TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

ՍՊՈՐՏ

ԵՎՐՈ- 2020-ի եզրափակիչը կարող է Լոնդոնից տեղափոխվել Բուդապեշտ

11:26 18.06.2021

Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչը կարող է Լոնդոնից տեղափոխվել Բուդապեշտ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ ՈՒԵՖԱ-ն այսպիսի որոշում կկայացնի, եթե Անգլիան չկարողանա երաշխավորել մարզադաշտում մեծ թվով երկրպագուների ներկայությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով, իսկ Բուդապեշտում սահմանափակումներ չկան։ Աղբյուրի փոխանցմամբ, ՈՒԵՖԱ-ն իր հնարավոր որոշման մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղեկացնելուց հետո  Լոնդոնից կոնկրետ գործողությունների է սպասում։

̰
Բրազիլիա-Պերու՝ 4-0. Ամերիկայի գավաթ

10:52 18.06.2021

Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը 4-0 հաշվով հաղթել է Պերուի ընտրանուն: 12-րդ րոպեին Ժեզուսի փոխանցումից հետո հաշիվը բացել է Ալեքս Սանդրոն։ 68-րդ րոպեին Ֆրեդի փոխանցումից հետո աչքի է ընկել  Նեյմարը։ Հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ մրցակցի դարպասը գրավել է Ռիբեյրոն, իսկ ավելացված 3-րդ րոպեին 4-րդ գոլն է խփել Ռիչառլիսոնը: Բրազիլիայի հավաքականը […]

̰
Դե Բրույնեն խոստովանել է, որ զսպել է էմոցիաները, երբ մոտեցել է այն հատվածին, որտեղ ընկել էր Էրիկսենը

10:19 18.06.2021

Բելգիայի հավաքականի հարձակվող Կևին Դե Բրույնեն, որը փոխարինման մտավ Դանիայի հետ խաղում ու դարձավ մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, մեկնաբանել է գոլն առանց էմոցիա տոնելու փաստը: «Ես երջանիկ էի, բայց հարգանքով եմ մոտենում այն մարդկանց, որոնք տրիբունաներում էին: Ես մոտեցա խաղադաշտի այն հատվածին, որտեղ ընկել էր Էրիկսենն ու զսպեցի էմոցիաներս»,- բելգիացու խոսքերն է […]

̰
Այսօր մրցագորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ. Մ18 ԵԱ

10:08 18.06.2021

Այսօր Բուլղարիայի Սամոկով քաղաքի «Արենա Սամոկով» մարզահամալիրում կշարունակվի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Մրցագորգ դուս կգան հունահռոմեական ոճի մինչև 48, 55, 65, 80 և 110 կգ քաշային կարգի ըմբիշները: Ըստ քաշային կարգերի՝ Հայաստանը կներկայացնեն Արմեն Գևորգյանը, Արմեն Սուքիասյանը, Աշոտ Խաչատրյանը, Սևակ Բաղրամյանը և Լյովա Սարգսյանը: Հիշեցնենք, որ ազատ ոճայինների առաջնությունում փայլուն էր հանդես եկել Հայաստանի հավաքականը, […]

̰
Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնել է Եվրոպայի առաջնության

09:55 18.06.2021

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնել է Կիպրոս: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մեր 20 մարզիկ-մարզուհիները կմասնակցեն Նիկոսիայում հունիսի 19-ին մեկնարկող Եվրոպայի թիմային առաջնությանը: Երրորդ խմբի մրցաշարում Հայաստանի պատվիրակները հանդես կգան վազորդների, նետորդների և ցատկորդների մրցումներում: Մրցաշարը նաև վարկանիշային է ՏՈԿԻՈ-2020-ի համար, և պահանջվող արդյունքների հասած մարզիկները կմասնակցեն Տոկիոյի օլիմպիական խաղերին:  

̰
Դանիան դեռ պահպանում է խմբից դուրս գալու չնչին շանսեր. ԵՎՐՈ-2020

09:40 18.06.2021

Դանիան դեռ պահպանում է խմբից դուրս գալու չնչին շանսեր: Դա տեղի կունենա, եթե դանիացինեը վերջին խաղում հաղթեն ռուսներին, իսկ Բելգիան հաղթի Ֆինլանդիայի ընտրանուն, և ֆինների ու ռուսների համեմատ դանիացիներն ունենան խփած և բաց թողած գնդակների համեմատաբար ավելի լավ տարբերություն: Դանիայի հավաքականի մարզիչ Կասպեր Հյուլմանը խոսել է Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Նիդերլանդներից կրած 1-2 հաշվով […]

̰
ՈՒԵՖԱ-ն պահանջել է ասուլիսների ժամանակ ձեռք չտալ Եվրո-2020-ի հովանավորների շշերին

09:29 18.06.2021

ՈՒԵՖԱ-ն արձագանքել է մամուլի ասուլիսների ժամանակ ֆուտբոլիստների արարքներին: Խոսքը նախ Ռոնալդուի և Լոկատելիի մասին է, ովքեր ասուլիսներից առաջ սեղանից հեռացրել էին Եվրո-2020-ի հովանավոր Coca-Cola-ի շշերը։ Իսկ ֆրանսիացի Պոլ Պոգբան գարեջրի շիշը վերցրել էր սեղանից։ «ՈՒԵՖԱ-ն մրցաշարի բոլոր մասնակիցներին հիշեցրել է, որ հովանավորչական գործարքները մրցաշարի անցկացման և Եվրոպայում ֆուտբոլի զարգացման անբաժանելի մասն է»,- ասել են Եվրոյի […]

̰
Նիդերլանդների հավաքականը ստանձնեց առաջատարի դերը C խմբում. ԵՎՐՈ-2020

09:11 18.06.2021

ԵՎՐՈ-2020-ի  C խմբում երկրորդ տուրից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Նիդերլանդների հավաքականն է: 2-րդ տուրում հոլանդացիները 2-0 հաշվով հաղթեցին Ավստրիայի հավաքականին: Խաղի առաջին գնդակը խաղասկզբում 11 մետրից խփեց Մեմֆիս Դեպայը: 67-րդ րոպեին աչքի ընկավ Դումֆրիսը՝ 2-0: C խմբում Ավստրիան և Ուկրաինան ունեն 3-ական միավոր, իսկ Հս. Մակեդոնիան միավոր չունի:

̰
Արգենտինական գրանդը պաշտոնապես հաստատեց Բալեկյանի տեղափոխությունը

09:02 18.06.2021

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կարիերան կշարունակի «Բոկա Խունիորսում»: Այս մասին տեղեկացնում է արգենտինական ակումբի մամուլի ծառայությունը` բարի գալուստ մաղթելով մեր ֆուտբոլիստին: Բալեկյանը «Բոկա Խունիորս» է տեղափոխվել «Ատլետիկո Ուրականից», որտեղ հանդես էր գալիս 2016 թվականից: Transfermarkt-ը հայտնում է, որ տրասնֆերի արժեքը կազմել է 2 մլն 890 հազար եվրո։ Պայմանագիրը նախատեսված է 3 տարի […]

̰
117 տարի անց «Ռեալն» արտասահմանցի ավագ կունենա

19:30 17.06.2021

Ռամոսի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալի» նոր ավագ է դառնալու ձախ պաշտպան Մարսելոն: Նա լինելու է 1904 թվականից հետո մադրիդյան ակումբի առաջին արտասահմանցի ավագը։ Այս մասին  տեղեկացնում է Marca-ն: Իսպանական ֆուտբոլի ավանդույթի համաձայն՝ թիմի ավագ է դառնում ակումբում ամենաշատ ժամանակն անցկացրած ֆուտբոլիստը: Մադրիդյան թիմի ներկայիս կազմի ամենահնաբնակը Մարսելոն է, որը 2006 թվականին է տեղափոխվել «Ռեալ»:  

̰
Քրիստիան Էրիկսենն այսուհետ սրտանոթային սարք է կրելու

18:59 17.06.2021

Դանիայի հավաքականի ու «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը սրտի աշխատանքի համար հատուկ սարք կկրի: Այդ սարքի էլեկտրական իմպուլսները կապահովեն սրտամկանի կայուն կծկումներ: «Այն բանից հետո, երբ Քրիստիանը հետազոտության ենթարկվեց, որոշում կայացվեց նրա սրտին կարդիոստիմուլյատոր միացնել»,- Դանիայի հավաքականի բժիշկ Մորտեն Բոսենի խոսքն է մեջբերում ESPN: Էրիկսենն ուշագնաց էր եղել Եվրո-2020-ի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման ժամանակ:

̰
Քրիստիան Էրիկսենի հուզիչ խոսքերը գիտակցության գալուց հետո

18:22 17.06.2021

Դանիայի հավաքականի բժիշկ Յենս Կլայնֆելդը պատմել է, թե ինչ է ասել Քրիստիան Էրիկսենը գիտակցության գալուց անմիջապես հետո: «Մենք սրտի մերսում արեցինք, ինչից 30 վայրկյան անց Քրիստիանը բացեց աչքերը: Դա հուզիչ պահ էր, քանի որ նրա կենդանի մնալու շանսերը բավականին քիչ էին: Նա բացեց աչքերն ու ասաց. «ես ընդամենը 29 տարեկան եմ»: Ես շտապօգնության աշխատողներին նշան […]

̰
Բուֆոնի տեղափոխությունը հաստատվեց պաշտոնապես

18:17 17.06.2021

«Պարման» հայտարարել է «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի ակումբ վերադառնալու մասին: 43-ամյա դարպասապահը «Պարմայի» սան է և այս թիմում խաղացել է 1994-2001 թվականներին: «Պարմայի» հետ միասին Բուֆոնը նվաճեց Իտալիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի գավաթը: 2020/21 մրցաշրջանի ավարտին «Պարման» զբաղեցրել է վերջին տեղը Ա Սերիայի աղյուսակում և դուրս մնացել իտալական ֆուտբոլի […]

̰
Լոկատելին կրկնել է Ռոնալդուի ժեստը

18:13 17.06.2021

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մանուել Լոկատելին Շվեյցարիայի դեմ հանդիպման հետխաղյա ասուլիսի ժամանակ մի կողմ է հրել Coca-Cola-ի շշերը և փոխարենը ջրի իր շիշն է դրել: Այսպիսով 23-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ժեստը։ Հունգարիայի դեմ մրցավեճից առաջ կայացած ասուլիսի ժամանակ նա հեռացրել էր իր դիմաց դրված Coca-Cola-ի շշերը և բոլորին խորհուրդ էր տվել ջուր խմել: Պորտուգալացին […]

̰
Կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը

17:21 17.06.2021

Հունիսի 17-ին կայացել է ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Գործկոմի անդամները միաձայն հաստատել են ՀՖՖ տարեկան հերթական ժողովի օրակարգը։ Այնուհետև գործադիր կոմիտեի անդամները կողմ են քվեարկել անկախ աուդիտորների նշանակմանը։ Ընդունվել է «BDO Արմենիա» ընկերության թեկնածությունը։ ՀՖՖ տարեկան հերթական ժողովը կկայանա հունիսի 28-ին՝ ժամը 13:00-ին, ՀՖՖ գրասենյակում:

̰
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը Գանայից նոր ֆուտբոլիստ ունի

16:56 17.06.2021

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը Գանայից նոր ֆուտբոլիստ ունի: «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Ուրարտուի» կազմը համալրել է գանացի պաշտպան Նանա Անտվին։ 20-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել Վանաձորի «Լոռիից», որի կազմում մասնակցել է 17 հանդիպման։ Հավելենք, որ Անտվին հանդես է եկել նաև ֆրանսիական «Լիլի» կազմում։ Մեր թիմի կազմը համալրելուց հետո Անտվին կիսվել է տպավորություններով․ «Ցանկացած ֆուտբոլիստ պարզապես երազում […]

̰
Մեկնարկել է «Շախմատը նախադպրոցական հաստատություններում» վերապատրաստման դասընթացը

13:50 17.06.2021

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է 6-շաբաթյա վերապատրաստման դասընթաց: «Շախմատը նախադպրոցական հաստատություններում» խորագրով վերապատրաստման նպատակն է շախմատային նախնական գիտելիքները ներդնել երեխաների հետ տարվող աշխատանքներում: «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Սմբատ Լպուտյանը ողջունել է վերապատրաստվող մանկավարժներին և փաստել` վերջին ժամանակներում բազմաթիվ երկրներ շախմատը ներառել են կրթական համակարգ` սկսելով նախադպրոցական տարիքից, ապա՝ […]

̰
Թուրք մարզիկը պատմել է, թե ինչպես է Անկարան արտերկրում թիրախավորում Թուրքիայից հեռացած այլախոհներին

13:41 17.06.2021

ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք Էնես Քանթերը «Վաշինգտոն փոստ»-ում գրած հոդվածում անդրադարձել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից այլ երկրներ մեկնած թուրք այլախոհների թիրախավորմանը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Քանթերը, որին թուրքական իշխանությունները համարում են Թուրքիայում 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի մտերիմներից մեկը, գրում է, որ վերջին տարիներին Թուրքիայի հետախուզական […]

̰
Ովքե՞ր են ԵՎՐՈ-2020-ի ամենաարագ ֆուտբոլիստները

10:04 17.06.2021

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Եվրո-2020-ի ամենաարագ խաղացողների վարկանիշային աղյուսակը: Հրապարակման պահին վարկանիշը գլխավորում էր Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Սպինացոլան: 28-ամյա ֆուտբոլիստը զարգացրել է 33.8 կմ/ժամ արագություն: Ուելսի կիսապաշտպան Դանիել Ջեյմսը 33,5 կմ/ժամ ցուցանիշով վարկանիշում երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Ստերլինգը՝ 33,1 կմ/ժամ: 4-րդ տեղում շվեյցարացի Բրիլ Էմբոլոն է […]

̰
Գրիգորի Բաբայանը ներկայացվել է որպես Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի օգնական

09:50 17.06.2021

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանն Ավստրիայում մասնակցում է ԲԿՄԱ-ի ուսումնամարզական հավաքին։ Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը։ Բաբայանն արդեն ներկայացվել է որպես թիմի գլխավոր մարզչի օգնական։ Գլխավոր մարզչի պարտականություններն առայժմ կատարում է Ալեքսեյ Բերեզուցկին։ Երեկ՝ հունիսի 15-ին, ԲԿՄԱ-ն հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Իվիցա Օլիչի պաշտոնանկության մասին։ ԲԿՄԱ-ն խորվաթ մասնագետի գլխավորությամբ 9 խաղ էր անցկացրել, որոնցից […]

̰
«Ռեալի» լեգենդը հեռանում է ակումբից

09:43 17.06.2021

Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի հեռանալու մասին։ Ամսվա վերջին Ռամոսի՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է, ու կողմերն այն չեն երկարաձգի։ Այսօր կկայանա հրաժեշտի մամուլի ասուլիսը, որին, բացի Ռամոսից, կմասնակցի նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։

̰
Իտալիան արդեն փլեյ-օֆֆում է

09:31 17.06.2021

ԵՎՐՈ-2020-ում երկրորդ հաղթանակը տանելուց հետո Իտալիայի հավաքականը դուրս եկավ փլեյ-օֆֆ: Իտալացիներն այս անգամ առավելության հասան Շվեյցարիայի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվեց 3-0 հաշվով: Դուբլ ձևակերպեց Մանուել Լոկատելին, մեկ գնդակ էլ իր հաշվին գրանցեց Չիրո Իմոբիլեն: Դոնարուման 2 խաղում գնդակ չընդունեց: Հիշեցնենք, այդպիսի հաշվով էր ավարտվել նաև Իտալիա-Թուրքիա հանդիպումը: Այսպիսով, A խմբում 6 միավորով առաջատարն Իտալիան է: […]

̰
Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա Շտուտգարտում

21:59 16.06.2021

Հայտնի է դարձել Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ սեպտեմբերի 5-ին նախատեսված Գերմանիա-Հայաստան հանդիպման անցկացման վայրը: Հանդիպումը կկայանա Շտուտգարտի «Մերսեդես-Բենց-Արենայում»:

̰
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրել է 2-րդ տեղը

21:12 16.06.2021

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը ԵԱ-ի թիմային հաշվարկում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով միայն ըմբշամարտի գերտերություն համարվող Ռուսաստանին: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից:

̰
Տոկիո-2020. Օլիմպիական խաղերի մեկնող 2 հայ ծանրորդները ուսումնամարզական հավաք են անցկացնում

20:40 16.06.2021

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է, իսկ Յայլյանը 8-րդն է: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լինելու է Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում, իսկ մեր […]

̰
Ռուսաստանի հավաքականը հաղթեց Ֆինլանդիային. Եվրո- 2020

20:06 16.06.2021

Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը նվազագույն հաշվով  հաղթեց Ֆինլանդիայի ընտրանուն։ Հանդիպումը կայացավ Սանկտ-Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում և ավարտվեց 1-0 հաշվով։ armsport.am Հանդիպման միակ գնդակն առաջին կեսին ավելացված րոպեին հեղինակել է ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։ Հանդիպումը սպասարկել են նիդերլանդական մրցավարական բրիգադը՝ Դանի Մաքքելիի գլխավորությամբ։ Հիշեցնենք՝ առաջին տուրում Ռուսաստանը 0-3 հաշվով պարտվել էր Բելգիային, իսկ […]

̰
Ո՞ւմ հետ կհանդիպի «Արարատը» Եվրագավաթի առաջին արգելքը հաղթահարելու դեպքում

18:30 16.06.2021

Կայացել է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության երկրորդ փուլի վիճակահանությունը: Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում Երևանի «Արարատը» կհանդիպի «Պայդե» («Էստոնիա»)- «Շլոնսկ» («Լեհաստան») զույգի հաղթողի հետ: Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլում Երևանի «Արարատին» բաժին է հասել հունգարական «Ֆեհերվարը»։ Առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։

̰
Գրիգորի Բաբայանը կարող է գլխավորել Մոսկվայի ԲԿՄԱ-ն

18:25 16.06.2021

Ֆուտբոլի Ղազախստանի փոխչեմպիոն «Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը կարող է գլխավորել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Այս մասին հաղորդում է «РБ Спорт»-ը։ Մոսկովյան ակումբը ցանկանում էր, որ հայ մասնագետն ընդգրկվի թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացված Իվիցա Օլիչի մարզչական շտաբում, սակայն խորվաթ մասնագետը դեմ էր դրան։ 41-ամյա Գրիգորի Բաբայանը ԲԿՄԱ-ում անցել է ստաժավորում, երբ […]

̰
Վարազդատ Ավետիսյանը կգլխավորի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը

18:06 16.06.2021

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, որը նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 19 և 17 տարեկանների հավաքականները: Նախկին գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ, տեղեկացնում են ՀՖՖ-ից: Հայաստանի Մ-19 հավաքականը, Վարազդատ Ավետիսյանի գլխավորությամբ, կպատրաստվի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ նոյեմբերին Խորվաթիայում կայանալիք ընտրական մրցաշարին, որտեղ […]

̰
«Փյունիկը» երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ

17:48 16.06.2021

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երկարաձգել է պայմանագիրը թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ: Երկարաձգվել են պայմանագրերը դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի և կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ։ 2 ֆուտբոլիստներն էլ «Փյունիկին» միացել են 2020թ․ ամռանը։ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ստանիսլավ Բուչնևը «Փյունիկի» կազմում անցկացրել է 19 խաղ՝ 9 խաղում անառիկ պահելով սեփական դարպասը։ Արթուր Գրիգորյանը նույնպես մասնակցել […]

̰
BACK_TO_TOP