18:07 01.06.2021
Հայաստանի ու Խորվաթիայի ազգային հավաքականներն այսօր ընկերական հանդիպման շրջանակներում կհանդիպեն Վելիկա Գորիցայի մարզադաշտում: Խաղի մեկնարկը Հայաստանի ժամանակով 20:00-ին է: Այսօրվա խաղում Խորվաթիայի ազգային հավաքականը դաշտ դուրս կգա սև, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ սպիտակ մարզաշապիկով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
17:40 01.06.2021
Տաշքենդում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում բավականին հաջող են հանդես եկել ազգությամբ հայ մարզիկները: Մրցաշարի արդյունքներով ՌԴ տղամարդկանց հավաքականը նվաճել է մրցանակային 5 մեդալ, 2-ը՝ արծաթե, 3-ը՝ բրոնզե: Հատկանշական է, որ ՌԴ հավաքականի 5 մեդալներից 3-ը նվաճել են ազգությամբ հայ ծանրորդները: Հիշեցնենք, որ 61 կգ քաշային կարգում Վանիկ Մխիթարյանը դարձել էր երրորդ […]
17:12 01.06.2021
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը հենց առաջին տուրից հետո ավարտեց իր ելույթները Ֆրանսիայի բաց առաջնությունում: Աշխարհի 100-րդ ռակետը պարտվեց ամերիկացի Էն Լիին, որը WTA վարկանիշային աղյուսակում 75-րդն է: Գասպարյանը հաղթեց ընդամենը մեկ գեյմ: 47 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:0, 6:1 հաշվով:
13:39 01.06.2021
COPA AMERICA-ի առաջիկա խաղարկությունը, որը պետք է կայանար Արգենտինայում, կանցկացվի Բրազիլիայում։ Այս մասին հայտնում է Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական թվիթերը։ Արգենտինան զրկվել է մրցաշարն անցկացնելու իրավունքից` կապված համավարակային իրավիճակի հետ, սակայն կոնկրետ պատճառը չի հստակեցվում։ Ներկայումս այս երկրում կորոնավիրուսի համավարակի բռնկում կա։ Ավելի վաղ մրցաշարն ընդունելու իրավունքից զրկվել էր նաև Կոլումբիան, պատճառը քաղաքական անկարգություններն ու […]
13:25 01.06.2021
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը և խաղային համարները Խորվաթիայի դեմ խաղում։ Այն կայանալու է Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտում և մեկնարկելու է Հայաստանի ժամանակով 20:00-ին: Հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարներ՝ Լուկա Բիլբիյան Ամեր Մաչիչը և Դավոր Բելյոն: Չորրոդ պաշտոնյան է Իգոր Պայաչն է Խորվաթիայից։
12:48 01.06.2021
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Բելգիայի հավաքականի հայտացուցակը Եվրոպայի առաջնության համար: Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա («Ռեալ»), Սիմոն Մինյոլե («Ակումբ Բրյուգե»), Մաց Զելս (Ստրասբուրգ); Պաշտպաններ Թոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Դեդրիկ Բոյատա («Հերտա»), Ջեյսոն Դենայեր («Լիոն»), Թոմաս Վերմալեն («Վիսել Կոբե»), Յան Վերտոնգեն («Բենֆիկա»); Կիսապաշտպաններ՝ Թիմոթի Կաստան, Դենիս Պրատ, Ուրի Տիլեմանս (բոլորը ՝ «Լեսթեր Սիթի»), Նասեր Չադլի (Ստամբուլ), Յանիկ Կարասկո […]
11:56 01.06.2021
Աշխարհի երկրորդ ռակետ, ճապոնացի Նաոմի Օսական հայտարարել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը Ֆրանսիայի Բաց առաջնությանը՝ Ռոլան Գարոսին. «Ողջույն բոլորին: Սա այն իրավիճակը չէ, որ ես երբևէ կպատկերացնեի: Կարծում եմ՝ հիմա մրցաշարի, մյուս թենիսիստների և իմ բարօրության համար ամենալավն այն կլինի, որ ես լքեմ մրցաշարը, որպեսզի բոլորը կարողանան վերադառնալ Փարիզում ընթացող թենիսին: Ես երբեք չեմ […]
11:48 01.06.2021
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է գործունեության դադարեցման մասին: «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը ստիպված է հայտարարել գործունեության դադարեցման և Հայաստանի հաջորդ առաջնությանը չմասնակցելու մասին: Ափսոսանքով ենք տեղեկացնում, որ ֆինանսական խնդիրները խորացան կորոնավիրուսի համավարակի հետևանքով, ինչը հանգեցրեց այսպիսի վերջնական որոշման: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլիստներին, երկրպագուներին, այն անձանց, ովքեր […]
11:17 01.06.2021
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է Կոնֆերենցիաների լիգայի յուրաքանչյուր փուլ դուրս գալու բոնուսների չափի մասին։ Այդ մասին հայտնում է Moldfootball-ը։ Հիշեցնենք, որ նոր մրցաշարում Հայաստանը կներկայացնեն երեք ակումբներ ՝ «Նոա», «Ուրարտու» և «Արարատ»: Յուրաքանչյուր փուլին մասնակցելու համար ամեն ակումբ կստանա 100 000 եվրո: Բացի դրանից, ակումբները յուրաքանչյուր փուլից դուրս մնալու դեպքում որոշակի փոխհատուցման գումարներ կստանան`համաձայն հետևյալ բանաձևի. 1. […]
11:04 01.06.2021
Երեկ կայացել են ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության (Մ21) քառորդ եզրափակչի հանդիպումները։ Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Նիդերլանդներ – Ֆրանսիա՝ 2: 1 Իսպանիա – Խորվաթիա՝ 2: 1 Դանիա – Գերմանիա՝ 2-2 (5-6 11մ) Պորտուգալիա – Իտալիա՝ 5: 3 Այսպիսով՝ կիսաեզրափակչում, որը կկայանա հունիսի 3-ին, կհանդիպեն հետևյալ զույգերը՝ Պորտուգալիա – Իսպանիա Գերմանիա – Նիդերլանդներ։
10:24 01.06.2021
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը լուսանկար է հրապարակել, որում Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն է և գերմանական ակումբի խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը: «Հոֆենհայմում» խաղընկերներ Սարգիս Ադամյանը և Անդրեյ Կրամարիչը հանդիպեցին Խորվաթիայում»,- այսպես է մակագրել լուսանկարը ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը: Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 1-ին, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպման մեկնարկը 20:00-ին […]
09:46 01.06.2021
«Սևիլիայի» լեգենդներ Խոակին Կապառոսը և Դավոր Շուկերը հանդիպեցին Խորվաթիայում։ Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը և լուսանկար հրապարակել: Հիշեցնենք՝ Շուկերը 1998 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, Խորվաթիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն, իսկ 2012 թվականից հանդիսանում է Խորվաթիայի ֆուտբոլային միության նախագահը: 53-ամյա Շուկերը 1991-ից 1996 թվականներին պաշտպանել է «Սևիլիայի» գույները, որի կազմում անցկացրած 151 […]
09:42 01.06.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Իտալիայի առաջնության 2020/21 մրցաշրջանի լավագույն հարձակվող: Հիշեցնենք, որ Ռոնալդուն դարձել է Ա սերիայի լավագույն ռմբարկու: 33 խաղում պորտուգալացին խփել է 29 գնդակ:
09:31 01.06.2021
Հենրիխ Մխիթարյանը կմնա «Ռոմայում»: Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոման» մինչև 2023 թ. նախատեսված պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին՝ տարեկան 4,5 մլն եվրո աշխատավարձով, գումարած բոնուսները: Հենրիխը 48 ժամվա ընթացքում պետք է իր որոշման մասին հայտներ «Ռոմայի» ղեկավարությանը: Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում հայտնել է, որ Հենրիխը համաձայնել է […]
23:40 31.05.2021
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը հնարավոր է չմասնակցի Խորվաթիայի դեմ ընկերական խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ֆուտբոլիստը: «Աստանա»-ի վերջին խաղին վնասվածք ստացա, բայց այն կարծիքին եմ, որ վնասվածքը լուրջ չէ: Կարծում եմ, Խորվաթիայի դեմ խաղին պատրաստ չեմ լինի: Բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի հավաքական է Խորվաթիան: Շատ լավ ընտրանի է, սակայն […]
21:03 31.05.2021
Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, մայիսի 31-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը: -Վարազդատ, ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղափոխությունը «Կադիս», և երբվանի՞ց կմիանաք Ձեր նոր ակումբին: -Հուլիսի 1-ից արդեն կմիանամ «Կադիսին»: Մեծ սպասումներ ունեմ և շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ […]
18:30 31.05.2021
«Աստանայի» գործադիր տնօրեն Դավիդ Լորիան Vesti.kz հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է «Կայրաթի» հետ մրցավեճից ստացած տպավորությունների, չեմպիոնական մրցավազքի, տրանսֆերների, ինչպես նաև Տիգրան Բարսեղյանի մասին: «Ակումբը Բարսեղյանի տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի ստացել: Բանակցություններ ընթանում էին, առաջարկներ եղել են, բայց պաշտոնական առաջարկ չի եղել, ինչպես Հարոյանի դեպքում։ Տիգրանը հետաքրքիր է շատ թիմերին, այլ առաջնությունների շատ ակումբներ […]
15:30 31.05.2021
Սուպերլիգան հայց է ներկայացրել Եվրոպական դատարան ընդդեմ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի՝ մրցակցության մասին օրենքը խախտելու համար: Ապրիլի 19-ին 12 ակումբներ հայտարարեցին Սուպերլիգայի ստեղծման մասին: Երկրպագուների սուր բողոքից և ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո Սուպերլիգայում մնացին «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»: Մայիսի 7-ին ՈւԵՖԱ-ն հայտարարեց մնացած ինը թիմերի հետ հաշտեցման մասին, ինչպես նաև հրապարակեց պատժամիջոցների ցանկ […]
15:07 31.05.2021
Հունիսի 1-ին՝ Վելիկա Գորիցայում կայանալիք Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկեն բոսնիացի մրցավարները՝ Լուկա Բիլբիյայի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ամեր Մաչիչը և Դավոր Բելյոն: Չորրոդ պաշտոնյան է Իգոր Պայաչը Խորվաթիայից։
12:44 31.05.2021
Իսպանիայի Մուրսիա նահանգի առաջնության խաղից առաջ հանկարծամահ է եղել եզրային մրցավար Ֆերնանդո Ալկարաս Բերնալը: Այս մասին հայտնում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 19-ամյա մրցավարը պետք է սպասարկեր «Մոնտիկասիլյասի» ու «Սան Խինեսի» միջև հանդիպումը: Նա խաղից առաջ կորցրել է գիտակցությունը և ուշքի չի եկել: ? Nunca estás preparado para comunicar una noticia así… ? Estamos […]
12:35 31.05.2021
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հրապարակել է 28 ֆուտբոլիստների անուններ, ովքեր կշարունակեն նախապատրաստվել Եվրո-2020-ի համար: Դարպասապահներ՝ Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), Սալվատորե Սիրիգու («Տորինո»), Ալեքս Մերե («Նապոլի»): Պաշտպաններ՝ Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կյելինի (երկուսն էլ «Յուվենտուս»), Ֆրանչեսկո Աչերբի («Լացիո»), Ալեսանդրո Բաստոնի («Ինտեր»), Ջիովանի Դի Լորենցո («Նապոլի»), Էմերսոն Պալմերի («Չելսի»), Ալեսանդրո Ֆլորենցի (ՊՍԺ), Ջանլուկա Մանչինի, Լեոնարդո Սպինացոլա (երկուսն […]
12:12 31.05.2021
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) պաշտոնապես հրապարակել է նորացված վարկանիշը: Սերբ Նովակ Ջոկովիչը 11313 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղը զբաղեցնում է ռուս Դանիիլ Մեդվեդևը (9793), երրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիայի ներկայացուցիչ Ռաֆայել Նադալը (9630): Լավագույն 10-ի մեջ է նաև ռուս Անդրեյ Ռուբլևը (6090): ՌԴ-ը ներկայացնող Կարեն Խաչանովը (2280) և Ասլան Կարացևը (2245) զբաղեցնում են համապատասխանաբար 25-րդ […]
12:07 31.05.2021
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի հանդիսատեսից պահանջվում է կորոնավիրուսի բացասական PCR թեստ տրամադրել: Այս մասին հայտնել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները: Կանոնը վերջնականապես կընդունվի, եթե որոշում կայացվի տեղի հանդիսականներին մարզական կառույցներ մուտք գործելու թույլտվության մասին: Ըստ առաջարկվող ծրագրի, հանդիսականները պետք է ստուգվեն ոչ ավելի, քան յոթ օր առաջ այն մարզական իրադարձությունից, որի համար տոմս են […]
11:54 31.05.2021
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել «Ռոլան Գարոս» մրցաշարում: Նա պայքարը սկսել է 1/64 եզրափակչից և 3-0՝ (6-1, 6-2, 6-3) հաշվով պարտության մատնել չեխ Իրժի Վեսելիյին: Խաղը տևել է 1 ժամ 35 րոպե: 25-ամյա Խաչանովը 1/32 եզրափակչում կմրցի Կեյ Նիշիկորի – Ալեսանդրո Ջանեսի զույգի հաղթողի հետ:
11:46 31.05.2021
«Բարսելոնայի» կանանց թիմն Իսպանիայի գավաթի կանանց մրցաշարի (Թագուհու գավաթի) եզրափակչում 4-2 հաշվով հաղթել է «Լևանտեին»՝ ձևակերպելով թրեբլ 2020-21 մրցաշրջանում: Ավարտված մրցաշրջանում «Բարսելոնայի» կանանց թիմը հաղթել էր նաև Իսպանիայի կանանց առաջնությունում և նվաճել Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի գավաթը: «Բարսելոնան» ֆուտբոլի պատմության միակ ակումբն է, որ թրեբլ է ձևակերպել ինչպես տղամարդկանց ֆուտբոլում, այնպես էլ՝ կանանց: «Բարսելոնայի» տղամարդկանց […]
11:39 31.05.2021
Հարավային Ամերիկայի գավաթի (Copa America) քառասունյոթերորդ առաջնությունը չեղարկման վտանգի տակ է: Այն պետք է սկսվի հունիսի 13-ին, սակայն խնդիրներ են առաջացել: Հիշեցնենք, որ 1983 թվականից ի վեր առաջին անգամ մրցաշարը պետք է անցկացվեր միանգամից երկու երկրներում՝ Կոլումբիայում և Արգենտինայում, բայց Կոլումբիայում տիրող քաղաքական ճգնաժամի ֆոնին, մրցաշարն անցկացնելու պատասխանատվությունը մնաց Արգենտինային։ Իսկ համաձայն Հարավային Ամերիկայի ֆուտբոլի […]
11:33 31.05.2021
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում առաջին մարզումն է անցկացրել, որին մասնակցել է 22 ֆուտբոլիստ: Խորվաթիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 1-ին: ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել մեր հավաքականի մարզումից:
10:53 31.05.2021
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այսօր ավարտվում է Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներն արդեն ավարտել են իրենց ելույթները՝ նվաճելով 8 մեդալ: 96 կգ քաշային կարգում երկամարտի 355 կգ(162+193) ցուցանիշով աշխարհի երիտասարդական չեմպիոն է հռչակվել գյումրեցի Գարիկ Կարապետյանը՝ վարժություններից յուրաքանչյուրում դառնալով արծաթե մեդալակիր: Կանանց 81 կգ քաշային կարգում աշխարհի երիտասարդական չեմպիոն է դարձել Լիանա Գյուրջյանը՝ երկամարտի 223 […]
10:44 31.05.2021
Հայաստանցի 13 շախմատիստներ մասնակցել են շախմատի աշխարհի գավաթի Եվրոպայի ընտրական առցանց մրցաշարին, որն անցկացվել է նոկաուտ համակարգով: Յուրաքանչյուր փուլում վիճակահանությամբ զույգեր կազմած մասնակիցները միմյանց հետ դասական շախմատի 2 պարտիայից բաղկացած մրցախաղ են անցկացրել: Մրցաշարում խաղարկված 36 ուղեգրերից 3-ը բաժին է հասել հայ շախմատիստներին՝ Հայկ Մարտիրոսյանին, Շանթ Սարգսյանին և Հովհաննես Գաբուզյանին: Մրցաշարի ավարտական փուլում Հայկ Մարտիրոսյանը […]