12:45 16.06.2021
Բուլղարիայում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հայ ըմբիշները շարունակում են հաջող ելույթները: Հիշեցնենք` երեկ 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ 48 կգ քաշային Սարգիս Բեգոյանը, 65 կգ քաշային Անուշավան Բարսեղյանը և 80 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը նվաճել էին բրոնզե մեդալներ: Այսօր ոսկե մեդալների համար կպայքարեն եզրափակիչ դուրս եկած 45 կգ քաշային Հայկ […]
12:27 16.06.2021
Սուպերլիգայի համահիմնադիրներ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» կկարողանան մասնակցել Չեմպիոնների լիգայի 2021-22 խաղարկությանը: Հիշեցնենք, որ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» Սուպերլիգայի համահիմնադիր այն ակումբներն են, որոնք հրաժարվել են դուրս գալ մրցաշարից: ՈՒԵՖԱ-ն, ակումբների դիրքորոշումով պայմանավորված, վարույթ էր սկսել նրանց դեմ, որը ժամանակավորապես դադարեցվել է:
12:18 16.06.2021
Իտալական Ա սերիայի «Ջենոա» ակումբը հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ու ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի ծառայություններով։ Այս մասին գրում է Արարատ Մամբրեյանի տելեգրամ-ալիքը։ Նշվում է, որ վերջերս Շաղոյանի գործակալի պարտականությունները ստանձնել է Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Քրիստիան Ջակարդոն, ու զարմանալի չէ, որ Ժիրայրի ծառայություններն առաջարկվել է «Ջենոային», որն էլ մտադիր է ձեռք բերել նրան։ Աղբյուրի համաձայն՝ […]
12:11 16.06.2021
Ինչպես երեկ տեղեկացրել էինք Եվրոպայի գործող չեմպիոն, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հունգարացիների հետ խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսում սեղանից հեռացրել էր Coca Cola զովացուցիչ ըմպելիքները և ակնարկել, որ նախընտրում է ջուր: «Ջուր խմիր», – լուրջ տոնով ասել էր Ռոնալդուն: Պարզվում է` դրանից արդեն կես ժամ անց ընկերության բաժնետոմսերն ընկել են 1,6%-ով: Ըստ Marca- ի, […]
23:36 15.06.2021
Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի հերթական ֆուտբոլիստը հեռացել է թիմից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Ալիկ Առաքելյանը «Փյունիկում» է 2015 թվականից։ Թիմի կազմում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 153 հանդիպում։
23:00 15.06.2021
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ Եվրո-2020-ի խմբային փուլի՝ Հունգարիայի դեմ խաղում, փոխանցում է Аrmsport.am-ը։ Այսպիսով, պորտուգալացու ակտիվում արդեն 11 գոլ է Եվրոպայի առաջնություններում։ 36-ամյա ֆուտբոլիստը մրցաշարի ռմբարկուների ցուցակում առաջ անցավ Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող Միշել Պլատինիից։ Եվրոպայի առաջնությունների լավագույն ռմբարկուները․ 1․ Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա)-11 գոլ 2. Միշել Պլատինի (Ֆրանսիա)-9 3. Ալան Շիրեր […]
22:40 15.06.2021
Հունիսի 15-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ կանանց Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Հայաստան-Ղազախստան`0:3 (0:2) Գոլերի հեղինակներ` Կիրգիզբաևա, 4, Բորտնիկովա, 13, Տուրլիբեկովա, 81 Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12.Լենա Անդրիասյան, 6.Էմմա Բաբոյան (5.Անի Կարապետյան, 37), 7.Նենսի Ավեսյան (21.Հեղինե Չոփիկյան, 86), 8.Մարալ Արթին, 10.Օլգա Օսիպյան (ա), 13.Սիդնի Վերմիլլիոն, 15.Քրիստինե Մանգասարյան […]
21:44 15.06.2021
55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը դարձել է պատանեկան ԵԱ-ի ոսկե մեդալակիր։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Սարգիս Բեգոյանը (48կգ), 65 կգ Անուշավան Բարսեղյանը և 80 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը, որը փոքր եզրափակչում հաղթել է ադրբեջանցի ըմբիշին։
20:48 15.06.2021
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ի 1-ին տուրի՝ Հունգարիայի դեմ խաղում դաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում։ Պորտուգալացին դարձավ պատմության միակ ֆուտբոլիստը, որը մասնակցում է Եվրոպայի 5 առաջնությունների, փոխանցում է Armsport.am-ը: Ռոնալդուն Եվրոյում իր նորամուտը նշել է 2004 թվականին, ու այդ ժամանակվանից ի վեր մասնակցում է այս մրցաշարին։ 2016 թվականին Պորրտուգալիայի հավաքականը հաղթեց […]
20:16 15.06.2021
Եվրոպայի գործող չեմպիոն, Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հունգարացիների հետ խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսում հեռացրել է Coca Cola զովացուցիչ ըմպելիքները և ակնարկել, որ նախընտրում է ջուր: Հունգարիա – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա այսօր և կսկսվի Հայաստանի ժամանակով 20:00-ին: F խմբի մյուս խաղում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Մյունխենում կմրցի գերմանացիների հետ:
19:53 15.06.2021
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը հրաժեշտ է տվել «Ուրականին» և կարիերան կշարունակի «Բոկա Խունիորսում»։ Այս մասին տեղեկացրել է «Ուրականի» թվիթերյան էջը։ Բալեկյանն արդեն բուժզննում է անցել «Բոկա Խունիորսում» ու թիմի ֆուտբոլիստի կարգավիճակով ստորագրել առաջին մարզաշապիկը։ Հաղորդվում է, որ արգենտինական ակումբը հայ ֆուտբոլիստին կներկայացնի վաղը։ #Huracán?Norberto Briasco y Esteban Rolón pasaron a despedirse de […]
19:33 15.06.2021
Եվրո-2020-ի F խմբի առաջին տուրի խաղում ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի գերմանացիների հետ: Բուքմեյքերները ֆրանսիացիների հաղթանակը միջինը գնահատել են 2.62 գործակցով, գերմանացիները՝ 2.80, իսկ ոչ ոքին՝ 3.75։ Ֆրանսիա-Գերմանիա հանդիպումը տեղի կունենա Մյունխենում և կսկսվի Հայաստանի ժամանակով 23:00-ին:
19:12 15.06.2021
Կորոնավիրուսային վարակի 41 դեպք է գրանցվել Ամերիկայի գավաթի խաղարկությունում: Բրազիլիայում անցկացվող մրցաշարում իրականացվել է 2927 փորձարկում: 31 դրական թեստ գրանցվել է ֆուտբոլիստների և պատվիրակության, 10 դեպք՝ մրցաշարին աշխատող անձնակազմի մոտ։ Վենեսուելայի ազգային հավաքականը հաղորդել է COVID-19-ի 13 դեպքերի մասին: Դրական թեստերի մասին են հայտնել նաև Բոլիվիայի, Կոլումբիայի և Պերուի ազգային հավաքականները: Ի սկզբանե Ամերիկայի գավաթը […]
18:55 15.06.2021
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանից կմասնակցի երկու ծանրորդ՝ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելա Յայլյանը (59 կգ)։ Ծանրորդների ուղեգրերը հաստատվել են: Ծանրամարտի Հայաստանի թիմին ևս մեկ քվոտա տրամադրելու առաջարկը մերժվել է: Այժմ Սիմոն Մարտիրոսյանը հավաքականի հետ մարզվում է Աբովյանի մարզաբազայում: Հավաքները կշարունակվեն մինչև Օլիմպիական խաղերը։ Սիմոն Մարտիրոսյանին Տոկիոյում մրցահարթակ դուրս կբերի […]
18:35 15.06.2021
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Կոնֆերենցիաների գավաթի խաղարկության առաջին փուլում «Արարատը» մրցելու է հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Վիճակահանության մասին կարծիք է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։ «Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Առայժմ մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած […]
18:05 15.06.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մայրը՝ Դոլորես Ավեյրուն, կանխատեսում է արել Եվրո-2020-ի Հունգարիա-Պորտուգալիա խաղի համար: «Կարծում եմ, որ Պորտուգալիան կհաղթի Հունգարիային 2:1 հաշվով, և եթե Աստված կամենա, իմ տղան գոլ կխփի: Հաջողություն տղաներ, և թող մեր թիմը վերջինը ծիծաղի»,- գրել է Ավեյրոն Instagram-ում: Այսօր Պորտուգալիան կմրցի Հունգարիայի հավաքականի հետ։ Հանդիպման մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 20։00-ին։
17:33 15.06.2021
Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: Որոշվեցին Երևանի «Նոայի» և «Ուրարտուի» մրցակիցները։ «Նոային» բաժին հասավ ֆիննական ԿՈՒՊՍ-ը, իսկ «Ուրարտուին»՝ սլովենական «Մարիբորը»։ Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլում Երևանի «Արարատին» բաժին է հասել հունգարական «Ֆեհերվարը»։ Հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։ Այսօր տեղի ունեցավ նաև Չեմպիոնների լիգայի որակավորման […]
17:28 15.06.2021
Բուլղարիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 55 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը կիսաեզրափակչում 12:5 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշի Սուբխան Սաֆարլիին և անցել եզրափակիչ, որտեղ կմրցի վրացի Թամազ Սուլամանիձեի հետ։ 1/8 եզրափակչում Անդրանիկը 14-3 հաշվով հաղթել էր ռուսաստանցի Անզոր Մաժիդովին, իսկ 1/4-ում՝ 10-0 հաշվով ռումինացի Բենջամին Բոյջֆեին։
17:20 15.06.2021
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեց Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարը, որի վերջին տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի հետ։ Վաստակած 5 միավորով Արոնյանը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ 6 միավորով հաղթող ճանաչվեց Շախրիյար Մամեդյարովը: Հիշեցնենք, որ Արոնյանը այս մրցաշարի շրջանակներում հաղթել է Ալեքսանդր Գրիշչուկին և Բոգդան-Դանիել Դյակին, ոչ-ոքի է խաղացել Կոնստանտին Լուպուլեսկուի, […]
15:49 15.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է խառը մարտարվեստի (MMA) պրոֆեսիոնալ մարզիկներ Վարշամ Գևորգյանին, Նարեկ Ավագյանին և մարզիչ Արմեն Սողոյանին: ԿԳՄՍ նախարարի տեղակալը հետաքրքրվել է Վարշամ Գևորգյանի՝ ադրբեջանցի Էլմար Իբրահիմովի հետ առաջիկա մենամարտի նախապատրաստությունից: Մենամարտը նախատեսված է Ալմաթիում (Ղազախստան) հունիսի 25-ին կայանալիք MMA-ի պրոֆեսիոնալ մրցաշարի շրջանակում: Գևորգյանը մենամարտի առաջարկը […]
13:18 15.06.2021
Միլանի «Ինտերի» և Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը, որը սրտի կանգ է ունեցել Եվրոպայի առաջնությանը Ֆինլանդիայի դեմ խաղում, խոսել է իր ինքնազգացողության մասին: «Ողջույն բոլորին, շատ շնորհակալ եմ ամբողջ աշխարհից եկող ձեր հաճելի և զարմանալի մաղթանքների և հաղորդագրությունների համար: Դա մեծ նշանակություն ունի իմ ու ընտանիքիս համար: Լավ եմ՝ հաշվի առնելով հանգամանքները: Հաջորդ խաղերում ես […]
19:56 14.06.2021
Գլազգոյում Եվրո-2020-ի D խմբի Շոտլանդիա-Չեխիա հանդիպումը ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 0-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացել է Պատրիկ Շիկը, որը 52-րդ րոպեին ևս մեկ անգամ աչքի ընկավ՝ այս անգամ մրցակցի դարպասը գրավելով դաշտի կենտրոնից կատարած հեռահար գեղեցիկ հարվածով։ Հիշեցնենք, որ D խմբում հանդես են գալիս նաև Անգլիայի ու Խորվաթիայի հավաքականները։ Նրանց միջև երեկ կայացած […]
19:33 14.06.2021
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը շնորհակալություն է հայտնել Մեծ յոթնյակի երկրների ղեկավարներին Տոկիոյի Օլիմպիական խաղերի անվտանգ անցկացմանն աջակցելու համար: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Անգլիայի Քորնուոլ քաղաքում երեկ ավարտված G7- ի գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ առաջիկա ամառային մարզահանդեսի ցանկալի կայացումը կդառնա COVID-19-ի հաղթահարման միասնության խորհրդանիշ: Ամառային 32-րդ Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 39 օր:
16:53 14.06.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին: ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Կապանի մարզադպրոցներ, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց ու նրա՝ Ագարակի մասնաճյուղ: Կարեն Գիլոյանը ծանոթացել է մարզական […]
15:33 14.06.2021
Հունիսի 14-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկեց մարզչական Բ կարգի արտոնագրի դասընթաց։ Մասնակիցների թվում են նախկին հայտնի ֆուտբոլիստներ Արամայիս Տոնոյանը, Էդգար Մանուչարյանը, Գևորգ Կասպարովը, Աղվան Մկրտչյանը, Արամ Բարեղամյանը, Հակոբ Ուզունյանը և այլոք։ Դասընթացի մեկնարկային օրվա մասին ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութը` ստորև:
15:12 14.06.2021
«Արարատ-Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ «Հարգելի ֆուտբոլասերներ Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ է նշանակվել ռուս մասնագետ Դմիտրի Գունկոն: Գունկոն նախկինում մարզել է «Սպարտակ 2», «Խիմկի», «Նոա», ակումբները։ Երկար տարիներ աշխատել է «Սպարտակ» ակումբի համակարգում։ 45-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է «Նոա»-ն»:
14:35 14.06.2021
Հունիսի 20-24-ը Հայաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՈՒԵՖԱ-ի Զարգացման հերթական մրցաշարը։ Այս անգամ մրցաշարին կմասնակցի 4 թիմ՝ Հայաստանի Մ-15, Հայաստանի Մ-16, Լիբանանի Մ-16 և Ղրղզստանի Մ-16 հավաքականները։ Բոլոր հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ստորև՝ մրցաշարի խաղացանկը․ Հունիսի 20՝ 11։00 Հայաստան Մ-16 – Լիբանան Մ-16 18։00 Ղրղզստան Մ-16 – Հայաստան Մ-15 Հունիսի 22՝ 11։00 Հայաստան Մ-15 […]
00:00 13.06.2021
Եվրո-2020-ում գրանցվեց առաջին անակնկալը․ B խմբի խաղում Ֆինլանդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Դանիայի ընտրանուն։ Ինչպես հաղորդում է Armsport-ը, ֆիննական թիմի կազմում միակ գոլը 60-րդ րոպեին խփեց Յել Պոհյանպալոն: Հարկ է նշել, որ առաջին խաղակեսի վերջում Էրիկսենը կորցրեց գիտակցությունը և ընկավ խոտածածկին: Բժիշկները դուրս վազեցին խաղադաշտ և սկսեցին խաղացողին սրտի մերսում անել: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո […]