամոսն արտասվել է հրաժեշտի արարողության ժամանակ

13:15 18.06.2021

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն արտասվել է հրաժեշտի արարողության ժամանակ և խոստացել է վերադառնալ։ «Կյանքիս ամենաբարդ պահերից մեկն է, երբ ստիպված եմ հրաժեշտ տալ «Ռեալին»։ «Ռեալը» միշտ կլինի իմ սրտում։ Հրաշալի և բացառիկ ժամանակահատված էր իմ կարիերայում։ Հույս ունեմ՝ դեռ երկար տարիներ կխաղամ ամենաբարձր մակարդակում և կնվաճեմ նոր տիտղոսներ։ Ասում եմ «ցտեսություն», քանի որ ես  վերադառնալու […]

̰
IWF-ը պաշտոնապես հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի և Իզաբելա Յալյանի մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին

12:55 18.06.2021

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պաշտոնապես հաստատել է Հայաստանի մարզիկներ Իզաբելա Յայլյանի (59 կգ) և Սիմոն Մարտիրոսյանի (109կգ) մասնակցությունը Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս մասին IWF-ից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նշենք, որ ծանրամարտի համաշխարհային դասակարգման աղյուսակում իրենց քաշային կարգերում Սիմոնն առաջինն է, իսկ Իզաբելան ՝ ութերորդը:

̰
ԵՎՐՈ-2020-ում 11 մետրանոցների չափազանց ցածր արդյունավետություն է գրանցվում

12:46 18.06.2021

Եվրոպայի առաջնության խաղային 7 օրերի ընթացքում 11-մետրանոց 6 հարված է նշանակվել, և միայն 2-ն են դիպուկ իրացվել: Արդյունավետությունը կազմում է ընդամենը 33 տոկոս, ինչն անչափ ցածր ցուցանիշ է: Անվրեպ հարվածներ են կատարել Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա) և Մեմֆիս Դեպայը (Նիդերլանդներ):

̰
Ֆոնսեկայի և «Տոտենհեմի» գործարքը ձախողվել է

12:34 18.06.2021

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, որը հուլիսի 1-ին հեռանալու է հռոմեական ակումբից, «Տոտենհեմը» գլխավորելու վերաբերյալ բանավոր համաձայնության էր եկել լոնդոնյան ակումբի հետ: Սակայն լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ գործարքը չի կայանա: Նշվում է, որ գործարքի ձախողման հիմնական պատճառը հարկային խնդիրներն են: Մեկ այլ աղբյուր հաղորդում է, որ «Տոտենհեմն» արդեն բանակցություններ է սկսել Ջենարո Գատուզոյի հետ:

̰
Սերգեյ Կոչկանյանը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը «Ռոստովի» հետ

12:25 18.06.2021

Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Սերգեյ Կոչկանյանը պաշտոնապես երկարաձգել է պայմանագիրը «Ռոստովի» հետ: Նշվում է, որ Կոչկանյանը պայմանագիր է կնքելու մինչև 2023/24 մրցաշրջանը: Ակումբի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ պաշտպան Կոչկանյանը Տադեևի թիմի կարևոր ֆուտբոլիստներից է: Նախորդ մրցաշրջանում նա 24 խաղ է անցկացրել «Ռոստովում» և դարձել մեկ գոլի հեղինակ: Սերգեյ Կոչկանյանը 18 տարեկան է:

̰
Արմեն Պետրոսյան- Հասան Յուսեֆ՝ AMC Fight Nights 102 երեկոյի գլխավոր մենամարտը

12:20 18.06.2021

Այսօր Կրասնոյարսկում տեղի կունենա AMC Fight Nights 102 խառը մարտարվեստի մրցաշար: Երեկոյի հիմնական մենամարտում կհանդիպեն Հայաստանը ներկայացնող Արմեն Պետրոսյանը և իրանցի Հասան Յուսեֆը: Կխաղարկվի միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոին AMC գոտին: Նշենք, որ հայ մարտիկը պարտություն չունի: Երեկոյի մյուս  մենամարտերում կմրցեն Վյաչեսլավ Վասիլևսկին և Դավիթ Բարխուդարյանը, Մաքսիմ Բուտորինն ու  Մահմուդ Գազիևը, Մուրատբեկ Կասիմբայն ու Վասիլի […]

̰
Կոլումբիա-Վենեսուելա՝ 0-0. Ամերիկայի գավաթ

12:10 18.06.2021

Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում Կոլումբիա-Վենեսուելա հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։ Ողջ խաղի ընթացքում կոլումբացիներն առավելություն են ունեցել, բայց գոլի վերածել այն այդպես էլ չի հաջաղվել: Կոլումբիան երկու խաղից հետո 4 միավորով Բ խմբում երկրորդն է, Վենեսուելան մրցաշարում առաջին միավորը վաստակեց ու 3-րդ տեղում է։

̰
Արմեն Մաշակարյանը մեկնարկեց հաղթանակով. բռնցքամարտի Մ22 ԵԱ

11:39 18.06.2021

Հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթանակով է մեկնարկել Իտալիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: 69 կգ քաշային հայ մարզիկը 1/16-րդ եզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ 5:0 հաշվով հաղթել է շվեդ Պետեր Կուկին: Մեր մարզիկը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն: Հունիսի 19-ին 1/8 եզրափակչում Մաշակարյանը կմրցի մոլդովացի Նիկոլա Բուկսայի հետ, իսկ այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանն […]

̰
BACK_TO_TOP